Անարզաբա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անարզաբա (այլ կիրառումներ)
Անարզաբա, (Անազարբա, Անավարզա, լատ.՝ Anazarbus), ամրոց և քաղաք Կիլիկիայի Հայկական Թագավորությունում, ներկայումս Թուրքիայի տարածքում Անավարզա գյուղն է։
Քաղաք | ||
---|---|---|
Անազարբա | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Երկրամաս | Ադանայի նահանգ | |
Այլ անվանումներ | Այնարբե, Անաբարզա, Անազարբ, Անազարբա, Անավարզա | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | անարզաբացի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
| ||
Քաղաքի այլ անվանումներն են Այնարբե, Անաբարզա, Անազարբ, Անազարբա, Անավարզա, Անզարաբա, Դիոկեսարիա, Էնզարբահ, Կեսարիա Անազարբյան, Կեսարիա Անազարբյան, Հուստիանապոլիս, Հուստինոպոլիս, Նավարզա։
Աշխարհագրական դիրքԽմբագրել
Անարզաբան գտնվել է Դաշտային Կիլիկիայում, Սիս քաղաքից մոտ. 25 կմ հարավ-արևելք, Սաուրան և Սիս գետերի միջև ընկած հարթավայրում։ Ամրոցը կառուցված էր մոտ 200 մ բարձրությամբ ժայռաբլրի վրա և երեք կողմից անմատչելի էր։ Ամրոցի արևմտյան ստորոտին տարածվում էր բուն քաղաքը։
ՊատկերասրահԽմբագրել
ՊատմությունԽմբագրել
Անվան հետ կապված ստույգ տվյալներ չկան, ենթադրաբար ունի սեմական ծագում և արաբերեն նշանակում է դեղին աղբյուր (այն զարբա)։ Հիմնադրման ժամանակը նույնպես հայտնի չէ։ Բարգավաճել է Հռոմեական կայսրության օրոք և Օկտավիանոս Օգոստոս կայսեր պատվին կոչվել է Կեսարիա Անազարբյան կամ Դիոկեսարիա։
12-րդ դարում եղել է Կիլիկիայի գլխավոր քաղաքը։ Մի քանի անգամ ավերվել է երկրաշարժերից ու վերաշինվել։ Հուստինիանոս Ա կայսեր օրոք կատարված վերաշինությունից հետո կոչվել է Հուստինիանուպոլիս և Բյուզանդական Հայաստանի հետ մտել է Բյուզանդական կայսրության մեջ։
Նշանավոր դեպքերից է Անարզաբայի պաշտպանությունը, 1137 թ., երբ քաղաքում կենտրոնացած հայկական ուժերը 35 օր ինքնապաշտպանական մարտեր են մղել Բյուզանդական մեծաքանակ զորքի դեմ։
1909 թ. Ադանայի կոտորածի ժամանակ սպանվում են նաև Անարզաբայի բնակչությունը։
ԱղբյուրներԽմբագրել
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաևԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 375)։ |