Մալաթիայի իշխանություն, հայկական իշխանություն Անտիտավրոսի և Եփրատ գետի միջև[1]։ Ձևավորվել է 1071 թվականին։ Մտել է Փիլարտոս Վարաժնունու պետության կազմի մեջ։ Հետագայում Մալաթիայի իշխանը՝ Գաբրիել Մալաթիացին ընդունել է Եդեսիայի կոմսության գերիշխանությունը, որից հետո իշխանությունը մտել է կոմսության կազմի մեջ։ Իշխանության մայրաքաղաքն էր Մալաթիան։

Մալաթիայի իշխանություն
 Բյուզանդական կայսրություն 1071 - 1104 Սելջուկ-թուրքեր 
Եդեսիայի կոմսություն 
Քարտեզ


(Իշխանությունը)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Մալաթիա
Լեզու Հայերեն, հունարեն
Ազգություն Հայեր
Կրոն Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի, Ուղղափառություն
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Պետության գլուխ Իշխան
Պատմություն

Պատմություն խմբագրել

1045 թվականին Անիի գրավմամբ Բյուզանդական կայսրության կողմից, Բագրատունյաց թագավորությունը դադարեց գոյություն ունենալուց, իսկ արդեն XI դարի երկրորդ կեսին Հայոց լեռնաշխարհի մեծ մասն անընդհատ ենթարկվում էր թուրքական ցեղերի ասպատակությունների[2]։ Անկախության կորստի և քոչվոր ցեղերի ասպատակությունների հետևանքով ուժեղացավ[3][4][4][5][6] հայ ժողովրդի գաղթը հայրենիքից։ Գաղթի հիմնական ուղղություններից էր Կիլիկիան և նրան հարակից շրջանները[4][6][7][8][9]։ Այս ժամանակներից սկսած սկիզբ դրվեց Հայկական լեռնաշխարհից բնիկ հայ ժողովրդի փոխարինումն օտար թուրքական տարրով[10]։

10-րդ և 11-րդ դարերում հայոց մի շարք շրջանների (Հայոց Միջագետք, Մալաթիա) ետ գրավումն արաբներից Բյուզանդական կայսրության կողմից և վերջինիս հայ բնակչություն այդ շրջաններ տեղափոխելու շնորհիվ, կայսրության այդ սահմանային բանակաթեմերում հայերը կազմում էին բնակչության հիմնական մասը[11]։ 1071 թվականին Մանազկերտում կրած պարտության և կայսրությունում դրան հաջորդած երկարատև գահակալական կռիվները, հնարավորություն տվեցին սելջուկ-թուրքերին ստեղծելու իրենց պետությունը Հայկական լեռնաշխարհում և Փոքր Ասիայում: Դրա հետևանքով Փոքր Ասիայի խորքային շրջաններից ևս ուժեղացավ հայ ժողովրդի գաղթը թերակղզու ծովափնյա շրջաններ, հատկապես Կիլիկիա[12]։

Մանազկերտի ճակատամարտից հետո ձևավորվում են մի շարք անկախ հայկական իշխանություններ, որոնցից ամենախոշորը Փիլարտոս Վարաժնունու պետությունն էր։ Այն տարածվում էր Եփրատից մինչև Լեռնային Կիլիկիա և Անտիոքից մինչև Կապադովկիա[13]։

Փիլարտոս Վարաժնունու օրոք Մալաթիան ունեցել է մի շարք կուսակալներ՝

  • Հարեբ, հայ քաղկեդոնացի
  • Բալատիանոս
  • Թորոս, հայ քաղկեդոնացի, ով հետագայում դարձավ Եդեսիայի կառավարիչը
  • Գաբրիել, հայ քաղկեդոնացի։

Սելջուկների արշավանքներից հետևանքով Փիլարտոսի թագավորությունը կարճ կյանք ունեցավ. 1086 թվականին այն դադարեց գոյություն ունենալուց։ Սակայն դրանից հետո առաջացն մի շարք մանր հայկական իշխանություններ[14], այդ թվում Մալաթիայի իշխանությունը։

Որոշ հետազոտողների կարծիքով 1097 թվականին Բյուզանդական կայսրությունը դեռևս պահպանում էր որոշակի ազդեցություն Մալաթիայի և Եդեսիայի իշխանությունների նկատմամբ։ Մինչև 1092 թվականը Մալաթիան ճանաչում էր Սելջուկյան սուլթանության գերիշխանությունը։ Սակայն որոշ ժամանակ անց Գաբրիելը, ստանալով կայսրությունից սեբաստի կոչում, իրեն ձևականորեն ճանաչում է կայսրության ենթակա։

XI դարի վերջում տարածաշրջանում հայտնվում են խաչակիրները։ Խաչակրաց առաջին պետությունը դարձավ հայկական Եդեսիայի իշխանությունը։ Անհանգստանալով իր պետության անվտանգության համար, Գաբրիելն իր աղջկան՝ Մորֆիային կնության է տալիս Բալդուին II֊ին[15] և, հավանաբար ճանաչում է իրեն վերջինիս վասալը։ Հետագայում իշխանության տարածքը մտցվեց Եդեսիայի կոմսությանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Клод Мутафян // Последнее королевство Армении // «Бородино» հրատակարկչություն, էջ 20 (161) 2009 թ. — ISBN 978-5-9901129-5-7
  2. University of Cambridge., The Cambridge history of Iran, հ. 5 (Cambridge University Press), 1991, էջ 64։
  3. Glanville Price., Encyclopedia of the languages of Europe, 2000, էջ 17։
  4. 4,0 4,1 4,2 Gabriel Sheffer., Diaspora politics: at home abroad, 2003, էջ 59։
  5. András Róna-Tas., Hungarians and Europe in the early Middle Ages: an introduction to early Hungarian history (Central European University Press), 1999, էջ 76։
  6. 6,0 6,1 Петрушевский И. П., Очерки по истории феодальных отношений в Азербайджане и Армении в XVI - начале XIX вв, 1949, էջ 35։
  7. , Искусство Армении, Всеобщая история искусств, հ. Том 2, книга первая (Искусство) (խմբ. Под общей редакцией Б. В. Веймарна и Ю. Д. Колпинского), 1960։
  8. Nicola Migliorino., (Re)constructing Armenia in Lebanon and Syria: ethno-cultural diversity and the state in the aftermath of a refugee crisis, հ. Studies in forced migration. Vol. 21 (Berghahn Books), 2008, էջ 9։
  9. Всемирная история, հ. 3, ч. IV, гл. XXXVII, Մոսկվա, 1957։
  10. История Востока. В 6 т. Т. 2. Արևելքը միջնադարում М., «Восточная литература», 2002. ISBN 5-02-017711-3
  11. Степаненко В. П // Политическая обстановка в Закавказье в первой половине XI в. // Античная древность и средние века. — Свердловск, 1975 г. вып. 11, с. 124—132 [1] Արխիվացված 2012-01-11 Wayback Machine
  12. Клод Мутафян // Последнее королевство Армении // Изд-во «Бородино» стр 18-19 (161) — 2009 г. — ISBN 978-5-9901129-5-7
  13. Алексей Сукиасян // ИСТОРИЯ КИЛИКИЙСКОГО АРМЯНСКОГО ГОСУДАРСТВА И ПРАВА (XI—XIV ВВ)
  14. В. П. Степаненко // Из истории международных отношений на ближнем востоке XII в. Княжество Васила Гоха и Византия Արխիվացված 2012-01-11 Wayback Machine // Античная древность и средние века. — Свердловск, 1980. — Вып. 17. — С. 34-44 архив Արխիվացված 2015-04-02 Wayback Machine
  15. Клод Мутафян // Последнее королевство Армении // Изд-во «Бородино» стр. 25 (161) 2009 г. — ISBN 978-5-9901129-5-7