Բացել գլխավոր ցանկը

Ադյաման (թուրք.՝ Adıyaman), քաղաք Թուրքիայում, Ադըյամանի նահանգի վարչական կենտրոնը։

Քաղաք
Ադյաման
թուրք.՝ Adıyaman
Adiyaman, Turkey 02.jpg
Կոորդինատներ: 37°45′51.8″ հս․ լ. 38°16′34.7″ ավ. ե. / 37.764389° հս․. լ. 38.276306° ավ. ե. / 37.764389; 38.276306
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՆահանգԱդըյամանի նահանգ
ՄայորՖեհմի Հյուսրև Քութլու
Այլ անվանումներԱդիաման, Ադյաման, Ատիյաման, Բերա, Հասան Մանսուր, Հյուսնի Մանսուր, Հսնի Մանսուր, Պերա
Մակերես1582 կմ²
ԲԾՄ764 մետր, 2509 Ֆուտ
Խոսվող լեզուներթուրքերեն
Բնակչություն217,463 մարդ (2012)
Խտություն162 մարդ/կմ²
Ազգային կազմթուրքեր
Ժամային գոտիUTC+03:00
Հեռախոսային կոդ+90 416
Փոստային ինդեքս02xxx
Փոստային ինդեքսներ02010[1]
Ավտոմոբիլային կոդ02
Պաշտոնական կայքadiyaman.bel.tr
##Ադըյաման (Թուրքիա)
Red pog.png

Անվան ստուգաբանությունԽմբագրել

Քաղաքի անունն առաջացել է Հասան Մանսուր իշխողի անունից, որը շատ դաժան անձնավորություն է եղել։ Բնակիչները սպանել են նրան և քաղաքն անվանել են Ադյաման, որը նշանակում է «սոսկալի»[2]։

ՊատմությունԽմբագրել

Գտնվում է նախկին հայկական Կոմմագենեի տարածքում։ Հետագայում եղել է քաղաք Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Հասանմսուրի գավառակում` Եփրատի աջ կողմում։ Քաղաքն հանդիսանում էր Հասանմսուրի գավառակի կենտրոնը։

XIX դարի վերջին ուներ 15 000 բնակիչ, որից 6000-ը` հայեր, մյուսները թուրքեր, հույներ, ասորիներ։ Բնակիչները հիմնականում մշակում էին ծխախոտ, բամբակ, հաշիշ։[2]

Ադըյամանի շրջակայքում կային հայաբնակ գյուղեր՝ Սամսատ, Գանթարա, Կևրուկ։ 1895–ի համիդյան ջարդերի և 1909 թվականի Կիլիկիայի կոտորածների ժամանակ Ադըյամանի և շրջակայքի հայերը հերոսաբար դիմադրել են թուրք հրոսակներին։ Մեծ Եղեռնի ընթացքում հայերի մի մասը բնաջնջնվեց։

1915 թվականի Մեծ եղեռնի կոտորածներից հետո հայերը կրկին բնակություն են հաստատել Ադըյամանում։ 1986 թվականի տվյալներով Ադյամանը գյուղաքաղաք է և ունի 7000 բնակիչ։[2]

1927 թվականին, 1937–1938 թվականներին և հետո քաղաքում հետազոտվել է հին քարի դարի ուշ շրջանի բնակավայր, որտեղ գտնվել են քարե (կայծքար, հասպիս, երբեմն օբսիդիան) բազմատեսակ իրեր։ Որոշ գիտնականների կարծիքով նրանք պատկանում են օրինիակյան մշակույթին։

Գտածոների մեջ կան քերիչներ, կտրիչներ, բութ եզրով շեղբեր, ծակիչներ, որոշ քանակությամբ, մուստերյան կաղապարներ և, հավանաբար, նեոլիթյան դարաշրջանին պատկանող իրեր։ Ադըյամանի շրջակայքում գտնվել են նաև ժայռապատկերներ (քարայծերի)։

1971 թվականին Ադըյամանում ապրում էր 52 հայ ընտանիք։ Ադըյամանում է ծնվել ֆրանսիական դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանը։

ԲնակչությունԽմբագրել

Ըստ 2012 թվականի մարդահամարի տվյալների, քաղաքի բնակչությունը կազմում է 217,463 մարդ։

ՏնտեսությունԽմբագրել

Ադըյամանի բնակչությունը զբաղվում է տեխնիկական կուլտուրաների (ծխախոտ, բամբակ) մշակությամբ, արհեստներով և առևտրով։

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Ադյամանն ուներ երեք եկեղեցի, որոնց կից գործում էին դպրոցներ։ 1986 թվականի դրությամբ պահպանվել էր միջնադարում կառուցված հայոց եկեղեցու ավերակները։[2]

ԱղբյուրներԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://postakodu.ptt.gov.tr/
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 35
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։