Սեբաստիայի գրչության կենտրոն

Սեբաստիայի գրչության կենտրոն, միջնադարյան հոգևոր և մշակույթի կենտրոն։

Պատմություն խմբագրել

Ներկայում հայտնի առաջին ձեռագիրը «Սեբաստիայի Աւետարանն» է (Մատենադարան, ձեռ. № 311)։ 1193 թվականին այստեղ Ավետարան է ընդօրինակել Վարդե քահանայի որդի Պապերը, 1200 և 1211 թվականներին Հայրապետ գրիչն ու Հովհաննես ծաղկողն ընդօրինակել ու պատկերազարդել են երկու Ավետարան (Մատենադարան, ձեռ. 2589, № 987)։ 1222 թվականին Նորոգես գրիչը Սիմեոն գրկապի օժանդակությամբ ընդօրինակել է Ավետարան, 1239 թվականին Աստվածատուր գրիչը կազմել է Ժողովածու՝ «ի հոյակապ քաղաքիս Սեբաստիա»։

13-րդ դարի սկզբին մոնղոլական նվաճումների պատճառով մշակութային կյանքն անկում է ապրել։ Մեզ հայտնի մյուս մատյանն ընդօրինակվել է 1313 թվականին։ Բազմաթիվ ձեռագրեր են ընդօրինակվել նաև հետագա դարերում, հատկապես՝ 17-րդ դարում։ Դրանց զգալի մասը պահվում է Մատենադարանում։

Գրականություն խմբագրել

  • Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ. Ե–ԺԲ դդ. (աշխատասիր.՝ Ա. Մաթևոսյանի), Ե., 1988։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։