Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղուկասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռոբերտ Ղուկասյան (դեկտեմբերի 27, 1980(1980-12-27)[1], Սումգայիթ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական (2019 թվականի Օգոստոսի 22-2022 թվականի մարտ)[2][3][4][5][6][7][8][9]։ ՀՀ Սյունիքի մարզպետ։

Ռոբերտ Ղուկասյան
ՀՀ վարչապետի խորհրդական
2019 - 2022
ՀՀ Սյունիքի մարզպետ
 2022-ից
 
Կրթություն՝ Հայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտություն՝ կենսաբան
Դավանանք քրիստոնեություն
Ծննդյան օր դեկտեմբերի 27, 1980(1980-12-27)[1] (43 տարեկան)
Ծննդավայր Սումգայիթ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն  Հայաստան

Կենսագրություն խմբագրել

Ռոբերտ Ղուկասյանը ծնվել է 1980 թվականի դեկտեմբեր 27-ին Սումգայիթ քաղաքում։ 2002-2007 թվականներին սովորել է Խաչատուր Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում։

1998-2000 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։

Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին։

Հասարակական-քաղաքական գործունեություն խմբագրել

2002-2013 թվականներին աշխատել է Կալավանի համայնքապետարանում, որպես աշխատակազմի քարտուղար։

2013 - 2019 թթ. Թայմ Լենդ հիմնադրամի հիմնադիր տնօրեն

2017-2018 թթ. Ճամբարակի համայնքապետարանում որպես համայնքի ղեկավարի օգնական, խորհրդական

2004-2018 թթ.- աշխատել է որպես հնագետ, հնակենդանաբան միջազգային արշավախմբերով (Հայաստան, ԱՄԷ, Օման, Գերմանիա)

2019 թ. օգոստոսի 22-ից նշանակվել է վարչապետի խորհրդական[9]

2022 թվականի մարտից ՀՀ Սյունիքի մարզպետ։

Այլ տվյալներ խմբագրել

2008 թ.-ին անցել է մասնագիտական վերապատրաստում Ֆրանսիայի Լիոն քաղաքում,

2009-2010 թթ. իրականացրել է գիտական հետազոտություներ Գերմանիայում (Թուբինգեն)

Ավելի քան 30 գիտական հոդվածների համահեղինակ է։

Անձնական տվյալներ խմբագրել

Ամուսնացած է, ունի 2 երեխա։

Պարգևներր խմբագրել

2017 թվականի սեպտեմբերի 21-ին պարգևատրվել է երախտագիտության մեդալով, 2023 թվականի դեկտեմբերի 26-ին «Հանրային վարկանիշ» տեղեկատվական-վերլուծական ընկերության «THE LEADER 2023» մրցանակաբաշխության շրջանակներում արժանացել է «Տարվա մարզպետ» անվանակարգում մրցանակի[10]։ Նույն թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով[11][12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.gov.am/am/staff-structure/other/977/
  2. «Ինչպես եւ պայմանավորվել էինք՝ Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվում է ՀՀ վարչապետի խորհրդական։ Արդյունավետ աշխատանք եմ մաղթում:)».
  3. Technologies, Peyotto. «Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է վարչապետի խորհրդական». 1in.am. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
  4. «Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է վարչապետի խորհրդական - MediaLab Newsroom-Laboratory». medialab.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
  5. «Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական». Armtimes.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
  6. «Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
  7. «Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է վարչապետի խորհրդական». armenpress.am. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
  8. «Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է վարչապետի խորհրդական». Hetq.am. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
  9. 9,0 9,1 «Փաշինյանը Կալավանի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանին նշանակել է իր խորհրդական». Երկիր Մեդիա (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
  10. ««ՏԱՐՎԱ ՄԱՐԶՊԵՏ» ՄՐՑԱՆԱԿ՝ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ - Սյունիքի մարզպետի աշխատակազմ». syunik.mtad.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 28-ին.
  11. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 28-ին.
  12. https://armenpress.am/arm/news/1127053 Դուք բոլորդ ձեր գիտելիքները օգտագործում եք հանուն Հայաստանի հզորացման․ նախագահը պարգևներ շնորհեց տարբեր ոլորտի ներկայացուցիչների
Նախորդող
Մելիքսեթ Պողոսյան 2020-2022
Սյունիքի մարզպետ
Ռոբերտ Ղուկասյան

2022
Հաջորդող