Հայաստանի երկրորդ բաժանում

Հայաստանի երկրորդ բաժանում, 591 թվականին Սասանյան Պարսկաստանի և Բյուզանդական կայսրության միջև տեղի ունեցած միջքաղաքական պայմանավորվածություն, որի արդյունքում պատմական Հայաստանը երկրորդ անգամ[Ն 1] կիսվեց երկու մասի։ Բաժանման ընթացքում վճռորոշ դեր են խաղացել ժամանակի հայ նախարարները, որոնց մեծ մասը պաշտպանել է բյուզանդացիներին։

Հայոց պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590
Արատտա
Մ.թ.ա. 2800~16-րդ
Հայասա
Մ.թ.ա. 16-13-րդ
Վանի թագավորություն
Մ.թ.ա. 9-6-րդ
Հին շրջան
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
Վանանդ, Լոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Խաչենի իշխանություն
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի առաջին հանրապետություն
Լեռնահայաստան
Խորհրդային Հայաստան
Արցախյան ազատամարտ
Հայաստան
Արցախի Հանրապետություն

Հայաստանի պորտալ

Կարմիր Վարդանի ապստամբություն խմբագրել

Հայերի հերթական ապստամբությունը պարսկական տիրապետության դեմ տեղի է ունեցել Խոսրով Անուշիրվանի թագավորության (531-578) ժամանակ։ Ապստամբությունը ղեկավարել են Կրտսեր Վարդան Մամիկոնյանը (Կարմիր Վարդան) և հայոց կաթողիկոս Հովհաննես Բ[1]։ Նրանց հաջողվեց հավաքել 10 000-անոց բանակ։ Այս անգամ ևս հայերին միացան շահական Պասրկաստանի քաղաքականությունից դժգոհ վրացիներն ու աղվանները։ Հուսադրող էր նաև պարսիկների դարավոր հակառակորդ Բյուզանդիայի դիրքորոշումը։ Երկու աշխարհակալ տերությունների միջև հակասությունները խիստ սրվել էին, և Բյուզանդիան նպատակ ուներ օգտագործել հարմար պահը՝ պատերազմելու Պարսկաստանի դեմ[2]։ Հայերի պատվիրակությունն այս անգամ Կոստանդնուպոլսում ջերմ ընդունելություն գտավ։

Խոսրով շահնշահին եղելությունը զեկուցելու համար 571 թվականին Տիզբոն է մեկնել Հայաստանի պարսիկ մարզպան Սուրենը։ 15 000-անոց զորաբանակ ստանալով՝ նա վերադարձավ Դվին և հրամայեց այրել սուրբ Գրիգոր եկեղեցին[3]։ Այդ ժամանակ հայ մարտիկների թիվն արդեն կրկնապատկվել էր. նրանք Դվինում հաղթեցին մարզպանի բանակը։ Սպանված մարզպանի գլուխն ուղարկվեց բյուզանդական զորքերի հրամանատարին։ Հայերի զինված ելույթից հետո ակտիվացավ Բյուզանդիան։ Կայսրությունը պատերազմ սկսեց պարսիկների դեմ և զորքեր ուղարկեց Հայաստան։ Պարսիկների դեմ ապստամբած դրացի ժողովուրդների և բյուզանդացիների օգնությամբ հայերը պարտության մատնեցին պարսից նոր զորավար Միհրանին։ Շուտով պարսկական տիրապետության դեմ ուղղված ապստամբությունը վերաճեց պարսկա-բյուզանդական երկարատև պատերազմի[4]։

Հայաստանի բաժանում խմբագրել

Սասանյան Պարսկաստանի ու Բյուզանդական կայսրության միջև սկսված պատերազմը կատարյալ արհավիրք էր հայ ժողովրդի համար։ Ռազմական գործողությունները հիմնականում մղվել են Հայաստանում՝ ավերածության ենթարկելով երկիրը։ Պատերազմը փոփոխակի հաջողություններով շարունակվեց մոտ 20 տարի (572-591)։

 
Հայաստանի երկրորդ բաժանում

575 թվականին պարսիկներն ու բյուզանդացիները համաձայնության եկան և զինադադար կնքեցին. մեկ տարի անց ռազմական գործողությունները վերսկսվեցին։ 580 թվականին բյուզանդական զորաբանակի հրամանատարներն են նշանակվել Մորիկը (երկու տարի անց՝ կայսր, 582-602) և ծագումով հայ Ներսես զորավարը։ 589 թվականին Վահրամ Չուբինի գլխավորությամբ ապստամ­բություն է բռնկվել Որմիզդ շահի դեմ։ Նրանք կուրացրել են պարսից արքային և գահ բարձրացրել նրա որդի Խոսրովին։ Դժգոհ լինելով նաև նրանից՝ ապստամբները փորձել են ասպարեզից հեռացնել նրան։ Խոսրովը բյուզանդացիներին խոստացավ է գահին հաստատվելուց հետո հրաժարվել Միջագետքի և Հայկական լեռնաշխարհի մի շարք տարածքներից։ Մորիկն ընդունեց Խոսրովի առաջարկը և նոր զորամասեր ուղարկեց արևելք։ Պարսից իշխանության դեմ ապստամբեցին նաև Տուրուբերանի բնակիչները. 15 հազարանոց հայկական բանակը Մուշեղ Մամիկոնյանի և Սմբատ Բագրատունու գլխավորությամբ ոտքի կանգնեց[5]։

 
Հայաստանի առաջին և երկրորդ բաժանումներ

Բյուզանդական զորքերը հասան Ատրպատական, որտեղ հանդիպեցին Վահրամ Չուբինի բանակին. նրանց միջև տեղի ունեցավ Բլարաթոնի ճակատամարտը, որն ավարտվեց բյուզանդացիների հաղթանակով և Չուբինի փախուստով։ Խոսրովը վերահաստատվեց հոր գահին. պատերազմն ավարտվեց։ 591 թվականին կնքվեց հաշտության պայմանագիր, որով Հայաստանը երկրորդ անգամ բաժանվեց երկու տերությունների միջև։ Ըստ նոր բաժանման, սահմանագիծ դարձավ Ազատ գետը, Կոգովիտ գավառը, Մակուն՝ մինչև Վանա լիճը։ Դրան հաջորդեց տասնամյա խաղաղության շրջան, որն ընդհատվեց նոր պատերազմով (602-628)[6]։ Կայսրությունը զգալիորեն ընդլայնեց իր սահմանները. Բյուզանդիային անցան Տուրուբերանը, Տայքը, Գուգարքը և Այրարատի մեծ մասը։ Հայաստանի քաղաքական տրոհվածությունն ավելի խորացավ՝ դժվարացնելով երկրի տարբեր շրջանների միջև տնտեսական կապերի զարգացումը։ Ստեղծվեց հակաթոռ քաղկեդոնական կաթողիկոսություն, որի կենտրոնը դարձավ կաթողիկոսանիստ Դվինից ոչ հեռու գտնվող Ավանի կաթողիկե տաճարը (այժմ Երևանի տարածքում)[7]։ Հայաստանի մարզպանությունը սահմանափակվեց Վասպուրականով, որի տիրակալ Արծրունիների գերիշխանության տակ էին Կորճայքի ու Պարսկահայքի մի մասի, ինչպես նաև՝ Մոկքի իշխանները։ Հայաստանի սահմաններից դուրս մնացին Արցախը և Ուտիքը (Աղվանից մարզպանություն), Պարսկահայքի մեծ մասը և Փայտակարանը (Ատրպատական)։ Կիսանկախ իրավիճակ ձեռք բերեց Սյունիքը, որտեղ ստեղծվեց հայոց կաթողիկոսին ենթակա մետրոպոլիտություն։ Այս պառակտված իրավիճակը շարունակվեց կես դար՝ մինչև արաբական արշավանքները։

Տես նաև խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Հայաստանի առաջին բաժանումը տեղի էր ունեցել 387 թվականին

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։