Պռոշյաններ կամ Պռոշանք, հայկական իշխանական տոհմ, ովքեր 13-14-րդ դարերում իշխել են Մեծ Հայքի Սյունաց աշխարհի Վայոց Ձոր գավառում։

Պռոշյաններ
Պռոշյանների զինանշանն է Գեղարդի վանքում
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք

Պատմություն

խմբագրել

Հայկական լեռնաշխարհի արևելյան մասում Վրաստանը դարձել էր հզոր տերություն։ 1008 թվականին, թուրք-սելջուկների ներխուժումից հետո, Վրաստանը ձեռք բերեց ինքնավարություն, իսկ հաջորդ հարյուրամյակի ընթացքում գերիշխող դեր ուներ Հարավային Կովկասում։ Վրաստանից վասալական կախման մեջ էին գտվում մի շարք հայկական իշխանական տոհմեր՝ Դոփյաններ, Վաչուտյաններ, Պռոշյաններ, Հասան-Ջալալյաններ[1]։

Վայոց Ձորը, դեռևս 10-րդ դարի սկզբում, գտնվելով հայկական կենտրոնական թագավորության սահմաններում, պատկանում էր Սյունյաց իշխանությանը, այնուհետև Սունիքի հայկական թագավորությանը։ Բայց կարճ ժամանակ հետո, Գագիկ Ա-ի օրոք (990-1020 թվականներ), միացվեց Անիի թագավորությանը։ 11-րդ դարում Վայոց Ձորը մասամբ գրավեցին Դվինի Շադադյանները, հետո՝ թուրք-սելջուկները։ Սյունիքում՝ հայկական վերջին թագավորության անկումից հետո(1170 թվական),Վայոց Ձորն ընկավ իսլամադավան ամիրաների իշխանութան տակ։ 12-րդ դարի սկզբին հայ-վրացական միացյալ ուժերը թուրք-սելջուկներից ազատագրեցին իրենց նախկին տարածքները։ Նրանց օգնող հայ իշխանները, հաղթանակից հետո նվեր ստացան ազատագրված հողերը։ Սյունիքի լեռնաշխարհը գրեթե ամբողջությամբ տրվեց Օրբելյանների իշխանական տոհմին։ Իսկ Սյունիքի իշխանության տարածքի առյուծի բաժինը հասավ Վասակ Հաբաբյանին, Պռոշյանների իշխանական տոհմի հիմնադիրներից մեկին։

Մոնղոլական արշավանք

խմբագրել

1236 թվականին, մոնղոլական 30000-անոց բանակը 2-րդ անգամ շարժվեց դեպի Հայաստան։ (Առաջին անգամ մոնղոլները Հայաաստան էին մտել 1220 թվականին:) Միացյալ հայ-վրացական ուժերը մի քանի փոքր հաղթանակներ տարան մոնղոլների դեմ, և որպեսզի խուսափեին հետագա արյունահեղություններից, հայերը ընդունեցին խանի իշխանությունը։ Հայաստնի տարածքում հաստատվեց մոնղոլական տիրապետություն։

Պռոշ իշխան

խմբագրել

Վասակ Խաղբակյանի որդին՝ մեծ իշխան Պռոշը, մասնակցեց դեպի Բաղդադ մոնղոլական արշավանքին:Դրանից հետո, 1258 թվականի փետրվարի 1-ին, մոնղոլ զորավար Բաչու խանի հետ գնաց Բաղդադի վերջին խալիֆ Մուստաֆայի մոտ, պահանջելով նրանից՝ հանձնվելու առանց կռվի։ Հետագա երկու տարին Պռոշ իշխանը մասնակցում էր Տիգրանակերտ բերդաքաղաքի պաշարմանը։ Այն նույնպես ավարտվեց Պռոշի հաղթանակով։ Մատուցած մարտական ծառայությունների համար մոնղոլները Պռոշ իշխանին նվիրեցին հողեր, ստրուկներ և փող։ Բացի դրանից նա մասնակի ազատվեց հարկեր վճարելուց։

Մշակույթ

խմբագրել
 
Եսայի Նչեցին Գլաձորի համալսարանում

Պռոշյանները Վայոց Ձորում կառուցել են մի շարք վանքեր և ամրոցներ։ Եվ որ ամենակարևորն է , նրանք բացել են միջնադարյան Հայաստանի ամենակարևոր կրթական կենտրոններից մեկը՝ Գլաձորի համալսարանը Նորավանքում։ Պռոշյանների կառուցած վանքերից է, նաև, Սպիտակավորը։ Այն կառուցվել է ճարտարապետ Մոմիկի նախագծով։ Վանքի կառուցումը հովանավորել է Պռոշի որդի իշխան Էաչեն։ Նա ամուսնացել է Էլիկում Օրբելյանի դուստր Մամախաթունի հետ։ Այս ամուսնությամբ միավորվել են Սյունիքի երկու խոշոր իշխանական տոհմեր՝ Օրբելյաններն ու Պռոշյանները։ Վանքի կառուցումն ավարտվել է Էաչեի մահից հետո,նրա որդի Ամիր Հասան II-ի կողմից 1321 թվականին։ 1330 թվականին կառուցվեց նաև վանքի զանգակատունը։ Տաճարի ներսում պահպանված է մի բարձրաքանդակ. երկու հոգի պահում են տաճարի փոքր կրկնօրինակը (макет): Ենթադրվում է, որ այդ երկու հոգին հայր և որդի Պռոշյաններն են։

Ծանոթություններ

խմբագրել
  1. Peacock, A. C. S.; Nicola, Bruno De (2016 թ․ մարտի 9). Islam and Christianity in Medieval Anatolia (անգլերեն). Routledge. էջ 82. ISBN 978-1-317-11269-3.

Արտաքին հղումներ

խմբագրել