Տոլորսի ջրամբար, ջրամբար ՀայաստանիՍյունիքի մարզում՝ Սիսիան և Այրի գետերի միացման տեղում՝ Սիսիան քաղաքից 3 կմ հարավ՝ մոտ 1650 մ բարձրության վրա[1][2]։ Շահագործման է հանձնվել 1976 թվականին։ Որոտանի ջրաէներգետիկ կասկադի հիմնական կարգավորող ջրամբարներից է։ Սնում է Շամբի և Տաթևի ջրէկները։ Երկարությունը 4,5 կմ է, մակերեսը՝ 4,7 կմ², միջին խորությունը՝ 32 (առավելագույնը՝ 56,5) մ, ջրատարողությունը՝ 96, 8 միլիոն մ³, օգտակարը՝ 80 միլիոն մ³։ Պատվարը ճալաքարակոպճային է՝ ավազակավային միջուկով, երկարությունը՝ 178 մ, առավելագույն բարձրությունը՝ 68 մ։ Ջրերն օգտագործվում են էներգետիկ և ոռոգման (մոտ 3 միլիոն մ³) նպատակներով։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 122 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 43)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։