Որոտան

գետ ՀՀ Սյունիքի մարզում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Որոտան (այլ կիրառումներ)

Որոտան (նաև՝ Ծղուկի գետ, Ծղկո գետ, Որոտն, Որոտնա գետ, Բարկուշատ), գետ Հայաստանի Սյունիքի մարզում, Արաքսի ձախ վտակը[2][3]։ Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի հյուսիսարևմտյան լանջերից՝ 3045 մ բարձրության վրա գտնվող Խալխա լճակից ու հարակից աղբյուրներից, իր մեջ է ընդունում ևս մի քանի մանր լճակներից հոսող առվակների, ինչպես նաև Գորայք գյուղի աղբյուրների ջուրը, ապա դեպի հարավ-արևելք ուղղությամբ հոսում Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների տարածքով, ներառում Հագարի Աղվանո վտակը և Միջնավան կայարանից միախառնվում Արաքսին։ Երկարությունը 178 կմ է, Հայաստանի սահմաններում՝ 119 կմ, ավազանը 5650 կմ2, Հայաստանի սահմաններում 2300 կմ2։

Որոտան
Sisian Bridge.JPG
Որոտանը Սիսիան քաղաքում
Բնութագիր
Երկարություն178 կմ
Ավազանի մակերես5650 կմ²
Ջրի ծախս21,5 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԶանգեզուրի լեռներ
Գետաբերանի տեղակայումԱրաքս[1]
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԱղանձ, Ձորտուն, Աղմեշտի, Արագլիլիջուր, Արգելաձոր, Բռնակոթ, Գիժգետ, Դալիգետ, Դժոխաձոր, Զորզոր, Զևու գետ, Խնձորեսկ, Խոտ, Հարսնաջուր, Ճաշունի, Մադան, Միլիցաթոռ, Շամբ, Շառաչող, Շաքի, Շենաթաղ, Շվարիգետ, Ջուխտակն, Սառնակունք, Վարարակ, Աղանձուգետ, Քաշունի, Գյուղրվանց, Բուղուր, Առիղլիչայ, Սիսիան, Ուղտիաչք, Տափաձոր և Աղսու
ԵրկիրՀայաստան,
Արցախի Հանրապետություն[Ն 1]
ԵրկրամասՍյունիքի մարզ, Քաշաթաղի շրջան[Ն 2]

Որոտան գետի վրա կառուցված է հիդրոկայանների կասկադ՝ երեք հիդրոկայաններով՝ 404,2 մեգավատտ հզորությամբ, տարեկան 1,1 միլիարդ կՎտ·ժամ էլեկտրաէներգիայի արտադրությամբ, և չորս ջրամբարներով (Սպանդարյանի, Անգեղակոթի, Տոլորսի, Շամբի)։ Սպանդարյանի ջրամբարից կառուցվել է 22 կմ երկարությամբ Արփա-Սևան թունելը, որը տարեկան 200 միլիոն մ³ ջուր է տեղափոխում Սևանա լիճ։

Գետի սնումը խառն է, ջրի կեսից քիչ պակաս՝ մոտ 40 տոկոս ստացվում է լճակներից ու աղբյուրներից, որոնք բխում են առավելապես ձախափնյա լանջից, ստորերկրյա ջրերով հարուստ Սյունիքի բարձրավանդակից։

Որոտանը համեմատաբար ջրառատ գետ է. նրա տարեկան հոսքը կազմում է մինչև 600-700 միլիոն խմ։

Որոտանի հոսանքը սրընթաց է, ունի հունի մեծ անկում, որը կազմում է 0,012, այսինքն՝ մեկ կիլոմետրին 12 մետր։

Որոտան գետը վերին հոսանքում կոչվում է Բազարչայ, ստորին հոսանքում՝ Բարգուշատ[4]։

Որոտանը սկիզբ է առնում Արցախի Քարվաճառի շրջանից, որը նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրի համաձայն անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։ Այս կապակցությամբ որոշ հայ փորձագետներ մտահոգություն են հայտնում, որ Հայաստանի ջրային ռեսուրսների 80%-ի անվտանգությունը Ադրբեջանի ձեռքում է հայտնվել և այդ գործոնը կարող է օգտագործվել Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար[5][6][7][8]։.

Որոտանի ավազանի մեջ մտնող գետերԽմբագրել

ՆշումներԽմբագրել

  1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի ընթացքում՝ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրի Քարվաճառը անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։
  2. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի ընթացքում՝ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրի Քարվաճառը անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://www.geokniga.org/bookfiles/geokniga-geologiya-sssr-tom-43-geologicheskoe-opisanie-armyanskaya-ssr-avsidorenko-atasl.pdf
  2. Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 162 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
  3. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 97 — 150 էջ։
  4. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 185 — 804 էջ։
  5. Давид Бабаян Красный Курдистан: геополитические аспекты создания и упразднения // 21-й век. — 2005. — № 2.
  6. «Гидродемография — политика бакинских властей в бывшей НКАО»։ www.artsakhtert.com (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-30-ին։ Վերցված է 2019-12-14 
  7. «Основные источники питания озера Севан находятся под контролем Азербайджана — Петросян»։ Արխիվացված է օրիգինալից 2021-02-02-ին։ Վերցված է 2021-02-06 
  8. Нагорный Карабах: План установления мира. Доклад No167 Европа. — International Crisis Group, 11 октября 2005. — С. 28—29.