Ծղուկք

Մեծ Հայքի Սյունիք նահանգի գավառ

Ծղուկք (անվանվել է նաև Սյունիք և Սիսական), Մեծ Հայքի Սյունիք նահանգի գավառներից։

Համապատասխանում է ՀԽՍՀ նախկին Սիսիանի շրջանին և Գորիսի շրջանի արևմտյան մասին[1]։

Ծղուկ գավառը սահմանափակված էր արևելքից՝ Աղահեջքով և Հաբանդով, արևմուտքից ՝ Ճահուկով և Վայոց ձորով, որոնց հետ ունեցած սահմանն անցնում է Սյունյաց լեռների ջրբաժան գծով, հարավից՝ Բաղք, Ձորք, Գողթն ու Երնջակ գավառներով, որոնց հետ բնական սահման է ծառայում Բարկուշատի լեռները։ Հյուսիսում Ծղուկքի հարևանը Արցախի Ծար գավառն է։

Ծղուկ անունը հավանաբար էթնիկական ծագում ունի[2]։

Սյունյաց իշխանների ոստանն այստեղ գտնվելու պատճառով, այս գավառը հաճախ կոչվում էր նաև Սյունիք կամ Սիսական։ 10-11րդ դարի մեր պատմիչների մոտ վերջին ավելի հաճախ են հիշատակվում, քան Ծղուկը։ XIII դարից ի վեր Ծղուկ գավառը կոչվել է նաև Որոտան։

Ծղուկի պատմական վայրերից նշանավոր են Շաղատ գյուղաքաղաքը, Որոտն գյուղը, Որոտնաբերդը և Որոտնավանքը, Տաթևի վանքը, Թանահատի վանքը, Սիսիան քաղաքի Սյունի վանքն ու Սյունի բերդը[3]։

Տես նաև՝ Խմբագրել

Աղբյուրներ[4] Խմբագրել

  1. Ա.Ա. Ասլանյան, Հ.Ղ. Գրգեարյան (1981)։ Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն։ էջ 94 
  2. Թ.Խ. Հակոբյան (1966)։ Սյունիքի Թագավորությունը։ Երևան: «Միտք»։ էջ 137 
  3. Թ.Խ. Հակոբյան (1981)։ Հայաստանի պատմական աշխարհագրություն։ Երևան: «Միտք»։ էջ 205-209 
  4. «Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան (1986)։ Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան» 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 131