Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կապուտջուղ (այլ կիրառումներ)

Կապուտջուղ, լեռնագագաթ Հայաստանի Սյունիքի մարզի և Ադրբեջանի Նախիջևանի ԻՀ Օրդուբադի շրջանի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայում։ Բարձրությունը 3905 մետր է[1]։ Հայաստանի երկրորդ բարձր գագաթն է Արագածից հետո։

Կապուտջուղ
Kaputdzukh 1991.jpg
Տեսակլեռ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան և Flag of Azerbaijan.svg Ադրբեջան
Վարչատարածքային միավորՕրդուբադի շրջան և Սյունիքի մարզ
ԼեռնաշղթաԶանգեզուրի լեռներ
Մասն էԶանգեզուրի լեռներ
Բարձրությունը ծովի մակարդակից3904 մետր
Հարաբերական
բարձրություն
1820 մետր
##Կապուտջուղ (Հայաստան)
RedMountain.svg
Կոորդինատներ: 39°9′ հս․ լ. 46°0′ ավ. ե. / 39.150° հս․. լ. 46.000° ավ. ե. / 39.150; 46.000

ԱշխարհագրությունԽմբագրել

Ունի 3905 մ բարձրություն։ Նախիջևանի կողմից Կապուտջուղը մասնատված է մի քանի փոքրիկ ձորակներով։ Ունի լեռնոտ ու քարափային, զառիթափ, ալպյան բուսականությամբ ու թփուտներով լանջեր։ Կազմված է գրանիտներից և մոնցոնիտներից, լանջերն ի վար ունի մի շարք քարակարկառներ։ Նախիջևանի հատվածում Կապուտջուղը ունի Տապանասար կամ Նավասար, Կռնակոչ, Սարի սուրբ Նշան, Ղազարի սար և այլ գագաթնամասերը։ Այստեղ է գտնվում նաև Մեսրոպ Մաշտոցին վերագրվող քարայրը։ Խաչի աղբյուրի մոտակայքում և նրանից վերևի հատվածում կան մ.թ.ա. 3-1 հազարամյակներին վերագրվող հազարավոր ժայռապատկերներ, իսկ գագաթնամասում՝ մի քանի փոքրիկ լճակներ։

Կազմություն և դիրքԽմբագրել

Կազմված է պալեոգենի գրանիտներից, գրանոդիորիդներից, պորֆիրիտներից։ Հարևան լեռնագագաթներից առանձնանում է բարձրադիր (3300-3500 մ) լեռնանցքներով։ Լանջերը զառիթափ են, առանձին մասերում քարափային, մասնատված Գիլան և Ողջի գետերի վտակներով։ Տիրապետում են ռելիեֆի ալպյան ձևերն ու չորրորդական սառցապատման հետքերը՝ կարեր, տրոգներ և մորեններ։ Որոշ տրոգների հատակային մասերում կան լճեր։ Տիրապետում են սառնամանիքային հողմահարումը և ծանրահակ պրոցեսները։ Շատ են քարակարկառները։

Այլ անվանումներԽմբագրել

Գապուտճաղ, Գափուճիկ, Խափուճիգ, Խափուճիկ, Կապույտջիխ, Կապույտջիղ, Կապուջիխ, Կապուջիկ, Կապուջիղ, Կապուջուղ, Կապուտաջուղ, Կապուտժուզ, Կապուտճիկ, Կապուտճիղ, Կապուտճիք, Կապուտջիկ, Կապուտջիղ, Կափուճուխ, Կափուջիղ, Կափուջուխ, Կափուտջիկ, Ղափուջիղ, Ղափուջուղ, Քափուճուխ[2]

ԿլիմաԽմբագրել

Կլիման լեռնատունդրային է, դաժան։ Կան ֆիռնային դաշտեր, ձնաբծեր։ Մթնոլորտային տեղումները հիմնականում ձյան տեսքով են, խոնավության հաշվեկշիռը դրական է։ Ձնածածկույթի տևողությունը 9-10 ամիս է, անսառնամանիք շրջանը՝ 30-35 օր, տարեկան տեղումները 800-850 մմ։ Հունվարի միջին ջերմաստիճանը -15 °C է, հուլիսինը կամ օգոստոսինը՝ մինչև 10 °C։

ԲուսականությունԽմբագրել

Տիրապետում են տրագանտները և ձյունամերձ գոտու բուսականությունը։ Գագաթնամերձ գոտին հիմնականում մերկ է, ալպյան մարգագետիններ չկան։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 65 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 955 — 992 էջ։

ԳրականությունԽմբագրել

  • Այվազյան, Նախիջևան. Պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 268