Զորանամակ
Զորանամակ, Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիր կամ ուրույն հրովարտակ։ Գործադրվել է Մեծ Հայքում մինչև հայ Արշակունի արքայատան անկումը (IV դարի վերջ – V դարի սկիզբ)։ Կազմվել է քառաբաժին բոլորակ աղյուսակի ձևով՝ ըստ Մեծ Հայքի չորս կուսակալ զորավարությունների (Հյուսիսային, Հարավային, Արևելյան և Արևմտյան դռների)։ Յուրաքանչյուր բաժնում դասվել են 21 կամ 22 նախարարություն՝ նշելով նրանց յուրաքանչյուրի զորաքանակը։ Ըստ մեզ հասած զորանամակի, Արշակունիների օրոք Հայոց զորքի ընդհանուր թվաքանակը եղել է 124 հազար մարտիկ, որից 84 հազարը կազմել են նախարարական կամ սեպուհական, իսկ 40 հազարը՝ արքունի (ոստանիկ) և մարդպետական գնդերը։ Արտաքին վտանգի ժամանակ նախարարները իրենց զինվորական ուժերը գումարել են Զորանամակով սահմանված զորաթևում, իսկ անհրաժեշտության դեպքում Հայոց արքայի կամ սպարապետի հրամանով օգնել են այս կամ այն զորաթևին։
Զորանամակի միակ ձեռագիր օրինակը, որը կցված է եղել Անանիա Շիրակացու Ժամանակագրությանը, մեզ է հասել Տիրամայր անունով մի հայուհու ընդօրինակությամբ։ Այն առաջին անգամ հրատարակել է (1842 թ) Հովհաննես Շահխաթունյանցը իր «Ստորագրություն կաթողիկե Էջմիածնի և հինգ գավառացն Այրարատայ» գրքի Բ հատորում (Էջմիածին, 1842, էջ 58)։ Զորանամակի ձեռագիր թերի մի օրինակ պահպանվում է Մատենադարանում։
…և զոմանս ի յայլ աշխարհս գրաւեալս. և լինի թիւ մարտիկ արանց որ ընդ ազգաւք՝ Ձւ-ից հազարաց, թող զսպասաւորս դռանն արքունի՝ որ է Ոստանդ, որք ի պատերազմ ելանէին ընդ արքայի. և Մարդպետական, որ է ներքինի պահապան ի վերայ թագուհւոյն և գանձուցն։ Եւ ընդ ամենայնն թիւ զաւրացն Հայոց՝ որ է հարիւր և քսան հազարաց։ |
Զորանամակ
Արևելեան դուռն Հարավային դուռն
- Բդեշխ ուգարաց – 4500
- Կամսարական – 600
- Կասպեցի – 3000
- Ուտեացի – 1000
- Ծաւդեացի – 1000
- Տայեցի – 600
- Մամիկոնեան – 1000
- Վանանդացի – 1000
- Գարդմանեցի – 1000
- Որդունի – 700
- Առւելեանք (Առաոելեան) – 500
- Աշոցեան – 500
- Դիմաքսեան – 300
- Գնթունի – 300
- Բոխաեցի – 300
- Գաբեղեան – 300
- Աբեղեան – 300
- Հաւնունի – 300
- Սահառունի – 300
- Ձիւնական – 300
- Աշխադարեան – 100
- Վարազարտիկեան – 100
Հարավային դուռն
Արևմտեան դուռն
- Անգեղ տուն – 3400
- Բդեշխ Աղձնեաց – 4000
- Բզնունական (Բզնունի) – 3000
- Մանաւազեան – 1000
- Բագրատունի – 1500
- Խոռխոռունի – 1000
- Ծոփացի – 1000
- Վահունի – 1000
- Ապահունի – 1000
- Գնունի – 500
- Բասենացի – 600
- Խալունի – 300
- Ընծակի – 4000
- Մանդակունի – 300
- Սլկունի – 300
- Վարաժնունի – 300
- Այծենական – 100
- Առւենեան – 300
- Վարժնունեան – 100
- Սպանդունի – 300
- Ռոփսեան – 100
Արևմտեան դուռն
Հիւսիսային դուռն
- Կադմեացի – 13200
- Կորդւացի – 1000
- Արծրունի – 1000
- Ռշտունի – 1000
- Մոկացի – 1000
- Գողթնեցի – 500
- Անձևացի – 500
- Հարուժեան – 100
- Տրպատունի – 100
- Մեհնունի – 100
- Ակեացի – 300
- Զարեհաոանեան – 300
- Երանթունի – 300
- Համաստունեան – 100
- Արտաշեսեան – 300
- Սագրատունի – 100
- Աբրահամեան – 100
- Տրունի – 300
- Բուժունի – 200
- Քաջբերունի – 100
- Բոգունի – 100
- Մուրացան – 300
Հիւսիսային դուռն
Արևելեան դուռն
- Սիւնի – 19400
- Ամասկոնի (Ամասկունի՞) – 200
- Աւածացի – 200
- Վարձառունի – 200
- Տամբարացի – 100
- Մազազացի – 500
- Ցողկեպան – 100
- Գրըզճունի – 50
- Վառնունի – 50
- Բական – 50
- Կճրունի (Կրճունի՞) – 50
- Գուկանն – 50
- Պատսպատունի – 50
- Գզրիկեան – 50
- Վիժանունի – 50
- Զանգաղան – 50
- Սոդացի – 50
- Ակացացի – 50
- Ասչշնեան – 50
- Կիչան – 50
- Տայգրեան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 704)։ |