Արևիք

Մեծ Հայքի Սյունիք նահանգի գավառ

Արևիք, գրաբար՝ Արեւիք, գավառ պատմական Հայաստանի Սյունիք նահանգում։ Սյունիքի ամենահարավային գավառն է։

Համապատասխանում է ՀԽՍՀ Մեղրու շրջանին[1]։

Արևիք անունը հնագույն ծագում ունի։ Այս անունը հավանաբար կապված է նույնանուն ցեղի կամ Արև աստծու հետ։

Արևիքը Սյունիքի ամենափոքր գավառներից է։ Տարածքը գրեթե համընկնում է Մեղրի գետի ավազանին, նրա միայն մի փոքր մասը տարածվում է դեպի արևելք՝ Կովսականի կողմերը, այս մասերում իր մեջ ընդգրկելով մի քանի փոքրիկ ձորահովիտներ։

Արևիքը հնում կազմում էր Գողթնի մի մասը, իսկ հետագայում նրանից անջատվելով՝ միացել է Սյունիքին։

Այս գավառը 1226-ին ավերման է ենթարկվել էմիր Հարունի կողմից, որը դեռ 1158-ին գրավել էր Մեղրին։

Արևիքի պատմա-աշխարհագրական վայրերից ամենահայտնիներն են՝ Մեղրին, որը համապատասխանում է այժմյան Մեղրի քաղաքին, Կարճավան ավանը, որը համապատասխանում է այժմյան Կարճևան գյուղին (Մեղրի քաղաքից 7-8 կմ արևմուտք՝ Կարճևան գետի հովտում), Կաքավաբերդը, որը գտնվում է այժմյան Կալեր-Վանքի շրջանում և հանդիսանում էր Սյունիքի թագավորության նշանավոր բերդերից մեկը[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ա.Ա.Ասլանյան, Հ.Ղ. Գրգեարյան (1981). Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ. էջ 31.
  2. Թ.Խ.Հակոբյան (1968). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան: «Միտք». էջ 200-201.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 38