Գեղամ, հայկական տղամարդու տարածված անուն է։ Իբրև անձնանուն հիշատակվում է հնագույն ժամանակներից։ Մովսես Խորենացին հիշատակում է մի շարք տեղանուններ՝ կապված Գեղամի հետ՝ Գեղամա ծով, Գեղամա լեռներ (Գեղամայ լեռն)։ Հայկազյան բառարանը համարում է եբրայերեն բառ, gelamp «գեղամպ» (լ > ղ հնչյունափոխությամբ) և ստուգաբանում իբրև «հավիտենական. կամ «վաղժամանակյա», թեև հրեաները երբեք նման անձնանուն չեն ունեցել։

Գեղամ
Գեղամ
Տեսակարական անձնանուն
ԳիրՀայոց գրեր
Կապված հոդվածներ«Գեղամ» սկսվող էջեր

Գեղամ անձնանունը հնդեվրոպական է, հայկական և առաջացել է գեղեցիկ և հայկական (արիական) անունների համար սովորական ամ վերջածանցից։

Գեղամ անունը և Գեղամյան ազգանունը այժմ էլ շատ տարածված են[1]։

Հայտնի անվանակիրներ

խմբագրել
  1. Գեղամ Բարսեղյան
  2. Գեղամ Գավաֆյան
  3. Գեղամ Գևորգյան
  4. Գեղամ Հարությունյան
  5. Գեղամ Սարյան
  6. Գեղամ Հայկազունի

Հղումներ

խմբագրել
  1. Է. Գ. Դուրգարյան, Անվանագիրք 1985 թ. Երևան