Բացել գլխավոր ցանկը

Աղահեճք, գրաբար՝ Աղահէճք, գավառ Մեծ Հայքի Սյունիք նահանգում։

Աղահեջք գավառի մասին շատ քիչ տեղեկություններ են հասել մեզ։

Աղահեջքը եղել է ընդարձակ մի գավառ։ Այն տարածվում էր Սյունիքի հյուսիսարևելյան մասում և սահմանագծված էր Արցախի Ծար և Սյունիքի Ծղուկք ու Հաբանդ գավառներով։

Տաթևի եպիսկոպոսական հարկացուցակում Աղահեջքի տակ հիշատակված է 43 բնակավայրեր։

Աղահեջքում այս կամ այն առթիվ հիշատակված վայրերից համեմատաբար նշանավոր են եղել Քաշաթաղք և Խոժոռաբերդ բերդերը[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Թ.Խ. Հակոբյան (1981)։ Հայաստանի պատմական աշխարհագրություն։ Երևան: «Միտք»։ էջ էջ 212