Հաբանդ (Սյունիք)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հաբանդ (այլ կիրառումներ)
Հաբանդ, գավառ պատմական Հայաստանի Սյունիք նահանգում։
Հաբանդ գավառին հայ պատմիչները շատ քիչ են անդրադարձել։ «Աշխարհացոյցի» մեջ հիշատակված է երկու Հաբանդ։ Դրանցից մեկը գտնվում է Սյունիքում, իսկ մյուսը՝ Արցախում։
Արցախի Հաբանդ գավառը անմիջապես սահմանակից է Սյունիքի Հաբանդին։
Արևելյան կողմում Հաբանդի սահմանն անցնում է Հագարի գետով, արևմտյան կողմում նա շփվում է Ծղուկքի Տաթև և Որոտան շրջանների հետ։ Հյուսիսում նրա սահմանն Աղահեջքի հետ անցնում էր Հագարի գետի Աղողլան վտակի աջ ափով տարածվող լեռներով, իսկ հարավային կողմում՝ Բարգուշատ և Որոտան գետերի ջրբաժան լեռներով, որտեղ Հաբանդը սահմանակցում էր Բաղք-Քաշունիքի և Բաղք-Աճանանի հետ[1]։
Ավանդության համաձայն Ձագիկ նահապետը Հաբանդ գավառում կառուցել է մի բերդ և այն անվանել «Ձագեձոր» կամ Հաբանդի բերդ, իսկ այն ձորը, որտեղ գտնվում էր բերդը, իբր, նրա անունով էլ կոչվեց «Ձագեձոր»[2]։
Հետագայում Ձագեձոր անունն աղավաղման ենթարկվելով, դարձել է Զանգեզուր, իսկ նրա մյուս անունը՝ Հաբանդը աստիճանաբար հանվել է գործածությունից։
Տաթևի վանքին տրվող հարկի հին ցուցակում Հաբանդ գավառի տակ հիշատակվում է 79 գյուղ[1]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 39)։ |