Վարազդատ
Վարազդատ (ծն. և մահվան թթ. անհայտ մոտ 350-393-ից հետո), Հայոց Արշակունի թագավոր 374-378 թթ.–ին։ Հաջորդել է իր ազգական՝ Պապ թագավորին։ Մանուկ հասակում Վարազդատին խնամել և դաստիարակել է Բաթ Սահառունին։ Պատանեկության տարիներին ապրել և կրթվել է Հռոմում։ Գահակալել է Հռոմի Վաղես կայսեր աջակցությամբ։ Վարազդատի օրոք սպարապետությունը շարունակել է վարել Մուշեղ Մամիկոնյանը, որը պարսկական տիրապետության սպառնալիքից փրկվելու ելքը որոնել է Հռոմեական կայսրության օգնությամբ և Հայաստանում նրա զորքերի ավելացման մեջ։ Մինչդեռ Վարազդատը, լարելով թշնամի տերությունների միջև խուսանավելու և սեփական ուժերով Արշակունյաց թագավորության հզորությունը վերականգնելու քաղաքականություն, սպարապետի ծրագիրը դիտել է հայկական պետականության ինքնուրույնության զոհաբերում։ Տարաձայնություններն այնքան են խորացել, որ Վարազդատը, Մուշեղ Մամիկոնյանին դիտելով Պապի դավադրական սպանության հանցակից և Մեծ Հայքը հռոմեական նահանգ դարձնելու կողմնակից, 376 թ.–ին նրան սպանել է տալիս խնջույքի ժամանակ։ Մամիկոնյանների թշնամությունը վաստակած Վարազդատը, խախտելով ավանդական կարգը, սպարապետության գործակալությունը հանձնել է իր դայակ Բաթ Սահառունուն։ 377 թ.–ին Վարազդատը հարկադրված է եղել ընդունել Սասանյան Պարսկաստանի գերիշխանությունը։ Շուտով պարսկական գերիշխանությունից ազատված Մանվել Մամիկոնյանը Կարինի դաշտում պարտության է մատնել Վարազդատի զորաբանակին՝ ձերբակալելով և սպանելով Բաթ Սահառունուն։ Վարազդատը հարկադրաբար ապաստանել Հռոմում։ Մանվել Մամիկոնյանի խնամատարությամբ Հայոց թագավոր է օծվել Պապի անչափահաս որդի Արշակ Գ–ն։
- Համարակալած ցանկի տարր
Վարազդատ | |
---|---|
![]() | |
Իշխանություն | 374 - 378 |
Թագադրում | 374 |
Լրիվ անուն | Վարազդատ Արշակունի |
Ծնվել է՝ | մոտ 350 |
Ծննդավայր | ![]() |
Մահացել է՝ | 4-րդ դար |
Վախճանի վայր | ![]() |
Ազգություն | հայ |
Հաջորդող | Արշակ Գ |
Տոհմ | Արշակունիներ |
գերիշխան | |
Երեխաներ | Խոսրով Դ և Վռամշապուհ |

Վարազդատը աղբյուրներում հայտնի է նաև որպես բազմակողմանի զարգացած մարզիկ։ Նրա անունը դրոշմվել է մարմարյա սալիկին՝ որպես վերջին 393 օլիմպիադայի չեմպիոնի։
ԳրականությունԽմբագրել
- Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայյոց, Ե․, 1968։
- Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։
- Մանանդյան Հ․, Երկրագործություն, հ․ 2, Ե․, 1978։
- Шанин Ю․ В․, Герои античных стадио– нов, М․, 1979, с․ 133․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |