Վաղարշակ Ա
Վաղարշակ Ա (մ.թ.ա. 256-225), Արշակունյաց հարստության հիմնադիրը Պարթևստանում[1]։ Հայոց պատմիչները Վաղարշակին համարում են Պարթևաց Արշակունի հիմնադիր թագավոր Արշակ Մեծի եղբայրը։ (մ.թ.ա. 248/247 – մոտ մ.թ.ա. 211)[1]։Վերջինիս օգնությամբ 31 տարի գահակալելով Հայաստանում՝ Վաղարշակ Ա-ն մայրաքաղաքն ու գահանիստը դարձրել է Մծբինը։
Վաղարշակ Ա | |
---|---|
Մեծ Հայքի Արքա | |
![]() | |
Վաղարշակ Օրենսդիր | |
Իշխանություն | 247– 225 |
Ծնվել է՝ | անհայտ |
Մահացել է՝ | անհայտ |
Տոհմ | Արշակունիներ |
Վաղարշակ Ա-ն ըստ Մովսես Խորենացու
խմբագրելԸստ Մովսես Խորենացու Վաղարշակ Ա-ն գահակալել է 22 տարի[2]։
Մովսես Խորենացին Վաղարշակին է վերագրում վարչական, քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային բազմաթիվ բարենորոգումներ։ Վաղարշակ Ա-ի կառավարման ժամանակ իր տերության կազմի մեջ էին մտնում նաև Ատրպատականը և Հյուսիսային Միջագետքը։
Վաղարշակ Ա-ն պատերազմել և հաղթել է Փոքր Ասիայի թագավորներից մեկին՝ Մորփյուղիկեսին։
Վաղարշակի կարգադրությամբ ասորի քուրմ Մար Աբաս Կատինան Նինվեից բերել է Հայոց հին պատմությունը և բաբելոնյան աղբյուրների հիման վրա գրել իր «Հայոց Պատմությունը»[1]։
Հակասությունները Վաղարշակ Ա-ի շուրջ
խմբագրելԸստ Սեբեոսի Արշակ Մեծի որդիներն էին՝ Արշակ Փոքրը և Վաղարշակը, առաջինը թագավորում է Մծբինում, իսկ Վաղարշակը՝ Մեծ Հայքում[1]։ Ըստ Միքայել Չամչյանի գահակալել է 22 տարի՝ մ.թ.ա. 147 - մ.թ.ա. 122 թվականներին[3]։ Վաղարշակի պատմականությունը կասկածի է ենթարկվել 19-րդ 2-րդ կեսից և շարունակում է մնալ գիտնականների տարակարծությունների ու վեճերի առարկա։ Ուսումնասիրողներից ոմանք Վաղարշակին փորձել են նույնացնել Տրդատ Ա–ի հետ, իսկ Հակոբ Մանանդյանը՝ Վաղարշ Բ-ի հետ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 31
- ↑ «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 31-32
- ↑ «Միքայէլ Չամչեանց, Պատմութիւն Հայոց։ Ի սկզբանէ աշխարհի մինչև ցամ Տեառն 1784։ Հտ. Ա, Վենէտիկ, 1784։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
Աղբյուրներ
խմբագրել- «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 31-32
- Միքայէլ Չամչեանց, Պատմութիւն Հայոց։ Ի սկզբանէ աշխարհի մինչև ցամ Տեառն 1784։ Հտ. Ա, Վենէտիկ, 1784։ Արխիվացված 2019-04-07 Wayback Machine
- «Պատմություն Հայոց», Մովսես Խորենացի, 1968.
- «Հայաստանը և Առաջին Արշակունիները» Լևոն Շահինյան, 1993.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |