Սալահ ադ-Դին
Ան-Նասիր Սալահ ադ-Դին Յուսուֆ իբն Այյուբ (արաբ․՝ صلاح الدين يوسف بن أيوب (Ṣalāḥ ad-Dīn Yūsuf ibn Ayyūb), քրդ.՝ سەلاحەدینی ئەییووبی (Selahedînê Eyûbî), հայտնի է նաև որպես Սալահ ադ-Դին կամ Սալադին (/ˈsælədɪn/, 1138[5], Tikrit Castle, Թիքրիթ, Իրաք[6][7] - մարտի 4, 1193[4], Դամասկոս, Սելջուկյան սուլթանություն[8]), Եգիպտոսի և Սիրիայի առաջին սուլթան[9] և Այյուբյան դինաստիայի հիմնադիր։ Քրդական ծագմամբ սուննի մուսուլման Սալադինը[10][11][12] ղեկավարել է Լևանտում խաչակրաց պետությունների դեմ ռազմական արշավանքները։ Իր իշխանության գագաթնակետին նրա սուլթանությունն ընդգրկել է Եգիպտոսը, Սիրիան, Ջեզիրեն (Վերին Միջագետք), Հիջազը, Եմենը և Հյուսիսային Աֆրիկայի այլ շրջաններ։
Սալահ ադ-Դին Յուսուֆ արաբ․՝ صلاح الدين يوسف بن أيوب | |
---|---|
Ալ-մալիք ան-Նասիր | |
Իշխանություն | 1174 թվական-մարտի 4, 1193 թվական |
Թագադրում | 1174 թվական, Կահիրե |
Լրիվ անուն | Ան-Նասիր Սալահ ադ-Դին Յուսուֆ իբն Այյուբ |
Ծնվել է՝ | 1137 թվական |
Ծննդավայր | Թիքրիթ, Ջեզիրե, Աբբասյան խալիֆայություն |
Մահացել է՝ | Մարտի 4, 1193 թվական |
Վախճանի վայր | Դամասկոս, Սիրիա, Այյուբյան սուլթանություն |
Թաղվել է՝ | Օմայանների մզկիթ, Դամասկոս |
Q12192636? | |
Ազգություն | քուրդ |
Հաջորդող |
|
Ուղեկից | Իսմաթ ադ-Դին խաթուն |
Տոհմ | Այյուբյան սուլթանություն |
ռազմական գործիչ և Նահանգապետ | |
Հայր | Նաջմ ադ-Դին Այյուբ |
Մայր | Սիթ ալ-Մուլկ-Խաթուն |
Երեխաներ | ալ-Աֆդալ իբն Սալահ ալ-Դին, ալ-Ազիզ Օսման և ալ-Զահիր Ղազի |
Հավատք | Սուննի իսլամ(շաֆիականություն)[1][2][3] |
1164 թվականին Սալադինը սկզբնապես իր հորեղբայր Շիրքուհի հետ, ով Զանգիների ամիրայության զորավարներից էր, ուղարկվել է Ֆաթիմյան խալիֆայություն Սելջուկյանների աթաբեկ Նուր ադ-Դինի հրամանով՝ աջակցելու Շավարին՝ դեռահաս ֆաթիմյան խալիֆ ալ-Ադիդի հետ վեզիրի պաշտոնի համար պայքարում։ Սալադինը արագորեն բարձրացել է ֆաթիմյան կառավարության պաշտոններով խաչակիրների նկատմամբ ունեցած ռազմական հաջողությունների և ալ-Ադիդի հետ ունեցած անձնական կապերի շնորհիվ։ 1169 թվականի Շավարի սպանությունից և նույն տարում Շիրքուհի բնական մահից հետո ալ-Ադիդը Սալադինին նշանակել է վեզիր․ սուննի մուսուլմանի նշանակումը նման պաշտոնում բացառիկ երևույթ էր շիա իսմայիլական խալիֆայության համար։ Որպես վեզիր պաշտոնավարման ընթացքում Սալադինը սկսել է թուլացնել ֆաթիմյան կառույցը և 1171 թվականին ալ-Ադիդի մահից հետո նա վերացրել է Ֆաթիմյան խալիֆայությունը և կրկին հարաբերություն հաստատել սուննիական Աբբասյան խալիֆայության հետ, որի կենտրոնը Բաղդադն էր։
Հաջորդ տարիներին նա խաչակիրների դեմ արշավանքներ է կատարել դեպի Պաղեստին, ապա գրավել է Եմենը, ճնշել պրոֆաթիմյան ապստամբությունը Վերին Եգիպտոսում։ 1174 թվականին Նուր ադ-Դինի մահից կարճ ժամանակ անց Սալադինը սկսել է Սիրիայի նվաճումը՝ խաղաղությամբ մտնելով Դամասկոս։ Մինչև 1175 թվականի կեսերը Սալադինը գրավել է Համան և Հոմսը՝ առաջացնելով Սիրիայի տարբեր շրջանների փաստացի ղեկավարների՝ Զանգիների զայրույթը։ Շուտով Սալադինը Համայի ճակատամարտում պարտության է մատնել Զանգիների զորքին, այնուհետև Աբբասյան խալիֆ ալ-Մուսթադին նրան հռչակել է «Եգիպտոսի և Սիրիայի սուլթան»։ Ապա Սալադինը գրավել է հյուսիսային Սիրիան և Ջեզիրեն՝ այդ ընթացքում խուսափելով Ասսասինների կողմից կազմակերպված երկու մահափորձից։ 1177 թվականին վերադարձել է Եգիպտոս՝ որոշ խնդիրներ լուծելու։ Մինչև 1182 թվականը Հալեպի գրավումից հետո Սալադինը ավարտին է հասցրել Սիրիայի նվաճումը, սակայն նրան չի հաջողվել գրավել Զանգիների ամիրայության հենակետերից Մոսուլը[13]։
Սալադինի հրամանատարությամբ Այյուբյան զորքը պարտության է մատնել խաչակիրներին 1187 թվականին Հաթթինի ճակատամարտում, դրանից հետո խաչակիրներից խլել է Պաղեստինի, այդ թվում Երուսաղեմ քաղաքի վերահսկողությունը․ խաչակիրները այս տարածքները գրավել են 88 տարի առաջ։ Չնայած Երուսաղեմի խաչակրաց թագավորությունը պահպանվել է մինչև 13-րդ դարը՝ Հաթթինում կրած պարտությունը շրջադարձային պահ է եղել տարածաշրջանում մուսուլմանական ուժերի հետ ունեցած հակամարտության մեջ։ Սալադինը մահացել է Դամասկոսում 1193 թվականին՝ իր ունեցվածքի մեծ մասը թողնելով իր ենթականերին։ Նա թաղված է Օմայանների մզկիթի մոտակայքում գտնվող դամբարանում։ Սալադինը նշանավոր գործիչ է մուսուլմանական, արաբական, թուրքական և քրդական մշակույթներում[14], նրան նաև համարում են պատմության մեջ ամենահայտնի քուրդը[15][16][17][18]։
Կյանք
խմբագրելՍալադինը ծնվել է Թիքրիթում՝ ներկայիս Իրաքում։ Նրա անունը «Յուսուֆ» էր, իսկ «Սալադին» նրա մականունն էր, որը նշանակում է «Հավատքի արդարություն»[19]։ Նրա ընտանիքը քրդական ծագում է ունեցել[10][20][21] և սկզբնավորվել է կենտրոնական Հայաստանի Դվին քաղաքում[22][23]։ Ռավադիյա ցեղը, որից նա ծագում էր, մասամբ ձուլվել էր՝ ապրելով արաբախոս աշխարհում[24]։ 1132 թվականին Մոսուլի կառավարիչ Իմադ ադ-Դին Զանգիի պարտված բանակը չի կարողացել նահաջել, քանի որ նահանջի ճանապարհը կտրում էր Թիքրիթ ամրոցի հակառակ կողմում գտնվող Տիգրիս գետը։ Հենց այս ամրոցում էլ Սալադինի հայրը՝ Նաջմ ադ-Դին Այյուբը ծառայում էր՝ իբրև պահակ։ Այյուբյանները զորքին ապահովել են լաստանավերով և ապաստարան տվել Թիքրիթում։ Մուջահեդ ադ-Դին Բիհրուզը, ով սելջուկներին ծառայություններ մատուցելու համար հյուսիսային Միջագետքի ռազմական կառավարիչ նշանակված հույն նախկին ծառա էր, հանդիմանել է Այյուբին Զանգիին ապաստարան տալու համար։ 1137 թվականին Այյուբը վտարվել է Թիքրիթից այն բանից հետո, երբ նրա եղբայր Ասադ ադ-Դին Շիրքուհը սպանել է Բիրհրուզի ընկերոջը պատվո սպանության ժամանակ։ Ըստ Բահա ադ-Դին իբն Շադադի Սալադինը ծնվել է Թիքրիթից նրա ընտանիքի հեռանալու գիշերը։ 1139 թվականին Այյուբն ու իր ընտանիքը տեղափոխվել են Մոսուլ, որտեղ Իմադ ադ-Դին Զանգին, հիշելով նրանց լավ արարքը տարիներ առաջ, Այյուբին նշանակել է Բաալբեկ ամրոցի կառավարիչ։ 1146 թվականին Զանգիի մահից հետո նրա որդին Նուր ադ-Դինը դարձել է Հալեպի ժամանակավոր կառավարիչը և Զանգիների առաջնորդը[25]։
Սալադինը, ով ծնվել է Դամասկոսում, ասում են, թե շատ է սիրել քաղաքը, սակայն նրա մանկության մասին տեղեկություն գրեթե չկա[26]։ Կրթության մասին Սալադինը գրել է․ «երեխաները դաստիարակվում են այնպես, ինչպես նրանց մեծերն են դաստիարակվել»։ Ըստ իր կենսագիրներ Աննա-Մարի Էդեի[27] և ալ-Վահրանիի Սալադինը կարողացել է պատասխանել Էվկլիդեսի, Ալմագեստի, թվաբանության և իրավունքի մասին հարցերի, սակայն սա ակադեմիական իդեալ էր, իսկ նրան իր ժամանակակիցներին կապողը Ղուրանն ու «կրոնի գիտությունների» ուսումնասիրությունն էր[25]։ Որոշ աղբյուրների համաձայն ուսումնառության շրջանում Սալադինը շատ ավելի հետաքրքված է եղել կրոնով, քան զինվորական դառնալով[28]։ Կրոնով նրա հետաքրքրվածության մեկ այլ պատճառ կարող է լինել այն, որ Խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ քրիստոնյաները գրավել են Երուսաղեմը[28]։ Իսլամից բացի Սալադինը գիտելքիներ է ունեցել նաև արաբների ծագումնաբանության և պատմության մասին, ինչպես նաև լավ տեղեկացված է եղել արաբական ձիերի ծագումնաբանությունից։ Ավելին՝ նա անգիր է իմացել Աբու Թամմամի Համաշը[25]։ Խոսել է քրդերեն և արաբերեն[29]։
Առաջին արշավանքներ
խմբագրելՍալադինի ռազմական գործունեությունը սկսվել է իր հորեղբոր՝ Ասադ ադ-Դին Շիրքուհի հովանավորության ներքո․ վերջինս հայտնի հրամանատար էր, ով գործում էր Դամասկոսի և Հալեպի հայտնի էմիր Նուր ադ-Դինի վերահսկողության տակ և Սալադինի ամենաազդեցիկ ուսուցիչն է եղել։ 1163 թվականին Ֆաթիմյան խալիֆ ալ-Ադիդի վեզիր Շավարը վտարվել է Եգիպտոսից նրա հակառակորդ Դիրգեմի կողմից, ով Բանու Ռուզաիք հզոր ցեղից էր։ Շավարը ռազմական օգնություն է խնդրել Նուր ադ-Դինից, ով համաձայնվել է և 1164 թվականին Շիրքուհին ուղարկել՝ օգնելու Շավարին Դիրգեմի դեմ արշավանքի ժամանակ։ Սալադինը, ով այդ ժամանակ 26 տարեկան է եղել, նույնպես միացել է այս արշավանքին[30]։ Այն բանից հետո, երբ Շավարը վերանշանակվել է վեզիրի պաշտոնում, նա պահանջել է Շիրքուհին դուրս հանել իր զորքին Եգիպտոսից և դրա համար խոստացել է 30,000 ոսկե դինար, սակայն Շիրքուհը հրաժարվել է՝ պնդելով, որ ինքը Եգիպտոսում է Նուր ադ-Դինի հրամանով։ Սալադինի դերակատարումն այդ արշավանքում չնչին էր, հայտնի է նաև, որ Շիրքուհը նրան հրամայել էր հավաքել Բիլբեյսի նախքան խաչակիրների և Շավարիի միասնական ուժերի կողմից դրա պաշարումը[31]։
Բիլբեյսի նվաճումից հետո խաչակրաց-եգիպտական ուժերը և Շիրքուհի զորքը ճակատամարտի են տվել Նեղոս գետի մոտակայքում գտնվող անապատում՝ Գիզայից արևմուտք։ Սալադինն այս ճակատամարտում կարևոր դեր է խաղացել՝ գլխավորելով Զանգիի զորքի աջ թևը, քրդական ուժերը ձախ թևոըմ էին, իսկ կենտրոնում տեղակայված էր Շիրքուհի զորքը։ Ժամանակի մուսուլմանական աղբյուրները, սակայն, Սալադինին տեղակայել են զորքի մեջտեղի մասում և նրա նպատակն է եղել կեղծ նահանջի միջոցով քաշել թշնամուն թակարդի մեջ։ Խաչակրաց ուժերը սկզբում Շիրքուհի զորքի նկատմամբ հաղթանակ են տարել, սակայն տարածքը թեք և ավազոտ է եղել նրանց ձիերի համար, արդյունքում Սալադինի ուժերի վրա հարձակման ժամանակ հրամանատար Հյու Կեսարացին գերի է ընկել։ Հիմնական վայրից հարավ ընկած հարթավայրերում տեղի ունեցած ցաքուցրիվ կռիվներից հետո Զանգիների կենտրոնական ուժերը վերադարձել են հարձակմանը, իսկ Սալադինը միացել է թիկունքից[32]։
Ճակատամարտն ավարտվել է Զանգիների հաղթանակով և Սալադինը պատիվ է ունեցել օգնելու Շիրքուհին «պատմության մեջ ամենանշանավոր հաղթանակներից մեկը տանելու մեջ»՝ չնայած, ինչպես հայտնում է Իբն ալ-Աթիրին, Շիրքուհի զորքի մեծ մասը սպանվել է, իսկ ճակատամարտը շատ աղբյուրներում չի համարվում հաղթական։ Սալադինն ու Շիրքուհը շարժվել են դեպի Ալեքսանդրիա, որտեղ նրանց ընդունել են մեծ ոգևորությամբ, փող և զորք են տվել[33]։ Քաղաքը պաշարել փորձող խաչակրաց-եգիպտական ուժերի հետ առերեսվելով՝ Շիրքուհը բաժանել է իր զորքը։ Նա իր զորքի մեծ մասի հետ հեռացել է Ալեքսանդրիայից, մինչդեռ Սալադինը մնացել է՝ պաշտպանելու քաղաքը[34]։
Սալադինը Եգիպտոսում
խմբագրելԵգիպտոսի վեզիր
խմբագրելՇիրքուհը Եգիպտոսի համար պայքարի մեջ էր մտել Շավարի և Երուսաղեմի թագավորության թագավոր Ամորի I-ի հետ, որում Շավարը խնդրել էր Ամորի I-ի աջակցությունը։ 1169 թվականին Սալադինը սպանելլ է Շավարին, իսկ մեկ տարի անց մահացել է նաև Շիրքուհը[35]։ Նուր ադ-Դին Շիրքուհի փոխարեն ժառանգորդ է ընտրել, սակայն ալ-Ադիդը Սալադինին է նշանակել Եգիպտոսի վեզիր[36]։
Շիա խալիֆ ալ-Ադիդի կողից սուննի Սալադինի ընտրության հիմքում տարբեր պարզաբանումներ կան։ Իբն ալ-Աթիրը պնդում էր, որ Սալադինի ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ խալիֆի խորհրդատուները ասել են, թե Սալադինից «ավելի թույլ կամ երիտասարդ մարդ չկա» և «որևէ էմիր չի ենթարկվում և չի ծառայում նրան»։ Սակայն ըստ այս տեսակետի կարճ ժամանակ անց Սալադինը կարողացել է հասնել այն բանին, որ էմիրների մեծամասնությունը ընդունել է նրան։ Կասկած կար նաև, որ ալ-Ադիդի խորհրդականները նույնպես առաջ են քաշել Սալադինին, քանի որ նպատակ ունեին բաժանելու Սիրիայում հաստատված Զանգիներին։ Ալ-Վահրանին գրում է, որ Սալադինի ընտրությունը պայմանավորված է եղել նրա ընտանիքի «առատաձեռնության և ռազմական խիզախության» համբավով։ Իմադ ադ-Դինը գրում է, որ Շիրքուհի համար մի քանի օր սգալուց հետո Զանգի էմիրները որոշել են վեզիր նշանակել Սալադինին և ստիպել են խալիֆին հաստատել նրա թեկնածությունը։ Չնայած մուսուլման հակառակորդ առաջնորդների պատճառով իրավիճակը բարդացել էր՝ սիրիական հրամանատարների մեծանասնությունը պաշտպանում էր Սալադինին եգիպտական արշավանքում ունեցած նրա դերակատարման շնորհիվ, որը նրան բերել էր ռազմական բարձր որակավորում[37]։
Սալադինը, մարտի 26-ին դառնալով վեզիր, զղջացել է «գինի խմելու և թեթևամտության համար և ընդունել է կրոնի հագուստը», այս են փաստում ժամանակի արաբական աղբյուրները[38]։ Իր կարիերայի արդյունքում արագորեն իշխանություն և անկախություն ձեռք բերելուց հետո Սալադինը հայտնվել էր երկու ուժերի՝ ալ-Ադիդի և Նուր ադ-Դինի միջև։ Այդ տարվա վերջին եգիպտական զինվորներից կազմված մի խումբ մահափորձ է կատարել Սալադինի դեմ, սակայն այն պատճառով, որ իր հետախուզության ղեկավար Ալի իբն Սաֆյանը արդեն իսկ տեղեկացրել էր նրանց մտադրության մասին, Սալադինը ձերբակալել և սպանել է գլխավոր դավադիր Մութամին ալ-Խալիֆային՝ Ֆաթիմյան պալատի վերակացուին։ Հաջորդ օրը ֆաթիմյան զորքի 50,000 սևամորթ աֆրիկացի զինվորներ մի շարք եգիպտացի էմիրների և քաղաքացիների հետ ապստամբություն են սկսել Սալադինի իշխանության դեմ։ Մինչև օգոստոսի 23-ը Սալադինը ճնշել է ապստամբությունը, որից հետո Կահիրեից այլևս որևէ ռազմական մարտահրավեր չի եղել նրա դեմ[39]։
1169 թվականի վերջերին Սալադինը, օգնություն ստանալով Նուր ադ-Դինից, պարտության է մատնել խաչակրաց-բյուզանդական միացյալ ուժերին Դամիետայի մոտակայքում։ Այնուհետև 1170 թվականի գարնանը Նուր ադ-Դինը Սալադինի խնդրանքով Եգիպտոս է ուղարկել նրա հորը, ինչպես նաև օգնություն է ուղարկել Սալադինին, ում ճնշել էր փորձում Բաղդադում հաստատված Աբբասյան խալիֆ ալ-Մուսթանջիդը․ վերջինս օգնում էր Սալադինի հակառակորդ խալիֆ ալ-Ադիդին[40]։ Ինքը՝ Սալադինը, փորձում էր ամրապնդել իր դիրքերը Եգիպտոսում և մեծացնել իր աջակիցների թվաքանակը։ Նա սկսել է իր ընտանիքի անդամների տարածաշրջանում բարձր պաշտոններ տալ․ Սալադինը հրամայել է սուննի իսլամի մալիքիական ճյուղի համար քաղաքում քոլեջ կառուցել, նմանատիպ բան է կառուցել նաև շաֆիական մազհաբի (դպրոց, ուղղություն) համար, որին նա պատկանում էր ալ-Ֆութաթում[41]։
Եգիպտոսում հաստատվելուց հետո Սալադինը արշավանք է սկսել խաչակիրների դեմ՝ 1170 թվականին պաշարելով Դայր ալ-Բալահը[42]։ Ամորի I-ը դուրս է բերել Տաճարականների կայազորը Գազայից, որպեսզի օգնի Դայր ալ-Բալահի պաշտպանությանը, սակայն Սալադինը, շրջանցելով նրա ուժերին, հարձակվել է հենց Գազայի վրա։ Նա ոչնչացրել է քաղաքի՝ ամրոցից դուրս գտնվող հատվածը և սպանել բնակչության մեծամասնությանը, քանի որ նրանց մերժել են ներս թողնել ամրոց[43]։ Հայտնի չէ, թե կոնկրետ երբ, բայց հենց նույն տարում նա հարձակվել և գրավել է խաչակրաց Էյլաթ ամրոցը, որը կառուցված էր Աքաբայի ծոցում գտնվող մի կղզու վրա։ Այս կղզին որևէ լուրջ վտանգ չէր ներկայացնում մուսուլմանական նավատորմի ճանապարհին, սակայն այն կարող էր անհանգստություն պատճառել մուսուլանների նավերին, ուստի Սալադինը որոշել էր վերացնել քրիստոնեական այս հենակետը իր ճանապարհից[42]։
Եգիպտոսի սուլթան
խմբագրելԸստ Իմադ ադ-Դինի 1171 թվականի հունիսին Նուր ադ-Դինը նամակ է գրել Սալադինին՝ ասելով նրան, որ Եգիպտոսում պետք է վերականգնել Աբբասյան խալիֆայությունը։ Երկու ամիս անց Սալադինը, հավելյալ խրախուսանք ստանալով Նաջմ ադ-Դին ալ-Խաբուշանիից՝ շաֆիական ֆակիհից, ով բուռն կերպով դեմ էր հանդես գալիս երկրում շիական կառավարմանը, համակարգել է այս գործողությունները։ Արդյունքում եգիպտացի մի քանի էմիրներ են սպանվել, սակայն ալ-Ադիդին ասել են, թե նրանք սպանվել են իր դեմ ապստամբության պատճառով։ Մի աղբյուրի համաձայն ալ-Ադիդը այնուհետև հիվանդացել է կամ թունավորվել։ Հիվանդության ժամանակ նա խնդրել է Սալադինին այցելել իրեն․ նա ցանկացել է Սալադինին խնդրել, որ խնամի իր երեխաներին, սակայն Սալադինը հրաժարվել է՝ վախենալով, որ դա կարող է համարվել դավաճանություն Աբբասյանների նկատմամբ[44]։ Ալ-Ադիդը մահացել է սեպտեմբերի 13-ին՝ Սալադինի հետ հանդիպումից 5 օր անց․ Կահիրեում և ալ-Ֆուսթաթում արտասանվել է խուտբան՝ խալիֆ հռչակելով ալ-Մուսթադիին[45]։
Սեպտեմբերի 25-ին Սալադինը դուրս է եկել Կահիրեից, որպեսզի Նուր ադ-Դինի հետ միասին, ով հարձակումը սկսելու էր Սիրիայի կողմից, հարձակվի Երուսաղեմի թագավորության ամրոցներ Քերաքի և Մոնրեալի վրա։ Մինչ Մոնրեալ հասնելը Սալադինը ճանապարհի կեսից հետ է վերադարձել Կահիրե, քանի որ նրան տեղեկացրել են, որ իր բացակայության ընթացքում խաչակրաց առաջնորդները ավելի բուռն կերպով են աջակցություն ցույց տվել Եգիպտոսի ներսում գտնվող դավաճաններին, որոնց նպատակն էր Սալադինի վրա հարձակվել հենց ներսից, և թուլացնելով նրա իշխանությունը՝ հնարավորություն տալ Ֆաթիմյաններին վերականգնել իրենց երբեմնի փառքը։ Այս իսկ պատճառով Նուր ադ-Դինը ստիպված է եղել արշավանքը մենակ շարունակել[46]։
1173 թվականի ամռանը եգիպտական սահմանին հայտնվել է նուբիական զորք հայ փախստականների հետ միասին, և նրանց նպատակն է եղել պաշարել Ասուանը։ Քաղաքի էմիրը դիմել է Սալադինի օգնությանը և Թուրան շահի՝ Սալադինի եղբոր հրամանատարությամբ հավելյալ ուժեր է ստացել։ Արդյունքում նուբիացիները հեռացել են, սակայն 1173 թվականին կրկին վերադարձել են և կրկին հետ շպրտվել։ Այս անգամ եգիպտական ուժերը առաջացել են Ասուանից և գրավել նուբիական քաղաք Իբրիմից։ Սալադինը 60,000 դինար, «հիանալի արտադրանքներ», զարդեղեն և փիղ է ուղարկել իր ուսուցիչ և ընկեր Նուր ադ-Դինին՝ իբրև նվեր։ Այս նվերները Դամասկոս տեղափոխելու ճանապարհին Սալադինը, առիթից օգտվելով, ավերածություններ է գործել խաչակրաց տիրույթներում։ Նա հարձակում չի գործել անապատում գտնվող ամրոցների վրա, սակայն փորձել է դուրս քշել խաչակրաց տիրույթներում ապրող մուսուլման բեդվիններին՝ այսպիսով զրկելով ֆրանկներին իրենց ուղեկցորդներից[47]։
1173 թվականի հուլիսի 31-ին Սալադինի հայրը՝ Այյուբը, վնասվածք է ստացել ձիավարության ժամանակ, որից հետո օգոստոսի 9-ին մահացել է[48]։ 1174 թվականին Սալադինը Թուրան շահին ուղարկել է՝ գրավելու Եմենը․ նպատակն էր միացնելով Եմենը և նրա նավահանգիստ Ադենը Այյուբյան դինաստիայի տիրույթներին։
Սիրիայի գրավում
խմբագրելԴամասկոսի գրավում
խմբագրել1174 թվականի սկզբին Նուր ադ-Դինը զորք է հավաքագրել՝ հրամանագրեր ուղարկելով Մոսուլ, Դիարբեքիր և Ջեզիրե՝ նպատակ ունենալով հարձակում գործել Սալադինի Եգիպոստի վրա։ Այս պատրաստությունների բացահայտումից հետո Այյուբյանները խորհուրդ են հրավիրել՝ քննարկելու հավանական վտանգը, իսկ Սալադինը հավաքել է իր զորքերը Կահիրեի մատույցներում։ Մայիսի 15-ին Նուր ադ-Դինը մահացել է շուրջ մեկ շաբաթ հիվանդ լինելուց հետո, իսկ նրա իշխանությունը փոխանցվել է իր 11-ամյա որդի աս-Սալիհ Իսմայիլ ալ-Մալիքին։ Նրա մահից հետո Սալադինը քաղաքական անկախություն է ձեռք բերել։ Նա նամակ է գրել աս-Սալիհին և խոստացել է «հանդես գալ որպես թուր» նրա թշնամիների դեմ, իսկ նրա հոր մահը որակել է որպես «երկրաշարժային շոկ»[49]։
Նուր ադ-Դինի մահից հետո Սալադինը հայտնվել է բարդ խնդրի առջև․ նա կարող էր իր զորքը դուրս բերել խաչակիրների դեմ հենց եգիպտոսից կամ էլ սպասել մինչև աս-Սալիհը իրեն հրավիրի Սիրիա, և նրանք միասին պատերազմը սկսեն հենց այնտեղից։ Մեկ այլ տարբերակ էր այն, որ նա կարող էր բռնակցել Սիրիան նախքան այն կհայտնվեր հակառակորդի ձեռքում, սակայն նա վախենում էր հարձակվել այն տիրույթների վրա, որոնք նախկինում պատկանում էին իր տիրոջը։ Դա արգելված էր իսլամական սկզբունքներով և կարող էր պատճառ դառնալ տպավորության, թե Սալադինը երեսպաշտ է, որի պատճառով նրան կարող էին անհամապատասխան համարել խաչակիրների դեմ պատերազմը ղեկավարելու համար։ Ուստի Սալադինը հասկանում էր, որ Սիրիան ձեռք բերելու համար նա կամ պետք է հրավեր ստանար աս-Սալիհից, կամ պետք է զգուշացներ նրան, որ հավանական անիշխանությունը կարող է խաչակիրների վտանգը մեծացնել[50]։
Երբ աս-Սալիհը օգոստոս ամսին տեղափոխվել է Հալեպ, Գումուշթիգինը՝ քաղաքի էմիրը և Նուր ադ-Դինի հին զինվորը, ստանձնել է նրա խնամակալությունը։ Էմիրը պատրաստվում էր պաշտոններից հեռացնել իր բոլոր հակառակորդներին՝ սկսելով Դամասկոսից և հասնելով Սիրիա և Ջեզիրե։ Ստեղծված արտակարգ իրավիճակում Դամասկոսի էմիրը դիմել է Մոսուլի Սաիֆ ադ-Դինին՝ Գումուշթիգինի զարմիկին, խնդրելով օգնություն տրամադրել Հալեպի դեմ պայքարելու համար, սակայն մերժում է ստացել։ Դրանից հետո սիրիացիները ստիպված են եղել դիմել Սալադինի օգնությանը, ով համաձայնվել է օգնել[51]։ Սալադինը 700 ընտրյալ ձիավորների հետ անցել է ալ-Քերաքի միջով և հասել Բոսրա։ Հենց իր պատմության համաձայն նրան միացել են «էմիրներ, զինվորներ և բեդվիններ, որոնց սրտի բոլոր զգացմունքները արտացոլված էին նրանց դեմքին»[52]։ Նոյեմբերի 23-ին Սալադինը հասել է Դամասկոս, որտեղ նրան մեծ ոգևորությամբ են դիմավորել, որից հետո նա որոշ ժամանակ մնացել է իր հոր հին տանը մինչև Դամասկոսի միջնաբերդի դարպասները 4 օր անց բացվել են Սալադինի առաջ (միջնաբերդի կառավարիչ Ռայհանը սկզբում հրաժարվել էր ենթարկվել) այն բանից հետո, երբ իր եղբայր Թուղթիքին իբն Այյուբը կարճ ժամանակով պաշարել է այն[53]։ Սալադինը հաստատվել է պալատում և արժանացել բնակիչների մեծարանքին և ողջույններին[51]։
Սիրիայում հետագա նվաճումներ
խմբագրելՆշանակելով իր եղբայր Թուղթիքինին Դամասկոսի կառավարիչ՝ Սալադինը առաջացել է և փորձել գրավել այն քաղաքները, որոնք նախկինում պատկանել էին Նուր ադ-Դինին, իսկ այժմ գրոծնականում անկախ էին։ Սալադինի զորքը բավականին հեշտությամբ կարողացել է գրավել Համան, սակայն խուսափել է հարձակվել Հոմսի վրա, քանի որ նրա միջնաբերդը բավականին ամուր էր պաշտպանված[54]։ Այնուհետև շարժվել է դեպի հյուսիս՝ Հալեպ և պաշարել այն դեկտեմբերի 30-ին այն բանից հետո, երբ Գումուշթիքինը չի համաձայնվել հրաժարվել իր գահից[55]։ Աս-Սալիհը, վախենալով Սալադինի կողմից գերվելուց, դուրս է եկել իր պալատից և խնդրել բնակիչներին չհանձնել իրեն և քաղաքը նվաճողներին։ Սալադինի ժամանակագիրներից մեկը պնդում է, որ «մարդիկ ենթարկվել են նրա ասածին»[56]։
Գումուշթիքինը խնդրել է Սիրիայի Ասսասինների ղեկավար Ռաշիդ ադ-Դին Սինանին, ով Եգիպտոսում Ֆաթիմյանների տապալումից հետո Սալադինի հակառակորդն էր դարձել, մահափորձ կատարել Սալադինի դեմ հենց իր ճամբարում[57]։ 1175 թվականի մայիսի 11-ին Ասսասինների 13 հոգանոց մի խումբ կարողացել է մտնել Սալադինի ճամբար, սակայն նրանց անմիջապես նկատել են մինչև Աբու Քուբայսի Նասիհ ադ-Դին Խումարթեքինը կիրականացներ մահափորձը։ Ճամբար ներխուժած այս Ասսասիններից մեկը սպանվել է Սալադինի հրամանատարների մեկի կողմից, իսկ մնացածները սպանվել են փախուստի ճանապարհին[56][58][59]։ Սալադինի առաջխաղացումը կանգնեցնելու համար Տրիպոլիի կոմս Ռայմունդ III-ը հավաքել է իր զորքերին Նահր ալ-Քաբիր գետի մոտ, որտեղից նրանք պետք է հարձակվեին մուսուլմանական տիրույթների վրա։ Ավելի ուշ Սալադինը շարժվել է դեպի Հոմս, սակայն երբ տեղեկացել է, որ Սաիֆ ադ-Դինը օգնական ուժեր է ուղարկել քաղաք, նահանջել է[60][61]։
Միևնույն ժամանակ Սիրիայում և Ջեզիրեում Սալադինի հակառակորդները քարոզչական պատերազմ էին վարում նրա դեմ՝ հայտարարելով, որ նա «մոռացել է իր կարգավիճակը [Նուր ադ-Դինի ծառա լինելը]» և երախտագիտություն էլ ցույց չի տալիս իր նախկին տիրոջ, պաշարում է նրա որդուն՝ «ապստամբություն բարձրացնելով իր տիրոջ դեմ»։ Սալադինը, դադարեցնելով պաշարումը, փորձել է վերացնել այս քարոզչությունը և հայտարարել է, որ ինքը ցանկացել է պաշտպանել իսլամը խաչակիրներից․ նրա զորքը վերադարձել է Համա խաչակրաց ուժերի դեմ պայքարելու համար։ Խաչակրաց ուժերը նախօրոք հեռացել էին, ուստի Սալադինը հայտարարել է, որ դա «հաղթանակ էր, որը բացել է մարդկանց սրտերի դարպասները»[60]։ Շուտով Սալադինը մտել է Հոմս և երկար դիմադրությունից հետո 1175 թվականի մարտին գրավել միջնաբերդը[62]։
Սալադինի հաջողություններն անհանգստություն են պատճառել Սաիֆ ադ-Դինին։ Իբրև Զանգիների ղեկավար՝ նա վերաբերվում էր Սիրիային և Միջագետքին՝ իբրև իր ընտանեկան սեփականություն, ուստի նա զայրացել է Սալադինի վրա, երբ վերջինս փորձել է տիրանալ նրա դինաստիական սեփականությանը։ Սաիդ ադ-Դինը հսկայական զորք է հավաքել և ուղարկել այն Հալեպի վրա, որի պաշպանները մտահոգ դրան էին սպասում։ Մոսուլի և Հալեպի միացյալ ուժերը շարժվել են Սալադինի դեմ՝ Համա։ Սալադինը, ում զորքը փոքրաթիվ էր, փորձել է զիջումների գնալ Զանգիներին՝ խոստանալով դադարեցնել արշավանքները դեպի հյուսիսային Դամասկոս նահանգ, սակայն նրանք հրաժարվել են՝ պահանջելով, որ Սալադինը վերադառնա Եգիպտոս։ Տեսնելով, որ դիմակայությունն անխուսափելի է, Սալադինը նախապատրաստվել է ճակատամարտի՝ դիրքավորվելով Օրոնտես գետի կիրճի շրջանի բլուրների վրա։ 1175 թվականի ապրիլի 13-ին Զանգիների զորքը սկսել է հարձակումը, սակայն շուտով հայտնվել է Սալադինի զորքերի շրջափակման մեջ։ Ճակատամարտն ավարտվել է Սալադինի վճռական հաղթանակով․ Սալադինը հետապնդել է Զանգիների փախուստի դիմող զորքին մինչև Հալեպի դարպասներ՝ ստիպելով աս-Սալիհի խորհրդատուներին ճանաչել Սալադինի գերիշխանությունը Դամասկոսի, Հոմսի և Համայի նահանգների, ինչպես նար Հալեպից դուրս գտնվող մի շարք շրջանների, օրինակ՝ Մաարրաթ ան-Նուման, նկատմամբ[63]։
Զանգիների դեմ տարած հաղթանակից հետո Սալադինը իրեն թագավոր է հռչակել և թույլ չի տվել ուրբաթօրյա աղոթքի ժամանակ և իսլամական մետաղադրամների վրա օգտագործել աս-Սալիհի անունը։ Այդուհետ հրամայել է Սիրիայի և Եգիպտոսի բոլոր մզկիթներում աղոթքների ժամանակ և Կահիրեի ոսկե մետաղադրամների ձուլման մեջ օգտագորել իր պաշտոնական տիտղոսը՝ իբրև անկախ թագավոր՝ ալ-Մալիք ան-Նասիր Յուսուֆ Այյուբ։ Բաղդադի Աբբասյան խալիֆը ողջունել է Սալադինի իշխանությունը և նրան հռչակել «Եգիպտոսի և Սիրիայի սուլթան»։ Համայի ճակատամարտը վերջ չի դրել Զանգիների և Այյուբյանների միջև իշխանական հակամարտությանը․ վերջնական դիմակայությունը տեղի է ունեցել 1176 թվականի գարնանը։ Սալադինը Եգիպտոսից բավականաչափ ուժեր է հավաքել, մինչդեռ Սաիֆ ադ-Դինը զորք է հավաքագրել Դիարբեքիրի և ալ-Ջեզիրեի փոքր նահանգներից[64]։ Երբ Սալադինը դուրս է եկել Համայից և անցել Օրոնտես գետը, արևի խավարում է տեղի ունեցել։ Սալադինը սա ընդունել է որպես նախանշան, սակայն շարունակել է իր արշավանքը դեպի հյուսիս։ Նա հասել է Հալեպից 25 կմ հեռավորության վրա գտնվող Սուլթանի բլուր, որտեղ նրա զորքը հանդիպել է Սաիֆ ադ-Դինի զորքին։ Ձեռնամարտ է սկսվել, և Զանգիները կարողացել են հետ մղել Սալադինի ձախ թևը, իսկ Սալադինն այդ ժամանակ զբաղված էր Զանգիների պահակախմբին վրա հարձակումով։ Այս գործողության արդյունքում Զանգիների զորքը խուճապի է մատնվել և Սաիֆ ադ-Դինի հրամանատարների մեծ մասը կամ սպանվել է, կամ գերեվարվել, իսկ Սաիֆ ադ-Դինին հաջողվել է մի կերպ փախուստի դիմել։ Այյուբյանները բռնագրավել են Զանգիների զորքի ամբողջ ճամբարը, ձիերը, ուղեբեռը, վրաններն ու ամբողջ պաշարը։ Զանգիների ռազմագերիները, սակայն, նվերներ են ստացել և ազատ են արձակվել։ Այյուբյանների հաղթանակի արդյունքում ձեռքբերված ավարը բաժանվել է զորքին․ Սալադինը ոչինչ իրեն չի պահել[65]։
Սալադինը շարունակել է իր ճանապարհը դեպի Հալեպ, որը դարպասները դեռ փակ էին նրա առաջ, և կանգ առել քաղաքի դիմաց։ Ճանապարհին նրա զորքը գրավել է Բուզաան, ապա Մանբիջը։ Այնուհետև մայիսի 15-ին նրանք շարունակել են իրենց ճանապարհը դեպի արևմուտք և պաշարել Ազազի ամրոցը։ Մի քանի օր անց երբ Սալադինը հանգստանում էր իր հրամանատարներից մեկի վրանում, մի մարդասպան մոտեցել է նրան և դանակով հարվածել նրա գլխին։ Բարեբախտաբար դանակը չէր անցել նրա սաղավարտի միջով․ Սալադինը հասցրել է բռնել մարդասպանի ձեռքից, որից հետո վերջինս սպանվել է։ Սալադինը զայրացել է իր դեմ կատարված մահափորձի պատճառով՝ դրանում մեղադրելով Գումուշթիքինին և Ասսասիններին, ուստի ավելի է ուժեղացրել պաշարումը[66]։
Հունիսի 21-ին Սալադինին հաջողվել է գրավել Ազազը, որից հետո նա շտապել է Հալեպ՝ պատժելու Գումուշթիքինին։ Նրա հարձակումը կրկին դիմադրության է հանդիպել, սակայն նա կարողացել է հասնել ոչ միայն զինադադար, այլև Հալեպի հետ դաշնակցության, որով Գումուշթիքինը և աս-Սալիհը կարող էին պահպանել քաղաքը իրենց վերահսկողության տակ։ Դրա դիմաց նրանք ճանաչելու էին Սալադինի գերիշխանությունը նրա գրաված բոլոր տիրույթներում։ Հալեպի մուսուլման դաշնակիցներ Մարդինի և Հասանքեյֆի էմիրները ևս ճանաչել են Սալադինին՝ իբրև Սիրիաի թագավոր։ Երբ այս պայմանագիրը կնքվել է, աս-Սալիհի կրտսեր քույրը գնացել է Սալադինի մոտ և խնդրել վերադարձնել Ազազի ամրոցը․ Սալադինը մեծաքանակ նվերներով ուղեկցել է նրան մինչև Հալեպի դարպասներ[66]։
Ասսասինների դեմ արշավանք
խմբագրելՍալադինը զինադադար էր կնքել Զանգիների և Երուսաղեմի թագավորության հետ (վերջինը տեղի է ունեցել 1175 թվականի ամռանը), սակայն այս անգամ էլ հանդիպել է մի նոր վտանգի՝ իսմայիլականներին, ովքեր հայտնի էին Ասսասիններ անունով․ նրանց ղեկավարում էր Ռաշիդ ադ-Դին Սինանը։ Հաստատվելով Միջերկրական ծովի ափամերձ լեռնաշղթայի վրա՝ նրանք ղեկավարում էին 9 ամրոցներ, որոնք բոլորն էլ կառուցված էին հսկայական բարձրության վրա։ Իր զորքի մեծ մասին Եգիպտոս ուղարկելուց հետո 1176 թվականին Սալադինը իր զորքին առաջնորդել է դեպի այս լեռնաշղթա։ Սակայն անհաջողություն կրելով և որևէ ամրոց գրավել չկարողանալով՝ նա նույն ամսին հետ է նահանջել։ Մուսուլման շատ պատմաբաններ պնդում են, որ Սալադինի հորեղբայրը՝ Համայի կառավարիչը, դարձել է Սալադինի և Սինանի միջև խաղաղության պայմանագրի միջնորդ[67][68]։
Սալադինը ավելի է ամրացրել իր պահակախումբը և հրամայել է Մասյաֆի մոտակայքում գտնվող իր վրանի շուրջը ծածկել կավիճով և խարամով, որը հնարավորություն կտար նրան անմիջապես նկատել Ասսասինների ոտնահետքերը[69]։ Մի պատմության համաձայն մի գիշեր Սալադինի պահակները բլրի այն կողմում լույսի շողք են տեսել, որը անհետացել է Այյուբյանների վրանների մեջ։ Քիչ անց Սալադինը արթնացել է և իր նկատել, որ ինչ-որ մեկը հեռանում է իր վրանից։ Նա նկատել է, որ իր վրանի ճրագները տեղաշարժվել են, իսկ իր անկողնու կողքին գտել է Ասսասիններին բնորոշ կաղապարով տաք բլիթներ։ Դրանց վրա թունավոր դաշույնով ամրացված է եղել մի երկտող։ Երկտողում սպառնում էին, որ եթե նա չդադարեցնի հարձակումը, ապա նրան կսպանեն։ Սալադինը գոռացել է և բացականչել, որ իր վրանից դուրս եկողը հենց Սինանն էր[69]։
Մեկ այլ տեսակետի համաձայն Սալադինը շտապել է զորքերը հանել Մասյաֆի մատույցներից, քանի որ խաչակրաց ուժեր էին մոտեցել Լիբանանի լեռներին[68]։ Իրականում Սալադինը փորձում էր դաշինք կնքել Սինանի և Ասսասինների հետ՝ այսպիսով զրկելով խաչակիրներին իր դեմ հզոր դաշնակից ունենալու հնարավորությունից[70]։ Դիտարկելով խաչակիրներին արտաքսումը իբրև երկկողմանի ձեռնտու քայլ՝ Սալադինը և Սինանը պահպանել են իրենց համագործակցային հարաբերությունները նաև հետագայում։ Վերջինս բազմիցս ուղարկել է իր զորքերին՝ աջակցություն ցույց տալու Սալադինի զորքին մի շարք վճռական ճակատամարտերում[71]։
Վերադարձ Կահիրե և արշավանքներ դեպի Պաղեստին
խմբագրելԱն-Նուսայրահի լեռներից հեռանալուց հետո Սալադինը վերադարձել է Դամասկոս և իր սիրիացի զինվորներին տուն ուղարկել։ Սիրիայի կառավարիչ է նշանակել Թուրան շահին և իր պահակախմբով ուղևորվել Եգիպտոս՝ Կահիրե հասնելով սեպտեմբերի 22-ին։ Շուրջ երկու տարի բացակայությունից հետո Սալադինը Եգիպտոսում կազմակերպչական շատ գործեր ուներ, որոնց մեջ էր մտնում Կահիրեի ամրացումն ու վերանորոգումը։ Քաղաքի պարիսպները վերանորոգվել են, սակայն դրանց ընդարձակման գործը հետաձգվել է, դրա փոխարեն սկսվել է Կահիրեի միջնաբերդի կառուցումը[70]։ 85 մ խորություն ունեցող Յուսուֆի ջրհորը կառուցվել է Սալադինի հրամանով։ Կահիրեից դուրս նրա իրականացրած հանրային ամենամեծ աշխատանքը եղել է Գիզայի կամուրջի կառուցումը, որը ծառայելու էր որպես պաշտպանական ամրություն մավրերի ներխուժման դեմ[72]։
Սալադինը մնացել է Կահիրեում և վերահսկել նրա զարգացումը, կառուցել է ուսումնական հաստատություններ, օրինակ՝ Թուր պատրաստողների մեդրեսեն։ 1177 թվականի նոյեմբերին նա շարժվել է Պաղեստինի դեմ․ կարճ ժամանակ առաջ խաչակիրները հարձակվել էին Դամասկոսի տիրույթների վրա, ուստի Սալադինը անիմաստ էր համարում հաշտության պահպանումը։ Քրիստոնյաները մեծաքանակ զորք են ուղարկել Հալեպից հյուսիս գտնվող Հարիմի ամրոցի պաշարման համար, ուստի Պաղեստինի հարավային հատվածները մնացել էին գրեթե անպաշտպան[72]։ Սալադինը, պահը որսալով, շարժվել է դեպի Աշքելոն, որը նա կոչում էր «Սիրիայի հարսնացու»։ Վիլյամ Տյուրոսցին հիշատակում է, որ Այյուբյաններն ունեին 26,000 զինվոր, որից 8,000-ը բարձրակարգ ուժերն էին, իսկ 18,000-ը՝ Սուդանից բերված սևամորթ զինվորներ։ Այս զորքը շարժվել է՝ գրավելու Ռամլան և Լոդը, այնուհետև ցրվել է՝ հասնելով մինչև Երուսաղեմի դարպասներ[73]։
Բալդուինի հետ ճակատամարտեր ու զինադադար
խմբագրելԱյյուբյանները առանց հանկարծակի հարձակման որևէ նախազգուշական միջոց ձեռնարկելու թույլ են տվել Բալդուին թագավորին մտնել Աշքելոն Գազայում հաստատված Տաճարականների հետ միասին։ Չնայած խաչակրաց ուժերը կազմված էին ընդամենը 375 ասպետներից՝ Սալադինը խուսափել է դարանակալել նրանց, քանզի նրանք շատ հմուտ հրամանատարներ ունեին։ Նոյեմբերի 25-ին երբ Այյուբյան զորքերի մեծ մասը դեռ չէր եկել, Սալադինը և նրա մարդիկ հանկարծակիի են բերվել Ռամլայի մոտ, սկսվել է Մոնժիզարի ճակատամարտը։ Մինչ զորքը կարողացել է ուշքի գալ և վերադասավորվել, Տաճարականները ջարդել են Այյուբյան զորքին։ Սկզբում Սալադինը փորձել է իր զորքը կազմակերպել և նախապատրաստել ճակատամարտի, սակայն երբ նրա թիկնապահները սպանվել են, և նա նկատել է իրենց անխուսափելի պարտությունը, հավաքել է իր զորքի մնացորդները և մի արագավազ ուղտ հեծնելով՝ շտապել է Եգիպտոս[74]։
Թել Ջեզերում կրած պարտությունից հետո Սալադինը պատրաստվել է ևս մեկ անգամ կռվել խաչակիրների դեմ։ 1178 թվականի գարնանը նա վրան է խփել Հոմսի պատերի մոտ, այդ ընթացքում իր զորահրամանատարների և խաչակրաց զորքի միջև ռազմական ընդհարումներ են տեղի ունեցել։ Սալադինի զորքերը Համայի մոտ հաղթանակ են տարել և ողջ ավարն ու ռազմագերիներին բերել են Սալադինի մոտ։ Վերջինս հրամայել է գլխատել գերիներին «Հավատացյալի հողերը կողոպտելու և աղտոտելու» համար։ Այնուհետև Սալադինը շուրջ մեկ տարի մնացել է Սիրիայում՝ այլևս հակամարտության մեջ չմտնելով իր թշնամիների հետ[75]։
Սալադինի հետախուզական ուժերը նրան տեղեկացրել են, որ խաչակրաց ուժերը նախապատրաստվում են արշավել Սիրիայի դեմ։ Նա հրամայել է իր հրամանատարներից մեկին՝ Ֆարուք շահին, հազար հոգանոց զորքով վերահսկել Դամասկոսի առաջնագիծը և խուսափելով հնարավոր ճակատամարտից՝ վառել բլրի վրայի նախազգուշացնող ճրագները, որից հետո Սալադինը կսկսի իր հարձակումը։ 1179 թվականի ապրիլին խաչակիրները Բալդուին թագավորի գլխավորությամբ, չանկնալելով հանդիպել որևէ դիմադրության, նախատեսում էին հանկարծակի հարձակում գործել դեպի Գոլանի բարձունքների արևելյան շրջաններ գնացող մուսուլման հովիվների վրա։ Բալդուինը շտապել է Ֆարուք շահի ուժերին հետապնդել, որոնք տեղակայված էին Ալ-Կունեյտրայից հարավ-արևելք, որի արդյունքում էլ պարտություն է կրել Այյուբյաններից։ Այս հաղթանակից հետո Սալադինը որոշել է ավելի շատ ուժեր կանչել Եգիպտոսից․ նա խնդրել է ալ-Ադիլին 1,500 ձիավոր ուղարկել իրեն[76]։
1179 թվականի ամռանը Բալդուին թագավորը առաջապահ ուղեկալ է ստեղծել Դամասկոս տանող ճանապարհին՝ նպատակ ունենալով ամրացնել Հորդանան գետի վրայով անցումը, որը հայտնի էր Հակոբի ծանծաղ անունով։ Այսպիսով՝ նա ցանկանում էր վերահսկողություն հաստատել Բանյասի հարթավայրի նկատմամբ (հարթավայրը բաժանված էր մուսուլմանների և քրիստոնյաների միջև)։ Սալադինը Բալդուինին առաջարկել է 100,000 ոսկի, որպեսզի նա հրաժարվի մուսուլմանների համար բավականին վիրավորական այդ ծրագրից, սակայն Բալդուինը մերժել է։ Նա վճռական էր Չասթելեթ կոչվող ամրոցը ոչնչացնելու մեջ, որտեղ Տաճարականների ուժերն էին, ցանկանալով իր նստավայրը տեղափոխել Բանյաս։ Երբ խաչակիրները շտապել են հարձակում գործել մուսուլմանական ուժերի վրա, նրանք կորցրել են իրենց կազմակերպվածությունը, իսկ հետևակը հետ էր ընկել։ Չնայած վաղ հաջողությանը՝ նրանք հետևել են մուսուլմաններին այնքան, մինչև նրանք ցրվել են, և հենց այդ ժամանակ Սալադինը, օգտվելով ստեղծված առիթից, հավաքել է իր ուժերին և հարձակվել խաչակիրների վրա։ Այս հակամարտությունն ավարտվել է Այյուբյանների վճռական հաղթանակով։ Բավականին շատ ասպետներ են գերեվարվել։ Այնուհետև Սալադինը պաշարել է ամրոցը, որը անկում է ապրել 1179 թվականի օգոստոսի 30-ին[77]։
1180 թվականի գարնանը մինչ Սալադինը Ցֆատում էր և նախապատրաստվում էր արշավանք սկսել Երուսաղեմի թագավորության դեմ, Բալդուին թագավորը սուրհանդակներ է ուղարկել նրա մոտ և հաշտություն խնդրել։ Շարունակական երաշտի և բերքի պակասի պատճառով Սալադինը ստիպված է եղել զինադադար կնքել։ Տրիպոլիի կոմս Ռայմոնդը չի ընդունել զինադադարը, սակայն երբ մայիսին Այյուբյանները արշավանք են կատարել նրա տիրույթներ, իսկ Սալադինի նավատորմը հայտվել է Տարտուսի նավահանգստում, նա համաձայնվել է[78]։
Ներքին գործեր
խմբագրել1180 թվականի հունիսին Սալադինը ընդունելություն է կազմակերպել Հասանքեյֆի Արթուքիդ էմիր Նուր ադ-Դին Մուհամմադի համար Գյոքսուում, որին, ըստ Իմադ ադ-Դինի, վերջինս ներկայացել է իր եղբոր Աբու Բաքրի հետ՝ բերելով շուրջ 100,000 դինար արժեցող նվերներ։ Սրա նպատակն էր ամրապնդլե Արթուքիդների հետ դաշինքը և տպավորություն գործել Միջագետքի և Փոքր Ասիայի մյուս էմիրների վրա։ Նախկինում Սալադինը առաջարկել է միջնորդ հանդիսանալ Նուր ադ-Դինի և Ռումի սելջուկյան սուլթան Քըլըչ Արսլան II-ի միջև, ովքեր հակամարտության մեջ էին մտել։ Վերջինս պահանջել է Նուր ադ-Դինից վերադարձնել այն տիրույթները, որոնք իբրև օժիտ էր ստացել իր դստեր հետ ամուսնանալու համար, սակայն շուտով տեղեկացել է, որ իր դուստրը օգտագործել են սելջուկյան տիրույթների ձեռքբերման նպատակով։ Նուր ադ-Դինը դիմել է Սալադինին՝ խնդրելով միջնորդ հանդիսանալ, սակայն Արսլանը հրաժարվել է[79]։
Այն բանից հետո, երբ Նուր ադ-Դինն ու Սալադինը հանդիպել են Գյոքսուում, սելջուկ էմիր Իհթիյար ադ-Դին ալ-Հասանը հաստատել է Արսլանի համաձայնությունը, որից հետո կողմերը հասել են համաձայնության։ Ավելի ուշ Սալադինը զայրացել է, երբ նամակ է ստացել Արսլանից, որտեղ մեղադրում էր Նուր ադ-Դինին իր դստերը շահագործելու համար։ Սալադինը սպառնացել է հարձակվել Մալաթիա քաղաքի վրա՝ ասելով, որ «երկու օրվա ճանապարհ է ինձ համար և ես չեմ իջնի ձիուցս մինչև քաղաք հասնելը»։ Սպառնալիքից զգաստանալով՝ սելջուկները բանակցությունների են գնացել։ Սալադինը հասկանում էր, որ Արսլանը պաշտպանում է իր դստերը, սակայն Նուր ադ-Դինն էլ ժամանակին ապաստան էր տվել իրեն, ուստի նա չէր ցանկանում կոտրել վերջինիս վստահությունը։ Համաձայնության են եկել, որ Արսլանի դուստրը մեկ տարով հեռանալու է, իսկ եթե Նուր ադ-Դինը չենթարկվեց, ապա Սալադինը կդադարի աջակցել նրան[79]։
Ֆարուք շահին թողնելով Սիրիայի ղեկավարությունը՝ Սալադինը 1181 թվականի սկզբին վերադարձել է Կահիրե։ Ըստ Աբու Շամայի նա մտադրվել է Ռամադանն անցկացնել Եգիպտոսում, այնուհետև ամռանը հաջ կատարել Մեքքա։ Անհայտ պատճառներով, սակայն, նա փոխել է իր ծրագրերը և հունիս ամսին սկսել զննել Նեղոսի ափամերձ շրջանները։ Բեդվինները կրկին սկսել են անհանգստացնել Սալադինին․ նա վերցրել է նրանց ֆեոդների երկու երրորդը, որպեսզի այն օգտագործի որպես փոխհատուցում Ֆայումի ֆեոդալների համար։ Բեդվինները մեղադրվել են նաև խաչակիրների հետ առևտրով զբաղվելու համար, արդյունքում նրանց հացահատիկը բռնագրավվել է, և նրանք ստիպված են եղել գաղթել արևմուտք։ Ավելի ուշ Այյուբյան ռազմանավերը շարժվել են բեդվինների ծովահենների վրա, ովքեր կողոպտում էին Թանիս լճի ափերը[80]։
1181 թվականի ամռանը Սալադինի պալատական կառավարիչ Քարա Քուշը առաջնորդում է իր ուժերին՝ Եմենի Զաբիդ քաղաքում Թուրան շահի նախկին տեղակալ Մաջդ ադ-Դինին ձերբակալելու, ով այդ ժամանակ Կահիրեի իր կալվածքում զվարճանում էր Իմադ ադ-Դինի հետ։ Սալադինի մտերիմները մեղադրում էին Մաջդ ադ-Դինին Զաբիդի եկամուտները յուրացնելու մեջ, սակայն Սալադինը հավատում էր, որ այդ հայտարարությունների համար փաստացի ապացույցներ չկան։ Նա հրամայել է ազատ արձակել Մաջդ ադ-Դինին 80,000 դինարի դիմաց։ Դեռ ավելին՝ նա հավելյալ գումար պետք է վճարեր Սալադինի եղբայրներ ալ-Ադիլին և Թաջ ալ-Մուլուք Բուրիին։ Մաջդ ադ-Դինի հակասական ձերբակալությունը ավելի մեծ դժգոհության մի մասն էր, որը կապված էր Եմենի Թուրան շահի հեռանալու հետ։ Չնայած նրա տեղակալները շարունակում էին այդ նահանգից եկամուտ ուղարկել Սալադինին՝ կենտրոնական իշխանությունը բացակայում էր, որն էլ պայքար է առաջացրել Ադենից Իզզ ադ-Դին Օսմանի և Զաբիդից Հիթթանի միջև։ Ալ-Ադիլին ուղղված նամակում Սալադինը գրել է․ «Եմենը հարստության տուն է․․․ Մենք գրավեցինք այն, սակայն մինչ օրս որևէ օգուտ չենք ստացել։ Եղել են միայն մեծաքանակ ծախսեր․․․ և ակնկալիքներ, որոնք վերջում իրականություն չդարձան»[81]։
Կայսերական նվաճումներ
խմբագրելՄիջագետքի մի շարք քաղաքների նվաճում
խմբագրել1181 թվականի հունիսի սկզբներին մահացել է Սաիֆ ադ-Դինը, և նրա եղբայր Իզզ ադ-Դինը ժառանգել է Մոսուլի առաջնորդությունը[82]։ Դեկտեմբերի 4-ին Հալեպում մահացել է Զանգիների ժառանգորդ աս-Սալիհը։ Նախքան մահանալը նա ստիպել է իր գլխավոր սպաներին հավատարմության երդում տալ Իզզ ադ-Դինին, քանզի նա միակ Զանգի ղեկավարն էր, ով ուժեր այնքան, որ կարող էր հակադրվել Սալադինին։ Իզզ ադ-Դինին Հալեպում ողջունել են մեծ ոգևորությամբ, սակայն Հալեպի և Մոսուլի ղեկավարությունը չափից շատ լարվածություն էր ստեղծում նրա համար։ Արդյունքում նա շուտով Հալեպը հանձնել է իր եղբորը՝ Իմադ ադ-Դին Զանգիին՝ դրա փոխարեն ստանալով Սինջարը։ Սալադինը որևէ կերպ չի ընդդիմացել այս փոխանակմանը՝ փորձելով պահպանել Զանգիների հետ նախկինում կնքած հաշտությունը[83]։
1182 թվական մայիսի 11-ին Սալադինը եգիպտական Այյուբյանների զորքի կեսը վերցրած դուրս է եկել Կահիրեից և ուղևորվել Սիրիա։ Մեկնելու նախորդ երեկոյան Սալադինը իր ուղեկիցների հետ նստած է եղել և նրա որդիներից մեկի ուսուցիչը մեջբերել է բանաստեղծությունից մի տող․ «վայելիր Նաջդի աստղածաղկի բույրը, քանզի այս երեկոյից հետո այն այլևս չի լինելու»։ Սալադինը սա համարել է վատ նախանշան և դրանից հետո այլևս չի տեսել Եգիպտոսը[82]։ Իմանալով, որ խաչակրաց ուժերը կուտակվել են առաջնագծում նրան կանգնեցնելու համար, նա ընտրել է անապատով անցնող ճանապարհը՝ Սինայի թերակղզուց Ակաբա Ակաբայի ծոցով։ Դիմադրության չհանդիպելով՝ Սալադինը գրավել է Մոնրեալը, մինչդեռ Բալդուինի ուժերը դիտորդի կարգավիճակում էին և ոչ էլ փորձել են միջամտել[84]։ Նա հունիսին հասել է Դամասկոս և իմացել, որ Ֆարուք շահը հարձակվել է Գալիլեայի վրա, գրավել Դաբուրիան և Հաբիս Ջալդեկը, որը կարևոր նշանակություն ուներ խաչակիրների համար։ Հուլիսին Սալադինը ուղարկել է Ֆարուք շահին՝ հարձակվելու Քաուքաբ ալ-Հավայի վրա։ Ավելի ուշ՝ օգոստոսին, Այյուբյանները թե՛ ծովով, թե՛ ցամաքով հարձակվել են Բեյրութի վրա․ Սալադինը իր զորքին առաջնորդել է դեպի Բեքաայի հովիտ։ Այս հարձակումը անհաջոդության էր մատնվում, ուստի Սալադինը որոշել է թողնել այս գործողությունը և կենտրոնանալ Միջագետքի վրա[85]։
Հառանի (Խառան) էմիր Գյոքբորին հրավիրել է Սալադինին գրավել Ջեզիրեի շրջանը, որը Միջագետքի հյուսիսային շրջանն էր։ Նա համաձայնվել է, ուստի նրա և Զանգիների միջև կնքված զինադադարը պաշտոնապես ավարտվել է 1182 թվականի սեպտեմբերին[86]։ Ջեզիրե գնալուց առաջ տարածաշրջանի Զանգի ղեկավարների միջև հակասությունները աճել են՝ պայմանավորված Մոսուլին հարգանքի տուրք չմատուցելով[87]։ Մինչ Եփրատն անցնելը Սալադինը երեք օր շարունակ պաշարել է Հալեպը, որը զինադադարի ավարտի ազդանշան էր[86]։
Երբ Սալադինը հասել է Բիրա, նրան է միացել Գյոքբորին և Հիսն Քայֆայից Նուր ադ-Դինը․ միացյալ ուժերը մեկը մյուսի հետևից գրավել են Ջեզիրեի քաղաքները։ Առաջինն ընկել է Եդեսիան, ապա Սուրուչը, ալ-Ռակկան, Քերքեսինը և Մծբինը[86]։ Ռակկան կարևոր խաչմերուկ էր և գտնվում էր Քութբ ադ-Դին Ինալի ձեռքին, ով, 1176 թվականին պարտվելով, Մանբիջը հանձնել էր Սալադինին։ Տեսնելով Սալադինի հսկայական զորքը՝ նա չի դիմադրել և համաձայնվել է ենթարկվել միայն մեկ պայմանով, որ իր սեփականությունն իրեն է մնալու։ Սալադինը տեղի բնակչությանը զարմացրել է, երբ հրամայել է վերացնել մի շարք հարկատեսակներ և նույնիսկ մաքրել դրանց մասին հիշատակումները գանձարանի գրանցամատյաններից՝ հայտարարելով, որ «ամենաթշվառ ղեկավարները նրանք են, ում քսակները գեր են, իսկ մարդիկ՝ նիհար»։ Ռակկայից հետո Սալադինը գրավել է ալ-Ֆուդայնը, ալ-Հուսայնը, Մաքսիմը, Դուրայնը, Արաբան և Խաբուրը, որոնք բոլորն էլ հավատարմության երդում են տվել նրան[88]։
Սալադինը շարունակել է իր ճանապարհը՝ գրավելու Մծբինը, որը որևէ դիմադրություն ցույց չի տվել։ Չնայած Մծբինը մեծ կարևորություն չուներ՝ այն գտնվում էր Մարդինի և Մոսուլի միջև ռազմավարական կարևոր դիրք ուներ և Դիարբեքիրի մոտակայքում էր գտնվում[89]։ Այս հաղթական արշավի ժամանակ Սալադինին տեղեկացրել են, որ խաչակիրները հարձակումներ են գործում Դամասկոսի գյուղերի վրա։ Սալադինը պատասխանել է․ «Թողեք նրանց․․․ մինչ նրանք գրավում են գյուղեր, մենք գրավում ենք քաղաքներ․ երբ մենք վերադառնանք, մենք ավելի մեծ ուժ կունենանք նրանց դեմ կռվելու համար»[86]։ Միևնույն ժամանակ Հալեպում քաղաքի Զանգի էմիրը հարձակվել է Սալադինի տիրույթների հյուսիսային և արևելյան շրջանների քաղաքների վրա՝ Բալիս, Մանբիջ, Սարուջ, Բուզաա, ալ-Քարզայն։ Նա նույնիսկ ավերել է իր միջնաբերդը Ազազում՝ այսպիսով փորձելով թույլ չտալ, որ Այյուբյանները գրավելու դեպքում որևէ կերպ այն օգտագործել կարողանան[89]։
Հալեպի նվաճում
խմբագրելՍալադինն իր ուշադրությունը սևեռել է Հալեպի վրա՝ իր եղբայր Թաձ ալ-Մուլուք Բուրին ուղարկելով՝ գրավելու Թել Խալիդը, որը գտնվում էր Հալեպից 130 կմ հյուսիս-արևելք։ Զորքը նախապատրաստվել է պաշարման, սակայն Թել Խալիդի կառավարիչը հանձնվել է Սալադինին մայիսի 17-ին մինչև պաշարման սկիզբը։ Ըստ Իմադ ադ-Դինի՝ Թել Խալիդից հետո Սալադինը շարժվել է դեպի հյուսիս՝ Այնթապ, սակայն քաղաքը գրավել է միայն այն ժամանակ, երբ նրա զորքը մոտեցել է քաղաքին՝ թույլ տալով Սալադինին ևս 100 կմ առաջ շարժվել դեպի Հալեպ։ Մայիսի 21-ին Սալադինը վրան է խփել քաղաքի մատույցների մոտ՝ դիրքավորվելով Հալեպի միջնաբերդից արևելք, իսկ ուժերի մնացյալ մասը կենտրոնացել է հյուսիսարևելյան Բանաքուսա արվարձանի և արևմուտքում Բաբ Ջանանի մոտ։ Նա իր զորքը որքան հնարավոր է քաղաքին մոտ էր տեղակայել՝ ակնկալելով շուտափույթ հաջողություն[90]։
Զանգին երկար ժամանակ չդիմադրեց։ Նա իր ենթակաների շրջանում համակրված չէր, ուստի շտապում էր վերադառնալ Սինջար, որի կառավարիչն էր եղել նախկինում։ Զանգիի և Սալադինի միջև համաձայնություն է ստեղծվել, ըստ որի Զանգին զիջելու էր Հալեպը Սալադինին՝ դրա դիմաց վերականգնելով Սինջարի, Մծբինի և Ռաքքայի ղեկավարությունը։ Զանգին այս տիրույթները պահպանելու էր՝ իբրև Սալադինի վասալ՝ մատուցելով զինվորական ծառայություններ։ Հունիսի 12-ին Հալեպը պաշտոնապես հայտնվել է Այյուբյանների ձեռքում[91]։ Հալեպի բնակիչները տեղյակ չէին այս համաձայնության մասին, ուստի նրանք խիստ զարմացել են, երբ քաղաքի միջնաբերդի վրա բարձրացել է Սալադինի դրոշը։ Երկու էմիրները, այդ թվում նաև Սալադինի հին ընկեր Իզզադդին Ջուրդուքը ողջունել են Սալադինին և խոստացել են իրենց ծառայությունները մատուցել նրան։ Չնայած Սալադինը խոստացել է քաղաքի կրոնական առաջնորդության հարցերին չխառնվել՝ հանաֆիական վարչակազմը փոխարինել է շաֆիականով։ Չնայած Սալադինն էլ ֆինանսական խնդիրներ ուներ, թույլ է տվել հեռացող Զանգիին իր հետ վերցնել միջնաբերդում եղած պաշարները, իսկ մնացածը վաճառել, որը հենց ինքն էլ գնել է։ Չնայած Սալադինը սկզբում կասկածում էր այս փոխանակման հաջողությանը՝ ավելի ուշ հայտարարում էր, որ Հալեպը «հողեր բանալին է», «քաղաքը Սիրիայի աչքն է, իսկ միջնաբերդը՝ բիբը»[92]։ Սալադինի համար քաղաքի գրավումը նշանակում էր 8 տարի տևած սպասումների ավարտ[93]։
Հալեպի միջնաբերդում մեկ գիշեր անցկացնելուց հետո Սալադինը շարժվել է դեպի Հարեմ, որը խաչակիրների տիրապետության տակ գտնվող Անտիոքի մոտակայքում է գտնվում։ Քաղաքը հայտնվել էր Սուրհաքի ձեռքում, ով «փոքր մամլուք էր»։ Սալադինը առաջարկել է նրան Հարեմի դիմաց տալ Բոսրան և Դամասկոսում որոշ սեփականություն, սակայն Սուրհաքը ավելին է ուզել, որի արդյունքում Հարեմի կայազորը նրան հեռացրել է։ Սալադինի օգնական Թաքի ադ-Դինը ձերբակալել է Սուրհաքին այն մեղադրանքով, որ վերջինս նախատեսել է հանձնել Հարեմը Անտիոքի դուքս Բոհեմունդ III-ին։ Երբ Հարեմը հանձնվել է Սալադինին, նա կազմակերպել է քաղաքի պաշտպանությունը խաչակիրներից։ Նա հայտարարել է Եմենի և Բաալբեկի խալիֆին և իր ենթարակներին, որ նախապատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա։ Մինչ նա կսկսեր արշավանքը, մի շարք վարչական խնդիրներ կային, որոնք պետք էր լուծել։ Սալադինը համաձայնվել է Բոհեմունդի հետ զինադադար կնքել՝ դրա դիմաց ստանալով մուսուլման գերիներին, այնուհետև Ալամ ադ-Դին Սուլեյմանին տվել է Ազազը, իսկ Սաիդ ադ-Դին ալ-Յազքուջին՝ Հալեպը․ առաջինը Հալեպի էմիր էր, ով միացել էր Սալադինին, իսկ վերջինը Շիրքուհի մամլուքներից էր, ով օգնել էր Սալադինին Ազազում մահափորձի ժամանակ[94]։
Պայքար Մոսուլի համար
խմբագրելԵրբ Սալադինը հասել է Մոսուլի մոտ, նա կանգնել է մի մեծ խնդրի առաջ՝ ինչպես արդարացնել նման մեծ քաղաքի նվաճումը[95]։ Մոսուլի Զանգիները դիմել են ան-Նասիրին՝ Բաղդադի Աբբասյան խալիֆին, ում վեզիրը ընդառաջել է նրանց դիմումին։ Ան-Նասր ուղարկել է Բադր ալ-Բադրին (բարձրաստիճան կրոնական գործիչ)՝ միջնորդելու երկու կողմերի միջև։ 1182 թվականի նոյեմբերի 10-ին Սալադինը ժամանել է քաղաք։ Իզզ ադ-Դինը չի ընդունել նրա պահանջները՝ հայտարարելով, որ դրանք չափից շատ են, ուստի Սալադինը պաշարել է լավ ամրացված քաղաքը[96]։
Մի քանի ընդհարումներից և անհաջողություններից հետո, որոնք նախաձեռնում էր խալիֆը, Սալադինը սկսել է մտածել պաշարման վերացման մասին, սակայն այնպես, որ դա չվարկաբեկի սեփական հեղինակությունը։ Նա որոշել է հարձակվել Սինջարի վրա, որը գտնվում էր Իզզ ադ-Դինի եղբայր Շարաֆ ադ-Դինի ձեռքին։ Քաղաքը 15 օր տևած պաշարումից հետո դեկտեմբերի 30-ին անկում է ապրել[97]։ Սալադինի զինվորները, կարգապահությունը մոռանալով, թալանել են քաղաքը․ Սալադինը կարողացել է միայն պաշտանել կառավարչին ու նրա պաշտոնյաներին և ուղարկել նրանց Մոսուլ։ Սինջարում կայազոր թողնելուց հետո նա սպասում էր Իզզ ադ-Դինի կողմից հավաքված կոալիցիոն ուժերին Հալեպից, Մարդինից և Հայաստանից[98]։ 1183 թվականին Սալադինն ու իր զորքը հանդիպել են կոալիցիոն ուժերին Խառանում, սակայն երբ լսել են նրա մոտենալու մասին, կոալիցիոն ուժերը սուրհանդակ են ուղարկել Սալադինի մոտ՝ խնդրելով խաղաղության պայմանագիր կնքել։ Յուրաքանչյուր կողմը վերադարձել է իր քաղաքները և ալ-Ֆադիլը գրել է․ «Նրանք [Իզզ ադ-Դինի կոալիցիան] առաջացան ինչպես տղամարդիկ, բայց անհետացան ինչպես կանայք»։
Մարտի 2-ին Եգիպտոսից ալ-Ադիլը գրել է Սալադինին՝ հայտարարելով, որ խաչակիրները հարձակվել են «իսլամի սրտի վրա»։ Ռենո դը Շատիլյոնը նավեր է ուղարկել Աքաբայի ծոց՝ հարձակվելու Կարմիր ծովի առափնյա քաղաքների և գյուղերի վրա։ Նա իրականում նպատակ չուներ խաչակրաց ազդեցությունը տարածել ծովի վրա կամ գրավել առևտրային ճանապարհները, սա պարզապես ծովահենային քայլ էր[99]։ Այնուամենայնիվ, Իմադ ադ-Դինը գրում է, որ այս հարձակումը ահազանգ էր մուսուլմանների համար, քանի որ նրանք սովոր չէին ծովում հարձակումների ենթարկվելուն, և Իբն ալ-Աթիրը ավելացնում է, որ բնակիչները որևէ փորձ չունեին խաչակիրների հետ՝ թե՛ իբրև առևտրականներ, թե՛ ռազմիկներ[100]։
Իբն Ջուբայրը ինչ-որ տեղից լսել է, թե խաչակիրները այրել են մուսուլմանների 16 նավեր, որից հետո առևանգել են ուխտագնացների մի նավ և Այդհաբում մի քարավան։ Նա նաև հայտնել է, որ նրանք ցանկացել են հարձակվել Մադինայի վրա և հանել Մուհամմադի մարմինը։ Ալ-Մաքրիզին ավելացրել է, թե իբրև խաչակիրները ցանկացել են Մուհամմադի մարմինը տեղափոխել խաչակրաց տիրույթներ, որպեսզի մուսուլմանները ուխտագնացություն կատարեն հենց իրենց տիրույթներ։ Ալ-Ադիլը հանել է իր ռազմանավերը Ֆուսթաթից և Ալեքսանդրիայից և տեղափոխել Կարմիր ծով հայ վարձկան Լուլուի գլխավորությամբ։ Նրանք կոտրել են խաչակրաց շրջափակումը՝ ոչնչացնելով նրանց նավերի մեծ մասը և հետևելով ու գերեվարելով նրանց, ովքեր խարիսխ էին գցել կամ էլ փախել անապատ[101]։ Փրկված խաչակիրները՝ թվով 170 մարդ, Սալադինի հրամանով սպանվել են մուսուլմանական տարբեր քաղաքներում[102]։
Սալադինի տեսանկյունից և տիրույթների առումով Մոսուլի դեմ պատերազմը բավականին լավ էր ընթանում, սակայն նա դեռևս չէր հասել իր նպատակներին, իսկ զորքն էլ նվազում էր․ Թաքի ադ-Դինը իր զորքը հետ էր տարել Համա, իսկ Նասիր ադ-Դին Մուհամմադն ու իր զորքը հեռացել էին։ Սա ոգևորել է Իզզ ադ-Դինին ու նրա դաշնակիցներին, որոնք անցնել են հարձակման։ Նախկին կոալիցիան վերամիավորվել է Խառանից 140 կմ հեռավորության վրա գտնվող Հարզամում։ Ապրիլի սկզբին առանց Նասիր ադ-Դինին սպասելու Սալադինը և Թաքի ադ-Դինը սկսել են իրենց առաջխաղացումը կոալիցիայի դեմ՝ առանց խոչընդոտների հանդիպելու շարժվելով դեպի արևելք՝ Ռաս ադ-Այն[103]։ Ըստ Սալադինի՝ ապրիլի վերջերին՝ «իրական կռիվներից» երեք օր անց, Այյուբյանները կարողացել են գրավել Ամիդը։ Սալադինը քաղաքը հանձնել է Նուր ադ-Դին Մուհամմադին քաղաքում եղած պաշարների հետ միասին, որը կազմված էր 80,000 մոմերից, նետագլուխներով լի աշտարակից և 1,040,000 գրքերից։ Ի պատասխան այս քայլի՝ Նուր ադ-Դինը հավատարմության երդում է տվել Սալադինին՝ խոստանալով հետևել նրան խաչակիրների դեմ մղվող ցանկացած արշավանքի ժամանակ և վերացնել քաղաքին հասցված վնասը։ Ամիդի անկումը համոզել է Մարդինի Իլ-Ղազիին ծառայել Սալադինին՝ թուլացնելով Իզզ ադ-Դինի կոալիցիան[104]։
Սալադինը փորձել է ստանալ խալիֆ ան-Նասիրի աջակցությունը ընդդեմ Իզզ ադ-Դինի՝ նրան նամակ ուղարկելով, որի մեջ խնդրում էր փաստաթուղթ տրամադրել, որը օրինական արդարացում կտար Մոսուլի գրավման համար։ Սալադինը փորձել է համոզել խալիֆին, թե մինչ ինքը նվաճել է Եգիպտոսն ու Եմենը Աբբասյանների դրոշի ներքո, Մոսուլի Զանգիները աջակցել են սելջուկներին (խալիֆայության հակառակորդներ) և խալիֆին օգնության են եկել միայն անհրաժեշտության դեպքում։ Նա նաև մեղադրել է Իզզ ադ-Դինի ուժերին խաչակիրների դեմ մղվող մուսուլմանական «սրբազան պատերազմին» խանգարելու համար՝ հայտարարելով, որ «նրանք գոհ չեն, որ չեն կռվում և թույլ էլ չեն տալիս կռվել նրանց, ովքեր կարող են»։ Սալադինը պաշտպանում էր իր վարքագիծը՝ պնդելով, որ նա եկել է Սիրիա՝ խաչակիրների դեմ կռվելու, Ասսասինների ժառանգությանը վերջ դնելու և մուսուլմանների սխալ քայլերը դադարեցնելու։ Նա նաև խոստանում էր, որ եթե Մոսուլը իրեն հանձնվի, ապա դա կհանգեցնի Երուսաղեմի, Կ․Պոլսի, Վրաստանի և Մաղրիբի Ալմոհադների տարածքների գրավմանը՝ «մինչև Ալլահի խոսքը կդառնա գերակա և Աբբասյան խալիֆայությունը կմաքրի աշխարհը՝ եկեղեցիները դարձնելով մզկիթներ»։ Սալադինը շեշտում էր, որ այս ամեն կատարվելու է Ալլահի կամքով, և խալիֆից ֆինանսական կամ ռազմական աջակցություն խնդրելու փոխարեն նա գրավելու է և խալիֆին է հանձնելու Թիքրիթը, Դակուկը, Խուժաստանը, Քիշ կղզին և Օմանը[105]։
Խաչակիրների դեմ պատերազմներ
խմբագրել1182 թվականի սեպտեմբերի 29-ին Սալադինն անցել է Հորդանան գետը, որպեսզի հարձակում գործի Բեյթ-Շեանի վրա, որը, սակայն, դատարկ է եղել։ Հաջորդ օրը նրա զորքերը ավերածություններ են գործել և հիմնահատակ այրել են քաղաքը, որից հետո շարժվել են արևմուտք։ Նրանք Նաբլուսի ճանապարհին Քարաքից և Մոնրեալից նվաճել են խաչակրաց ամրությունները և գերեվարել մի շարք մարդկանց։ Այդ ընթացքում խաչակրաց ուժերը Գի դը Լուզինյանի գլխավորությամբ շարժվել են Սեպֆորիսից դեպի Աֆուլա։ Սալադինը 500 հրաձրգների ուղարկել է այս ուժերին կանգնեցնելու, իսկ ինքը շտապել է Այն Ջալուտ։ Երբ խաչակրաց զորքը, որը թագավորության ամենամեծ զորքն էր, սակայն, այնուամենայնիվ, քիչ էր մուսուլմանական զորքից, սկսել է առաջանալ, Այյուբյանները անսպասելիորեն շարժվել են դեպի Այն Ջալուտ։ Այյուբյանների մի քանի արշավանքից հետո, որն ընդգրկում էր հարձակումներ Զիրինի, Ֆորբելեթի և Թաբոր լեռան վրա, խաչակիրները դեռևս չէին համարձակվում հարձակվել նրանց հիմնական ուժերի վրա, իսկ Սալադինը իր զորքի հետ հետ է անցել գետը այն բանից հետո, երբ մթերքն ու պաշարները սպառվել են[94]։
Խաչակիրների հարձակումները Սալադինի հետագա արձագանքների պատճառն են դարձել։ Անտիոքի դուքս Ռենոն հարձակումներ է գործել մուսուլմանական առևտրական և ուխտագնացության ճանապարհներին Կարմիր ծովում գտնվող իր նավատորմով․ սա մի ճանապարհ էր, որը Սալադինն աշխատում էր բաց պահել։ Ի պատասխան Սալադինը 30 նավերից կազմված նավատորմ է պատրաստել և 1182 թվականին հարձակվել Բեյրութի վրա։ Ռենոն իր հերթին սպառնացել է հարձակում գործել Մեքքա և Մադինա քաղաքների վրա։ Իբրև վրեժխնդրական քայլ՝ Սալադինը երկու անգամ՝ 1183 թվականին և 1184 թվականին, պաշարել է Քարաքը՝ Անդրհորդանանում Ռենոյի ամրոցը։ Ի պատասխան այս քայլիn Ռենոն թալանել է 1185 թվականին հաջ կատարող ուխտավորների քարավանը։ 13-րդ դարի վերջի Վիլյամ Տյուրոսցու Հին ֆրանսիական շարունակության համաձայն՝ Ռենոն քարավանի վրա հարձակման ժամանակ գերեվարել է Սալադինի քրոջը, սակայն սրա մասին ժամանակակից մուսուլմանական կամ ֆրանկների աղբյուրներում որևէ հստակ տեղեկատվություն չկա, սակայն ընդհակառակը կան փաստեր, որ Ռենոն հարձակվել է նախորդ քարավանի վրա, որի հետևանքով Սալադինը որոշել է պահակախումբ դնել քրոջ և նրա որդու հետ, որի արդյունքում էլ նրանք անվնաս տեղ են հասել։
Քարաքի պաշարման ձախողումից հետո Սալադինը ժամանակավորապես իր ուշադրությունը սևեռել է մեկ այլ ծրագրի վրա և արշավանքներ է սկսել Մոսուլի շրջանում Իզզ ադ-Դինի (Մասուդ իբն Մավդուդ իբն Զանգի) տիրույթների վրա, որը նա մեծ հաջողություններով սկսել էր դեռևս 1182 թվականին։ Այնուամենայնիվ, այդ օրից ի վեր Մասուդը սկսել է դաշնակցել Ջիբալի և Իրանական Ադրբեջանի հետ, որոնք 1185 թվականին իրենց զորքերը տարել են դեպի Զագրոսի լեռներ, որի արդյունքում Սալադինի որոշել է արշավանք չսկսել։ Մոսուլի պաշտպանները, տեղեկանալով, որ իրենց օգնական ուժեր են գալիս, կրկնապատկել են իրենց ջանքերը, իսկ Սալադինը հիվանդացել է ու ստիպված եղել 1186 թվականի մարտին խաղաղության պայմանագիր կնքել[106]։
1187 թվականի հուլիսին Սալադինին հաջողվել է գրավել Երուսաղեմի թագավորության մեծ մասը։ 1187 թվականի հուլիսի 4-ին Հաթթինի ճակատամարտում Սալադինը հանդիպել է Գի դը Լուզինյանին, Երուսաղեմի թագավորի ամուսնուն և Տրիպոլիի կոմս Ռայմոնդ III-ին։ Հենց միայն այս ճակատամարտում խաչակրաց ուժերը ոչնչացվել են Սալադինի զորքի կողմից։ Սա մեծագույն աղետ էր խաչակիրների համար, և խաչակրաց պատմության մեջ սա շրջադարձային դեպք էր։ Սալադինը գերեվարել է Ռենոյին և անձամբ պատասխանատու եղել նրան մահապատժի ենթարկել՝ իբրև վրեժ մուսուլմանական քարավանների վրա հարձակվելու համար։ Քարավանի անդամները խնդրել են նրա ողորմածությունը՝ հղում կատարելով մուսուլմանների և խաչակիրների միջև զինադադարի վրա, սակայն Ռենոն նրանց խնդրանքներն անուշադրության է մատնել և վիրավորական խոսքեր է հնչեցրել՝ ուղղված մուսուլմանների մարգարե Մուհամմադին, նախքան քարավանի անդամներից մի քանիսին չարչարանքների ենթարկելն ու սպանելը։ Սրա մասին լսելով՝ Սալադինը երդվել է անձամբ մահապատժի ենթարկել Ռենոյին[107]։ Գի դը Լուզինյանը նույնպես գերեվարվել էր։ Տեսնելով Ռենոյի մահապատիժը՝ նա վախեցել է, որ հաջորդն է լինելու։ Սակայն Սալադինը ազատ է արձակել նրան և Ռենոյի մասին ասել․ «թագավորներին հարիր չէ սպանել թագավորներին, սակայն նա անցել էր բոլոր սահմանները և ուստի ես այդպես վարվեցի նրա հետ»[108][109]։
Երուսաղեմի նվաճում
խմբագրելՍալադինը գրավել էր խաչակրաց գրեթե բոլոր քաղաքները։ Սալադինը նախընտրել է Երուսաղեմը գրավել առանց արյունահեղության և առաջարկել է բավականին շռայլ պայմաններ, սակայն ներսում գտնվողները հրաժարվել են լքել Սուրբ քաղաքը՝ երդվելով ոչնչացնել այն կենաց-մահու կռվի ընթացքում, քան այն խաղաղ ճանապարհով հանձնել։ Երուսաղեմը 1187 թվականի հոկտեմբերի 2-ին իր զորքերով անձնատուր է եղել պաշարումից հետո։ Երբ պաշարումը սկսվել է, Սալադինը չի ցանկացել[110] ողորմածության խոստումներ տալ Երուսաղեմի ֆրանկ բնակչությանը։ Բալիան դ'Իբելին սպառնացել է սպանել մուսուլման բոլոր գերիներին, ում թիվը հասնում էր 5000-ի, և ոչնչացնել իսլամական Ժայռի գմբեթի և ալ-Ակսա մզկիթի դամբարանները, եթե ողորմածության խոստում չտրվի։ Սալադինը խորհրդակցել է իր խորհրդի հետ, և որոշում է կայացվել ընդունել պայմանները։ Այս համաձայնագիրը կարդացել են Երուսաղեմի փողոցներում և 40 օր ժամանակ է տրվել բնակչությանը, որ իրենց ազատության գինը վճարեն Սալադինին[111]։ Անսովոր ցածր փրկագին էր
որոշվել յուրաքանչյուր ֆրանկի համար՝ կին, տղամարդ, երեխա, սակայն Սալադինը, չնայած իր գանձապետների ընդդիմությանը, թույլ է տվել շատ ընտանիքների, որոնք միջոցներ չունեին, առանց փրկագինը վճարելու լքել քաղաքը[112][113]։ Երուսաղեմի Հերակլիուս պատրիարքը կազմակերպել է և փոխհատուցել է փրկագնի մի մասը շուրջ 18,000 աղքատ քաղաքացիների համար՝ թողնելով մնացած 15,000-ին, ովքեր ստրկության են մատնվել։ Սալադինի եղբայր ալ-Ադիլը «խնդրել է Սալադինին իրեն տրամադրել նրանցից 1000-ին և տեղում ազատ է արձակել»։ Հետևակ զորքերի մեծ մասը ստրկության է վաճառվել[114]։ Երուսաղեմի գրավումից հետո Սալադինը հավաքել է հրեաներին և թույլ տվել նրանց վերաբնակվել քաղաքում[115]։ Ավելի կոնկրետ Աշքելոնի բնակիչները, որը հրեական հսկա բնակավայր է, արձագանքել են Սալադինի առաջարկին։ Հրամայվել է եկեղեցիները վերածել ձիերի ախոռների, իսկ եկեղեցիների զանգակատունները վերացնել[116]։
Ներկայիս Լիբանանի ափամերձ շրջանում գտնվող Տյուրոսը խաչակրաց վերջին խոշոր քաղաքն էր, որը մուսուլման ուժերը չեն գրավել։ Ռազմավարական տեսանկյունից Սալադինի համար առավել խոհեմ կլիներ գրավել նախ Տյուրոսը, ապա՝ Երուսաղեմը․ Սալադինը, սակայն, նախընտրել է գրավել Երուսաղեմը իսլամի համար դրա ունեցած նշանակության պատճառով։ Կոնրադ Մոնֆերացին Տյուրոսի հրամանատարն էր, ով ամրացրել էր պաշտպանությունը և կարողացել էր դիմադրել Սալադինի երկու պաշարումներին։ 1188 թվականին Տորտոսայում Սալադինը ազատ է արձակել Գի դը Լուզինյանին և վերադարձրել է նրա կնոջը՝ Սիբիլ Անժուացուն։ Նրանք գնացել են նախ Տրիպոլի, ապա՝ Անտիոք։ 1189 թվականին նրանք փորձել են Տյուրոսը իրենց թագավորության մաս հռչակել, սակայն Կոնրադը նրանց մերժել է ընդունել, քանզի նա Գիին չէր ճանաչում որպես թագավոր։ Գին այնուհետև շարժվել է՝ պաշարելու Աքքան[117]։
Սալադինը Վրաստանի Թամար թագուհու հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ էր։ Սալադինի կենսագիր Բահա ադ-Դին իբն Սադդադը հայտնում է, որ Երուսաղեմի նվաճումից հետո Թամար թագուհին դեսպաններ է ուղարկել Սալադինի մոտ՝ խնդրելով վերադարձնել Երուսաղեմում վրացական վանքերի ունեցվածքը։ Սալադինի պատասխանը, սակայն, գրանցված չէ, սակայն թագուհու ջանքերը կարծես թե հաջողությամբ են պսակվել, քանի որ Ժակ դե Վիտրին՝ Աքքայի եպիսկոպոսը, գրանցում է, որ վրացիները, ի տարբերություն մյուս քրիստոնյա ուխտավորների, իրավունք ունեին ազատորեն մտնել քաղաք առանց իրենց դրոշները բանալու։ Ավելին՝ Իբն Սադդադը պնդում է, որ Թամար թագուհին գերազանցել է բյուզանդական կայսրերի ջանքերը՝ ձեռք բերելու Իրական խաչի մասունքները՝ Սալադինին առաջարկելով 200,000 ոսկի, սակայն ապարդյուն․ Սալադինը այս մասունքները վերցրել էր Հաթթինի ճակատամարտում՝ իբրև ավար[118][119]։
Խաչակրաց երրորդ արշավանք
խմբագրելՀաթթինի ճակատամարտը և Երուսաղեմի անկումը հանգեցրին Խաչակրաց երրորդ արշավանքի (1189–1192 թվականներ)։ Անգլիայի Ռիչարդ Առյուծասիրտ արքան ղեկավարել է Աքքայի պաշարումը, իսկ քաղաքը գրավելուց հետո մահապատժի է ենթարկել 3000 մուսուլման գերիներին՝ այդ թվում կանանց ու երեխաներին[120]։ Բահա ադ-Դինը գրում է․
Նույնքան ճշմարիտ է, որ ֆանատիզմից զերծ նրա առատաձեռնությունը, նրա բարեպաշտությունը, ազատականության և բարեկրթության այն ծաղիկը, որը եղել է մեր հին ժամանակագիրների համար մոդել, Սիրիայի ֆրանկների շրջանում արժանացրել է նրան նույնքան ժողովրդականության, որքան իսլամական աշխարհում։
Այս կոտորածների դրդապատճառները շատ տարբեր են․ որոշ մարդիկ կարծում են, որ գերիները սպանվել են իբրև վրեժխնդրական պատասխան այն քրիստոնյաների համար, որոնց սպանել են մուսուլմանները։ Մյուսները ասում են, թե երբ Անգլիայի թագավորը որոշել է գրավել Աշքալոնը, նա անխոհեմ է համարել մեկնումից հետո քաղաքում այդքան շատ գերիներին թողնելը։ Աստված միայն գիտի, թե որն է եղել իրական պատճառը[120]։ |
Սալադինի զորքը կռվի է բռնվել Ռիչարդ թագավորի հետ 1191 թվականի սեպտեմբերի 7-ի Արսուֆի ճակատամարտում, որում Սալադինի զորքերը ծանր կորուստներ են ունեցել և ստիպված նահանջել։ Արսուֆի ճակատամարտից հետո Ռիչարդը գրավել է Յաֆֆան՝ վերականգնելով քաղաքի ամրությունները։ Այդ ընթացքում Սալադինը շարժվել է հարավ, որտեղ նա քանդել է Աշքալոնի ամրությունները, որպեսզի թույլ չտա, որ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս քաղաքը, որը ընկած էր Եգիպտոսի և Պաղեստինի միջև, հայտնվի խաչակիրների ձեռքքում[122]։
1191 թվականի հոկտեմբերին Ռիչարդը սկսել է վերականգնել Յաֆֆայից այն կողմ ընկած ափամերձ հարթավայրիում գտնվող ամրոցները՝ նպատակ ունենալով շարժվել դեպի Երուսաղեմ։ Այս շրջանում Ռիչարդը և Սալադինը միմյանց մոտ դեսպաններ են ուղարկել՝ բանակցություններ վարելով հավանական զինադադարի շուրջ[123]։ Ռիչարդը առաջարկել է իր քրոջը՝ Ժաննա Անգլիացուն՝ Սիցիլիայի թագուհուն, ամուսնացնել Սալադինի եղբոր հետ, իսկ Երուսաղեմը դառնալու էր նրանց ամուսնական նվերը[124]։ Սակայն Սալադինը մերժել է այս առաջարկը, երբ Ռիչարդը պնդել է, որ Սալադինի եղբայրը ընդունի քրիստոնեություն[125]։
1192 թվականի հունվարին Ռիչարդի զորքը գրավել է Բայթ Նուբան, որը Երուսաղեմից 12 մղոն հեռավորության վրա էր գտնվում, սակայն առանց Սուրբ քաղաքի վրա հարձավելու հեռացել է։ Փոխարենը՝ Ռիչարդը շարժվել է դեպի հարավ՝ Աշքելոն, որտեղ վերականգնել է ամրությունները։ 1192 թվականին Սալադինը փորձել է սպառնալ Ռիչարդին՝ հարձակվելով Յաֆֆայի վրա։ Քաղաքը պաշարվել է, և Սալադինը գրեթե գրավել է այն, սակայն Ռիչարդը մի քանի օր անց տեղ է հասել և պարտության է մատել Սալադինին քաղաքից դուրս տեղի ունեցած ճակատամարտում[126]։
Յաֆֆայի ճակատամարտը (1192 թվական) դարձել է Երրորդ խաչակրաց արշավանքի վերջին ռազմական գործողությունը։ Ռիչարդի՝ Յաֆֆայի գրավումից և ամրությունների վերականգնումից հետ նա և Սալադինը կրկին բանակցություններ են վարել։ Ի վերջո Ռիչարդը համաձայնվել է վերացնել Աշքելոնի ամրությունները, մինչդեռ Սալադինը համաձայնվել է ճանաչել խաչակրաց գերիշխանությունը Պաղեստինի ափամերձ շրջանների նկատամբ՝ Տյուրոսից մինչև Յաֆֆա։ Քրիստոնյաները իրավունք էին ունենալու ուխտագնացություն կատարել Երուսաղեմ, և Սալադինի թագավորությունը հաջորդ երեք տարիներին խաչակրաց պետությունների հետ խաղաղություն էր պահպանելու[127]։
Մահ
խմբագրելՍալադինը մահացել է 1193 թվականի մարտի 4-ին տենդից Դամասկոսում Ռիչարդ թագավորի մեկնումից կարճ ժամանակ անց։ Այդ ժամանակ Սալադինի սեփականությունը մի կտոր ոսկի էր և 40 կտոր արծաթ[128]։ Նա իր ողջ հարստությունը տվել էր աղքատներին՝ ոչինչ չպահելով իր թաղման ծախսերի համար[129]։ Նա թաղված է Դամասկոսում (Սիրիա)՝ Օմայանների մզկիթի այգում։ 7 դար անց Գերմանիայի կայսր Վիլհելմ II-ը դամբարանին նվիրել է նոր մարմարե սարկոֆագ։ Սակայն նախնական սարկոֆագը չի փոխարինվել, դրա փոխարեն դամբարանը, որը այցելուների համար բաց է, այժմ ունի երկու սարկոֆագ․ մարմարե սարկոֆագը տեղադրված է մի կողմում, իսկ իսկական փայտե սարկոֆագը՝ մյուս, որի մեջ էլ գտնվում է Սալադինի մարմինը։ (Մուսուլմանները սովորաբար թաղվում են հասարակ պատանով փաթաթված, ուստի եթե կա սարկոֆագ, ապա այն միայն իսլամական գերեզմանի վերին հատվածը ծածկելու համար)։
Ընտանիք
խմբագրելԻմադ ադ-Դին ալ-Իսֆահանին կազմել է Սալադինի որդիների ցուցակ նրանց ծննդյան թվերով՝ հիմնվելով Սալադինի գահակալության ավելի ուշ շրջանի տեղեկատվության վրա[130]։ Նրանք են՝
- ալ-Աֆդալ Նուր ադ-Դին Ալի (1170 թվականի հունիսի 25, Եգիպտոս)
- ալ-Ազիզ Իմադ Աբու ալ-Ֆաթհ Օսման (1172 թվականի հունվարի 14, Եգիպտոս)
- ալ-Զաֆիր Մուզզաֆար ադ-Դին Աբու ալ-Աբաս Խիդր (1173 թվականի մարտի 29, Եգիպտոս)
- ազ-Զահիր Ղիյաթ ադ-Դին Աբու Մանսուր Ղազի (1173 թվականի մայիս, Եգիպտոս)
- ալ-Մուիզ Ֆաթհ ադ-Դին Աբու Յաքուբ Իշաք (1174 թվականի հոկտեմբեր/նոյեմբեր, Եգիպտոս)
- ալ-Մուայադ Նաջմ ադ-Դին Աբու ալ-Ֆաթհ Մասուդ (1175 թվականի սեպտեմբեր/հոկտեմբեր, Դամասկոս)
- ալ-Ազիզ Շարաֆ ադ-Դին Աբու Յուսուֆ Յաքուբ (1176 թվականի հոկտեմբեր/նոյեմբեր, Եգիպտոս)
- ազ-Զահիր Մուջիր ադ-Դին Աբու Սուլայման Դաուդ (1178 թվականի մայիս, Եգիպտոս)
- ալ-Մուֆադդալ Քութբ ադ-Դին Մուսա, ավելի ուշ՝ ալ-Մուզաֆար (1178 թվական, Եգիպտոս)
- ալ-Աշրաֆ Իզզ ադ-Դին Աբու Աբդալլահ Մուհամմադ (1179/1180 թվական, Դամասկոս)
- ալ-Մուհսին Զահիր ադ-Դին Աբու ալ-Աբաս Ահմադ (1181 թվականի հուլիս/օգոստոս, Եգիպտոս)
- ալ-Մուազզամ Ֆաքր ադ-Դին Աբու Մանսուր Թուրանշահ (1181 թվականի հուլիս/օգոստոս, Եգիպտոս)
- ալ-Ջավադ Ռուքն ադ-Դին Աբու Սաիդ Այյուբ (1182 թվականի հուլիս/օգոստոս)
- ալ-Ղալիբ Նասիր ադ-Դին Աբու ալ-Ֆաթհ Մալիքշահ (1182 թվականի նոյեմբեր/դեկտեմբեր)
- ալ-Մանսուր Աբու Բաքր (ծնվել է 1193 թվականին Սալադինի մահից հետո, Հարան (Խառան))
Նույն մորից որդիներ են՝
- ալ-Ադալ, ազ-Զահիի և ալ-Մուֆադդալ
- ալ-Ազիզ, ալ-Մուայադ և ալ-Աիզ
- ազ-Զահիր և ազ-Զահիր
- ալ-Մուիզ և ալ-Ջավադ
- ալ-Աշրաֆ և ալ-Մուհսին
- ալ-Մուազամ, ալ-Ղալիբ և ալ-Մանսուր
Իմադի թվարկած որդիները 15 են, սակայն այլ աղբյուրներում նշվում, է որ Սալադինը ունեցել է 17 որդի և մեկ դուստր։ Ըստ Աբու Համահի Իմադը բաց է թողել երկու որդիների, որոնք ստրուկներից էին ծնվել՝ Իմադ ադ-Դին Շադհի և Նուսրաթ ադ-Դին Մարվան։ Սալադինի դուստրն էր Մունիսահ խաթունը․ նա ամուսնացել է իր զարմիկ ալ-Քամիլ Մուհամմադ իբն Ադիլի հետ։ Սալադինը ունեցել է նաև այլ որդիներ, ովքեր մահացել են նրա մահվանից առաջ, օրինակ՝ ալ-Մանսուր Հասանը և Ահմադը։ Ազ-Զահիր Դավուդը, ում Իմադը իր ցուցակում 8-րդն է նշում, իրականում Սալադինի 12-րդ որդին է եղել՝ ըստ Սալադինի նախարարի նամակի[130]։
Սալադինի կանանց կամ հարճերի մասին որևէ հստակ տեղեկություն չկա։ 1176 թվականին նա ամուսնացել է Նուր ադ-Դին Զանգիի այրի Իսմաթ ադ-Դին խաթունի հետ։ Նա երեխաներ չի ունեցել։ Սալադինի կանանցից մեկը՝ Շամսահը, թաղված է իր որդի ալ-Ազիզի հետ աշ-Շաֆիի գերեզմանում[131]։
Ճանաչում և ժառանգություն
խմբագրելԱրևմտյան աշխարհ
խմբագրելՍալադինը, ի վերջո, Եվրոպայում ձեռք է բերել ասպետի հեղինակություն՝ շնորհիվ խաչակիրների դեմ մղած կատաղի պայքարի և մեծահոգության։ Աստվածային կատակերգության մեջ նա հիշատակվում է իբրև լիմբոսի առաքինի ոչ քրիստոնյաներից մեկը[132]։ Չնայած Սալադինը միջնադարից հետո անցել է պատմության գիրկը՝ նա հայտնվել է Գոտհոլդ Լեսսինգի Նաթան իմաստուն (1779) պիեսում և Վալտեր Սքոթի Թալիսմանը (1825) պատմավեպում։ Սալադինի մասին ներկայիս պատկերացումները հիմնվում են հենց այս տեքստերի վրա։ Ըստ Ջոնաթան Ռայլի Սմիթի Սքոթը Սալադինին պատկերել է իբրև «19-րդ դարի ազատական եվրոպական ազնվայր, ում կողքին միջնադարյան արևմուտքցիները թույլ տպավորություն կթողնեին»[133]։ Չնայած խաչակիրները 1099 թվականին Երուսաղեմը գրավելուց հետո կոտորած են իրականացրել՝ Սալադինը համաներում է շնորհել և ազատ է միջանցք է թողել կաթոլիկների համար նույնիսկ այն դեպքում, երբ քրիստոնեական զորքը պարտություն է կրել․ միակ պայմանն այն է եղել, որ նրանք պետք է վճարեին նախապես որոշված փրկագինը (հույն ուղղափառ քրիստոնյաներին ավելի լավ էին վերաբերվում, քանզի նրանք հակադրվում էին արևմտյան խաչակիրներին)։
Չնայած կրոնական տարբերությանը՝ մուսուլման Սալադինը հարգված է եղել քրիստոնյա ղեկավարների շրջանում, մասնավորապես Ռիչարդի։ Վերջինս նույնիսկ գովել է Սալադինին՝ իբրև մեծ միապետ՝ նշելով, որ նա անվիճելիորեն իսլամական աշխարհի ամենամեծ և հզոր առաջնորդն է[134]։ Սալադինն իր հերթին հայտարարել է, որ չկա ավելի պատվարժան քրիստոնյա միապետ, քան Ռիչարդը։ Հաշտության պայմանագիր կնքելուց հետո Սալադինը և Ռիչարդը բազմաթիվ ընծաներ են ուղարկել միմյանց՝ իբրև հարգանքի նշան, սակայն երբեք անձամբ չեն հանդիպել։ 1191 թվականի ապրիլին մի ֆրանկ կնոջ երեք ամսական երեխային գողացել են իր վրանից և վաճառել շուկայում։ Ֆրանկները հորդորել են նրան իր բողոքը հայտնել անձամբ Սալադինին։ Ըստ Բահա ադ-Դինի Սալադինն իր գումարով հետ է գնել երեխային․
Նա տվեց երեխային մորը, վերջինս վերցրեց նրան և այտերից հոսող արցունքներով գրկեց երեխային ու սեղմեց իր սրտին։ Մարդիկ նայում էին նրան և լալիս, իսկ ես (իբն Շադադ) նրանց մեջ էի կանգնած։ Կինը որոշ ժամանակ կերակրեց երեխային, որից հետո Սալադինը հրամայեց ձի բերել կնոջ համար և հասցնել նրան իր վրանը[135]։ |
Մուսուլմանական աշխարհ
խմբագրել1898 թվականին գերմանական կայսր Վիլհելմ II-ը այցելել է Սալադինի գերեզման՝ հարգանքի տուրք մատուցելու[136]։ Այս այցը, զուգորդվելով հակաիմպերիալիստական տրամադրություններով, պատճառ է դարձել, որ արաբները վերստեղծեն Սալադինի կերպարը և նրան ներկայացնեն իբրև Արևմուտքի դեմ պայքարի հերոս։ Այս կերպարը վերցված էր Վալտեր Սքոթի և այդ ժամանակի այլ եվրոպացիների ստեղծած ռոմանտիկ կերպարից։ Այն փոխարինել է Սալադինի այն կերպարին, որը մեծապես մոռացվել էր մուսուլմանական աշխարհում՝ խամրելով ավելի հաջողակ կերպարների կողքին՝ Եգիպտոսում Բեյբարս I[137]։
Ժամանակակից արաբները տարբերակներ են փնտրել պահպանելու Սալադինի այն կերպարը, որը ստեղծվել էր 19-րդ դարի Արևմուտքում[138]։ Ժամանակակից Իրաքի Թիքրիթ և Սամարա քաղաքների շուրջ կենտրոնացած նահանգը (մուհաֆազ)՝ Սալահ ադ-Դին նահանգը, ինչպես նաև Իրաքյան Քուրդիստանի ամենամեծ քաղաք Էրբիլում Սալահ ադ-Դին համալսարանը կոչվել է Սալադինի անունով։ Էրբիլի արվարձանային համայնքներից մեկը՝ Մասիֆ Սալահ ադ-Դինը, ևս կոչվել է Սալադինի անունով։
Սալադինի հետ կապվող մի շարք կառույցներ են պահպանվել ժամանակակից քաղաքներում։ Սալադինը առաջինը ամրացրել է Կահիրեի միջնաբերդը (1175–1183), որը խաղաղ պայմաններում գմբեթավոր գեղեցիկ տաղավար է։ Սիրիայում նույնիսկ ամենափոքր քաղաքը գտնվում է պաշտպանված միջնաբերդի շուրջ, և այս կարևոր առանձնահատկությունը Եգիպտոսում ներկայացրել է հենց Սալադինը։
Չնայած Այյուբյան դինաստիան Սալադինի մահից հետո գոյատևել է ընդամենը 57 տարի՝ Սալադինի ժառանգությունը Արաբական աշխարհում շարունակվում է մինչ օրս։ 20-րդ դարում արաբական ազգայնականության վերելքին զուգահեռ, այդ թվում պայմանավորված Արաբա-իսրայելական հակամարտությամբ, Սալադինի հերոսականությունն ու առաջնորդությունը նոր իմաստ և կարևորություն ձեռք բերեցին։ Սալադինի՝ խաչակիրներից Երուսաղեմի գրավումը ներկայիս արաբների համար ոգեշնչման աղբյուր է հանդիսանում սիոնիզմի դեմ պայքարում։ Ավելին՝ Սալադինի կողմից միավորված Արաբական աշխարհի փառքը ժամանակակից արաբ ազգայնականները, ինչպես օրինակ Գամալ Աբդել Նասերը, համարում են ժամանակակից Արաբական աշխարհի միավորման հրաշալի խորհրդանիշ։ Հենց սա է պատճառը, որ Սալադինի արծիվը դարձել է հեղափոխական Եգիպտոսի խորհրդանիշ, և արդյունքում ընդունվել է մի շարք արաբական պետությունների կողմից (Միացյալ Արաբական Էմիրություններ, Իրաք, Լիբիա, Պաղեստին և Եմեն)։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Spevack, Aaron (2014) [2008]. The Archetypal Sunni Scholar: Law, Theology, and Mysticism in the Synthesis of Al-Bajuri. State University of New York Press. էջ 44. ISBN 978-1-4384-5371-2.
- ↑ Lēv, Yaacov (1999). Saladin in Egypt. Brill. էջ 131. ISBN 9004112219.
- ↑ Halverson, Jeffry R.; Corman, Steven R.; Goodall Jr., H. L. (2011). Master Narratives of Islamist Extremism. Palgrave Macmillan. էջ 201. ISBN 0230117236.
- ↑ 4,0 4,1 Walker P. E. Encyclopædia Britannica
- ↑ Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ 6,0 6,1 http://www.theguardian.com/world/2003/mar/20/iraq.rorymccarthy
- ↑ 7,0 7,1 http://www.britannica.com/EBchecked/topic/595715/Tikrit
- ↑ 8,0 8,1 Deutsche Nationalbibliothek Record #118604988 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Eddé, Anne-Marie "Saladin" trans. Jean Marie Todd Harvard University Press, 2011, p. 17, 978-0-674-28397-8, "Syria, all the territory of present day Syria, Lebanon, Jordan, Palestine and Israel".
- ↑ 10,0 10,1 A number of contemporary sources make note of this. The biographer Ibn Khallikan writes, "Historians agree in stating that [Saladin's] father and family belonged to Duwin [Dvin (ancient city)]. ... They were Kurds and belonged to the Rawādiya (sic), which is a branch of the great tribe al-Hadāniya": Minorsky (1953), p. 124. The medieval historian Ibn Athir, also a Kurd, relates a passage from another commander: "... both you and Saladin are Kurds and you will not let power pass into the hands of the Turks": Minorsky (1953), p. 138.
- ↑ Humphreys, R. Stephen (1977). From Saladin to the Mongols: The Ayyubids of Damascus, 1193–1260. State University of New York Press. էջ 29. ISBN 0-87395-263-4. «Among the free-born amirs the Kurds would seem the most dependent on Saladin's success for the progress of their own fortunes. He too was a Kurd, after all ...»
- ↑ «Encyclopedia of World Biography on Saladin». Վերցված է 2008 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Eddé, Anne-Marie, "Saladin" trans. Jean Marie Todd Harvard University Press, 2011, p. 382, 978-0-674-05559-9.
- ↑ Moors' Islamic Cultural Home souvenir III, 1970–1976 Islamic Cultural Home, 1978, p. 7.
- ↑ Carole Hillenbrand (1999). The Crusades: Islamic Perspectives (illustrated ed.). Psychology Press. էջ 594. ISBN 9781579582104.
- ↑ Michael M. Gunter (2010). Historical Dictionary of the Kurds (2 ed.). Scarecrow Press. էջ xxiii. ISBN 9780810875074.
- ↑ Christopher Catherwood (2008). Making War In The Name Of God. Kensington Publishing Corp. էջ 36. ISBN 9780806531670.
- ↑ Jim Dunnigan (1991). A Quick & Dirty Guide to War: Briefings on Present and Potential Wars (3, illustrated, revised ed.). Quill/W. Morrow. էջ 174. ISBN 9780688100339.
- ↑ H. A. R. Gibb, "The Rise of Saladin", in A History of the Crusades, vol. 1: The First Hundred Years, ed. Kenneth M. Setton (University of Wisconsin Press, 1969). p. 563.
- ↑ Abdallah 2017
- ↑ Wise Bauer 2013
- ↑ Bahā' al-Dīn (2002), p. 17.
- ↑ Ter-Ghevondyan 1965, էջ. 218
- ↑ Tabbaa, 1997, p. 31.
- ↑ 25,0 25,1 25,2 Lyons & Jackson 1982, էջ. 3
- ↑ Lyons, Malcolm Cameron. Jackson, E. P. "Saladin. The Politics of the Holy War" Cambridge University Press. 0 521 58562 7, p. 3.
- ↑ Eddé, Anne-Marie "Saladin" trans. Jean Marie Todd Harvard University Press, 2011, 978-0-674-05559-9.
- ↑ 28,0 28,1 «Who2 Biography: Saladin, Sultan / Military Leader». Answers.com. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Northen, 1998, p. 809.
- ↑ Lyons & Jackson 1982, էջեր. 6–7
- ↑ Lyons & Jackson 1982, էջ. 8
- ↑ Lyons & Jackson 1982, էջ. 14
- ↑ Lyons & Jackson 1982, էջ. 15
- ↑ Lyons & Jackson 1982, էջ. 16
- ↑ Lyons & Jackson 1982, էջ. 25
- ↑ Lyons & Jackson 1982, էջ. 28
- ↑ Lyons & Jackson 1982, էջեր. 28–29
- ↑ Lyons & Jackson 1982, էջ. 32
- ↑ Lyons & Jackson 1982, էջեր. 34–36
- ↑ Lyons & Jackson 1982, էջ. 38
- ↑ Lyons & Jackson 1982, էջ. 41
- ↑ 42,0 42,1 Lyons & Jackson 1982, էջ. 43
- ↑ Pringle, 1993, p. 208.
- ↑ Lyons & Jackson 1982, էջ. 45
- ↑ Lyons & Jackson 1982, էջեր. 46–47
- ↑ Dastan Iman Faroshon Ki by Inayatullah Iltumish, 2011, pp. 128–34.
- ↑ Lyons & Jackson 1982, էջեր. 60–62
- ↑ Lyons & Jackson 1982, էջ. 64
- ↑ Lyons and Jackson, 1984, pp. 73–74.
- ↑ Lyons & Jackson 1982, էջեր. 74–75
- ↑ 51,0 51,1 Lane-Poole 1906, էջ. 136
- ↑ Lyons & Jackson 1982, էջ. 81
- ↑ Lyons & Jackson 1982, էջ. 83
- ↑ Lane-Poole 1906, էջ. 13
- ↑ Lane-Poole 1906, էջ. 137
- ↑ 56,0 56,1 Lyons & Jackson 1982, էջ. 87
- ↑ Lane-Poole 1906, էջ. 138
- ↑ Lane-Poole 1906, էջ. 139
- ↑ Nicolle 2011, էջ. 20
- ↑ 60,0 60,1 Lyons & Jackson 1982, էջեր. 88–89
- ↑ Eddé, Anne-Marie "Saladin" trans. Jean Marie Todd Harvard University Press 2011, p. 392, 978-0-674-05559-9.
- ↑ Lane-Poole 1906, էջ. 140
- ↑ Lane-Poole 1906, էջ. 141
- ↑ Lane-Poole 1906, էջեր. 141–43
- ↑ Lane-Poole 1906, էջ. 144
- ↑ 66,0 66,1 Lane-Poole 1906, էջեր. 144–46
- ↑ Lane-Poole 1906, էջ. 148
- ↑ 68,0 68,1 Willey, 2000, p. 47.
- ↑ 69,0 69,1 Lane-Poole 1906, էջեր. 149–50
- ↑ 70,0 70,1 Lane-Poole 1906, էջ. 151
- ↑ Willey, 2000, p. 48.
- ↑ 72,0 72,1 Lane-Poole 1906, էջ. 153
- ↑ Lane-Poole 1906, էջ. 154
- ↑ Lane-Poole 1906, էջ. 155
- ↑ Lane-Poole 1906, էջ. 156
- ↑ Lyons & Jackson 1982, էջ. 136
- ↑ Lane-Poole 1906, էջեր. 157–59
- ↑ Lane-Poole 1906, էջեր. 160–61
- ↑ 79,0 79,1 Lyons & Jackson 1982, էջ. 148
- ↑ Lyons & Jackson 1982, էջ. 156
- ↑ Lyons & Jackson 1982, էջեր. 158–59
- ↑ 82,0 82,1 Lyons & Jackson 1982, էջ. 149
- ↑ Lane-Poole 1906, էջեր. 164–65
- ↑ Lane-Poole 1906, էջ. 167
- ↑ Lane-Poole 1906, էջեր. 168–69
- ↑ 86,0 86,1 86,2 86,3 Lane-Poole 1906, էջեր. 169–70
- ↑ Lyons & Jackson 1982, էջ. 164
- ↑ Lyons & Jackson 1982, էջ. 176
- ↑ 89,0 89,1 Lyons & Jackson 1982, էջ. 177
- ↑ Lyons & Jackson 1982, էջ. 195
- ↑ Lane-Poole 1906, էջեր. 172–73
- ↑ Lyons & Jackson 1982, էջ. 199
- ↑ Lyons & Jackson 1982, էջեր. 198–201
- ↑ 94,0 94,1 Lyons & Jackson 1982, էջեր. 202–03
- ↑ Lyons & Jackson 1982, էջ. 178
- ↑ Lyons & Jackson 1982, էջ. 179
- ↑ Lyons & Jackson 1982, էջեր. 180–81
- ↑ Lane-Poole 1906, էջ. 171
- ↑ Lyons & Jackson 1982, էջ. 184
- ↑ Lyons & Jackson 1982, էջ. 185
- ↑ Lyons & Jackson 1982, էջ. 186
- ↑ Lyons & Jackson 1982, էջ. 187
- ↑ Lyons & Jackson 1982, էջ. 188
- ↑ Lyons & Jackson 1982, էջ. 191
- ↑ Lyons & Jackson 1982, էջեր. 192–94
- ↑ Bosworth, 1989, p. 781.
- ↑ Saladin Or What Befell Sultan Yusuf by Beha Ed-din, Baha' Al-Din Yusuf Ib Ibn Shaddad, Kessinger Publishing, 2004, pp. 42, 114.
- ↑ Eddé, Anne-Marie "Saladin" trans. Jean Marie Todd Harvard University Press 2011, p. 304, 978-0-674-05559-9.
- ↑ Saladin Or What Befell Sultan Yusuf by Beha Ed-din, Baha' Al-Din Yusuf Ib Ibn Shaddad, Kessinger Publishing, 2004, p. 115.
- ↑ Eddé, Anne-Marie "Saladin" trans. Jean Marie Todd Harvard University Press 2011, pp. 263–64, 978-0-674-05559-9.
- ↑ De Expugatione Terrae Sanctae per Saladinum (The Capture of the Holy Land by Saladin) Արխիվացված 2013-10-11 Wayback Machine; ed. Joseph Stevenson, Rolls Series, (London: Longmans, 1875); translated by James Brundage, The Crusades: A Documentary History (Milwaukee, WI: Marquette University Press, 1962), pp. 159–63.
- ↑ Runciman (1990), p 465.
- ↑ E. J. Brill's First Encyclopaedia of Islam, 1913–1936. Brill. 1993. ISBN 978-90-04-09790-2. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.
- ↑ The era of the Second and Third Crusades" The Crusader states to 1187, Encyclopædia Britannica.
- ↑ Scharfstein and Gelabert, 1997, p. 145.
- ↑ Rosseff, Dovid. (2001). Where heaven touches earth : Jewish life in Jerusalem from Medieval times to the present. Jerusalem : Feldheim Publishers. p. 6. 9780873068796. Google Books website Retrieved 8 April 2018.
- ↑ Eddé, Anne-Marie "Saladin" trans. Jean Marie Todd Harvard University Press 2011, p. 246, 978-0-674-05559-9.
- ↑ Pahlitzsch, Johannes, "Georgians and Greeks in Jerusalem (1099–1310)", in Ciggaar & Herman (1996), pp. 38–39.
- ↑ Eastmond (1998), pp. 122–23.
- ↑ 120,0 120,1 "Richard The Lionheart Massacres", The Saracens, 1191, Beha-ed-Din, his account appears in T.A. Archer's The Crusade of Richard I (1889); Gillingham, John. The Life and Times of Richard I (1973).
- ↑ Grousset (1970).
- ↑ Tyerman, Christopher (2006). God’s War (First ed.). Harvard University Press. էջեր 460–62.
- ↑ Madden, Thomas (2006). The New Concise History of the Crusades (First ed.). Rowman and Littlefield Publishers. էջեր 90–91.
- ↑ Bishop, Morris (2001). The Middle Ages. Boston, Mass.: Houghton Mifflin Harcourt. էջ 102. ISBN 0-618-05703-X.
- ↑ Madden, Thomas (2006). The New Concise History of the Crusades (First ed.). Rowman and Littlefield Publishers. էջ 91.
- ↑ ad-Din, Baha. The Rare and Excellent History of Saladin=2002 (First ed.). Ashgate. էջեր 219–26.
- ↑ Riley-Smith, Jonathan (1987). The Crusades: A History=2002 (Second ed.). Yale University Press. էջ 146.
- ↑ Bahā' al-Dīn (2002) p. 19.
- ↑ Bahā' al-Dīn (2002) pp. 25, 244.
- ↑ 130,0 130,1 Abu Shamah, Shihab al-Din Abd al-Rahman ibn Isma'il al-Maqdisi (1871) [d. 1268]. Kitāb al-rawḍatayn fī akhbār al-dawlatayn كتاب الروضتين في أخبار الدولتين. al-Qāhirah: Maṭbaʻat Wādī al-Nīl. էջեր 676–677.
- ↑ Yeomans, Richard (2006). The art and architecture of Islamic Cairo (1st ed.). Reading: Garnet. էջ 115. ISBN 9781859641545.
- ↑ Inferno, Canto IV, line 129
- ↑ Riley Smith, Jonathan, "The Crusades, Christianity and Islam", (Columbia 2008), p. 67.
- ↑ Lyons & Jackson 1982, էջ. 357
- ↑ Bahā' al-Dīn (2002), pp. 147–48 Lyons & Jackson 1982, էջեր. 325–26
- ↑ The Kaiser laid a wreath on the tomb baring the inscription, "A Knight without fear or blame who often had to teach his opponents the right way to practice chivalry." Grousset (1970).
- ↑ Riley Smith, Jonathan, The Crusades, Christianity and Islam, (Columbia 2008), pp. 63–66.
- ↑ Madden, Thomas F.: The Concise History of the Crusades; 3rd edition, Rowman & Littlefield, 2013. pp. 201–04.
Աղբյուրներ
խմբագրել- Baha ad-Din ibn Shaddad (2002). The Rare and Excellent History of Saladin. Ashgate. ISBN 978-0-7546-3381-5.
- Imad ad-Din al-Isfahani (1888). C. Landberg (ed.). Conquête de la Syrie et de la Palestine par Salâh ed-dîn (French). Brill.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Bosworth, Clifford (1989). «Mahk-Mid». In Van Donzel, E.; Heinrichs, W. P.; Pellat, Ch. (eds.). The Encyclopaedia of Islam. Vol. VI. E. J. Brill. ISBN 90-04-08112-7. Վերցված է 2008 թ․ մայիսի 18-ին.
{{cite book}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն); More than one of|editor2=
and|editor2-last=
specified (օգնություն); More than one of|editor3=
and|editor3-last=
specified (օգնություն) - Eddé, Anne-Marie (2011). Saladin. tr.Todd, Jane Marie. London: Harvard University Press. ISBN 978-0-674-05559-9.
- Gabrieli, Francesco; Costello, E. J. (1984). Arab historians of the crusades. London: Routledge & Kegan. էջ 362. ISBN 978-0-7102-0235-2.
- Gillingham, John (1999). Richard I. Yale English Monarchs. New Haven: Yale University Press. էջ 378. ISBN 978-0-300-07912-8.
- Grousset, René (1970). The epic of the Crusades. tr. Lindsay, Noël. New York: Orion Press.
- Lane-Poole, Stanley (1906). Saladin and the Fall of the Kingdom of Jerusalem. Heroes of the Nations. London: G. P. Putnam's Sons. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.
{{cite book}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն)CS1 սպաս․ ref duplicates default (link) - Lyons, M. C.; Jackson, D. E. P. (1982). Saladin: the Politics of the Holy War. Cambridge University Press. ISBN 978-0-521-31739-9. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ ref duplicates default (link) - Minorsky, Vladimir (1953). Studies in Caucasian history. London: Cambridge University Press.
{{cite book}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - Nicolle, David (2011). Saladin: The Background, Strategies, Tactics and Battlefield Experiences of the Greatest Commanders of History. Osprey Publishing. ISBN 1849083177. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ ref duplicates default (link)(չաշխատող հղում) - Rossoff, David (2001). Linas, Eli (ed.). Where heaven touches earth: Jewish life in Jerusalem from medieval times to the present. Jerusalem: Guardian. ISBN 978-0-87306-879-6.
- Runciman, Steven (1990). A History of the Crusades: The Kingdom of Jerusalem and the Frankish East 1100–1187. Vol. 2 (2nd ed.). London: Penguin. ISBN 978-0-14-013704-0.
{{cite book}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - Ter-Ghevondyan, Aram N. (1965). Արաբական Ամիրայությունները Բագրատունյաց Հայաստանում (The Arab Emirates in Bagratuni Armenia). Yerevan: Armenian Academy of Sciences.
{{cite book}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն)CS1 սպաս․ ref duplicates default (link)
Գրականություն
խմբագրել- Gibb, H. A. R. (1973). The Life of Saladin: From the Works of Imad ad-Din and Baha ad-Din. Clarendon Press. ISBN 978-0-86356-928-9. OCLC 674160.
- Hindley, Geoffrey (2007). Saladin: Hero of Islam. Pen & Sword. ISBN 1-84415-499-8. OCLC 72868777.
- Husain, Shahnaz (1998). Muslim heroes of the crusades: Salahuddin and Nuruddin. London: Ta-Ha. ISBN 978-1-897940-71-6. OCLC 40928075.
- Reston, Jr., James (2001). Warriors of God: Richard the Lionheart and Saladin in the Third Crusade. New York: Anchor Books. ISBN 0-385-49562-5. OCLC 45283102.
{{cite book}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - Scharfstein, Sol; Gelabert, Dorcas (1997). Chronicle of Jewish history: from the patriarchs to the 21st century. Hoboken, N.J.: KTAV Pub. House. ISBN 0-88125-606-4. OCLC 38174402.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալահ ադ-Դին» հոդվածին։ |