Հաջ (արաբ․՝ حَجّ‎‎‎), ուխտագնացություն` կապված Մեքքա (Ալ Հարամ մզկիթ) և դրա մերձակայք (Արաֆաթ լեռ, Մուդալիֆա և Մինա հովիտներ) կատարելիք այցելության հետ։ Հաջը համարվում է իսլամի հինգերորդ հիմնասյունը` Շահարդայից, Նամազից, Զաքաթից (Նվիրաբերություն-հարկ) և Պահքի (Ռամադան) ամսից հետո։


Իսլամ

Իսլամ

Հավատի հիմքեր

Միաստվածություն
Աստվածային արդարություն
Մարգարե · Ահեղ դատաստան · Իմամաթ

Իսլամի հիմնասյուներ

Վկայություն · Աղոթք · Նվիրաբերություն
Պահք  · Ուխտագնացություն
Ջիհադ  · Թազիե

Պատմություն և ներկայացուցիչներ

Մուհամմադ մարգարե
Մարգարեներ · Խալիֆներ
Սուննիներ · Շիաներ
Մուսուլման

Գրքեր և օրենքներ

Ղուրան · Սուննա · Հադիսներ
Շարիաթ · Ֆիկհ
Հանաֆիականություն ·Մալիքիականություն
Շաֆիականություն ·Հանբալիականություն
Ջաֆարիականություն

Արաբամուսուլմանական փիլիսոփայություն

Իսլամական փիլիսոփայություն
Մութազիլիականություն
Աշարիականություն
Սուֆիզմ

Մշակույթ և հանրություն

Արվեստ · Տոներ
Տոմար · համայնք
Մզկիթներ

Պորտալ:Իսլամ

п · о · р

Իսլամը հիմնված է 5 հիմնասյուների վրա. վկայություն առ այն, որ չկա այլ Աստված Ալլահից բացի և Մուհամմեդը Ալլահի ծառան է ու նրա մարգարեն (արաբերեն՝ لا اله الا الله و محمد رسول الله, լա իլահ իլլա-լլահ, ուա Մուհամմադ ռասուլու-լլահ), աղոթք, Ռամադան ամսին պահվող ծոմ (տես` պահք), հարուստների կողմից ի աջակցություն աղքատների վճարվող Զաքաթ և Հաջի ուխտագնացություն։ Գոյություն ունեն ուխտագնացության մի քանի տեսակներ. պարտադիր՝ հաջ ալ-իֆրադ, ումրա (փոքր հաջ), հաջ աթ-թամաթուա կամ բոլոր այս տեսակների համատեղումը՝ հաջ ալ-կիրան։

Հաջ բառի նշանակութունը

խմբագրել
 

Արաբերենից բառացի թարգմանությամբ Հաջ նշանակում է «ձգտում, նպատակ, կամ ձգտում դեպի լուսավորը և վերադարձ, վերականգնում։ Հաջին (հաջ իրականացնողը) պտտվում է Աստծո տան (Քաաբայի) շուրջը, այնուհետև գնում է դեպի Մինայի հովիտ։ Բոլոր արարողակարգերն իրականացնելուց հետո, մուսուլմանը կրկին վերադառնում է Աստծո տան մոտ`հրաժեշտի պտույտ իրականացնելու համար։

Հաջը շարիաթում

խմբագրել

Շարիաթի տերմինաբանությամբ, հաջ նշանակում է հատուկ գործողություն, որն իրականացվում է կոնկրետ ժամանակ, կոնկրետ վայրում և կոնկրետ ձևով։ Սուրբ Ղուրանում Աստված ասում է, որ յուրաքանչյուր մուսուլման պետք է անպայման իրականացնի հաջ։ Հաջն իրականացվում է մուսուլմանական լուսնային օրացույցի 12-րդ ամսին, ինչի հետևանքով էլ այս ամիսը կոչվում է Զու-լ-հիջրա կամ ուխտագնացության ամիս։

Արարողակարգերի պատմությունը

խմբագրել
 

Հաջի արարողակարգերի պատմությունը, ըստ մուսուլմանական աղբյուրների, տանում է դեպի Ադամ ու Եվա (Դրախտից վտարվելուց հետո նրանք հանդիպեցին Արաֆաթ լեռան վրա (Արաֆաթ լեռան վրա կանգնելը հաջի պարտադիր արարողակարգերից է) և Աբրահամ ու նրա որդի, որին Աբրահամը պետք է զոհաբերեր, սակայն Բարձրյալը դա թույլ չտվեց։ Ստուգելով իր մարգարե Աբրահամի հավատը, Աստված ոչ միայն կենդանի թողեց նրա որդուն, այլ նաև հայտարարեց, որ իրեն պետք չեն արյունահեղությամբ ուղեկցվող զոհաբերություններ։ Իսլամի ուսմունքների համաձայն, յուրաքանչյուր մուուլման իր կյանքում գոնե մեկ անգամ պետք է իրականացնի հաջի ուխտագնացություն, եթե իհարկե նա ի վիճակի է դա անել։ Եթե հարգալից պատճառներով մուսուլմանը չի կարող անձամբ գնալ ուխտագնացության, նա ունի իրավունք իր փոխարեն այնտեղ ուղարկելու մեկ ուրիշին։ Այդ մարդուն կոչում են "Վաքիլ ալ Հաջ": Այս դեպքում մուսուլմանը պետք է հոգա ուխտագնացության բոլոր ծախսերը։ Սակայն "Վաքիլ ալ Հաջ"-ը պետք է նախկինում անպայման ուխտագնացություն կատարած լինի։

Հաջի իմաստը

  • Իսլամի տեսանկյունից Հաջը համարվում է մուսուլմանի լավագույն գործերից մեկը։ "Մուհամմեդ մարգարեին հարցրին. "Որն է լավագույն գործը": Նա պատասխանեց. "Հավատքն առ Աստված և նրա մարգարեն": Նրան հարցրին. "Իսկ հետո՞": Մուհամմադը պատասխանեց. "Ջանասիրությունն Աստծո ճանապարհին" և վերջում` "Անթերի հաջը"
  • Հաջը համարվում է Ջիհադի տեսակներից
  • Ուխտագնացները համարվում են Բարձրյալի հյուրերը

Իսլամի մարգարեն ասել է. "Հաջի ուխտագնացները Բարձրյալի հյուրերն են, քանի որ եթե նրանք դիմեն Աստծուն, նա կպատասխանի, եթե մեղքերի թողություն խնդրեն, կների նրանց": Նա նաև ասել է "Աստծո հյուրեր են համարվում ուխտագնացները և զինվորները"

Ուխտագնացություն, որ իրականացվում է պարտքով

խմբագրել
 

Աբդուլլա իբն Աբուան ասել է."Մի անգամ ես հարցրի Իսլամի մարգարեին մի մարդու մասին, ով չի գնում Հաջ, թե նա պարտավո՞ր է պարտք վերցնել ուխտագնացություն իրականացնելու համար։ Մարգարեն պատասխանեց. "Ոչ": Այսինքն`մուսուլմանին չի թույլատրվում պարտք վերցնել` հաջի ուխտագնացության գնալու համար։ Հաջի իրականացման ժամանակը։ Հաջի ուխտագնացության ժամանակը որոշվում է իսլամական հիջրեթի օրացույցով (տես` հիջրա), որը հիմնված է լուսնային տարվա վրա։ Ամեն տարի հաջն իրականացվում է 5 օրվա ընթացքում` մեկնարկելով Զու-լ-հիջրայի`իսլամական տարվա վերջին ամսվա 8-րդ օրը և ավարտվելով 12-րդ օրը։ Զու-լ-հիջրայի 9-րդ օրը կոչվում է "Արաֆաթի օր" և համարվում է հաջի օրը։

Ստորև ներկայացված են 2011-2017 թթ. հաջի անցկացման օրերը` ըստ Գրիգորյան օրացույցի։

2011 2012 2013 2014 2015 2016 2017
5 նոյեմբեր 25 հոկտեմբեր 14 հոկտեմբեր 3 հոկտեմբեր 22 սեպտեմբեր 10 սեպտեմբեր 31 օգոստոս


Քանի որ իսլամական օրացույցը լուսնային է, այդ օրացույցում տարին 11 տարով կարճ է Գրիգորյան օրացույցից։ Այդ պատճառով հաջի օրերը փոփոխական են։ Այսպիսով, ամեն տարի հաջի ուխտագնացությունը ըստ Գրիգորյան օրացույցի սկսվում է 11 (հազվադեպ 10) օր նախորդ տարվանից շուտ։ Այս տարբերության հետևանքով, ամեն 33 տարին մեկ հաջը Գրիգորյան օրացույցով անցկացվում է տարին երկու անգամ։ Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2006 թ.: Հաջի և Ումրայի իրականացման պարտադիր պայմանները

 

Գոյություն ունեն մի շարք պարտադիր պայմաններ, որոնց իրականացման դեպքում հնարավոր է դառնում հաջի և ումրայի իրականացումը։ Այդ պայմանները հետևյալն են

  1. Իսլամին հետևելը համարվում է պարտադիր, քանի որ ոչ մուսուլմանին արգելված է իրականացնել հաջ կամ ումրա։
  2. Բուլուղ (Հասունություն)- Շարիաթի համաձայն, անչափահաս երեխաները պարտավոր չեն իրականացնել հաջ։
  3. Աղլ (առողջ միտք)- Ուխտագնացությունը պետք է իրականցվի առողջ մտքով։
  4. Հուրրիաթ (Ազատություն)- Անազատության մեջ գտնվող մուսուլմանը պարտավոր չէ իրականանցնել հաջ
  5. Իսթիթոաթ (Ուխտագնացություն իրականացնելու հնարավորություն)- հնարավորություն իրականացնել հաջ կամ ումրա` ըստ Աստծո հետևյալ խոսքերի. "Մարդկանց պարտավորությունն Աստծո նկատմամբ հաջի և Աստծո տան ուխտագնացությունն է նրանց համար, ովքեր կարող են դա անել

Հաջի իրականացման հերթականությունը

խմբագրել
 
  1. Իհրամ`Հոգևոր մաքրության վիճակ - Անցնել միքաթը (հատուկ վայրեր, որոնք նշում են այն սահմանը, որից ներս աշխարհի տարբեր ծայրերից Հարամ-է-Շարիֆ եկած հավատացյալները չեն կարող ներս մտնել, քանի դեռ չեն հասել իհրամի վիճակին)։ Մուսուլմանը կարդում է աղոթք և արտասանում Աստծուն ուղղված հատուկ խոսքերը . «Ահա ես քո առջև եմ, տեր Աստված։ Չկա ոչ ոք քեզ հավասար։ Ահա ես քո առջև եմ։ Փառք քեզ, ողորմած և հզոր ես դու»։ Այս պահից հետո համարվում է, որ մուսուլմանը մտել է իհրամի վիճակի մեջ։
  2. Զու-լ-հիջրայի 7-րդ օրը, Քաաբեի շուրջ կատարած պտույտի ժամանակ, ուխտագնացները ոտաբոբիկ և աջ ոտքով, Աշխարհի դարպասներով մտնում են Մասջեդ Ալ Հարամ մզկիթ։ Այնուհետև նրանք գնում են դեպի «սև քարը, համբուրում են այն, կամ դիպչում ձեռքով։ Զու-լ-հիջրայի 7-րդ օրը Ալ Հարամ մզկիթում կարդում են քարոզ (հութբա), որում խոսվում է հաջ իրականացնող ուխտագնացների պարտականությունների մասին։
  3. Սայ - 7 անգամյա վազք Սաֆա և Մարվա բլուրների միջև։ Դրանից հետո ուխտագնացները գնում են դեպի Զամզամ ջրհոր և դրանից երկու անգամ ջուր են վերցնում։ Առաջին անգամ նանք խմում են ջուրը, երկրորդ անգամ այն լցնում են մարմնի վրա` գլխից մինչև ոտքերը։
  4. Աղոթք Արաֆաթ լեռան վրա - վուքուֆ։ 9-րդ օրն իրականացվում է հաջի առանցքային արարողակարգը- Արաֆաթ լեռան մոտ կանգնելը։ Այն սկսվում է կեսօրին, անմիջապես այն բանից հետո, երբ արևն անցել է զենիթից և ավարտվում է մայրամուտից առաջ։ Այստեղ ուխտագնացները լսում են քարոզ և աղոթում`դիմելով Ալլահին. "Այստեղ ես քո ծառան եմ, Տեր Աստված": Այս աղոթքը կարդում են մի քանի անգամ և բարձրաձայն։
  5. 10-րդ օրը ուխտագնացը ճանապարհվում է դեպի Մինայի հովիտ, որտեղ, Մուզդալիֆում հավաքած յոթ քարերը գցում է երեք սյուներից վերջինի` Ջամրաթ ալ աքաբայի վրա, որը խորհրդանշում է սատանային։ Այս ծեսը կոչվոմ է "սատանայի քարկոծում": Մուսուլմանները մտովի իրենց նվիրում են Ասծուն և խոստանում գործադրել բոլոր տեսակի ջանքերը` իրենց կյանքից սատանային վտարելու համար։
  6. Նույն օրը սկսվում է զոհաբերության օրը։ Այդ օրը տղամարդ ուխտագնացները շատ կարճ կտրում են իրենց մազերը կամ մորուքները, իսկ կանայք կտրում են իրենց մազերից մի փունջ։ Կտրված մազերը թաղվում են Մինայի հովտում։
  7. Հրաժեշտի պտույտ Քաաբեի շուրջը (թավաֆ ալ վադա).
 

Քաաբեի շուրջ պտույտի ուղղությունը

Զու-լ-հիջրայի 11-13-րդ օրերին, ուխտագնացները շարունակում են զոհաբերության ծեսը և կրկին այցելում են Մինայի հովիտ, որտեղ քար են նետում այս անգամ արդեն երեք սյուների` ջամրաթ ալ ուլայի, ջամրաթ ալ վուստայի և ջամրաթ ալ աքաբայի վրա։ Հաջի բոլոր ծիսակատարություններն ավարտվում են Զու-լ-հիջրայի 14-ին։ Ուխտագնացները դուրս են գալիս իհրամի վիճակից և ստանում են հաջիի կոչում։ Ուխտագնացությունից հետո շատերը այցելում են Մեքքայում այնպիսի վայրեր, որոնք որևէ կերպ կապված են Մուհամմեդ մարգարեի հետ։ Նման վայրերից մեկը Լույսի լեռն է։ Լեռան գագաթին գտնվում է Հիրա քարանձավը, որտեղ Մուհամմեդ մարգարեին առաջին անգամ իջան Ղուրանի խոսքերը։ Այնուհետև ուխտագնացները գնում են Մեդինա, որպեսզի այցելեն մարգարեի և նրա մտերիմների շիրիմներին։ Մեդինայում ուխտագնացներն այցելում են Մարգարեի մզկիթ` Մասջեդ ան Նաբի։ Ավարտելով աղոթքը, տղամարդ ուխտագացները գնում են Մուհամմեդ մարգարեի և նրա մտերիմների շիրմիների մոտ, որտեղ բարձրաձայն ասում են. "Խաղաղություն քեզ, Ալլահի մարգարե։ Աստծո ողորմությունը և օրհնությունը քեզ։ Խաղաղություն քեզ` նրա լավագույն արարածը։ Խաղաղություն քեզ։ Վկայում եմ, որ դու մարդկանց հասցրիր Աստծո խոսքը, արդարացրիր վստահությունը, անկեղծ խորհուրդներ տվեցիր մարդկանց և պայքարեցիր հանուն Ալլահի": Այնուհետև նրանք աղոթք են կարդում առ Աստված։

Դրանից հետո ուխտագնացներն այցելում են Քուբա և Աթ Թաքվա մզկիթները։ Իրենց բնակավայրում իրականացնելով վուզու (լվացում), ուխտագնացները սկզբում այցելում են Քուբա մզկիթ, որովհետև Մուհամմադ մարգարեն ասել է. "Ով մաքրվի իր տանը, հետո գա Քուբա մզկիթ ու աղոթի այնտեղ, կպարգևատրվի": Ավանդույթի համաձայն, Մուհամմեդ մարգարեն ինքն էլ ամեն շաբաթ այցելում էր այս մզկիթը, երբ բնակվում էր Մեդինայում։ Մյուս մզկիթը` Աթ Թաքվան, կառուցվել է այն ժամանակ, երբ Մուհամմեդն առաջին անգամ մտավ Մեդինա։ Մզկիթը հայտնի է նրանով, որ ունի երկու միհրաբ (որմնախորշ մզկիթում` որն ուղղված է դեպի ղեբլե)։

Վերադառնալով տուն, հաջին հագնում է կանաչ չալմա և սպիտակ երկար հագուստ, որը խորհրդանշում է հաջի իրականացումը։ Ուխտագնացների հարազատները մեծ հյուրասիրություն են կազմակերպում նրա վերադարձի կապակցությամբ։ Շատ մուսուլմաններ հնարավորության դեպքում կրկնում են հաջը։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաջ» հոդվածին։