Քուրդիստանի տարածաշրջանային կառավարություն

Քուրդիստանի տարածաշրջանային կառավարություն (ՔՏԿ) (քրդ.՝ حکوومەتی هەرێمی کوردستان, Hikûmetî Herêmî Kurdistan; արաբ․՝ حكومة اقليم كردستان‎‎, Ḥukūmat ʾIqlīm Kurdistān), Հյուսիսային Իրաքի հիմնականում քրդաբնակ տարածաշրջանի, որն ավելի հայտնի է որպես Իրաքյան Քուրդիստան կամ Հարավային Քուրդիստան, կառավարման պաշտոնական մարմին։

Կաբինետը ընտրվում է մեծամասնություն ունեցող կուսակցության կամ ցուցակի կողմից, որոնք նաև ընտրում են ՔՏԿ վարչապետին։ Նախագահը ընտրվում է անմիջապես տարածաշրջանի ընտրողների կողմից և հանդիսանում է կառավարության և պետության ղեկավար, ով իր հերթին կատարողական լիազորություններ է տալիս նախարարների կաբինետին։ Ավանդականորեն վարչապետը օրենսդիր մարմնի ղեկավարն է հանդիսանում, միաժամանակ կիսելով որոշ կատարողական լիազորությունները նախագահի հետ[1]։ Իրաքյան Քուրդիստանի նախագահը հանդիսանում է նաև Փեշմերգայի Զինված ուժերի գերագույն հրամանատարը[2]։ Խորհրդարանը ընդունում է օրինագծերը ձայների մեծամասնությամբ, իսկ նախագահը վետոյի իրավունք ունի խորհրդարանի յուրաքանչյուր օրինագծի վերաբերյալ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Kurdistan Regional Government (KRG)». www.krg.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.
  2. Constitution of the Kurdistan Region

Արտաքին հղումներ

խմբագրել