Բոսրա (արաբ․՝ بصرى‎ ‎‎), պատմական քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հարավում՝ Դառաայի մարզում։ Հանդիսանում է Իզրաայի գավառի համանուն շրջանի կենտրոնը։

Քաղաք
Բոսրա
արաբ․՝ بصرى‎‎‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաԴառաայի մարզ
ՄինտակաԻզրաայի գավառ
ՆահիյաԲոսրայի շրջան
ԲԾՄ987 մ
Պաշտոնական լեզուարաբերեն
Բնակչություն19683 մարդ (2004)
Ազգային կազմարաբներ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ15
Բոսրա (Սիրիա)##
Բոսրա (Սիրիա)

Աշխարհագրական դիրք խմբագրել

Քաղաքը տեղակայված է Դառաայի մարզի արևելյան հատվածում Բոսրան գտնվում է մարզի կենտրոն Դառաա քաղաքից մոտ 27 կմ դեպի հյուսիս-հյուսիս-արևելք և երկրի մայրաքաղաք Դամասկոսից 65 կմ դեպի հարավ։

Պատմություն խմբագրել

Առաջին անգան այս բնակավայրը հիշատակվում է Թութմոս III-ի և Ամենհոտեպ IV-ի ժամանակվա փաստաթղթերում (մ.թ.ա. 14-րդ դար)։ Մ.թ.ա. 2-րդ դարում Բոսրան Նաբատեայի թագավորության առաջին մայրաքաղաքն էր։ Իսկ Հռոմեական կայսրության կազմի մեջ վերանվանվել է Նովա Տրոյանա Բոսրա և դարձել է հռոմեական Պետրական[Ն 1] Արաբիա գավառի կենտրոնը։ Քաղաքը ծաղկում է և դառնում է մետրոպոլիս, որով անցնում էին կարևոր առևտրական ուղիները, որոնցից էր հռոմեական Via Triana Nova-ն, որը տանում էր դեպի Կարմիր ծով։ Բոսրայում կառուցվել են երկու 246 և 247 թվականների վաղ քրիստոնեական եկեղեցիներ։

Հռոմեական կայսրության՝ արևելյան և արևմտյան մասերի բաժանվելու արդյունքում Բոսրան անցնում է Բյուզանդիայի տարածք, որը հետագայում գրավվում է Սասանյանների կողմից։ Բոսրան վերջնականորեն գրավվում է Արաբական խալիֆայության կողմից Բոսրայի ճակատամարտի արդյունում։

Այսօր Բոսրան կարևոր արխեոլոգիական քաղաք է, որտեղ գտնվում են հռոմեական, բյուզանդական և արաբական փլատակներ, որոնից է աշխարհում լավ պահպանված հռոմեական թատրոններից մեկը, որում ամեն տարի անց է կացվում ազգային երաժշտական փառատոն։

Բնակչություն խմբագրել

2004 թվականի տվյալներով քաղաքն ունի 19683 բնակիչ[1]։ Կան ինչպես քրիստոնյաներ, այնպես էլ մուսուլմաններ։ Բոսրայում գերակշռում են սուննի մուսուլմանները։

Բոսրայի ամենահին կլանը համդն է, որի ներկայացուցիչները հիմնականում շիկահեր են և կապտաչյա։

Բոսրայում կա նաև փոքրիկ շիա համայնք՝ կազմված հիսուն ընտանիքից։

Տրանսպորրտը խմբագրել

Քաղաքացիական ամենամոտ օդանավակայանը գտնվում է Ալ-Սուեյդա քաղաքում։

Տես նաև խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Նաբատեայի նոր մայրաքաղաք Պետրայի անունով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The governorates of Syria as well as all cities and localities of more than 20,000 inhabitants» (անգլերեն). City Population. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոսրա» հոդվածին։