Համա (արաբ․՝ حماه‎‎), քաղաք Սիրիայի կենտրոնական հատվածում՝ Օրոնտ գետի ափին։ Քաղաքը գտնվում է Հոմսից 47 կմ դեպի հյուսիս[2][3] և մայրաքաղաք Դամասկոսից 209 կմ հեռավորության վրա։

Քաղաք
Համա
حماه
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄարզՀամայի մարզ
ԳավառՀամայի գավառ
ՀամայնքՀամայի շրջան
ԲԾՄ289 մետր
Պաշտոնական լեզուարաբերեն
Խոսվող լեզուներարաբերեն
Բնակչություն696 863[1] մարդ (2009)
Ազգային կազմարաբներ
Կրոնական կազմիսլամ
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ33
Պաշտոնական կայքehama.sy
Համա (Սիրիա)##
Համա (Սիրիա)

Համարվում է Համայի մարզի և նույնանուն գավառի վարչական կենտրոնը և խոշորագույն քաղաքը։

Ըստ 2009 թվականի Սիրիայի կենտրոնական բյուրոյի տվյալների, քաղաքի բնակչությունը կազմում է 696 863 մարդ։ Համարվում է Սիրիայի 5-րդ ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքը Դամասկոսից, Հալեպից, Հոմսից և Լաթակիայից հետո։

Քաղաքը գտնվում է ծովի մակարդակից մոտ 270 մետր բարձրության վրա։

Կլիման՝ կիսաանապատային է։ Բնորոշ են տաք ամառները և մեղմ ձմեռները։ Զբաղեցնումէ 3680 կմ² տարածք։

Պատմություն

խմբագրել

Համա քաղաքի ներկայիս տարածքը բնակեցված է եղել դեռևս նոր քարե դարի և երկաթե դարաշրջանի ժամանակներից։

Համա քաղաքը նաև նշվում է մի շարք արձանագրությունների մեջ, որպես ժամանակների արամերեն լեզվի ամենամեծ կենտրոններից մեկը։

Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքի ժամանակ քաղաքը ստացել է հունական ծագմամբ Էպիվանիա անունը։ Ավելի ուշ քաղաքում հաստատվել է Բյուզանդիայի վերահսկողությունը։

638-639 թվականներին քաղաքը նվաճել են արաբները։ Խաչակրաց երրորդ արշավանքից հետո 1108 թվականին այստեղ ստեղծվել է խաչակրաց իշխանություններ։

1188 թվականին Սալահ ադ-Դին ալ-Բիտարը վերանվաճել է քաղաքը։ Նրա մահից հետո քաղաքում հաստատվել է մամլուքների կառավարությունը։ 14-րդ դարի սկզբին արդեն քաղաքը համարվում էր Օսմանյան Թուրքիայի կենտրոններից մեկը։

Առաջին համաշխարհային պատերազմից ժամանակ քաղաքը ավերվեց։ Դրանից հետո Թուրքիան ենթարկվեց կապիտուլյացիայի։ Համա քաղաքը (որպես Սիրիայի մաս) անցավ Ֆրանսիային։

1941 թվականին նա դարձավ նորանկախ Սիրիայի բաղկացուցիչ մաս։

Համաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 11.4
(52.5)
13.8
(56.8)
17.9
(64.2)
23.1
(73.6)
29.3
(84.7)
33.8
(92.8)
36.2
(97.2)
36.2
(97.2)
33.8
(92.8)
27.6
(81.7)
19.7
(67.5)
13.1
(55.6)
24.66
(76.39)
Միջին օրական °C (°F) 6.6
(43.9)
8.3
(46.9)
11.6
(52.9)
15.9
(60.6)
21.1
(70)
25.8
(78.4)
28.2
(82.8)
27.9
(82.2)
25.3
(77.5)
19.3
(66.7)
12.7
(54.9)
7.9
(46.2)
17.55
(63.59)
Միջին ցածր °C (°F) 2.9
(37.2)
3.3
(37.9)
5.4
(41.7)
8.8
(47.8)
12.9
(55.2)
17.4
(63.3)
20.2
(68.4)
20.1
(68.2)
17.1
(62.8)
12.4
(54.3)
6.6
(43.9)
3.7
(38.7)
10.9
(51.6)
Տեղումներ մմ (դյույմ) 72.5
(2.854)
54.3
(2.138)
49.3
(1.941)
32.3
(1.272)
10.3
(0.406)
3.8
(0.15)
0.4
(0.016)
0.1
(0.004)
1.8
(0.071)
21.4
(0.843)
40
(1.57)
66.5
(2.618)
352.7
(13.883)
% խոնավություն 65.5 63 59 56 51.5 46 44.5 46.5 48 54.5 59.5 65.5 54.955
աղբյուր: Climate Charts'

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «2004 official census» (PDF). cbss. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 4-ին.
  2. Updated: Your Cheat Sheet to the Syrian Conflict. PBS.
  3. «Hamah (Syria)». Encyclopedia Britannica. Վերցված է 2013 թ․ հունիսի 3-ին.

Գրականություն

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 86