Ալ-Ակսա մզկիթ
Ալ-Ակսա մզկիթ (արաբ․՝ المسجد الأقصى, ալ-մասջիդ ալ-ակսա, հեռավոր մզկիթ), մուսուլմանների երեք գլխավոր սրբավայրերից մեկը[Ն 1]։ Տեղակայված է Իսրայելի[2][3] մայրաքաղաք Երուսաղեմի Հին քաղաքում՝ Տաճարի լեռան վրա։ Տեղավորում է մինչև 5000 մարդ։ Մուսուլմանների համաձայն, Մուհամմադ մարգարեն տեղափոխվել էր Մեքքայից ալ-Ակսա մզկիթ «Գիշերային ճամփորդության» ընթացքում՝ ալ-Բուրակ ձիու վրա։ Իսլամական ավանդույթում նշվում է, որ սկզբում Մուհամմադը հավատացյալներին աղոթքի ուղղության (կիբլա, արաբ․՝ قبلة) էր հրավիրում Երուսաղեմի այս մզկիթը։ 17-րդ ամսից սկսած նա կիբլան ուղղում է Մեքքա՝ Ալլահի հրահանգով։
Ալ-Ակսա մզկիթ المسجد الأقصى | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մզկիթ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երուսաղեմի հին քաղաք[1] և Երուսաղեմ |
Հասցե | Երուսաղեմ, Տաճարի լեռ |
Դավանանք | իսլամ |
Հոգևոր կարգավիճակ | իսլամի երրորդ սրբավայր |
Ներկա վիճակ | կանգուն, գործող |
Կազմված է | Al-Qibli Chapel? |
Ժառանգության կարգավիճակ | Համաշխարհային ժառանգություն |
Հիմնադիր | Մուհամմադ մարգարե |
Ճարտարապետական ոճ | արաբական |
Հիմնադրված | 705 |
Բարձրություն | 37 մետր |
Գմբեթ | 2 մեծ և 10 փոքր |
Շինանյութ | ստալակտիտներ, կրաքար, մարմար, ոսկի |
![]() | |
![]() | |
Ալ-Ակսա մզկիթն ի սկզբանե եղել է փոքր աղոթատեղի, որ կառուցվել էր բարեպաշտ խալիֆներից մեկի՝ Օմարի (634-644) կողմից։ Հետագայում այն ընդլայնում և կառուցապատում է Օմայանների նշանավոր ներկայացուցիչ Աբդ ալ-Մալիք խալիֆը, և կառուցումն ավարտում է իր որդի Վալիդ խալիֆը 705 թվականին։ 746 թվականի երկրաշարժի պատճառով մզկիթն ամբողջովին ավերվել էր, և այն վերակառուցել էր Աբբասյան դինաստիայի հիմնադիր Աբու Ջաֆար ալ-Մանսուր խալիֆը։ 1033 թվականի երկրաշարժից հետո մեկ այլ մզկիթ է կառուցել Ֆատիմյան խալիֆ ալ-Զահիրը, որը կանգուն է մինչ այժմ։ Մուսուլմանական տարբեր դինաստիաներ հարյուրամյակների ընթացքում մզկիթը գեղեցկացրել են, ձևավորել նրա արտաքին ու ներքին տեսքը։
Խաչակրաց առաջին արշավանքի արդյունքում Երուսաղեմը գրավվում է, և ստեղծվում է Երուսաղեմի թագավորությունը։ Մզկիթը գործածվում էր որպես պալատ, իսկ գմբեթը ծառայում էր եկեղեցուն։ 1187 թվականին Եգիպտոսի սուլթան Սալահ ալ-Դինը գրավում է քաղաքը և վերականգնում մզկիթը։ 1967 թվականի արաբա-իսրայելական վեցօրյա պատերազմից հետո Երուսաղեմի հին քաղաքը հրեաների ձեռքում է, սակայն մզկիթի վարչական ղեկավարումը մնում է Հորդանանա-Պաղեստինյան վակֆին։
Տես նաևԽմբագրել
ՆշումներԽմբագրել
- ↑ Իսլամի գլխավոր երեք սրբավայրերն են՝ ալ-Հարամ մզկիթը Մեքքայում, Մարգարեի մզկիթը Մադինայում, ալ-Ակսա մզկիթը Երուսաղեմում
ԾանոթագրություներԽմբագրել
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Е. А. Александрова, Галкина Т.А., Дадыкин А.В. и др. Города мира: энциклопедия. — Росмэн, 2009. — С. 81. — 279 с. — ISBN 9785353039273
- ↑ РУССИКА. Иллюстрированная энциклопедия. Страны мира. — ОЛМА Медиа Групп. — С. 206-207. — ISBN 9785948498331
Արտաքին հղումներԽմբագրել
Ալ-Ակսա մզկիթ Վիքիպահեստում |