- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տաղավար (այլ կիրառումներ)
Տաղավար, պավիլիոն (ֆր.՝ pavilion, լատին․՝ papilio - վրան).
- բնության հետ առանձնապես հաղորդակցված, փոքրաչափ կամ թեթևացված բաց կառուցվածք ունեցող, առանձին տեղադրված կառույց։ Արևելքի բազմաթիվ տաճարային և պալատական շենքեր Տաղավարի բնույթ ունեն։ Եվրոպայում (17-18-րդ դարերում՝ Ֆրանսիայում և Անգլիայում, 18-19-րդ դարի 1-ին քառորդին՝ Ռուսաստանում) Տաղավարը եղել է պալատա-պուրակային անսամբլի անկապտելի մասը։
- Մեծ շինության մաս, որը հաճախ պսակվում է առանձին տանիքով։
- Ցուցահանդեսային էքսպոզիցիայի, կինոնկարահանման, ձայնագրման, լուսանկարման, առևտրի ևնի համար նախատեսված մշտական կամ ժամանակավոր կառույց։
- Որևէ սենյակի, տան, ևնի ինտերիերը պատկերող թատերական դեկորացիա (շրջանակներով)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 553)։
|