Արսուֆի ճակատամարտ, Երրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ տեղի ունեցած ռազմական ընդհարում։ Տեղի է ունեցել 1191 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Ռիչարդ I Առյուծասիրտի գլխավորած խաչակիրների 40 հազարանոց բանակի և Սալահ ալ-Դինի գլխավորած մուսուլմանների 50 հազարանոց զորքի միջև՝ Արսուֆ քաղաքի մոտ։

Արսուֆի ճակատամարտ
Թվական1191 թվականի Սեպտեմբերի 7
Մասն էԵրրորդ խաչակրաց արշավանք
ՎայրԱրսուֆ,Պաղեստին
ԱրդյունքԽաչակիրների հաղթանակ
Հակառակորդներ
Խաչակիրներ
Տաճարականների միաբանություն
Հիվանդախնամների միաբանություն
Այուբյաններ
Հրամանատարներ
Ռիչարդ I Առյուծասիրտ
Ռոբեր դը Սաբլե
Գարնիե դը Նապլուզ

Գի դը Լուզինյան
Սալահ ալ-Դին
Կողմերի ուժեր
40 հազ․[1]50 հազ․
Ռազմական կորուստներ
մոտ 7007 հազ.

Նախապատմություն խմբագրել

Աքքայի պաշարման բարեհաջող ավարտից հետո 1191 թվականի հունիսին Ռիչարդը ընդունեց գերագույն գլխավորությունը խաչակիրների միասնական ուժերի նկատմամբ։ Նրա հիմնական նպատակը մնում էր Երուսաղեմի նվաճումը, սակայն դրա համար նրան անհրաժեշտ էր ամրապնդել դիրքերը Աքքայում։

Նախապատրաստում մարտին խմբագրել

Նա որոշեց վճռական մարտի բռնվել Սալահ ալ-Դինի հետ։ Նա հիշում էր Հաթթինից քաղած դասերը, երբ խաչակիրները պարտվեցին սաստիկ շոգի և ջրի պակասի հետևանքով։ Այդիսկ պատճառով իր զորքերը շարժվում էին միայն ցերեկային ժամերին, իսկ շոգին կանգ էին առնում ջրի աղբյուրների մոտ[2]։ Ամբողջ ընթացքում նրանց ուղեկցում էր նավատորմը, նավերից մատակարարում էին ջուր և սննդամթերք, իսկ հիվանդներին տեղափոխում էին նավեր։ Ռիչարդի հրամանի համաձայն զորքերը կանոնավոր էին շարժվում և միայն շարքը պահած։ Նպատաը մուսուլմանների գիշերային ասպատակությունների ժամանակ զոհերի քանակը նվազացնելն էր։ Հետախույզներից Ռիչարդը տեղեկացավ, որ անտառներում հավաքված է Սալահ ալ-Դինի ողջ զորքը։ Արաբ ժամանակագիր Բահա ալ-Դին իբն Շադդադը նկարագրել է տեգերի և արաբական նետերի տարբերությունները, ասելով որ իրենց նետաձիգները անդադար կրակում էին քրիստոնյաների աջ և ձախ թևերը, սակայն ապարդյուն, քրիստոնյաների զրահները նրանց դարձնում էին անխոցելի, կային զինվորներ, ում մեջքին կային տասնյակ նետեր, սակայն նրանք շարունակում էին մարտնչել ասես ոչինչ նրանց չի խանգառում մինչդեռ տեգերը վնասում էին և ձիերին և մարտիկներին[3]։

Զորքերի դասավորությունը և մարտի ընթացքը խմբագրել

Հետախույզներից տեղեկեկություններ ստանալուց հետո Ռիչարդը սկսեց պատրաստվել մարտի առաջնագծում կանգնեցրեց տաճարականներին Ռոբեր դը Սաբլեի գլխավորությամբ նրանց հետևում էին Ռիչարդի անձնական ուժերը և Երուսաղեմի թագավորության զորքերը Գի դը Լուզինյանի ղեկավարությամբ։ Թիկունքը պահում էին հիվանդախնամների միաբանություն և ֆրանսիացի զինվորները[4] : Խաչակիրները գնում էին դեպի հարավ, իսկ մուսուլմանները հարձակվեցին թիկունքի վրա։ Արաբ ժամանակագիր Ամբռուազը իր «Սրբազան պատերազմի պատմությունը»[5] մատյանում գրում է, որ Սալահ ալ-Դինի բանակի հետևակայինները բաղկացած էին սուդանցիներից և բեդուիններից, թեթև հեծելազորը թուրքերից և սիրիացիներից, իսկ ծանր հետևակայինները մամլյուքներ էին։ Վերտինս ուղեց իր նետաձիգներին հարձակման ծանր ասպետների վրա, որպեսզի նրանք վատ դիրքի պատճառով թուլացնեին կարգապահությունը և խոցվեին մուսուլմանների հեծելազորի կողմից։ Ռիչարդը կռահեց վերջիններիս մտահղացումը և նիզակակիրներին հրամայեց առաջ դուրս գալ և նիզակներից «պատ» կազմել նրանց միջև տեղադրեց տեգակիրների պատասխան կրակոցի նպատակով, իսկ իր ասպետներին ուղարկեց վերջիններիս պաշտպանելու։ Արաբ նետաձիգների կրակոցները լուրջ վնաս չէին հասցնում մարտերում կոփված քրիստոնյաներին։

 
Գյուստավ Դորե, Արսուֆի ճակատամարտը. Ռիչարդ Առյուծասիրտ

Առավել շատ վնաս էին կրում հիվանդախնամները, ովքեր տեղակայված էին շարասյան վերջում։ Սալահ ալ-Դինը իր զորքերին ոգևորելու նպատակով շարժվեց գրոհի նա իրեն ենթարկում էր մեծ վտանգի լինել սպանված տեգակիրների կողմից։ Ռիչարդը իր զորքերին հրահանգել էր սպասել իր ազդանշանին հարձակվելու համար, սակայն հիվանդախնամների միբանության առաջնորդ Գրանյե դը Նապլուզը հակառակորդի հերթական գրոհից հետո զայրացած հարձակվեց մուսուլմանների վրա։ Ռիչարդը հասկանալով, որ կարգը խախտվեց ամբողջական ուժերով նետվեց գրոհի։ Մուսուլմաններին կազմակերպված պաշտպանությունից անմիջական անցումը հարձակման խուճապի մատնվեց և սկսեց նահանջել։ Բահա ալ-Դինը ով՝ հանդիսանում էր պատերազմի մասնակից հետագայում իր աշխատություններում գրել է, որ իրենք ջախջախվեցին, սակայն Սալահ ալ-Դինը հույսը դրել էր, որ իր հեծյալները անկազմակերպ խաչակիրների գրոհներին կպատասխանեն հակագրոհներով և կհաղթեն սակայն Ռիչարդը կանխատեսելով դեպքերի նման զարգացումը հրամայեց վերականգնել շարքը Սալահ ալ-Դինի հակագրոհները մատնվեցին անհաջողության։

Հետևանքներ խմբագրել

Պարտությունից հետո Այուբյանները խուսափում էին բաց մարտերից քրիստոնյաների հետ։ Ռիչարդը շարունակեց ճանապարհը դեպի Յաֆֆա։ Չնայած Յաֆֆայի ճակատամարտում տարած հաղթանակին Ռիչարդը չհասավ իր գլխավոր նպատակին՝ գրավել Երուսաղեմը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. A. Konstam. Die Kreuzzüge. - S. 144
  2. Oman, pp. 309-310
  3. Oman, p. 309
  4. Oman, стр 311-312
  5. Ambroise, «Estoire de la guerre sainte»

Գրականություն խմբագրել

  1. René Grousset, Histoire des croisades et du royaume franc de Jérusalem - III. 1188-1291 L’anarchie franque, Paris, Perrin, 1936 (réimpr. 2006)
  2. Перну Р. Ричард Львиное Сердце = Richard Cœur de Lion / Пер. с фр. А. Г. Кавтаскина; вступ. ст. А. П. Левандовского. - М.: Молодая гвардия, 2009. - 232 с. - 3000 экз. - ISBN 978-5-235-03229-3.
  3. Gillingham, John (1978). Richard the Lionheart. London: Weidenfeld & Nicolson. ISBN 0-297-77453-0.
  4. Angus Konstam: Die Kreuzzüge. Tosa Verlag, Wien 2001. S.127,144-145.
  5. Oman, Charles William Chadwick. (1924) A History of the Art of War in the Middle Ages Vol. I, 378-1278 AD. London: Greenhill Books; Mechanicsburg, Pennsylvania: #Stackpole Books, reprinted in 1998.
  6. Baha' Al-Din Yusuf Ib Ibn Shaddad, trans. C.W. Wilson (1897) Saladin Or What Befell Sultan Yusuf. Reprinted: Kessinger Publishing, 2004.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արսուֆի ճակատամարտ» հոդվածին։