Սինջար (Իրաք)
Սինջար[1][2] (արաբ․՝ سنجار, քրդ.՝ Şingal), քաղաք Իրաքի հյուսիս-արևմուտքում՝ Նայնավա մուհաֆազայում։ Համանուն շրջանի վարչական կենտրոնն է հանդիսանում։ Սինջարը իրաքյան եզդիների բնակության խոշոր կենտրոններից մեկն է։
Բնակավայր | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
ԲԾՄ | 522 մետր | |
Բնակչություն | 22 549 մարդ (2012) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
| ||
Քաղաքում թեժ մարտեր են ընթացել Իրաքի և Լևանտի իսլամական պետության և տեղաբնակ եզդիների միջև, որի պատճառով բնակավայրն ու բնակիչները զգալիորեն տուժել են։
Աշխարհագրական դիրք խմբագրել
Սինջարը գտնվում է մուհաֆազայի արևմտյան հատվածում՝ լեռնային տեղադիրքում՝ համանուն լեռներից դեպի հարավ։ Քաղաքի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 522 մետր։
Բնակավայրը 107 կմ հեռավորության վրա է գտնվում Մոսուլից՝ Նայնավա մուհաֆազայի վարչական կենտրոնից և 395 կմ հյուսիս-արևմուտք մայրաքաղաք Բաղդադից։
Բնակչություն խմբագրել
1965 թվականին իրականացրած մարդահամարի տվյալներով Սինջարի բնակչությունը կազմել է 7.984 մարդ։ Բնակչության փոփոխությունը ըստ տարիների՝
1965 | 2012 | 2015 |
---|---|---|
7 984 | 22 549[3] | 80.000 |
Պատմություն խմբագրել
Հռոմեապարսկական պատերազմների ժամանակ այս հայկական քաղաքը մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցել և հայտնի է եղել Սինգարա անվանումով։ Այն ռազմավարական մեծ նշանակություն ունեցող և բավականին ամուր ամրոց էր։
2007 թվականի օգոստոսի 14-ին հարակից բնակավայրերում՝ Թել Ուզայրում ու Սիբա Շեհ Հիդրեում, որոնք բնակեցված էին բացառապեց եզդիներով, պայթյուններ եղան, որոնց զոհ գնաց 300 մարդ[4] (ըստ այլ աղբյուրների ավելի քան 500)[5]։
Պատկերասրահ խմբագրել
-
Սինջարի լեռներ
-
Սինջարի եզդի
-
Զանգվածային հուղարկավորություններ
-
Եզդիական սրբավայր Սինջարում
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Физико-географические данные(անգլ.)
- ↑ World Gazetteer(անգլ.)
- ↑ расчётное
- ↑ «Езиды России»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-15-ին։ Վերցված է 2017-03-08
- ↑ «Российская газета»։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-24-ին։ Վերցված է 2017-03-08
Գրականություն խմբագրել
- A.Birley, Septimius Severus, Londra 1971-1999, p. 132.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սինջար (Իրաք) կատեգորիայում։ |