Մծբին[1] (աքադերեն՝ Naṣibina; լատիներեն՝ Nisibis; ասորերեն՝ ܢܨܝܒܝܢ, Niṣībīn; քրդերեն՝ Nisêbîn), քաղաք Թուրքիայի հարավ-արևելքում։ Հնում՝ Վերին Միջագետքի կամ Արվաստանի մայրաքաղաքը, հետագայում ընդգրկվել է Վերին կամ Հայոց Միջագետքի կազմում։ Հայկական փոխարքայության կենտրոնն էր՝ Տիգրան ՄԵծի տերությունում[2]։ Գտնվում է Տիգրիս գետից 100 կմ դեպի արևմուտք՝ Խաբուր գետի Ջախջախ վտակի ափին։ Նրա դիմաց գտնվում է Սիրիայի Ալ-Կամիշլի հայաբնակ քաղաքը։ Հանդիսանում է արևելյան քրիստոնեության կենտրոններից մեկը, Եփրեմ Ասորու ծննդավայրն է։ Պարթևաստանի, այնուհետև՝ Սասանյան Իրանի և Հռոմի հարաբերությունների միջև հսկայական դեր խաղացած ռազմավարական կետ։ 364 թ. անցել էր Սասանյան Իրանին և պարսկա-հռոմեական բոլոր հետագա պատերազմներում պարսիկների համար իբրև հենակետ էր ծառայում։

Բնակավայր
թուրքերեն՝ Nusaybin
Nusaybin364.jpg
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Մակերես825 կմ²
ԲԾՄ471 մետր
Բնակչություն105 856 մարդ (2018)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ47300
Պաշտոնական կայքnusaybin.bel.tr
##Մծբին (Թուրքիա)
Red pog.png
Վերջերս պեղված Հակոբ Մծբնացու եկեղեցին
Map of Historical Armenia Britannica.gif

2009 թ. մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թիվը 83,832 մարդ է։

ՊատմությունԽմբագրել

Հնագույն ժամանակներում Մծբինը Միգդոնիա պետության մայրաքաղաքն էր, իսկ Տիգրան Բ Մեծի օրոք մտել է հայկական պետության մեջ և եղել վերջինիս Արվաստան երկրի գլխավոր կենտրոնը։ Տիգրան Բ Մեծի աթոռանիստերից էր, որտեղ պահվում էր նրա գանձերի մի մասը։ Արտաշատի պայմանագրով (մ.թ.ա. 66թ.) Մծբինը դուրս է մնացել Մեծ Հայքի սահմանից և Հուլիանոս կայսեր մահից հետո (363թ.) անցել պարսիկներին[3]։

Մծբինի վաղ շրջանի պատմությունԽմբագրել

Հռոմեա-պարսկական պատերազմը և մ.թ. 363 թվականի Մծբինի պայմանագիրըԽմբագրել

Մծբինում կնքվել է հին աշխարհի պատմության վերջին ժամանակաշրջանի ամենահայտնի պայմանագրերից մեկը՝ 363 թվականի հռոմեա-պարսկական հաշտության պայմանագիրը։ Այն պատմությանը հայտնի է «ամոթալի» հաշտություն անվամբ, կնքվել է Հռոմի կայսր Հովիանոսի և Պարսկաստանի արքայից արքա Շապուհ Բ Սասանյանի միջև։ Պայամանագիրը ավարտվեց 359-363 թթ. Հռոմեա-պարսկական պատերազմը։ Հուլիանոս կայսեր մահից հետո հռոմեական գահը անցավ Հովիանոսին, ով առաջին հերթին հաշտություն կնքեց Պարսկաստանի հետ։ Ըստ այս հաշտության, Հովիանոսը ոչ միայն Պարսկաստանին է զիջում հռոմեական տիրապետության տակ գտնվող մի շարք նահանգներ, Արվաստանը` Մծբին քաղաքով, Սինգարաու,Կաստրամավրորում հզոր ամրոցներով, նաև՝ Մեծ Հայքի թագավորության հարավարևմտյան նահանգներից՝ Աղձնիքը, Մոկքը, Կորդուքը, Ծավդեքը և Ռեմիենեն[4], այլև խոստանում է ռազմական օգնություն ցույց չտալ իր վաղեմի դաշնակցին Հայաստանին։ Հռոմեացի հեթանոս պատմիչ Ամիանոս Մարկելինոսը, որը հռոմեական բանակի զինվորական էր և դեպքերին ականատես պատմիչ, արտահայտելով իր ժամանակակիցների զայրույթը՝ հետևյալն է գրում.

  Պայմանագրում արված էր նույնպես շատ ծանր և ուխտադրուժ հավելում, այսինքն' այդ համաձայնությունից հե­տո մեր մշտական հավատարիմ բարեկամ Արշակին ցույց չտրվի որևէ օգնություն ընդդեմ սլարսիկների, եթե նա նման օգնություն խնդրելիս լինի։
- Ամիանոս Մարկելինոս[4]։
 


363 թ. «ամոթալի դաշնագրից» հետո Հայաստանի համար ստեղծվում է ծանր մի շրջան. նա միայնակ կանգնում է պարսկական հսկայական ուժի դեմ[4]։ Մծբինում կնքված այդ դաշնագիրը Մեծ Հայքի թագավորությանի համար ծանր ու աղետալի հետևանքներ ունեցավ։ Շապուհ II-ը, իրեն ազատ զգալով, 364 թվականին հարձակվեց Հայաստանի վրա, ավերեց նրա քաղաքները, խարդախորեն ձերբակալեց Արշակ Բ թագավորին, կործանարար հարված հասցրեց հայ Արշակունիների թագավորությանը։

ՄիջնադարԽմբագրել

VIIդ. Մծբինը գրավել են արաբները, և նրա բնակչության կազմն աստիճանաբար ենթարկվել է փոփոխության. այնտեղ պարսիկների ու հայերի հետ միասին բնակություն են հաստատել արաբներ ու քրդեր, իսկ թուրքական նվաճումներից հետո (XIVդ)` թուրքեր[3]։

Նոր և նորագույն ժամանակաշրջանԽմբագրել

XXդ. սկզբին Մծբինում կար մոտ 7 հազար բնակիչ, որից շուրջ 1000-ը` հայեր։ Վերջիներս ունեին իրենց արհեստանոցները, խանութները, եկեղեցին (Ս.Աստվածածին) և դպրոցը[3]։

1915թ. ենթարկվել են թուրքական բռնություններին, մի մասը ոչնչացվել է, մյուսը` տարագրվել զանազան երկրներ։ Պատմական Մծբինից պահպանվել են պարիսպների մնացորդները, մի քանի եկեղեցիների (այդ թվում` կիսով չափ հողի մեջ թաղված Ս.Հակոբ եկեղեցու) ավերակներ և զանազան շենքերի փլատակներ[3]։

Ներկայումս Սիրիայի քրդերը Ալ-Կամիշլին, կամ Սիրիայում գտնվող Մծբինի մասը հռչակել են իրենց ստեղծելիք պետության մայրաքաղաք։

Քրդերը ծրագրել են 2016 թվականի հոկտեմբերին իրենց վերահսկած տարածքներում ընդունել Սահմանադրություն։ Այդ տարածքների մայրաքաղաք է ընտրվել Ալ-Կամիշլին կամ Քամըշլըն։ Այս մասին ՙՌոյթերզ՚ գործակալությանը հայտնել է Սիրիայի քրդերի տարածաշրջանային վեհաժողովի ղեկավար Հադիա Յուսեֆը։

Նա ընդգծել է, որ նորից ստեղծվող քրդական դաշնության մայրաքաղաք պետք է դառնա Քամըշլը քաղաքը։

Յուսեֆի խոսքով՝ Սիրիայի քրդերը նախկինի նման մտադիր են միավորել Սիրիայի հյուսիս-արևելքում ու հյուսիս-արևմուտքում գտնվող իրենց շրջանները՝ չնայած Թուրքիայի ռազմական միջամտությանը, որն ուղղված է այդ ծրագրերի կանխմանը[5][6][7]։

ԱղբյուրներԽմբագրել

  1. Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 52։ ISBN 99941-56-03-9 
  2. Հայ ժողովրդի պատմություն, սկզբից մինչև 18-րդ դարի վերջը, Երևան, 1975թ., էջ 135։
  3. 3,0 3,1 3,2 3,3 Հայկական համառոտ հանրագիտարան, Հատոր 3, Երևան, 1999։
  4. 4,0 4,1 4,2 Հայ ժողովրդի պատմություն, սկզբից մինչև 18-րդ դարի վերջը, Երևան, 1975թ., էջ 247։
  5. 1in.am, 08, ՍԵՊՏԵՄԲԵՐ 2016 Asia/Yerevan
  6. parstoday.com/hy/news/middle_east-i33955
  7. http://lousavor-avedis.org/?p=12870(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 638