Այյուբյան սուլթանություն

Այուբյաններ (Էյուբյաններ) (արաբ․՝ الأيوبيون‎‎)` միջնադարյան մուսուլմանական դինաստիա Մերձավոր Արևելքում, ծագումով՝ քրդեր։ 1174 թ. Այուբյանների գլխավոր ճյուղը ղեկավարում էր Եգիպտոսում սուլթանի կոչումով։ Գլխավոր ճյուղը հանդիսանում էր սյուզերեն Պաղեստինում, Սիրիայում, Իրաքում, Արաբիայում և Փոքր Ասիայում իշխող երկրորդականի համար։ Ի սկզբանե եղել են Զանգիդների վասսալները Հալեպում։ 1174 թվականին Սալահ ալ-Դինի գլխավորությամբ անկախ են հռչակվել և սկսել են տարածքների ընդլայնման լուրջ աշխատանքներ։ Սալահ ալ-Դինը իրեն ենթակայացրեց Ֆաթիմյան խալիֆայությանը։ Հաղթանակներ տարավ խաչակիրների նկատմամբ։ 1238 թ. սուլթանությունը մասնատվել է։ 1250 թ. մամլուքները սպանեցին վերջին սուլթանին և անկախացան։ Այուբյանների սուլթանությունը բաղկացած է եղել շատ մասերից և դրանց բոլորի ղեկավարները ենթարկվել են սուլթանին։ Այուբյանների ամենանշանավոր ղեկավարը համարվում է Սալահ ալ-Դինը։

Այուբյանների սուլթանություն
 Ֆաթիմյան խալիֆայություն 1171 թ. - 1260 թ. Մամլուքների սուլթանություն 
Քարտեզ


(Սուլթանության քարտեզը 1188 թ.-ին իր հզորության գագաթնակետում` Սալահ ալ-Դինի օրոք)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Կահիրե
Լեզու Արաբերեն
Ազգություն արաբներ, քրդեր և այլ
Կրոն Իսլամ
Արժույթ Դինար
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Այուբյաններ
Պետության գլուխ Սուլթան
Պատմություն
- Ֆաթիմյան խալիֆայության կազմալուծումը 1174 թ.
- Այուբյանների վռնդվելը Եգիպտոսից 1238 թ.
- Այուբյանների վռնդվելը Դամասկոսից և Հալեպից 1260 թ.

Գրականություն խմբագրել

  • Abulafia, David; McKitterick, Rosamond; Fouracre, Paul (2005), The New Cambridge Medieval History, Cambridge University Press, ISBN 0-521-36289-X
  • Angold, Michael, ed. (2006), The Cambridge History of Christianity: Volume 5, Eastern Christianity, Cambridge University Press, ISBN 978-0-521-81113-2
  • Ayliffe, Rosie; Dubin, Marc; Gawthrop, John; Richardson, Terry (2003), The Rough Guide to Turkey, Rough Guides, ISBN 1843530716
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 51