Ռազմագերիներ
Ռազմագերիներ, պատերազմի ժամանակ թշնամու ձեռքն ընկած զինված ուժերի մեջ մտնող անձինք (այդ թվում՝ պարտիզաններ, զինվորական թղթակիցներ, կոմբատանտներ և այլք)։ Ռազմագերիների ռեժիմը կարգավորող միջազգային առաջին բազմակազմ համաձայնագրերը Հաագայի կոնվենցիաներն են (1899 և 1907 թվականներին)։ Ռազմագերի եզրի առաջին կիրառությունը եղել է 1660 թվականին։

Պատմություն խմբագրել
Մարդկության պատմության ողջ ընթացքում պատերազմական գործողությունների ժամանակ տարածքի կամ ռեսուրսների կորստի դեպքում տվյալ տարածքի բնակիչները գերվել են կամ ստրկացվել են[1]։ Հռոմեական առաջին գլադիատորները ռազմագերիներ էին և նրանց անվանում էին իրենց ծագումի համապատասխան՝ թրակիացի, գալլ և այլն։ Դեռ Հոմերոսը նկարագրում է հույն և տրոյացի զինվորների գերևարման տեսարաններ, վերջինների ազատման պայմանները և այլն։ Հին շրջանի հիշատակություններում ռազմագերիներն անվանվում էին գերևարվածներ։
Եվրոպայում քրիստոնեական մշակույթի և բարոյախոսության տարածման հետ փոխվում է ռազմագերիների հանդեպ վերաբերմունքը։ Արդեն միջնադարում հայտնվում են ռազմագերիների հանդեպ գթասրտության քարոզիչներ։ 464 թվականին Փարիզի բլոկադայի ժամանակ միանձնուհի Ժենևիևը ֆրանկների արքային խնդրում է մարդասիրաբար վերաբերվել գերևարված զինվորների հետ։ Ավելի ուշ Կլովիս Առաջինը Ժենևիևի դրդրմամբ ազատում է ռազմագերիներին։
Ռազմագերիների իրավունքները խմբագրել
Ժնևի երրորդ կոնվենցիայի համաձայն՝ ռազմագերիները պետք է․
- Կարողանան Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին տեղեկացնել իրենց կարգավիճակի մասին[2]
- Հարգալից վերաբերմունք ստանան իրենց անձի նկատմամբ
- Ստանան պատշաճ սնունդ, հագուստ, բուժսպասարկում և բնակարանային ապահովում
- Հնարավորություն ունենան կապվել իրենց հարազատների և ծանոթների հետ
- Վճարվեն աշխատանքի համար և չկատարեն վտանգավոր, անառողջ կամ դեգրադացնող աշխատանք
- Շտապ արտահանձնվեն ռազմական կոնֆլիկտի լուծումից հետո
- Հնարավորություն ունենան չտրամադրել որևէ տեղեկություն բացառությամբ անվան, տարիքի, պաշտոնի ու աշխատանքային համարի։
Բացի այդ, ռազմադաշտում ստացած որևէ առողջական խնդրի դեպքում ռազմագերին ստանում է օգնություն Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի կողմից։
Եթե պետությունը պատասխանատու է ռազմագերիների իրավունքի խախտման համար, ապա այն դրա համար համապատասխան պատիժ է ստանում։ Սրա վառ օրինակներ են Նյուրեմբերգի և Տոկիոյի տրիբունալները, որոնց ժամանակ Գերմանիայի և Ճապոնիայի ռազմական ղեկավարները դատապարտվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ագրեսիայի, մարդասպանության, անհատների դեպորտացիայի և նրանց նկատմամբ անառողջ վերաբերմունքի, ցեղասպանության համար[3]։
Երկրորդ աշխարհամարտի ռազմագերիները Հայաստանում խմբագրել
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Խորհրդային միության կողմից վերցված ռազմագերիների թիվը հասել է մոտ 230 հազարի, որոնց թվում գերմանացի ու բազմաթիվ այլ ազգության ներկայացուցիչներ։ Նրանցից առնվազն 16 հազարը տեղակայվել են նաև Հայկական ՍՍՀ-ում։ Ըստ մոտավոր հաշվարկների՝ ռազմագերիները Հայաստանում իրականացրել են շուրջ 525 միլիոն ռուբլու համարժեք կապիտալ շինարարություն ու այլ գործունեություն[4]։
Գրականություն խմբագրել
- Жуков, Василий Иванович|Жуков В. И., Федякина, Лидия ВасильевнаПлен: социология бесправия: монография / под ред. академика РАН В. И. Жукова; Вольное историко-социологическое и психолого-педагогическое общество («ВИПО»). — М.: ВИПО, 2018. — 283 с. ISBN 978-5-9908488-9-4
- Кузьмин-Караваев, Владимир Дмитриевич (1890–1907)։ «Плен военный»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ
- Chapman, Karl L. Handling and Interrogation of the Prisoners of War. // Infantry. — July-August 1971. — Vol. 61 — No. 4.
- Manes, Donald L. Barbed Wire Command. // Military Review. — September 1963. — Vol. 43 — No. 9.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Wickham, Jason (2014) The Enslavement of War Captives by the Romans up to 146 BC, University of Liverpool PhD Dissertation. «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-24-ին։ Վերցված է 2015-05-24 Wickham 2014 notes that for Roman warfare the outcome of capture could lead to release, ransom, execution or enslavement.
- ↑ «Story of an idea- the Film»։ International Committee of the Red Cross։ Վերցված է 6 April 2014
- ↑ Penrose Mary Margaret։ «War Crime»։ Encyclopædia Britannica։ Վերցված է 6 April 2014
- ↑ regnum.ru https://regnum.ru/news/1402618.html։ Վերցված է 2020-06-27