Ազազ
Աազազ (Ազազ; արաբ․՝ أعزاز), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսարևմտյան մասում, Հալեպի մարզի Ազազի գավառում։ Համանուն շրջանի կենտրոնն է։
Քաղաք | ||
---|---|---|
Աազազ | ||
արաբ․՝ أعزاز | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մուհաֆազա | Հալեպի մարզ | |
Մինտակա | Ազազի գավառ | |
Նահիյա | Ազազի շրջան | |
ԲԾՄ | 560 մետր | |
Պաշտոնական լեզու | արաբերեն | |
Բնակչություն | 66138 մարդ (2008) | |
Ժամային գոտի | UTC+2 | |
| ||
Տեղանքը հայտնի է նրանով, որ 1125 թվականի հունիսի 11-ին այստեղ տեղի է ունեցել հանրահայտ Ազազի ճակատամարտը, որը ընթացել է սելջուկների և խաչակիրների միջև։
ԱշխարհագրությունԽմբագրել
Քաղաքը գտնվում է Հալեպից 50 կմ արևմուտք՝ թուրքական սահմանից 7 կմ հեռավորության վրա[1]։ Բարձրությունը ծովի մակարդակից 573մ է[2]։
ՊատմությունԽմբագրել
2012 թվականի հուլիսի 19-ին Սիրիայի ազատագրական բանակի ներկայացուցիչները հայտարարել են քաղաքի գրավման մասին, որն իրագործել են երեք շաբաթ տևած ճակատամարտերից հետո[3]։
2013 թվականի սեպտեմբերի 18 լույս 19-ի գիշերը չորս ժամ տևած կռիվներից հետո քաղաքը գրավվել է Իրաքի և Լևանտի իսլամական պետության զորքերի կողմից, որոնք դուրս են վտարել ազատագրական բանակի զինվորներին և գլխատել հարյուրավոր գերիների[4]։
ԲնակչությունԽմբագրել
2004 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 66 138 մարդ[5]։
ՏրանսպորտԽմբագրել
Ամենամոտ քաղաքացիական օդանավակայանը Հալեպի միջազգային օդանավակայանն (Aleppo International Airport) է, որը գտնվում է Հալեպ քաղաքում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Befreite syrische Stadt Azaz: «Heute mag Assad keiner mehr»
- ↑ «A`zaz, Syria Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Վերցված է 2014 թ․ հունվարի 5
- ↑ Ազազի գրավման մանրամասներ, polit.ru, 19 июля 2012 года
- ↑ սեպտեմբերի 19-ի իրադարձությունները Հալեպում և Իդլիբում Archived 2014-01-06 at the Wayback Machine., fondsk.ru, 20.09.2013
- ↑ Սիրիայի մարդահամար, 2004