Քրդերեն (زمانێ كوردی, Zimanê Kurdî), հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդիրանական լեզվախմբին պատկանող լեզու։ Քրդերեն խոսում են աշխարհում 21 միլիոն մարդ[2]։ Քրդերեն խոսում են Թուրքիայում, Իրաքում, Իրանում, Սիրիայում, Հայաստանում, Լիբանանում և այլ երկրներում, որտեղ կա քուրդ բնակչություն։

Infoboxforlang.png
Քրդերեն
Տեսակլեզու, մակրոլեզու և կենդանի լեզու
Ենթադասհյուսիսարևմտյան իրանական լեզուներ
ԵրկրներFlag of Turkey.svg Թուրքիա, Flag of Iraq.svg Իրաք, Flag of Iran.svg Իրան, Flag of Armenia.svg Հայաստան, Flag of Georgia.svg Վրաստան, Flag of Azerbaijan.svg Ադրբեջան, Flag of Syria.svg Սիրիա և Flag of Turkmenistan.svg Թուրքմենստան
Խոսողների քանակ21 000 000 մարդ (2007)[1]
Գրերի համակարգլատինական այբուբեն, արաբերենի այբուբեն և կյուրեղագիր
IETFku
ISO 639-1ku
ISO 639-2kur
ISO 639-3kur
Commons-logo.svg Kurdish language Վիքիպահեստում

Ժամանակակից քրդերենը ունի մի շարք բարբառներ, որոնցից հիմնականները երկուսն են՝ հյուսիսարևմտյան և հարավարևելյան։ Ամենատարածված բարբառը, որով խոսում է քրդերի մեծամասնությունը, հանդիսանում է հյուսիսարևմտյանը (քուրմանջի)։ Քուրմանջի բարբառով խոսում են Թուրքիայի, Հայաստանի, Իրանի որոշ շրջանների, հյուսիսային Իրաքի և ԱՊՀ երկրների քրդերը։ Երկրորդ բարբառը՝ հարավարևելյան կամ քուրդի բարբառը, որով խոսում են Իրանի ՝ Մեհաբադի, Սանհենդեջի և Քերմանշահի, նաև Իրաքի՝ Ռևանդուզի, Էրբիլիայի, Քիրքիքի և Սուլեյմանի քրդերը։

Գրական քրդերենի հիմնադիր է համարվում քուրդ քաղաքական գործիչ,լրագրող և լեզվաբան Ջալադաթ Ալի Բադրխանը։ Բացի քրդերենից տիրապետել է անգլերեն, ֆրանսերեն,գերմաներեն,թուրքերեն,պարսկերեն,արաբերեն,ռուսերեն և հունարեն լեզուներին։

Ջալադաթ Բադրխանը 1932թ. Մայիսի 15-ին թողարկում է Հավար ամսագրի առաջին համարը։ Նրա հիմնական նպատակներից էր այս ամսագրի միջոցով ողջ Քրդստանի տարածքում ճանաչեցնել տալ լատինատառ քրդերեն այբուբենը։ Նույն թվականին նա հրատարակում է իր քերականական գիրքը ՝ “Rêzimana Elfabê ya Kurdî” վերնագրով։ Հավար ամսագրի լույսընծայման առաջին օրը՝մայիսի 15-ը, նշվում է որպես քրդերենի օր։ Նա է դրել գրական քրդերենի լեզվաբանության հիմնասյունները։

ԲնութագիրԽմբագրել

Ինչպես բոլոր ժողովուրդներինը, այնպես էլ քուրդ ժողովրդի լեզվի ծագումը սերտ կերպով զուգակցվում է նրա պատմական զարգացման հետ։ Քրդերենը պատկանում է հնդեվրոպական լեզվախմբի իրանական ճյուղին։ Նա իր մեջ ունի նաև հնագույն միդիական լեզվի տարրեր[փա՞ստ]։ Գտնվելով մոտ հարաբերությունների մեջ հարևան այնպիսի ժողովուրդների հետ, ինչպիսին են հայերը, պարսիկները, թուրքերը և արաբները, քրդական լեզուն որոշ ազդեցություն է կրել նրանցից և ինքն էլ իր հերթին ազդել է նրանց վրա։

Քրդերենը, սկսած Քրդստանի հյուսիսից մինչև հարավ ինքնուրույն և միասնական լեզու է եղել[փա՞ստ]։ Սակայն միասնությունը խախտվեց արաբական Խալիֆաթի տիրապետության ժամանակաշրջանում, այսինքն մեր թվարկության 7 դարից, իսլամի հանդես գալուց հետո։ Արաբները և ընդհանրապես մուսուլմանական աշխարհը քրդերենը խիստ ենթարկեցին ղուրանի լեզվին մի կողմից, մյուս կողմից Քրդստանի միասնության խախտումը պատճառ դարձավ քրդական միասնության խախտմանը։ Չնայած դրան բազմաթիվ քուրդ գրողներ և բանաստեղծներ իրենց աշխատությունները գրում էին արաբական այբուբենով, բայց լեզուն քրդերենն էր[փա՞ստ]։

Ժամանակակից քրդերենը ունի մի շարք բարբառներ, որոնցից հիմնականները երկուսն են՝ հյուսիսարևմտյան և հարավարևելյան։ Ամենատարածված բարբառը, որով խոսում է մոտ 24 միլիոն քուրդ, հանդիսանում է հյուսիսարևմտյանը (Քուրմանջի)։ Քուրմանջի բարբառով խոսում են Թուրքիայի, Հայաստանի, Իրանի որոշ շրջանների, հյուսիսային Իրաքի և ԱՊՀ երկրների քրդերը։ Երկրորդ բարբառը՝ հարավարևելյան կամ քուրդի բարբառն է, որով խոսում են Իրանի՝ Մեհաբադի, Սանհենդեջի և Քերմանշահի, նաև Իրաքի՝ Ռևանդուզի, Էրբիլիայի, Քիրքիքի և Սուլեյմանի քրդերը։

Մոկրիանիի բարբառը խոսվում է Պիրանշահր և Բիջար քաղաքներում։

ԳրադարձությունԽմբագրել

Քրդական լատինատառ Մաշտոցատառ Քրդական լատինատառ Մաշտոցատառ
а ա n ն
b բ o о
с ջ p փ
ç չ q ք
d դ r ր
е ա s ս
ê է ş շ
f ֆ t թ
g գ u ու
h հ û ը
i ը v վ
î ի w վ
j ժ x խ
k ք y հյ
l լ z զ
m մ - -

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Nationalencyklopedin (швед.) — 1999.
  2. Nationalencyklopedin "Världens 100 största språk 2007" Աշխարհի 100 ամենաշատը խոսվող լեզուները 2007 թ-ին