Թաբոր լեռ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թաբոր (այլ կիրառումներ)
Թաբոր լեռ (եբր.՝ הר תבור, Տավոր, հուն․՝ Όρος Θαβώρ, արաբ․՝ Ջեբել-Տոր), զառիթափ լանջեր ունեցող, 588մ բարձրությամբ լեռ, որ միայնակ վեր է խոյանում Իզրեելի հարթավայրի արևելյան մասում, Նազարեթ քաղաքից ոչ հեռու։ Այն տարբերվում է Իսրայելի ժայռոտ լեռներից, կոնաձև է և ամբողջովին պատված խիտ բուսականությամբ[1]։
Թաբոր լեռ | |
---|---|
եբր.՝ הַר תָּבוֹר, արաբ․՝ جبل الطور | |
![]() | |
Տեսակ | լեռ |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Հյուսիսային մարզ |
Լեռնաշղթա | Ցաձր Գալիլեա |
Մասն է | Ցաձր Գալիլեա |
Բարձրությունը ծովի մակարդակից | 530 մետր |
ԱնվանումԽմբագրել
Թաբոր (թաբուր) նշանակում է կենտրոնական ուռուցիկ տեղ, պորտ։ Լեռը այդ անունն է ստացել, քանի որ ստորոտից մինչև գագաթ կլոր է։ Գագաթը վերևից փոքր-ինչ սեղմված է և հիշեցնում է աչքի խոռոչ։
ԱվանդույթներԽմբագրել
Հին կտակարանումԽմբագրել
Այստեղ ըստ ավանդության Դատավորների ժամանակաշրջանում Բարակը հավաքել իր բանակը՝ փղշտացիների դեմ պատերազմելու համար[2]։
Քրիստոնեական ավանդությունԽմբագրել
Առավել հայտնի է Ավետարանի պատմությամբ, որը պատմում է Քրիստոսի պայծառակերպության, իր քարոզչության երրորդ տարվա ամռանը Հիսուսը, աշակերտներից ընտրելով Պետրոսին, Հակոբին և վերջինիս եղբորը՝ Հովհաննեսին, նրանց հետ բարձրանում է Թաբոր լեռը՝ միայնության մեջ աղոթելու.
…լեռ ելավ աղոթքի կանգնելու - (Ղուկ., Թ, 28)
|
Աղոթքի պահին, այսինքն հանկարծ «Նրա երեսի տեսքը այլակերպվեց»՝ այստեղից էլ պայծառակերպություն կամ այլակերպություն անվանումը[3]։ Ավետարանում լեռը երբեք Թաբոր անունով չի հիշատակվում։
Քանի որ Քրիստոնեական եկեղեցին պայծառակերպության վայր է համարում Թաբոր լեռը, որն էլ առիթ դարձավ, որ Կոստանդիանոս Ա Մեծ կայսեր մայրը՝ Հեղինեն, Թաբոր լեռան վրա կառուցի եկեղեցի՝ ի հիշատակ Տիրոջ պայծառակերպվելու[4][5][6][7]։ Այժմ լեռան գագաթին երկու գործող եկեղեցի կա՝ մեկը ուղղափառ մյուսը՝ կաթոլիկ։ Երկու եկեղեցիներն էլ պնդում են, որ կառուցված են Քրիստոսի պայծառակերպության ճիշտ վայրում.[8][9]
ՀետաքրքիրԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հայ քրիստոնեական համացանցային հանդես
- ↑ «Սուրբ գրքի բառարան/Տեղանուններ»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2014-07-24
- ↑ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Վարդավառ
- ↑ Պայծառակերպություն կամ այլակերպություն
- ↑ Մատթ., ԺԷ, 1-13
- ↑ Մարկ., Թ, 2-12
- ↑ Ղուկ., Թ, 28-36
- ↑ П. Солярский, «Опыт библейского словаря собственных имён» (т. IV, СПб., 1884) (ռուս.)
- ↑ С. Терновский, «Очерки из церковно-исторической географии» (Казань, 1899). (ռուս.)
ԱղբյուրներԽմբագրել
- Հետաքրքիր փաստեր Թաբորի մասին(չաշխատող հղում) (ռուս.)