Ալմագեստ
«Ալմագեստ» (արաբ․՝ ալ-Մաջիստ—լատինացված Almagestum, լատ.՝ Μεχίστη Σύυτξιε-«մեծ կառուցում»), հույն գիտնական Պտղոմեոսի «Աստղագիտության մաթեմատիկական մեծ կառուցվածքը» (13 գրքով) աշխատության արաբականացված անվանումը։ Գրվել է II դարի երկրորդ կեսին։ Ամփոփում է հին հույների աստղագիտական գործերը և հեղինակի հետազոտությունների արդյունքները։ Այն արաբերեն է թարգմանվել IX դարում։ «Ալմագեստ»-ում տրված է աշխարհի երկրակենտրոն համակարգի շարադրանքը, որը երկնային մարմինների տեսանելի շարժումների բացատրման տիրապետող ուսմունքն էր մինչև 16-րդ դար։ Ալմագեստը պարունակում է մեզ հասած ամենահին աստղացուցակը (1022 աստղերի՝ հիմք ընդունելով Հիպարքոսի դիտարկումները), ինչպես նաև հիշատակում է վեց աստղակույտեր։
Ալմագեստ հին հունարեն՝ Μαθηματικἠ Σύνταξις | |
---|---|
![]() | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | տրակտատ |
Հեղինակ | Պտղոմեոս Կլավդիոս[1] |
Բնագիր լեզու | հին հունարեն |
Գրվել է | 148 |
![]() |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Berry A. A Short History of Astronomy (բրիտ․ անգլ.) — London: John Murray, 1898.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 181)։ |