Սամարա (Իրաք)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սամարա (արաբ․՝ سامراء), քաղաք Իրաքում, Տիգրիս գետի արևելյան ափին, Բաղդադից 125 կմ հեռավորության վրա: 2002 թվականի տվյալներով նրա բնակչությունը կազմում էր 201 հազար 700 բնակիչ: Քաղաքը 41.5 կմ տարածությամբ ձգվում է Տիգրիս գետի երկայնքով, այն արևելքից և հարավից պատերի փոխարեն պաշտպանվում է հին ոռոգման ջրատարներով:
Սամարա | ||
سامراء | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
---|---|---|
Մակերես | 150,58 կմ², 15 058 հեկտար, 31 414 հեկտար | |
ԲԾՄ | 80 մետր | |
Բնակչություն | 201 700 մարդ մարդ (2002 թվական) | |
Ժամային գոտի | UTCUTC+3, летом UTC+4 | |
| ||
ՊատմությունԽմբագրել
Սամարայի տարածքը բնակեցված է հնագույն ժամանակներից: Ավերակների մեջ կարելի է հանդիպել մեր թվարկությունից առաջ 5-րդ դարին վերաբերող կառույցներ: Սամարյան մշակույթը համարվում է Էնեոլիթյան մշակույթի ժառանգորդը: Քաղաքային բնակչությունը այստեղ ավելի ուշ է առաջացել: Միապետներից առաջինը այս վայրը հավանության է արժանացրել Խոսրով Ա Սասանյանը, ով շրջակայքում կառուցել է որսորդական ամրոց: 833 թվականին հնագույն նախաիսլամական բնակչության վայրում կառուցվել է ներկայիս քաղաքը: 836 թվականին խալիֆ Մութասիմի օրոք մամլուքները (Աբբասյան խալիֆայության զինվոր-ստրուկներ) Բաղդադում ապստամբություն հրահրեցին, որը ստիպեց խալիֆին տեղափոխվել հյուսիս: Ավելի ուշ թուրք զինվորները իրենք սկսեցին գահ բարձրացնել նոր խալիֆներ, ինչը հանգեցրեց անարխիայի: Երբ խալիֆ Մութասիմը խալիֆայության մայրաքաղաքը նորից տեղափոխեց Բաղդադ, Սամարան շարունակում էր մնալ իսլամական աշխարհի մայրաքաղաքը մինչև 892 թվականը[1][2]:
Սամարան համարվում է շիաների սրբազան քաղաք պայմանավորված նրանով, որ Ասկարիի ոսկեկատար մզկիթում հանգչում է Ասկարիի երկու իմամների աճյունները[3]:
ՀուշարձաններԽմբագրել
Ալ-Մութասիմի իրավահաջորդ, խալիֆ ալ-Վասիկը Սամարայում հիմնել է Մեծ մզկիթ իր հայտնի պարորաձև մինարեթով 52 մետր բարձրությամբ և 33 մետր լայնությամբ: Այն ժամանակ համարվում էր իսլամական աշխարհի ամենախոշոր կառույցը: Խալիֆայության մայրաքաղաքից պահպանվել են քիչ թե շատ վնասված տեսքով հուշարձաններ, այդ թվում երկու պալատ, որոնց մակերեսը կազմում էր 125-211 հա, իսլամական մշակույթի պատմության մեջ խոշորագույն պալատական կառույցները[4]:
Աբբասական դարաշրջանի ճարտարապետական հուշարձանները (42 պալատների ավերակներ, չորս մզկիթներ, երեք խալիֆների դամբարաններ, լքված հյուսիսային քաղաքի մնացորդները ութանկյան տեսքով) հանդիսանում են Համաշխարհային ժառանգության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի օբյեկտներ: Դրանց քիչ մասը համարվում է պեղումների օբյեկտ, որի սկիզբը դրել են գերմանացի հնագետները 1911 թվականին:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ UNESCO, Samarra Archaeological City, http://whc.unesco.org/en/list/276
- ↑ «Unesco names World Heritage sites»։ BBC News։ 2007-06-28։ Վերցված է 2010-05-23
- ↑ SAAO
- ↑ Babaie, Sussan (2004)։ Slaves of the Shah։ New York: I.B.Tauris & Co Ltd։ էջեր 4–5։ ISBN 1 86064 721 9