Գի դը Լուզինյան
Գի դը Լուզինյան (ֆր.՝ Guy de Lusignan, 1150 կամ մոտ 1129[1], Պուատու, Ֆրանսիա - հուլիսի 18, 1194, Նիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս), ականավոր գործիչ Խաչակրաց արշավանքների պատմության մեջ, ֆրանսիական ասպետ Լուզինյանների տոհմից, Երուսաղեմի թագավորության արքա 1186-1192 թվականներին (իր կնոջ Սիբիլլա Երուսաղեմացու հետ համատեղ), Կիպրոսի սենյոռ սկսած 1192 թ.-ից։
Գի դը Լուզինյան Guy de Lusignan | |||
| |||
---|---|---|---|
1186 - 1192 | |||
Նախորդող | Բալդուին V | ||
Հաջորդող | Իզաբելլա | ||
| |||
1192 - 1194 | |||
Նախորդող | Իսահակ Կոմնենոս | ||
Հաջորդող | Ամորի II | ||
Մասնագիտություն՝ | թագավոր և ասպետ | ||
Ազգություն | ֆրանսիացի | ||
Դավանանք | Քրիստոնեություն | ||
Ծննդյան օր | 1150 կամ մոտ 1129[1] | ||
Ծննդավայր | Պուատու, Ֆրանսիա | ||
Վախճանի օր | հուլիսի 18, 1194 | ||
Վախճանի վայր | Նիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս | ||
Թաղված | Նիկոսիա | ||
Դինաստիա | Լուսինյաններ | ||
Քաղաքացիություն | Ֆրանսիա, Երուսաղեմի թագավորություն և Կիպրոսի թագավորություն | ||
Հայր | Գուգո VIII դը Լուզինյան | ||
Մայր | Bourgogne de Rancon? | ||
Ամուսին | Սիբիլ Երուսաղեմացի | ||
Զավակներ | Ալիսա, Մարիա | ||
Գուգո VIII դը Լուզինյանի որդին։
Կենսագրություն
խմբագրելՃանապարհ գահին
խմբագրել1173 թ. Գին ուղևորվում Երուսաղեմ, որպես խաչակիր ասպետ։ 1174 թ. նրա եղբայր՝ Ամորին ամուսնանում է Բալդուին դը Իբելինի դստեր հետ, ստանում է ազնվականության աջակցությունը։ Եղբոր հաստատումը Երուսաղեմում նպաստամ է նաև Գիին։ 1180 թ. ապրիլին ամուսնանում է արքայի դստեր՝ Սիբիլլաի հետ ամուսնությունից հետո ստանում է Յաֆֆայի և Ասկալոնի կոմսի կոչում։ Հետագայում ծնվում են նրա դուստրերը Ալիսան և Մարիան։ 1182 թ. արքայի առողջությունը զգալիորեն վատթարանում է և Գին նշանակվում է գահի խնամակալ։
Երուսաղեմի արքա
խմբագրելԵրբ 1185 թ.-ին մահացավ Բալդուին IV-ը գահ բարձրացավ անչափահաս Բալդուին V-ը, նա մահացավ գահակալման առաջին տարում։ Գին իր կնոջ և զինված ուժերի հետ եկավ Երուսաղեմ իր խորթ որդու՝ Բալդուին V-ի թաղմանը, զինված ուժերը Գիի հրամանով քաղաքը վերցրեց վերահսկողուրյան տակ։ Ռայմոնդ III փորձեց դիմադրել, սակայն ապարդյուն, պատրիարք Հերակլեսը օծեց Գիին և Սիբիլլաին որպես Երուսաղեմի արքա։ Բնակչության աջակցությունը նրանք ստացան Ռենո դը Շատիլյոնի շնորհիվ, ով հայտարարեց, որ Սիբիլլան «li plus apareissanz et plus dreis heis dou rouame» («ամենաօրինական և ակնառու թեկնածուն է գահի համար»)։
Հաթթինի ճակատամարտ
խմբագրելԳիի անհեռատես քաղաքականության և Ռենո դը Շատիլյոնի սանձարձակությունների հետևանքով ծավալվեց կոնֆլիկտ ժամանակի ականավոր ռազմական գործիչ Սալահ ալ-Դինի հետ։ 1187 ապրիլի 4-ին խաչակիրները գլխովին ջախջախվեցին Հաթթինի ճակատամարտում Ռենո դը Շատիլյոնը և մի շարք նշանավոր ասպետներ այդ թվում նաև Գին գերեվարվեցին։ Սալահ ալ-Դինը անձամբ գլխատեց Ռենոին լուծելով իր քրոջ վրեժը։ Գին ուղարկվեց Դամասկոս։ Այդ ժամանակ Բալիան դը Իբելինը Սիբիլլաի հետ միասին կազմակերպեց հերոսական ինքնապաշտպանություն Երուսաղեմում, սակայն զորքերի քանակությունների խիստ անհավասարության պատճառով քաղաքը ընկավ 1187 թվականի հոկտեմբերի 2-ին։ 1188 թ. Գին բաց թողվեց։ Գին և Սիբիլան պատսպարվեցին քրիստոնյաների վերջին հենակետ Տյուրոսում։
Երրորդ խաչակրաց արշավանք
խմբագրելԿիպրոսի սենյոռ
խմբագրել1192 թ. կորցնելով գահը Գին Ռիչարդ Առյուծասիրտից գնեց Կիպրոս կղզին 40 հազար ոսկե բեզանտի դիմաց։ Այսպիսով նա դարձավ Կիպրոսի սենյոր։
Մահ
խմբագրել1194 թ չթողնելով ժառանգներ նա մահացավ։ Կիպրոսի գահը փոխանցվեց նրա եղբորը։ Գին թաղվեց Նիկոսիաի տաճարականների եկեղեցում։
Գրականություն
խմբագրել- Bernard Hamilton, "Women in the Crusader States: The Queens of Jerusalem", in Medieval Women, edited by Derek Baker. Ecclesiastical History Society, 1978
- Bernard Hamilton, The Leper King and his Heirs: Baldwin IV and the Crusader Kingdom of Jerusalem, Cambridge University Press, 2000.
- Guida Jackson, Women Who Ruled, 1998
- Robert Payne, The Dream and the Tomb, 1984
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գի դը Լուզինյան» հոդվածին։ |