Ալ-Մոհադների պետություն

(Վերահղված է Ալմոհադներից)

Ալ-Մոհադների պետություն, ավատատիրական պետություն Հյուսիսային Աֆրիկայում և ալ-Անդալուսում (1121-1269)։ Իշխանության գլուխ կանգնած էին Ալ-Մոհադները (արաբ․՝ الموحدون‎‎‎‎ ալ-Մուհադունա)։ Ամենաընդարձակ տարածքներն ընդգրկել է Աբդ ալ-Մումինի օրոք (1161)։ Փլուզումը սկսվել է Ռեկոնկիստայի ժամանակաշրջանում։

Ալ Մոհադներ
الموَحدون
 Ալ-Մորավիների պետություն 1121 - 1269 Մարինիների պետություն 
Հաֆսիների պետություն 
Քարտեզ


(1180- 1212 թվականներ)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Թինմել (1121 - 1147)
Մարաքեշ (1147 - 1269)
Մակերես 1. 621. 395 կմ 2
Լեզու արաբերեն
Կրոն Իսլամ
Արժույթ Դինար
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Պետության գլուխ խալիֆ
Պատմություն

Ծագում

խմբագրել
 
ալ-Մոհադների մինարեթը Մարաքեշում

Ալ-Մոհադները պատկանում են մասմուդա ցեղին, իսկ նրանց հայրենիքը Ատլասի լեռներն են։ Ալ-Մոհադների հիմնադիրը համարվում է Մուհամմադ իբն Թումարթը։ Նա նոր մուսուլմանական դոգմա է սահմանում, որում հատկապես ընդծվում էր միասնականությունը։ Այստեղից էլ ծագում է նրանց անվանումը՝ «ալ-Մոհավիդուն» ( արաբ․՝ الموحدون‎‎` ‎‎միասնականությունը հաստատողներ ), որն էլ եվրոպական լեզուներում փոխվելով վերածվել է «ալ-Մոհադներ»-ի։

Տարածքային նվաճումներ

խմբագրել

Իբն Թումարթի ոգևորվածությունը այնքան մեծ էր, որ նա սկսել էր քարոզել իր մտքերը ամենուր, ինչի արդյունքում նրան հաճախ վռնդում էին։ Սակայն հետագայում նա մեծ հաջողություններ է ունենում, քանի որ նա քարոզում էր բացարձակ միաստվածություն և արգելում էր շքեղությունը, ինչով գրավում էր շատ ուղղահավատների։ 1121 թվականին իբն Թումարթը մասմուդա մի քանի ցեղերի կողմից ընտրվում է իմամ, իրեն հայտարարում մահդի և սրբազան պատերազմ սկսում ալ-Մորավիների դեմ։ 1125 թվականին ալ-Մոհադների կենտրոնը Թինմելալ (Թինմալ) վայրն էր Ատլասի լեռներում։ 1128 թվական ալ-Մոհադները արշավում են դեպի Մարաքեշ, սակայն չեն կարողանում գրավել այն։ Իբն Թումարթի ամենահավատարիմ զինակից Աբդ ալ-Մումինը նրա մահից հետո 1130 թվականին ընդունում է խալիֆ և էմիր ալ-մումինին տիտղոսները։ 1130-ական թվականներին ալ-Մոհադները ընդլայնում էին իրենց ազդեցությունը Մարոկկոյի լեռնային տարածքներում և երկրի հարավային ու արևելյան մասերում։

 

Իբն Թումարթը իրեն հաջորդ է նշանակում Աբդ ալ-Մումինին, բայց նա ճանաչվում է միայն 1133 թվականին։ Սկբում նա պարտիզանական պատերազմ էր վարում, սակայն հետագայում ստանում է լեռնականների վստահությունը և օժանդակությունը, ովքեր կարող էին օգնել ալ-Մորավիների դեմ պայքարում։ Նա մոտ էր հաղթանակին Տլեմսենի ճակատամարտում 1145 թվականին, բացի այդ ալ-Մորավիների կառավարիչը շուտով մահացավ դժբախտ պատահարից։ 1147 թվականին ընկնում է Մարաքեշը, որտեղ այսուհետ հաստատվում են ալ-Մոհադները։ Սա ալ-Մորավիների իշխանության ավարտն էր։

Թեև Աբդ ալ-Մումինը խառնվում էր ալ-Անդալուսի գործերին արդեն 1145 թվականին, նա չէր ուղարկում զորքեր տարածքը րավելու համար, այլ սահամանափակվում էր դիվանագիտական գործունեությամբ։ Նրա առջև բացվել էր մեծ հեռանկար՝ գրավելու Աֆրիկայի արևելքը և ավելի հեռու տարածքներ, որոնք ալ-Մորավիների իշխանության տակ էին։ Սակայն այստեղ նրան սպասում էր քրիստոնյաների վտանգը, հիմնականում Ռոջեր II Սիցիլիացու կողմից։ Չնայած սրան 1151 թվականին Աբդ ալ-Մումինին է անցնում Ալժիրը, ապա 1159-1160 թվականներին Թունիսը Թունիս, ալ-Կայրավան ( արաբ․՝ القيروان‎‎ ), ալ-Մահդիա քաղաքներով, ինչպես նաև հյուսիսաֆրիկյան ծովափը մինչև Տրիպոլի։

Ալ-Մոհադներն Իսպանիայում

խմբագրել
 
Սևիլյա

Ալ-Մոհադների իմպերիայի հիմնադիր Աբդ ալ-Մումինը ընդգրկելով իր տարածքների մեջ Թունիսն ու Տրիպոլին` նորից սկսեց մտորել Պիրենեյան թերակղզու մասին, և 1162 թվականին սկսեց նախապատրաստվել խոշոր արշավանքի։ Սակայն նրա մահը թույլ չի տալիս իրագործել իր ծրագրերը, իսկ նրան հաջորդած Աբու Յակուբ Յուսուֆը չի շարունակում նրա քաղաքականությունը։ Միայն 1171 թվականին նոր խալիֆը փորձում է իր ձեռքը վերցնել ալ-Անդալուսը, սակայն Իբն Մարդանիշը դիմադրություն է ցույց տալիս ալ-Մոհադներին։ Նրա մահից հետո` 1172 թվականին, իր ժառանգներն այլ ելք չեն ունենում և հանձնում են Սևիլյան։ Սրանից հետո խալիֆը ուղղվում է դեպի հյուսիս և պաշարում է Տոլեդոն, սակայն հասկանում է, որ հաջողության հասնելը դժվար է և նահանջում է։ Ալ-Մոհադները արդեն իշխանություն էին հաստատել ալ-Անդալուսի մեծ մասում։ Ավելի ուշ Աբու Յակուբ Յուսուֆը սրբազան պատերազմ՝ ջիհադ է սկսում թշնամու տարածքում, սակայն հաջողության չի հասնում, քանի որ Սանտարեմ ամրոցի ( Լիսսաբոնի մոտ ) պաշարման ժամանակ վիրավորվում է և 1184 թվականին մահանում։

Ալ-Մոհադների թուլացումը

խմբագրել
 
Ռաբատ

Աբու Յակուբ Յուսուֆի որդի և ժառանգ Աբու Յուսուֆ Յակուբի առաջնահերթ խնդիրը Բուժի քաղաքը և Ալժիրի ծովափնյա տարածքները գրավելն էր, որտեղ հաստատվել էր ալ-Մորավիների տոհմի ներկայացուցիչը, ով կառավարում էր ինչպես անկախ կառավարիչ։ Սա ցույց է տալիս, որ խաղաղ ժամանակ ալ-Մոհադների զինված ուժերը թույլ էին։ 1190 թվականին Աբու Յուսուֆ Յակուբը հնգամյա հաշտության պայմանագիր է կնքում Կաստիլիայի և Լեոնի թագավորների հետ։

 
Աբու Յակուբ Յուսուֆի հատած մետաղադրամներ

1195 թվականին ալ-Մոհադները հաղթանակ են տանում Ալֆոնսո VIII-ի նկատմամբ Ալարկոսայի ճակատամարտում ( Կորդովայի և Տոլեդոյի ճանապարհին )։ Պարտությունը ստիպում է քրիստոնյաներին ուժեղացնել բանակը։ Քրիստոնյա պաշտոնյաների վեճերը հարթելու գործում մեծ դեր ունեին եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները։ Խաչակրաց պատերազմը քարոզվում էր ոչ միայն Իսպանիայում, այլ նաև Պիրենեյան թերակղզուց դուրս։ Դրան նախապատրաստվելուն օգնում էին Ալարկոսայի ճակատամարտից հետո կնքված հաշտության պայմանագիրը և նոր գահ բարձրացած Մուհամմադի թուլությունը, ով չառանգել էր հոր գահը 1199 թվականին։ 1212 թվականի հուլիսին Լեոնի, Կաստիլիայի, Նավառայի, Արագոնի միացյալ ուժերը շարժվեցին Տոլեդոյից հարավ և հանդիպեցին ալ-Մոհադների զորքին Լաս Նավաս դե Տոլոսայի մոտակայքում։ Ալ-Մոհադները այնպիսի պարտություն են կրում, որ նրանց իշխանությունը թուլանում է Իսպանիայում, սակայն սա այդքան ակնհայտ չէր մինչև 1123 թվականը, քանի որ քրիստոնյաները զբաղված էին իրենց ներքին խնդիրներով։ Մուհամմադ խալիֆը մահանում է 1213 թվականին, իսկ նրան հաջորդած որդին՝ 13-ամյա Աբու Յակուբ Յուսուֆ II-ը ի վիճակի չէր վերադարձնել կորցրած իշխանությունը։

Մուսուլմանների իշխանության ավարտն Իսպանիայում

խմբագրել
 
Ալ-Համբրա (Գրանադա)

1123 թվականին խալիֆի մահին հաջորդած գահակալական կռիվները բերեցին նրան, որ Ռեկոնկիստան գրեթե ոչ մի դիմադրության չհանդիպեց ալ-Անդալուսում` բացառությամբ մեկի։ Հյուսիսային Աֆրիկայում ալ-Մոհադների մնացորդները դեռ գոյատևում էին, որոնք աստիճանաբար թուլանում էին, քանի որ կազմում էին տարբեր անկախ պետություններ, մինչև որ 1269 թվականին վերջնականապես վերացան։ Ալ-Անդալուսում 1223 թվականից հետո առանձին ալ-մոհադական կառավարիչներ սահմանափակ տարածքներում պահպանում էին իրենց իշխանությունը դեռ մի քանի տարի, սակայն կենտրոնական համակարգ այլևս գոյություն չուներ։

 
Սարագոսայի պարիսպներ

Նկատելի հաջողության է հասնում երկրի հարավում և արևելքում Սարագոսայի նախկին էմիրների ժառանգը։ Սակայն 1230 թվականին Լեոնի և Կաստիլիայի միավորմամբ սկսվեց քրիստոնյաների նոր հարձակումը, և նա մի քանի անգամ պարտություն կրեց և վերջի վերջո սպանվեց։ Այսուհետ ոչ մի մուսուլման չարժանացավ բնակչության համակրանքին և օժանդակությանը։ Քրիստոնյաների արշավանքը ղեկավարում էր Ֆերդինանդ III-ը, ով 1217 թվականից Կաստիլիայի թագավորն էր, իսկ 1230 թվականից նաև Լեոնինը, ով վերջապես գրավեց ալ-Անդալուսի սիրտը։ Այսպես մուսուլմանների իշխանությունն Իսպանիայում վերջնականապես վերջացավ` մեկ բացառությամբ։

Այդ բացառությունը Նասրիների իշխանության հաստատումն էր Գրանադայում։ Մոտ 1231 թվականին մի արաբ՝ Մուհամմադ իբն Յուսուֆ իբն Նասրը, հաստատեց Խաենի շրջակայքում փոքրիկ պետություն, իսկ 1235 թվականին գրավեց Գրանադան և դարձրեց այն իր մայրաքաղաքը։ Նրա պետությունը գոյատևեց երկու դարից ավելի՝ մինչև 1492 թվականը։

Ալ-Մոհադների գահացանկ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 182  
Նախորդող
Ալ-Մորավիներ 1040 - 1147
Մարոկկոյի և Մավրիտանիայի տիրակալներ
Ալ-Մոհադներ

1147 - 1240
Հաջորդող
Մարինիներ 1244 - 1465