Բացել գլխավոր ցանկը
1999 թվականի օգոստոսի 11-ի արեգակնային խավարումը

Արեգակի խավարում, տիեզերական երևույթ է, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար։ Կախված Երկրի նկատմամբ իր դիրքից և Երկրից ունեցած հեռավորությունից՝ Լուսինը կարող է ծածկել Արեգակն ամբողջությամբ (լրիվ խավարում) կամ դրա մի մասը միայն (մասնակի խավարում)։ Լինում են նաև օղակաձև և հիբրիդ խավարումներ։ Հիբրիդ խավարում շատ հազվադեպ է դիտվում, երբ երկրագնդի որոշ մասում լրիվ, որոշ մասում օղակաձև խավարում է դիտվում։

Լուսնի ստվերը Երկրի մակերեսին

Բովանդակություն

Մեծագույն արեգակնային խավարում ԱՄՆ-ումԽմբագրել

Հյուսիսային Ամերիկայում 2017 թվականի օգոստոսի 21-ին, երկուշաբթի օրը բացառիկ աստղագիտական իրադարձություն էր Արեգակի լրիվ խավարումը, որը եղել է ամբողջ Միացյալ Նահանգներում, Արեւմտյան ափից մինչև Արեւելյան ափ։ Այն սկսվել է Խաղաղօվկիանոսյան հյուսիս արեւմտյան ափից, անցնել է Օրեգոն, Այդահո, Վայոմինգ, Նեբրասկա, Կանզաս, Միսսուրի, Իլինոյս, Կենտուկի, Թենեսի, Հյուսիսային Կարոլինա, Ջորջիա ԱՄՆ նահանգներով և ավարտվել է Հարավային Կարոլինա նահանգում։ Տևել է մի քանի վայրկյանից մինչև 2 րոպե 44 վայրկյան։ Ըստ Միացյալ Նահանգների ռազմածովային աստղադիտարանի տվյալների սա Արեգակի խավարման ամենաերկար տևողությունն է։ Այն կդիտվի Հարավային Իլինոյիսի Շոնի ազգային անտառում (Shawnee National Forest)[1]։

Արեգակի խավարումների աստղագիտական դասակարգումԽմբագրել

 
Արեգակի լրիվ խավարման մեխանիզմը
 
Արեգակի օղակաձև խավարման մեխանիզմը

Աստղագիտական դասակարգմամբ, եթե Երկրի վրա գոնե մի վայրում դիտվել է լրիվ խավարում, ապա խավարումը կոչվում է լրիվ։ Եթե դիտվել է միայն մասնակի խավարում, ապա խավարումը կոչվում էմասնակի։ Եթե դիտորդը գտնվում է Լուսնի ստվերում, նա դիտում է լրիվ խավարում, կիսաստվերում գտնվելու դեպքում դիտում է մասնակի խավարում։ Մասնակի և լրիվ խավարումներից բացի կան նաև օղակաձև խավարումներ։ Օղակաձև խավարումը տեղի է ունենում այն դեպքում,երբ Լուսինը գտնվում է ավելի հեռու, քան լրիվ խավարման ժամանակ, և ստվերի կոնը անցնում է Երկրի մակերևույթի վրայով և չի հասնում Երկրին։

Արեգակի խավարման ժամանակ կատարվող երևույթներԽմբագրել

  • Ստվերային ալիքներ
  • Ադամանդե օղակ
  • Սերպադիվ ստվերներ[2]
  • Մթնոլորտի ջերմաստիճանի իջեցում

Տես նաևԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել