Հաղթական Սալահ ալ-Դին
Հաղթական Սալահ ալ-Դին (արաբ․՝ الناصر صلاح الدين` ան-նասեր սալահ ադ-դին), 1963 թվականի եգիպտական ֆիլմ։ Սցենարի հեղինակ Յոսուֆ ալ-Սաբաին հիմնվել է Նագիբ Մահֆուզի համանուն նովելի վրա։ Ֆիլմի ռեժիսորն է Յոսուֆ Շահինը։ Մասնակցել է 1963 թվականին կայացած Մոսկվայի երրորդ միջազգային կինոփառատոնին[4]։
Հաղթական Սալահ ալ-Դին արաբ․՝ الناصر صلاح الدين | |
---|---|
Երկիր | Եգիպտոս |
Ժանր | ռազմական ֆիլմ[1], միջնադարի մասին ֆիլմ, պատմական ֆիլմ, դրամա, կենսագրական ֆիլմ, էպիկական ֆիլմ և Պեպլում |
Թվական | 1963 |
Լեզու | արաբերեն |
Ռեժիսոր | Յուսեֆ Շահին[1] |
Դերակատարներ | Ահմեդ Մաժար[1], Սալահ Զուլֆիքար[2], Նադյա Լութֆի, Լեյլա Ֆոզի և Օմար Էլ-Հարիրի |
Երաժշտություն | Անջելո Ֆրանչեսկո Լավանյինո |
Տևողություն | 194 րոպե[3] |
Պատմություն
խմբագրելՊատմական իրադարձությունների համատեքստում պատկերվում են Խաչակրաց երրորդ արշավանքի իրադարձությունները։ Սալահ ալ-Դինի կողմից Երուսաղեմի գրավումից հետո եվրոպական ուժերը Անգլիայի թագավոր Ռիչարդ Առյուծասիրտի գլխավորությամբ Գերմանիայի կայսր Ֆրիդրիխ Բարբարոսայի և Ֆրանսիայի արքա Ֆիլիպ Օգոստոսի հետ միասին ցանկանում են Երուսաղեմը վերադարձնել քրիստոնյաներին։ Պատերազմը տևում է երեք տարի` մինչև Սալահ ալ-Դինի և Ռիչարդի միջև կնքված զինադադարը, որից հետո քաղաքը մնում է Սալահ ալ-Դինին, սակայն քրիստոնյաներին թույլատրվում է ազատորեն մուտք գործել Երուսաղեմ։ Երուսաղեմի թագավորության մայրաքաղաքն է դառնում նոր ազատագրված Աքքան։
Սալահ ալ-Դին և Գամալ Աբդել Նասեր
խմբագրելՖիլմի ստեղծման ժամանակ Եգիպտոսը երկու անգամ պատերազմել էր Իսրայելի հետ՝ 1948-49 և 1956 թվականներին։ Եգիպտական կառավարությունը փորձում էր կապ ստեղծել պատմական հերոսի և նորօրյա գործիչների (օրինակ՝ նախագահ Գամալ Աբդել Նասերի) միջև։ Սալահ ալ-Դինը տարբեր միջոցներով հիշատակվում է, և զուգահեռներ է անցկացվում նրա և Նասերի միջև։ Սալահ ալ-Դինը մարմնացում է արաբների միասնության ձգտումները՝ եվրոպական ուժերին դիմագրավելու համար։ Արաբների երազանքն էր տեսնել արաբ ժողովրդին համախմբված մեկ դրոշի տակ՝ միավորված սրտերով և ատելությունից զերծ։ Ֆիլմում կա հակագաղութային կոչ, քանի որ եվրոպական ուժերը ձգտում են ստրկացնել արաբական երկրները, բայց նրանք հաջողությամբ դիմադրում են[5]։
Բովանդակություն
խմբագրելՍալահ ալ-Դինը պատմության մեջ (Ահմեդ Մազար) գլխավոր կերպար է։ Պատկերվում է Երուսաղեմի թագավորության շրջանը Խաչակրաց երրորդ արշավանքի ժամանակ։ Ֆիլմի սկզբում Երուսաղեմը գտնվում է քրիստոնյաների տիրապետության տակ։ Եվրոպայի քրիստոնյաները կոտորում են Սուրբ Երկրի մուսուլման ուխտագնացներին։ Սալահ ալ-Դինը գրավում է Երուսաղեմը։ Զինադադար է կնքվում նրա և Ռիչարդ Առյուծասիրտի միջև։ Երուսաղեմը մնում է Սալահ ալ-Դինի տիրապետության տակ՝ մուսուլմանների ձեռքում, իսկ քրիստոնյաներին թույլ է տրվում ազատ մուտք գործել Երուսաղեմ։
Ֆիլմը ներառում է կարճ պատմությունն քրիստոնյա Իսայի (Սալահ Զուլֆիկար), և խաչակիր Լուիզայի (Նադիա Լութֆ) մասին։ Սկզբում երկուսը հանդիպում են, երբ Իսան հանկարծակի գնում է դեպի Լուիզան, վերջինս լողանում էր։ Իսան հեռանում է՝ սպասելով, որ նա հագնվի։ Հետո Իսան երկու անգամ փրկում է Լուիսայի կյանքը։ Արճիճը հալվում է. նրանք սիրահարվում են, ամուսնանում և նախընտրում մնալ Երուսաղեմում։
Դերեր
խմբագրել- Ահմադ Մազհար - Սալահ ալ-Դին
- Սալահ Զուլֆիքար - Իսա Ալաուամ
- Համդի Ղայս - Անգլիայի արքա Ռիչարդ I Առյուծասիրտ
- Լեյլա Ֆաուզի - Քերաքի իշխանուհի Վիրգինիա
- Նադիա Լութֆի - Լուիզա դը Լուզինյան
- Թաուֆիկ ալ-Դաքն - Աքքայի իշխան
- Օմար ալ-Հարիրի - Ֆրանսիայի արքա Ֆիլիպ II Օգոստոս
- Մահմուդ ալ-Մալիգի - Կոնրադ Մոնֆերացի
- Ահմադ Լուքսոր - Ռենո դը Շատիլյոն
- Ֆաթթուհ Նջաթի - Երուսաղեմի արքա Գի դը Լուզինյան
- Զաքի Թուլեյմաթ - Արթուր դուքս
- Լեյլա Թահեր - Նավարրայի թագուհի Բերենգարիա
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0057357/
- ↑ https://www.imdb.com/title/tt0057357/?ref_=nm_flmg_act_39
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 3rd Moscow International Film Festival (1963) MIFF Retrieved 2012-12-01
- ↑ Sturtevant, Paul. «SaladiNasser». Hollywood in the Holy Land: 123–146.
Արտաքին հղումներ
խմբագրել- Al Nasser Salah Ad-Din(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում