Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնություն


Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնություն կամ ՖԻՖԱ Աշխարհի ակումբային գավաթ (անգլ.՝ FIFA Club World Cup), ֆուտբոլային մրցաշար, որն անց է կացվում հինգ մայրցամաքների, Օվկիանիայի ֆուտբոլային կոնֆեդերացիաների լավագույն ներկայացուցիչների և ընդունող երկրի ֆուտբոլային առաջնության հաղթողի միջև։ Առաջնությունը իրականացվում և կարգավորվում է ՖԻՖԱ-ի կողմից։

Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնություն
անգլ.՝ FIFA Club World Cup
Ֆուտբոլային ասոցիացիա ՖԻՖԱ
Հիմնվել է 2000 (2006-ից՝ ներկայիս ֆորմատով)
Ակումբների քանակ 7
Gold medal blank.svg Ներկայիս չեմպիոն Իսպանիա Ռեալ Մադրիդ (5-ին տիտղոս)
Ամենատիտղոսավոր թիմ Իսպանիա Բարսելոնա
Բրազիլիա Կորինտիանս (2-ական տիտղոս)
Պաշտոնական կայք Պաշտոնական կայքէջ
Աշխարհի ակումբային առաջնություն 2015

Առաջին առաջնությունը (որը կոչվել է ՖԻՖԱ Աշխարհի ակումբային առաջնություն, անգլ.՝ FIFA Club World Championship) անց է կացվել 2000 թ.-ին Բրազիլիայում։ Հաջորդ մրցաշարը, չորս տարվա դադարից հետո և արդեն ներկայիս անունով, կայացել է 2005 թ.-ին Ճապոնիայում։ 2005 թ.-ից սկսած այն անց է կացվում ամեն տարի։

Աշխարհի ակումբային առաջնությունը ստեղծվել է որպես Միջմայրցամաքային գավաթի փոխարինող, որի վերջին խաղարկությունը կայացել է 2004 թ.-ին։

ՀաղթողներըԽմբագրել

Տարեթիվ Ակումբ Ընդունող երկիր
2000   Կորինտիանս   Բրազիլիա
2005   Սան Պաուլու   Ճապոնիա
2006   Ինտերնասիոնալ   Ճապոնիա
2007   Միլան   Ճապոնիա
2008   Մանչեսթեր Յունայթեդ   Ճապոնիա
2009   Բարսելոնա   ԱՄԷ
2010   Ինտեր   ԱՄԷ
2011   Բարսելոնա   Ճապոնիա
2012   Կորինտիանս   Ճապոնիա
2013   Բավարիա Մյունխեն   Մարոկկո
2014   Ռեալ Մադրիդ   Մարոկկո

Արտաքին հղումներԽմբագրել