Նյենյերի Յայա Տուրե (ֆր.՝ Gnégnéri Yaya Touré, մայիսի 13, 1983(1983-05-13)[2][3][4], Բուակե, Gbêkê, Vallée du Bandama District, Կոտ դ'Իվուար[5]), Կոտ դ'Իվուարցի ֆուտբոլիստ։ Հանդես է գալիս անգլիական «Մանչեսթեր Սիթի» ակումբում և Կոտ դ'Իվուարի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Յայա Տուրե
ֆր.՝ Yaya Touré
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Նյենյերի Յայա Տուրե
Քաղաքացիությունը  Կոտ դ'Իվուար[1] և  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ մայիսի 13, 1983 (40 տարեկան)
Ծննդավայր Բուակե, Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար
Հասակ 191 սմ
Քաշ 90 կգ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Սիթի
Համար 42
Պատանեկան կարիերա
1996–2001 Կոտ դ'Իվուար Միմոզաս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001-2003 Բելգիա Բևերեն 70 (3)
2003-2005 Ուկրաինա Մետալուրգ Դոնեցկ 33 (3)
2005-2006 Հունաստան Օլիմպիակոս 26 (3)
2006-2007 Ֆրանսիա Մոնակո 27 (5)
2007-2010 Իսպանիա Բարսելոնա 74 (4)
2010- Անգլիա Մանչեսթեր Սիթի 220 (59)
Ազգային հավաքական
2004– Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար 102 (19)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 5, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 5, 2016

Տուրեն հայտնի է իր ճշգրիտ փոխանցումներ կատարելու ունակությամբ և ֆիզիկապես շատ ուժեղ լինելով։ Նա հիմնականում խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, այդ դիրքում նա խաղաց նաև 2009 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրափակչում Բարսելոնայի կազմում։ Տուրեն կարողանում է և առաջ գնալ և արդյունավետ օգնել թիմի հարձակվողներին և արագ նահանջելով՝ միանալ պաշտպանությանն ու խլել գնդակը։ Տուրեն նվաճել է Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ կոչումը 2011, 2012 և 2013 թվականներին։ Տուրեի խաղը գրավեց ամբողջ Եվրոպայի ուշադրությունը։ Տուրեն հանդես է եկել բելգիական Բեվերեն, ուկրաինական Մետալուրգ Դոնեցկ, հունական Օլիմպիակոս և ֆրանսիական Մոնակո ակումբներում։ Տուրեն Բարսելոնայում անցկացրեց ավելի քան 70 խաղ և դարձավ Բարսելոնայի 2009 թվականի հիմնական կազմի լավագույն խաղացողներից մեկը՝ օգնելով թիմին հաղթել բոլոր 6 տիտղոսները օրացույցային մեկ տարում։

Բարսելոնայից Տուրեն տեղափոխվեց անգլիական առաջատար ակումբներից մեկը՝ Մանչեսթեր Սիթի, որտեղ նա խփել է բազմաթիվ գոլեր քաղաքայինների համար։ Ազգային հավաքականում Տուրեն անցկացրել է 83 խաղ՝ դառնալով 16 գոլի հեղինակ։

Վաղ տարիներ խմբագրել

 

Տուրեն իր ֆուտբոլային կարիերան սկսել է Միմոսաս ֆուտբոլային ակադեմիայում։ Օր օրի Տուրեն բարելավում էր իր խաղը։ 2001 թվականին նա թիմ հրավիրվեց բելգիական Բեվերեն ակումբի կողմից։ 2003 թվականին նա 14 Կոտ դ'Իվուարցիներից մեկն էր Բեվերենի հայտացուցակում։ 2003 թվականի ամռանը Տուրեն փորձաշրջան անցավ Լոնդոնի Արսենալում։ Նա Արսենալի հետ ընկերական հանդիպում անցկացրեց Բարնեթի դեմ՝ խաղալով որպես առաջ քաշված հարձակվող։ Արսենալի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել էր, որ Տուրեն շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, սակայն նա չէր կողմնորոշվում, թե, որ դիրքում պետք է խաղա Տուրեն։ Այնուհանդերձ Տուրեի տրանսֆերը չստացվեց։ Առիթից օգտվելով՝ Դոնեցկի Մետալուրգը իր դռները բացեց Տուրեի առաջ, որտեղ Տուրեն խաղաց մեկ ու կես տարի։

Ակումբային կարիերա խմբագրել

Օլիմպիակոս խմբագրել

Տուրեն Օլիմպիակոսին միացավ 2005 թվականին։ Այդ մրցաշրջանում «Օլիմպիակոսը» նվաճեց երկու տիտղոս։ Տուրեն համարվում էր Օլիմպիակոսի առանցքային ֆուտբոլիստներից մեկը։ Նրա խաղով շարունակեցին հետաքրքրվել ավելի շատ ու շատ եվրոպական բարձրակարգ ակումբներ։

Մոնակո խմբագրել

2006 թվականի աշխարհի առաջնությունից հետո Տուրեն միացավ ֆրանսիական Մոնակոյին և խաղաց Լիգա 1-ում։ Տուրեն այդքան էլ լավ հարաբերությունների մեջ չէր Մոնակոյի գլխավոր մարզչի հետ։ Նրա օրոք Տուրեն խաղում էր կիսաշպաշտպանի դիրքում։ Լաուրենտ Բանիդը փոխարինեց Լասիո Բոլոնիին և Տուրեն դարձավ Մոնակոյի անփոխարինելի ֆուտբոլիստը։ Տուրեն խփեց 5 կարևորագույն գոլեր և թիմին օգնեց տոնել շատ կարևոր հաղթանակներ։ Այդ ամենը տեսնելով Տուրեով հետաքրքրվեց աշխարհի լավագույն ֆուտբոլային ակումբներից մեկը՝ Բարսելոնան։

Բարսելոնա խմբագրել

 

Տուրեն Բարսելոնային միացավ 2007 թվականին 10 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց։ Նրա դեբյուտը կայացավ 2007 թվականի օգոստոսի 26-ին Լա Լիգայի հերթական տուրերից մեկում՝ Ռասինգի դեմ։ 2007 թվականին Ժոան Գամպերի գավաթի խաղում Բարսելոնան մրցում էր Միլանի Ինտերի դեմ։ Այդ խաղում տուրեն խփեց իր առաջին գոլը, իսկ Բարսելոնան հաղթեց 5-0 հաշվով[6]։ Տուրեի առաջին գոլը երկար սպասեցնել չտվեց։ Սեպտեմբերի 2-ին՝ Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում, Տուրեն խփեց իր առաջին պաշտոնական գոլը[7]։ Չեմպիոնների լիգայում իր առաջին գոլը Տուրեն խփեց Շալկե 04-ի դարպասը 2007-2008 Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում Բարսան հաղթեց 2-0 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Նորանշանակ մարզիչ Խոսեպ Գվարդիոլան 2009 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրափակչում կիսապատաշտպանության գծում նախընտրեց ոչ թե Տուրեին այլ Բուսկետսին[8]։ 2010 թվականին հայտարարվեց, որ Տուրեն պետք է փոխի իր ակումբը։

Մանչեսթեր Սիթի խմբագրել

 

2010 թվականի, հուլիսի 2-ին, հայտարարվեց, որ Տուրեն հնգամյա պայմանագիր է կնքել Մանչեսթեր Սիթիի հետ 24 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց[9]։ Տեղափոխվելով Մանչեսթեր Սիթի, Տուրեն խաղալու էր իր եղբոր Կոլո Տուրեի հետ, ով 2009 թվականին Արսենալից էր տեղափոխվել Սիթի։ Տուրեն Սիթիում իր առաջին խաղն անցկացրեց մինչմրցաշրջանի ընթացքում, երբ թիմն ընկերական խաղում մրցում էր Ամերիկա ակումբի հետ։ Խաղի հիմնական ժամանակում ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Սիթին հաղթեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով։ Օգոստոսի 7-ին՝ մեկ այլ ընկերական խաղում, որը կայանում էր արդեն տանը, իսկ մրցակիցը Վալենսիան էր, Տուրեն ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ։

2010-2011 մրցաշրջան խմբագրել

2010 թվականի, օգոստոսի 14-ին, Տուրեն իր առաջին խաղն անցկացրեց Պրեմիեր Լիգայում Տոտենհեմի դեմ։ Սեպտեմբերի 19-ին Տուրեն խփեց իր առաջին պաշտոնական գոլը Ուիգանի դարպասը։ Գոլը խփվեց 70-րդ րոպեին Կառլոս Տեվեզի փոխանցումից հետո։ Սիթիի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի գլխավորությամբ Տուրեն ավելի հարձակվողական ֆուտբոլ էր խաղում։ Վեստ Հեմ Յունայթեդի դեմ խաղում Տուրեն դարձավ դուբլի հեղինակ, սակայն նաև ինքնագոլ հեղինակեց։ Իր երրորդ գոլը խփեց Վուլվերհեմփթոնի դարպասը, Սիթին հաղթեց բավականին դժվարին խաղում 4-3 հաշվով։ Սիթիի համար Տուրեն 5-րդ գոլը խփեց Եվրոպա Լիգայի խաղում Արիսի դարպասը հեռահար գեղեցիկ հարվածով։ ՖԱ գավաթի կիսաեզրափակչում Տուրեն խփեց Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղի միակ գոլը և ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ։ Իսկ արդեն ՖԱ գավաթի եզրափակչում, որտեղ Սիթին մրցում էր Սթոք Սիթիի հետ, Տուրեն կրկին դարձավ գոլի հեղինակ տիտղոս բերելով իր թիմին և ընդհատելով թիմի 35 տարվա առանց տիտղոս մնալու «ավանդույթը»։

2011-2012 մրցաշրջան խմբագրել

2011 թվականին, Տուրեն դարձավ Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ։ 2012 թվականի, հունվարի 3-ին, Լիվերփուլի դեմ խաղում, Տուրեն խփեց իր թիմի երկրորդ գոլը՝ փոխանցում ստանալով Դավիդ Սիլվայից անկյունային դրոշակի մոտից։ Այնուհետև այդ խաղում Տուրեն չկարողացավ հստակ իրացնել 11 մետրանոց հարվածը, որը հաշիվը կդարձներ 3-0[10]։ Հունվարի 5-ին հայտարարվեց, որ Տուրեն պետք է Կոտ դ՛Իվուարի հավաքականի հետ մասնակցեր Աֆրկայի ազգերի գավաթին և բաց թողներ ՖԱ գավաթի շրջանակներում կայանալիք հանդիպումը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ 2011 Մանչեսթեր Սիթին կարծես թե զիջում էր Յունայթեդին Պրեմիեր լիգայի հաղթողի կոչման պայքարում։ Սակայն մի քանի հաջող ելույթներից և Յունայթեդի ձախողումներից հետո թիմը շատ մոտ էր չեմպիոն դառնալու։ Էթիհադ մարզադաշտում Յունայթեդին հաղթելուց հետո Սիթին կարողացավ հռչակվել Անգլիայի չեմպիոն։ Տուրեն իր մեծ ներդրումն ունեցավ Սիթիի լավ խաղում՝ խփելով գոլեր և կատարելով արդյունավետ փոխանցումներ։

2012-2013 մրցաշրջան խմբագրել

Տուրեն 2012-2013 մրցաշրջանը Տուրեն սկսեց ՖԱ գավաթում խփած գոլով։ Այնուհետև Տուրեն դարձավ գոլի հեղինակ Լիվերփուլի դեմ՝ Էմֆիլդում կայացած խաղում և Քուինս Պարկ Ռեյնջերսի դեմ։ Սիթիի՝ Չեմպիոնների Լիգայի առաջին խաղում, որը Մադրիդի Ռեալի դեմ էր կայանում, Տուրեն մեծ վարպետություն դրսևորեց և գոլային փոխանցում կատարեց Էդին Ջեկոյին։ Սակայն դա չօգնեց Սիթիին և թիմը պարտվեց 3-2 հաշվով։ Տուրեն գոլ խփեց նաև մանչեսթերյան դերբիում՝ հաշիվը դարձնելով 2-1, այդ խաղում Սիթին պարտվեց 3-2 հաշվով։ 2012 թվականի դեկտեմբերին Տուրեն երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ։ 2013 թվականի ապրիլին, Սիթին երկարաձգեց պայմանագիրը Տուրեի հետ՝ ըստ պայմանագրի Տուրեն Սիթիի ֆուտբոլիստ է համարվելու մինչև 2017 թվականը։

2013-2014 մրցաշրջան խմբագրել

2013-2014 թթ. Տուրեի առաջին գոլը տուգանային հարվածով էր, որը նա խփեց Նյուքասլի դարպասը և օգնեց թիմին հաղթել 4-0 հաշվով։ Սիթիի երկրորդ տնային խաղում Տուրեն ևս աչքի ընկավ տուգանայինից խփած գեղեցիկ գոլով՝ այս անգամ Յայան գրավեց Հալ Սիթիի դարպասը։ Տուրեն շարունակելով ավելի ու ավելի արդյունավետ ֆուտբոլ խաղալ, գոլ խփեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ Վիկտորիա Պլզենի դեմ խաղում։ Սեպտեմբերի 22-ին, Տուրեն խփեց իր թիմի երկրորդ գոլը մանչեսթերյան դերբիում, խաղն ավարտվեց 4-1 հաշվով։ Նորվիչի դեմ՝ 7-0 հաշվով հաղթանակում իր անմիջական ներդրումն ունեցավ Տուրեն՝ տուգանայինից գեղեցիկ գոլի հեղինակ դառնալով։ 2013 թվականի դեկտեմբերին Տուրեն դարձավ դուբլի հեղինակ Վեստ Բրոմի դեմ խաղում, իսկ խաղն ավարտվեց 3-2 հաշվով։ 2014 թվականի մայիսի 7-ին Տուրեն գոլ խփեց և դարձավ միակ ֆուտբոլիստը Ֆրենկ Լեմպարդից հետո, ով մեկ մրցաշրջանում, որպես կիսապաշտպան կարողացավ խփել 20 գոլ։ 2013-2014 մրցաշրջանում Սիթին դարձավ Պրեմիեր Լիգայի հաղթող և Տուրեն իր մեծ ներդրումն ունեցավ դրա մեջ։

Միջազգային կարիերա խմբագրել

 

Տուրեն իր երկրի ազգային հավաքականում նորամուտը նշել է դեռևս 2004 թվականին։ Նա Կոտ դ'Իվուարի հավաքականի հետ 3 անգամ մասնակցել է աշխարհի առաջնություններին։ 2010 թվականին նա Հարավային Կորեայի դեմ խաղում դարձավ գոլի հեղինակ և Կոտ դ'Իվուարը հաղթեց 3-0 հաշվով։ Տուրեն իր հավաքականին միացավ նաև 2014 թվականին, սակայն չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արդյունքը։

Խաղաոճը խմբագրել

Տուրեն հայտնի է իր լավ խաղային որակներով։ Տիրապետում է լավ տեխնիկայի, կատարում է ճշգրիտ փոխանցումներ և ֆիզիկապես շատ լավ է պատրաստված։

Անձնական կյանքը խմբագրել

Տուրեի եղբայրը Կոլո Տուրեն՝ ֆուտբոլիստ է, ով խաղում է Լիվերպուլում՝ պաշտպանի դիրքում։ Մյուս եղբայրը՝ Իբրահիմ Տուրեն կրկին ֆուտբոլիստ է։ Տուրեն ամուսնացած չէ։ Տիրապետում է 5 լեզվի՝ անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ռուսերեն և Կոտ դ'Իվուարի տեղական լեզվին։ Յայա Տուրեի եղբայր Իբրահիմը մահացավ վերջերս։ Յայա Տուրեն մուսուլման է։ Տուրեի հայրը մահացել է, երբ նա փոքր է եղել։ Հաճախելով ֆուտբոլային պարապմունքներին դժվարություններով վճարել է իր վարձը։ Եղբայրներից ամենալավ հաջողությունների հասել է հենց ինքը։ Չնայած եղբայրը՝ Կոլո Տուրեն խաղում է բարձրակարգ ակումբում, սակայն նրան չի հաջողվել տիտղոս նվաճել։ Տուրեն հաջողությունների է հասել նաև իր երկրում՝ դառնալով տարվա լավագույն մարզիկ, ֆուտբոլիստ, կրկնելով այդ հաջողությունները մի քանի անգամ։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբ խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բեվերեն 2001–02 28 0 0 0 0 0 28 0
2002–03 30 3 0 0 0 0 30 3
2003–04 12 0 0 0 0 0 12 0
Ընդհանուր 70 3 0 0 0 0 70 3
Մետալուրգ Դոնեցկ 2003–04 11 1 0 0 0 0 11 1
2004–05 22 2 2 1 4 1 28 4
Ընդհանուր 33 3 2 1 4 1 39 5
Օլիմպիակոս 2005–06 26 3 0 0 6 0 32 3
Ընդհանուր 26 3 0 0 6 0 32 3
Մոնակո 2006–07 27 5 0 0 0 0 27 5
Ընդհանուր 27 5 0 0 0 0 27 5
Բարսելոնա 2007–08 26 1 2 0 12 1 40 2
2008–09 25 2 5 1 10 0 40 3
2009–10 23 1 6 0 8 0 37 1
Ընդհանուր 74 4 13 1 30 1 117 6
Մանչեսթեր Սիթի 2010–11 35 6 8 3 8 1 51 10
2011–12 32 6 1 0 9 3 42 9
2012–13 32 6 5 2 5 1 42 9
2013–14 35 20 7 3 7 1 49 24
Ընդհանուր 134 38 21 8 29 6 184 51
Ընդհանուր 364 55 35 10 68 8 469 73

Միջազգային խմբագրել

Կոտ դ'Իվուար
Տարի Խաղ Գոլ
2004 3 0
2005 2 0
2006 15 1
2007 4 1
2008 10 1
2009 9 2
2010 13 2
2011 5 2
2012 10 1
2013 11 6
Ընդհանուր 83 16

Տիտղոսներ խմբագրել

Միմոսաս խմբագրել

  • Կոտ դ'Իվուարի առաջնություն։ 2001

Օլիմպիակոս խմբագրել

  • Հունաստանի առաջնություն։ 2005-2006
  • Հունաստանի գավաթ։ 2005-2006

Բարսելոնա խմբագրել

Մանչեսթեր Սիթի խմբագրել

  • Անգլիայի պրեմիեր Լիգա։ 2011-2012, 2013-2014
  • ՖԱ գավաթ։ 2010-2011
  • Լիգայի գավաթ։ 2013-2014

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://footrdc.com/a-la-une/yaya-toure-footballeur-ivoirien-principales-qualites-dun-joueur/
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. FBref.com(բազմ․)
  4. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967.
  5. 5,0 5,1 https://www.programme-tv.net/biographie/260574-toure-yaya/
  6. Բարսան հաղթեց 5-0 հաշվով
  7. Տուրեի առաջին պաշտոնական գոլը
  8. http://www.uefa.com/newsfiles/ucl/2009/302813_lu.pdf
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.
  10. Տուրեն վրիպեց

Արտաքին հղումներ խմբագրել