Ռինուս Միխելս (հոլանդ. Rinus Michels, 9 փետրվարի 1928, Ամստերդամ — 3 մարտի 2005, Աալստ, Բելգիա), հոլանդացի ֆուտբոլիստ և մարզիչ։ Հայտնի է մարզչական աշխատանքով «Այաքս» և «Բարսելոնա» ակումբներում, ինչպես նաև Հոլանդիայի հավաքականում։ Համարվում է տոտալ ֆուտբոլի հիմնադիրը։

Ռինուս Միխելս
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 9, 1928(1928-02-09)[1][2][3][…]
ԾննդավայրԱմստերդամ, Նիդերլանդներ
Մահացել էմարտի 3, 2005(2005-03-03)[1][2][4] (77 տարեկան)
Մահվան վայրԱալստ, Ալոսթ, Արևելյան Ֆլանդրիա, Ֆլանդրիա, Բելգիա
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մայրենի լեզուհոլանդերեն
Մասնագիտությունֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ
Պարգևներ և
մրցանակներ
Օրանյան-Նասաուների ասպետի շքանշան
 Rinus Michels Վիքիպահեստում

Միխելսը համարվում է ֆուտբոլի պատմության մեծագույն մարզիչներից մեկը։ The Times-ի վարկածով հետպատերազմյան տարիների լավագույն մարզիչը, ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է XX դարի լավագույն մարզիչ[5][6][7]։ Football Pantheon վարկածով բոլոր ժամանակների և ժողովուրդների լավագույն մարզիչների ցուցակում զբաղեցրել է 12-րդ տեղը[8]։

Կենսագրություն խմբագրել

Ռինուս Միխելսը ծնվել է 1928 թվականի փետրվարի 9-ին Ամստերդամում` Պետրուս Վիլհելմուս Միխելսի և նրա կնոջ Վիլհելմինա Գերտրեյդա վան Բրեդերոդեի ընտանիքում։ Նրա մանկությունն անցել է Օլիմպիական մարզադաշտին հարակից Օլիմպիավեգ փողոցում։ Ընտանիքի բարեկամ Յոպ Կյոլլերի շնորհիվ 1940 թվականին նա հայտնվեց «Այաքսի» երիտասարդական թիմի կազմում։ Երկրորդ համաշխարհայինի տարիներին` հատկապես 1944-ի հոլանդական սովի շրջանում, Միխելսի կարիերան վերելք էր ապրում։ Ֆրանսիական «Լիլը» փորձ կատարեց նրան գնելու, սակայն նիդերլանական բանակի կողմից արգելքի պատճառով տեղափոխությունը չկայացավ։

«Այաքս» խմբագրել

1946 թվականի հունիսի 9-ին Միխելսը հայտնվեց «Այաքսի» հիմնական թիմում։ Իր առաջին խաղում Ադո Դեն Հաագի դեմ Միխելսը դարձավ 5 գոլի հեղինակ, իսկ «Այաքսը» հաղթեց 8:3 հաշվով։ 1946-1958 թվականներին նա հիմնական կազմի խաղացող էր, սակայն մեջքի վնասվածքի պատճառով 1958 թվականին նա ստիպված եղավ ավարտել կարիերան։ «Այաքսի» կազմում Միխելսն անցկացրել է 264 խաղ` դառնալով 122 գոլի հեղինակ։ Նիդերլանդների հավաքականի կազմում Միխելսն իր առաջին հանդիպումն անցկացրեց 1950 թվականի հունիսի 8-ին` Շվեդիայի հավաքականի դեմ խաղում, որտեղ հոլանդացիները պարտվեցին 4:1 հաշվով։ Ռինուսը հավաքականի կազմում անցկացրել է ընդամենը 5 խաղ, որոնցում նրա հավաքականը պարտվել է Ֆինլանդիային` 4:1, Բելգիային` 4:0, Շվեդիային` 6:1 և Շվեյցարիային` 3:1։

Մարզչական կարիերան խմբագրել

1965 թվականին Միխելսը դարձավ «Այաքսի» գլխավոր մարզիչ։ Նրա հետ «Այաքսը» տիրացավ երեք չեմպիոնական գավաթների, երեք անգամ հաղթեց Նիդերլանդների գավաթում և մեկ անգամ էլ արժանացավ չեմպիոնների գավաթին` 1971 թվականին։ «Այաքսում» աշխատանքի տարիներին Միխելսը կատարելագործեց խաղն օգտագործելով տոտալ ֆուտբոլի մարտավարությունը և խաղից դուրսի հնարքը (արհեստական խաղից դուրս)։

Աշխարհի առաջնություն 1974 խմբագրել

Միխելսը նշանակվեց Նիդերլանդների ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ այն բանից հետո, երբ հավաքականը հաղթահարեց 1974 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլը։ Նրա առաջին խաղն որպես հավաքականի գլխավոր մարզիչ կայացած 1974 թվականի մարտի 27-ին Ավստրիայի դեմ և ավարտվեց 1:1 հաշվով։ Առաջնության եզրափակիչ մասը տեղի ունեցավ Գերմանիայում, իսկ Միխելսի թիմի ցուցադրած հիանալի խաղը տպավորեց շատերին։ Հոլանդացիները հաղթանակ տարան խմբային փուլի երեք խաղերից երկուսում և դուրս եկան հաջորդ փուլ, որտեղ առավելության հասան Արգենտինայի` 4:0, ԳԴՀ-ի` 2:0 և աշխարհի չեմպիոն Բրազիլիայի` 2:0 նկատմամբ և 5 հաղթանակից ու 1 ոչ-ոքիից հետո 14 խփած գոլերով դուրս եկան եզրափակիչ։ Եզրափակչում Նիդերլանդների թիմը պարտվեց Գերմանիային 1:2 հաշվով։ Այս խաղից հետո Միխելսը հրաժարական տվեց և գլխավորեց հավաքականը միայն 10 տարի անց։

Վերջին տարիները խմբագրել

Հետագայում Միխելսը տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ գլխավորեց Լոս Անջելեսի «Ացտեկ» թիմը։ Նա աշխատել է նաև գերմանական բունդեսլիգայի «Քյոլն» և «Լևերկուզենի Բայեր» թիմերի հետ։ Մարզչական կարիերան Միխելսն ավարտել է որպես Նիդերլանդների հավաքականի մարզիչ։ 1988 թվականին Նիդերլանդները Միխելսի գլխավորությամբ հաղթեց Եվրոպայի առաջնությունում, իսկ 4 տարի անց` Եվրո-92-ի կիսաեզրափակիչ փուլում 11 մետրանոցներով պարտվեց Դանիայի հավաքականին` ապագա չեմպիոնին։ Առաջնությունից հետո Միխելսը հրաժարական տվեց, ապա անցավ վարչական աշխատանքի[9]։ Ռինուս Միխելսը մահացել է 2005 թվականին բելգիական Աալստ քաղաքում` սրտի վիրահատությունից հետո (սա երկրորդ վիրահատությունն էր` 1986 թվականից հետո)։

Ձեռքբերումները որպես խաղացող է խմբագրել

Այաքս

Ձեռքբերումները որպես մարզիչ խմբագրել

Այաքս

Բարսելոնա

Քյոլն

Հոլանդիայի հավաքական

Անձնական ձեռքբերումները խմբագրել

  • Օրանյե-Նասաու շքանշանի ասպետ 1974
  • Օրանյե-Նասաու շքանշանի սպա 1988
  • Նիդերլանդների դարի մարզիչ 1999
  • Նիդերլանդների Թագավորական Ֆուտբոլային Ասոցիացիայի ասպետ 2002
  • ՈւԵՖԱ-ի մրցանակ ֆուտբոլում ունեցած ավանդի համար 2002
  • 2004
  • The Times-ի վարկածով ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչ
  • ՖԻՖԱ-ի վարկածով դարի մարզիչ[5][6][7]

Գրքեր խմբագրել

  • Team Building: The Road to Success (2001) [1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Biografisch Portaal — 2009.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  4. Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  5. 5,0 5,1 «Величайшие футбольные тренеры - Ринус Михелс, история и фотографии, биография и достижения, мир футбола на Football-World.ru». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.
  6. 6,0 6,1 Михелса признали лучшим тренером в истории - ГуРу Новости
  7. 7,0 7,1 «Ринус Михелс - История футбола». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.
  8. The 50 greatest managers of all time
  9. Ринус Михелс - Великие тренеры - Великие тренеры - Биографии - Foot-Ball-Story - Всё об истории Футбола

Հղումներ խմբագրել