Ատլետիկո Մադրիդ (իսպ.՝ Club Atlético de Madrid), իսպանական ֆուտբոլային ակումբ՝ Մադրիդից։ Հիմնադրվել է 1903 թվականի ապրիլի 26-ին։ Այս ակումբն անվանում են «Los Colchoneros» իր մարզաշապիկի կարմիր և սպիտակ գծերի համար։ 2017 թվականից թիմի մարզադաշտը Վանդա Մետրոպոլիտանոն է, որը տեղավորում է 67,703 հանդիսական։

Ատլետիկո Մադրիդ
Ատլետիկո Մադրիդ.png
Ամբողջական անուն Club Atlético de Madrid
Մականուն(ներ) Colchoneros (Մատրասնիկներ),
Indios (Հնդկացիներ)
Գույներ Կարմիր–կապույտ–սպիտակ
Հիմնադրում ապրիլի 26, 1903
Երկիր Flag of Spain.svg Իսպանիա[1]
Մարզադաշտ Վանդա Մետրոպոլիտանո
Տարողունակություն 67,703
Նախագահ Էնրիկե Սերեսո
Մարզիչ Դիեգո Սիմեոնե
Կայք
Լիգա Լա Լիգա
2016-17 3-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

ՊատմությունԽմբագրել

«Ատլետիկո դե Մադրիդ»-ն ամենահեղինակավոր և հանրահայտ իսպանական թիմերից է։ Ստեղծվել է 1903 թվականի ապրիլի 26-ին բասկ ուսանողների կողմից, որոնք սովորում էին Մադրիդում։

Մադրիդի «Ատլետիկոյի» հիմնական մարզաշապիկը հիմնադրման օրից կապույտ-սպիտակ էր։ Այն ժառանգվել էր թիմի մայր ակումբից՝ Բիլբաոյի «Ատլետիկից»։ 1911 թվականին մադրիդցիները փոխեցին իրենց խաղաշապիկի գույները։ Ամեն ինչ սկսվեց ակումբի ղեկավարներից մեկի՝ Խոան Էլորդույի Անգլիա կատարած ճամփորդությունից։ Անգլիայից նա պիտի «Ատլետիկի» և «Ատլետիկոյի» համար բերեր «Բլեքբերն Ռովերսի» կապույտ-սպիտակ մարզաշապիկը։ Խոան Էլորդուն շուտով լուրջ խնդրի առաջ կանգնեց։ «Բլեքբերն Ռովերսի» մարզաշապիկներից բավական քանակությամբ չգտնվեց ու քանի որ կողմնորոշվելու համար քիչ ժամանակ էր մնում, Էլորդուն վերցրեց այն ամենը ինչ գտավ՝ «Սաութհեմփթոնի» կարմիր-սպիտակ մարզաշապիկը։ Այդ օրվանից Մադրիդի «Ատլետիկոն» ունեցավ իր գույները։

21-րդ դարի վերելքԽմբագրել

Ատլետիկոն 21-րդ դարում իր վերելքն ապրեց այն ժամանակ, երբ թիմը 2011 թվականին գլխավորեց Դիեգո Սիմեոնեն։ Ակումբը 2012 թվականի մայիսի 9-ին հաղթեց ՈւԵՖԱԵվրոպայի լիգան՝ պարտության մատնելով Ատլետիկ Բիլբաոյին 3-0 հաշվով։ Նույն թվականի օգոստոսի 31-ին Ատլետիկոն հաղթեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը՝ 4-1 հաշվով հաղթելով Չելսիին։ 2013 թվականի մայիսի 17-ին Սիմեոնեի շնորհիվ Ատլետիկոն նվաճեց Իսպանիայի գավաթը՝ հաղթելով Ռեալ Մադրիդին 2-1 հաշվով, այն էլ Ռեալի մարզադաշտում։ Սիմեոնեի ղեկավարությամբ 2012-13 մրցաշրջանում Ատլետիկոն առաջնությունը ավարտեց երրորդ տեղում։ Սիմեոնեն 2014 թվականին Չեմպիոնների Լիգայում թիմին 40 տարվա ընդմիջումից հետո կարողացավ դուրս բերել կիսաեզրափակիչ՝ հաղթելով Բարսելոնային։ Կիսաեզրափակչում Ատլետիկոն, ընդհանուր 3-1 հաշվով հաղթելով Չելսիին, կարողացավ դուրս գալ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ իր պատմության մեջ երկրորդ անգամ, որտեղ պարտվեց Ռեալ Մադրիդին։ 2016 թվականին Չեմպիոնների Լիգայում նույնպես Ատլետիկոն դուրս եկավ եզրափակիչ և նորից պարտվեց Ռեալ Մադրիդին՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում։

 
Դիեգո Սիմեոնե

Ներկա կազմԽմբագրել

2017 թվականի օգոստոսի 26-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
1   ԴՊ ԱԴԱՆ
2   ՊՇ Դիեգո Գոդին  
3   ՊՇ Ֆիլիպե Լուիս
5 Կաղապար:Դրոշավորում/ԳԱՆԱ ԿՊ Թոմաս Պարտեյ
6   ԿՊ Կոկե  
7   ՀՐ Անտուան Գրիզման
8   ԿՊ Սաուլ Նիգես
9   ՀՐ Նիկոլա Կալինիչ  
10 Կաղապար:Դրոշավորում/ԱՐԳԵՆՏԻՆԱ ՀՐ Կորեա
11   ԿՊ Թոմաս Լեմարը
32   ՀՐ Բորժա
Դիրք Խաղացող
13   ԴՊ Յան Օբլակ
14   ԿՊ Ռոդրի  
15   ՊՇ Ստեֆան Սավիչ
31   ԴՊ Միգել Սան Ռոման
37   ԴՊ Ալեքս Դոս Սանտոս
19   ՀՐ Դիեգո Կոստան
20 Կաղապար:Դրոշավորում/ԻՍՊԱՆԻՅԱ ՊՇ Խուանֆրան
21   ՊՇ Լուկաս Հերնանդես
22 Կաղապար:Դրոշավորում/ԻՍՊԱՆԻՅԱ ՀՐ Մորատա
24   ՊՇ Խոսե Գիմենեզ
23   ՊՇ Վիտոլո

ՆվաճումներԽմբագրել

ԱզգայինԽմբագրել

ՄիջազգայինԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 annual report — 2016.

Արտաքին հղումներԽմբագրել