Շանդոր Պետեր Կոչիշ (հունգ.՝ Kocsis Sándor Péter, սեպտեմբերի 21, 1929(1929-09-21)[1][2][3][…], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն - հուլիսի 22, 1979(1979-07-22)[2], Բարսելոնա, Իսպանիա), հունգարացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է եկել Հունգարիայի հավաքականում, զբաղեցնում է երկրորդ տեղը հավաքականի պատմության լավագույն ռմբարկուների շարքում. 68 խաղում նա խփել է 75 գոլ։ Գլխով լավ խաղալու համար նրան կոչել են «Ոսկե գլուխ»։

Շանդոր Կոչիշ
Kocsis Sándor Péter
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Շանդոր Պետեր Կոչիշ
Ազգությունը Հունգարացի
Քաղաքացիությունը Հունգարիա Հունգարիա
Մականուն Ոսկե գլուխ
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 21, 1929(1929-09-21)[1][2][3][…]
Ծննդավայր Բուդապեշտ, Հունգարիա
Մահվան ամսաթիվ հուլիսի 22, 1979(1979-07-22)[2] (49 տարեկան)
Մահվան վայր Բարսելոնա, Իսպանիա
Հասակ 177 սմ
Դիրք Հարձակվող
Պատանեկան կարիերա
1943-1946 Հունգարիա Կեբանյա Տորնա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1946-1950 Հունգարիա Ֆերենցվարոշ 89 (70)
1950-1956 Հունգարիա Հոնվեդ 160 (176)
1957-1958 Շվեյցարիա Յանգ Ֆելոուզ 11 (7)
1958-1965 Իսպանիա Բարսելոնա 75 (42)
1946-1965 Ընդհանուր կարիերայում 335 (295)
Ազգային հավաքական
1948-1956 Հունգարիա Հունգարիա 68 (75)
Մարզչական կարիերա
1972-1974 Իսպանիա Էրկուլես
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Հունգարիայի ազգային հավաքականում Կոչիշը խաղացել է 1948 թվականից մինչև 1956 թվականը։ 1954 թվականի աշխարհի առաջնության ժամանակ նա դարձել է լավագույն ռմբարկու՝ խփելով 11 գոլ, ինչը երկրորդ արդյունքն է առաջնության պատմության մեջ։ Այդ առաջնությունում Հունգարիան գրավեց երկրորդ տեղը, իսկ Կոչիշը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով երկու հեթ-տրիկ ձևակերպեց աշխարհի 1 առաջնության ընթացքում։ Հավաքականում խաղալու ընթացքում նա 7 անգամ խփել է երեքական գոլ[4]։

Իր կարիերայի մեծ մասը նա անցկացրել է Բուդապեշտի «Հոնվեդ» ակումբում։ Մեկ մրցաշրջան անցկացնելով Ցյուրիխի «Յանգ Ֆելոուզ Յուվենտուս» ակումբում՝ 1958 թվականին Շանդոր Կոչիշը Լասլո Կուբալայի առաջարկով տեղափոխվել է «Բարսելոնա»։ 1960/61 մրցաշրջանում մասնակցել է Եվրոպայի չեմպիոնների գավաթի առաջնութան եզրափակչին, խփել է գոլ, սակայն դա չի օգնել նրա թիմին, որը պարտություն է կրել «Բենֆիկայից»։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 1966 թվականին։

1979 թվականի հունիսի 2-ին 49-ամյա Շանդոր Կոչիշն ինքնասպանություն է գործել՝ դուրս նետվելով Բարսելոնայի հիվանդանոցի չորրորդ հարկի պատուհանից։ Նա հիվանդանոց էր տեղափոխվել ավտովթարից հետո։ Ինքնասպանության դրդապատճառներց մեկն է համարվում Կոչիշի անբուժելի հիվանդությունը, որի պատճառով նա ուժեղ ցավեր էր զգում ստամոքսում։ Կոչիշն ինքնասպանություն է գործել վիրահատությունից երկու օր առաջ։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Օլիմպիական չեմպիոն - 1952
  • Աշխարհի փոխչեմպիոն - 1954
  • Կենտրոնական Եվրոպայի գավաթի մրցանակակիր - 1953
  • Տոնավաճառների գավաթի մրցանակակիր - 1960
  • Եվրոպայի չեմպիոների գավաթի առաջնության եզրափակչի մասնակից - 1961
  • Հունգարիայի հնգակի չեմպիոն - 1949, 1950, 1952, 1954, 1955
  • Իսպանիայի երկակի չեմպիոն - 1959, 1963
  • Իսպանիայի գավաթի երկակի դափնեկիր - 1959, 1963
  • Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու 1954 (11 գոլ)
  • Հունգաիայի հավաքականի ռեկորդակիր աշխարհի առաջնություններում խփած գոլերի քանակով - 11 գոլ
  • Հունգարիայի լավագույն ֆուտբոլիստ - 1954
  • Հունգարիայի առաջնության լավագույն ռմբարկու - 1951, 1952, 1954
  • Աշխարհի առաջնությունների ռեկորդակիր հեթ-տրիկների քանակով

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Կարիերա խմբագրել

Թիմ Ժամանակաշրջան Պաշտոնական
խաղեր
ոչ պաշտոնական
խաղեր
Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ֆերենցվարոշ 1946-1950 89 70 29 37 118 107
Հոնվեդ 1950-1957 176 216 60+ 84+ 236+ 300+
Յանգ Ֆելոուզ 1957-1958 11 7 3+ 1+ 14+ 8+
Բարսելոնա 1958-1965 126 82 92 71 218 153
Հունգաիա 1948-1956 68 75 63+ 163+ 131+ 238+
Վալենսիա 1961 - - 2 2 2 2
Բուդապեշտի հավաքական 1952-1956 - - 3+ 2+ 3+ 2+
Այլ[5] 1952-1966 - - 5+ 6+ 5+ 6+
Ընդհանուր կարիերայի ընթացքում 470 450 257+ 366+ 727+ 816+

Ակումբային կարիերա խմբագրել

Ակումբային կարիերա
Ակում Մրցաշրջան Լիգա[6] Գավաթներ[7] Եվրագավաթներ[8] Ընդհանուր Ընկերական
խաղեր
Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ֆերենցվարոշ 1945/46 5 0 - - - - 5 0 0 0 5 0
1946/47 3 2 - - - - 3 2 1 0 4 2
1947/48 21 5 - - - - 21 5 6 8 27 13
1948/49 30 33 - - - - 30 33 18 20 48 53
1949/50 30 30 - - - - 30 30 4 9 34 39
Ընդհանուր 89 70 0 0 0 0 89 70 29 37 118 107
Հոնվեդ 1950 15 24 - - - - 15 24 5 9 20 33
1951 26 30 1 3 - - 27 33 8 10 35 43
1952 26 35 3 13 - - 29 48 4 9 33 57
1953 25 24 - - - - 25 24 3 5 28 29
1954 26 33 5 13 - - 31 46 10 20 41 66
1955 21 17 1 3 4 6 26 26 6 5 32 31
1956 21 13 0 0 2 2 23 15 22+ 23+ 45+ 38+
1957 0 0 - - - - 0 0 2+ 3+ 2+ 3+
Ընդհանուր 160 176 10 32 6 8 176 216 60+ 84+ 236+ 300+
Յանգ Ֆելոուզ 1957/58 11 7 0 0 0 0 11 7 3+ 1+ 14+ 8+
Ընդհանուր 11 7 0 0 0 0 11 7 3+ 1+ 14+ 8+
Բարսելոնա 1957/58 - - - - - - 0 0 3 5 3 5
1958/59 4 4 6 11 0 0 10 15 13 16 23 31
1959/60 9 3 0 0 4 5 13 8 5 6 18 14
1960/61 10 4 1 1 9 6 20 11 12 15 32 26
1961/62 20 17 2 0 8 6 30 23 23 13 53 36
1962/63 9 2 7 3 1 1 17 6 13 6 30 12
1963/64 19 12 6 4 4 3 29 19 16 6 45 25
1964/65 4 0 0 0 3 0 7 0 4 3 11 3
1965/66 - - - - - - 0 0 3 1 3 1
Ընդհանուր 75 42 22 19 29 21 126 82 92 71 218 153
Ընդհանուր կարերայի ընթացքում 335 295 32 51 35 29 402 375 184+ 193+ 586+ 568+

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://fr.fifa.com/news/y=2014/m=9/news=21-septembre-1929-la-naissance-d-un-magicien-2442180.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. «Herrera: More than just catenaccio». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
  5. Ոչ պաշտոնական հավաքական թիմեր։
  6. Ներառյալ 1956 թվականի առաջնության՝ չեղյալ համարված խաղերը
  7. Հունգարիայի գավաթ, Իսպանիայի գավաթ
  8. Եվրոպայի չեմպիոների գավաթ, Տոնավաճառների գավաթ, ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթ, Միտրոպայի գավաթ։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շանդոր Կոչիշ» հոդվածին։