Նեյմար

բրազիլական Ֆուտբոլիստ

Նեյմար դա Սիլվա Սանթոս Ջունիոր (պորտ.՝ Neymar da Silva Santos Júnior, փետրվարի 5, 1992(1992-02-05)[2][3][4][…], Mogi das Cruzes, Սան Պաուլու, Բրազիլիա[2]), բրազիլացի ֆուտբոլիստ, սաուդական Ալ Հիլալ ֆուտբոլային ակումբում[5] և Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Նեյմար
պորտ.՝ Neymar
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Նեյմար Ջունիոր
Ազգությունը Բրազիլացի
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Մականուն նեյմար, Նեյլոնմարադոնա[1]
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 5, 1992 (32 տարեկան)
Ծննդավայր Սան Պաուլո, Բրազիլիա
Հասակ 175
Քաշ 65
Դիրք Հարձակղվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ալ Հիլալ
Համար 10
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2013 Բրազիլիա Սանթոս 103 (54)
2013-2017 Իսպանիա Բարսելոնա 123 (68)
2017-2023 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն 56 (49)

Ազգային հավաքական
2009 Բրազիլիա Բրազիլիա Մ-17 3 (1)
2011 Բրազիլիա Բրազիլիա Մ-20 7 (9)
2012 Բրազիլիա Բրազիլիա (օլիմպ.) 13 (8)
2010- Բրազիլիա Բրազիլիա 103 (64)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ Նոյեմբերի 13, 2015:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ Սեպտեմբերի 5, 2015

Տասնմեկ տարեկանում ընդունվել է Սանթոսի մանկապատանեկական ակադեմիա, իսկ 2009 թվականից հանդես է եկել թիմի հիմնական կազմում։ Հենց այդ տարի նա ճանաչվեց բրազիլական Լիգա Պաուլիստա մրցաշարի լավագույն երիտասարդ խաղացողը։ 2010 թվականին Սանթոսի կազմում նա դարձավ Սան Պաուլո նահանգի չեմպիոն (մրցաշրջանի լավագույն խաղացող) և Բրազիլիայի գավաթակիր (դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն՝ խփելով 11 գոլ)։ Մրցաշրջանի արդյունքում նա ճանաչվեց Լիգա Պաուլիստայի լավագույն խաղացող ու լավագույն հարձակվող և Բրազիլիայի առաջնության լավագույն հարձակվող։ Բոլոր մրցաշարերում նա անցկացրեց 62 հանդիպում և խփեց 42 գոլ։ Արժանացել է ՖԻՖԱ-ի Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակի Ֆլամենգոյի դեմ խաղում խփած գոլի համար։ 2011 թվականին նրա շնորհիվ թիմը նվաճել է Լիբերտադորեսի գավաթը, ինչը թիմին չէր հաջողվել անել 1963 թվականից։

2013 թվականի ամռանը նա դարձավ իսպանական Բարսելոնայի խաղացող, որը նրա համար վճարեց 57 միլիոն եվրո։ 2014/15 մրցաշրջանում թիմի հետ կատարեց «ոսկե հետ-թրիկ»՝ հաղթելով Իսպանիայի առաջնությունում, Իսպանիայի գավաթում և Չեմպիոնների Լիգայում։

Նեյմարը ընդգրկվեց Բրազիլիայի մինչև տասնյոթ տարեկանների թիմում։ 2010 թվականի օգոստոսի 10-ին՝ 18 տարեկանում նշեց իր դեբյուտը հավաքականի կազմում ԱՄՆ-ի հավաքականի դեմ ընկերական խաղում (2:0)։ Այս խաղում նա խփեց իր առաջին գոլը «պենտակապեոնների» կազմում։ 2013 թվականի հունիսին նա դարձավ Կոնֆեդերացիաների գավաթի Տարվա լավագույն ֆուտբոլիստ[6], որը նա հաղթել էր հավաքականի կազմում։ Հարձակվողի հաշվում կար 4 գոլ և 2 գոլային փոխանցում։ Առաջնության ընթացքում անցկացրած հինգ խաղերից չորսում ճանաչվել է հավաքականի Լավագույն խաղացող։ 2014 թվականի աշխարհի առաջնությունում խփեց չորս գոլ, սակայն 1/4-ում՝ Կոլումբիայի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել ելույթները։ Առաջնությունից հետո նա արժանացավ առաջնության լավագույն ռմբարկուի բրոնզե խաղակոշիկի։

Ակումբային Կարիերա խմբագրել

 
Նեյմարը Սանթոսի կազմում

Նեյմարը ծնվել է վաճառականների ընտանիքում։ Նա ուներ նաև մի քույր՝ Ռաֆաելլան։ Նեյմարը 1999 թվականին ընդունվեց «Սանթոս» ակումբի ակադեմիա։ Դեռ երիտասարդ տարիքից նա հանդիպումներ էր անցկացնում առաջին թիմի հետ։ Նեյմարով հետաքրքրված էին Եվրոպական մի շարք ակումբների՝ «Մանչեսթեր Սիթին», «Ռեալ Մադրիդը», «Արսենալը», «Բարսելոնան», «Չելսին» և «Միլանը»։ Ընտանիքի հետ միասին տեղափոխվեց Սան Պաուլո, որտեղ ընդունվեց տեղի ակադեմիա։ Նրան կնքեցին «Նոր Ռոբինիո» մականունով։ Մասնագետները նրա խաղը գնահատում էին հրաշալի և նրան համարում ապագա ֆուտբոլային աստղ։ 12 տարեկանում Նեյմարը տեղափոխվեց «Ռեալ Մադրիդի» ակադեմիա, բայց կարճ ժամանակ անց վերադարձավ Բրազիլիա, որտեղ արդեն հանդես էր գալու «Սանթոսի» ակադեմիայում։ Նա «Սանթոսում» կրկին փայլում էր և ցուցադրում հրաշալի խաղ։ «Սանթոսի» ղեկավարությունը 1 միլիոն ռեալ առաջարկեց Նեյմարի ընտանիքին, որպեսզի ֆուտբոլիստը մնար ակումբի ակադեմիայում։ Նա նաև հրավիրվեց Բրազիլիայի Մ-15 տարեկանների հավաքական և մասնակցեց Հարավային Ամերիկայի մրցաշարին։

Պատանեկան տարիներ խմբագրել

Նեյմարը ծնվել է ոսկերչական իրերի առևտրական Նեյմար Սանթոսի[7] և Նադին Սանթոսի ընտանիքում, ավելի ուշ ծնվել է նրա քույրը, որին անվանել են Ռաֆաելլա[8]։ Նեյմարը Սանթոսի սան է, որտեղ գնացել է 1999 թվականին[7]։ Երիտասարդ տարիքում, երբ նա նույնիսկ իր դեբյուտը չէր նշել թիմի հիմնական կազմում, նրանով սկսեցին հետաքրքրվել եվրոպական ակումբներ Մանչեսթեր Սիթին, Բարսելոնան, Ռեալ Մադրիդը, Արսենալը, Չելսին և Միլանը[9], որոնք սկաուտների օգնությամբ հետևեցին նրա խաղին Կոպինեում, Սան Պաուլոյի երիտասարդական առաջնության շրջանականերում, որի ժամանակ հարձակվողը հանդես եկավ փայլուն կերպով և ստացավ նոր մականուն՝ «Նոր Ռոբինիո»։ Նույնիսկ 14 տարեկանում նա հաճախել է Ռեալի ակադեմիա, բայց ընտանիքին կարոտելու պատճառով վերադարձել է Բրազիլիա[10]։ Այլ աղբյուրների համաձայն՝ Սանթոսը Նեյմարի ընտանիքին վճարել էր 1 միլիոն ռեալ, որպեսզի նա մնա ակադեմիայի թիմում[8], որտեղ մարզվում էր Լիմի ղեկավարությամբ, ով 1960-ական թվականների անվանի ֆուտբոլիստ էր[11]։ Marca պարբերականի տեղեկությամբ՝ Նեյմարը պատրաստ էր տեղափոխվել Ռեալ, եթե նրա հորը և գործակալին վճարեին 60 հազար դոլլար, բայց «Արքայական ակումբը մերժեց»[12]։ Նեյմարը փայլուն խաղաց հարավամերիկյան առաջնությունում, որին մասնակցեց մինչև 15 տարեկանների հավաքականի կազմում։

«Ռեալ Մադրիդ» խմբագրել

2006 թվականին մարտի 30-ին հազիվ 14 տարեկան Նեյմարը կարող էր տեղափոխվել «արքայական ակումբ»։ 2006-ի մարտին Նեյմարը Սան Պաուլոյի օդանավակայանից մեկնեց Մադրիդ։ Նեյմարը Իսպանիայում անցկացրեց 3 շաբաթ, ակումբը վարորդով մեքենա էր հատկացրել նրան, որպեսզի ֆուտբոլիստը կարողանա շրջել և պատկերացում կազմել Մադրիդի «Ռեալին» պատկանող սպորտային բազմաթիվ համալիրների մասին։ Բժշկական զննումն անցավ բարեհաջող, և նրա առաջին մարզումը տպավորեց Մադրիդի «Ռեալի» մազիչներին։ Նեյմարը հիանալի էր խաղում և մարզումների ժամանակ բազմաթիվ գոլեր էր խփում, որոշ հաշվարկներով՝ մինչև 27 գնդակ։Կարծես թե նա բավական հեշտ էր հարմարվել թիմին և երջանիկ էր Մադրիդում։ Սակայն նա այդպես էլ Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիր չկնքնեց։ Կատարվածի տարբեր պատճառներ են ներկայացվում։ Նեյմարի հայրն ասաց, որ պատճառը «կարոտախտն» էր։ Ըստ նրա՝ Ժունինյոն օրեցօր ավելի ու ավելի էր տխրում, նա կորցրել էր իր բնական ուրախությունը։ Մի խոսքով Նեյմարի հոր վարկածով՝ Նեյմարը հետևեց իր սրտի կանչին, թեև նրա համար հեշտ չէր հրաժարվել նոր կյանքից և հսկայական փողերից։

«Սանթոս» խմբագրել

Մրցաշրջան 2009 խմբագրել

2008 թվականին Նեյմարը կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Սանթոսի» հետ՝ մինչ 2014 թվական։ «Սանթոսը» Նեյմարին չկորցնելու համար սահմանել էր բարձր հրաժարագին և բարձր աշխատավարձ, սակայն մի շարք ակումբներ համառ պայքարում էին Նեյմարի համար։ 2009 թվականի մարտի 7-ին իր դերբյուտային խաղը անցկացրեց «Սանթոսի» գլխավոր թիմում «Օեստե» ակումբի դեմ՝ փոխարինման դուրս գալով Մաուրիսիո Մոլինույի փոխարեն։ Մեկ շաբաթ անց «Մոժի-Միրին» ակումբի դեմ խաղում նա խփեց իր առաջին գոլը հիմնական թիմի կազմում։ 2009 թվականի մարտի 24-ին լուրեր պտտվեցին, որ Նեյմարով հետաքրքրված են Մոսկվայի «ԲԿՄԱ»-ն և իտալական «Միլանը»։

Մրցաշրջան 2010 խմբագրել

2010 թվականի գարնանը՝ Սանթոսի կազմում Նեյմարը հաղթեց իր առաջին մրցանակը մեծահասակների առաջնությունում. նա դարձավ Սան Պաուլո նահանգի առաջնության հաղթող, ինչպես նաև ճանաչվեց առաջնության Լավագույն խաղացող[13]։ Ապրիլի 15-ին՝ Բրազիլիայի գավաթի խաղարկության 1/16-րդի շրջանակներում Գուարանի դեմ խաղում, Նեյմարը խփեց 5 գոլ, իսկ նրա թիմը հաղթեց 8:1 հաշվով[14]։ Արդյունքում Սանթոսը հաղթեց երկրի գավաթը, իսկ Նեյմարը 11 գոլով դարձավ առաջնության Լավագույն ռմբարկու։ Ամռանը Սանթոսը Վեսթ Հեմից առաջարկ ստացավ, որ Նեյմարը 15 միլիոն եվրոյով տեղափոխվի Վեսթ Հեմ[15], նրանով հետաքրքվում էր նաև Չելսին որ առաջարկում էր 20 միլիոն եվրո[16]։ Հետո «կապույտները» գումարը բարձրացրին մինչև 26 միլիոն եվրո[17]։ Օգոստոսի 20-ին Նեյմարը հայտարարեց, որ ցանկանում է մնալ ակումբում[18], որոշեց ընդունել Սանթոսի՝ հնգամյա պայմանագիր կնքելու առաջարկը։ Նա ասաց.

  Միայն գումարով երջանիկ չես լինի։ Ես Սանթոսից գոհ եմ և ցանկանում եմ հանդես գալ այս ակումբում։ Այդ որոշումը ես կայացրեցի դժվար։ Բայց Աստված ինձ տվեց ուժ և իմաստություն, որպեսզի կայացնեմ ճիշտ որոշում։ Հիմա ես մտածում եմ միայն Սանթոսի և նրա հաղթանակների մասին[19].  

Ամռանը մի շարք եվրոպական ակումբներ Նեյմարի համար պատրաստ էին վճարել 45 միլիոն եվրո։

Մրցաշրջան 2011 խմբագրել

Հուլիսի 27-ին Նեյմարը դուբլ ձևակերպեց Բրազիլիայի առաջնությունում «Ֆլամենգոյի» դեմ խաղում։ Նա, շրջանցելով մրցակցի բոլոր ֆուտբոլիստներին, գրավեց դարպասը, որի վերաբերյալ բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Կարեկան ասել է. «Այսպիսի գոլեր խփում են միայն հզորագույն ֆուտբոլիստները կարող են խփել։ Այնպիսի տպավորություն էր, որ ես վիդեխաղ էի դիտում։ 11 համարի մարզաշապիկը չէր պատկանում Նեյմարին, բայց նա հասավ դրան։ Նա խփեց այնպիսի գոլ, որ չէր կարող խփել անգամ Պելեն» ։ Ինքը Պելեն, Նեյմարին համարում էր աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։ Այդ գոլի համար Նեյմարը ստացավ տարվա լավագույն գոլ մրցանակը։

2011 թվականի օգոստոսին «Սանթոսը» պայմանագիրը երկարաձգելու առաջարկ կատարեց Նեյմարին, իսկ «Ռեալ Մադրիդը» Նեյմարի համար պատրաստ էր վճարել 58 միլիոն Եվրո։ Հոկտեմբերի 29-ին նա 4 գոլ խփեց «Ատլետիկո Պարանաենսե» ակումբի դարպասը։ Նոյեմբերի 9-ին Նեյմարը երկարաձգեց «Սանթոսի» հետ գործող պայամանագիրը մինչ 2014 թվականի հուլիսի 13։ Նեյմարի տարեկան աշխատավարձը կազմում էր 6,5 միլիոն Եվրո, իսկ նրա գինը 75 միլիոն Եվրո։ «Սանթոսը» ակումբի նախագահի խոսքերով, «Ռեալ Մադրիդի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն պայմանագրում նշել էր, որ Նեյմարը պարտավոր է հաճախի չփոխել իր սանրվածքը, իսկ «Սանթոսում» նա կարող է անել ցանկացած սանրվածք։ Մրցաշրջանի ավարտից հետո Նեյմարը ճանաչվեց Բրազիլիայի առաջնության տարվա լավագույն ֆուտբոլիստ, Հարավային Ամերիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ և նոմինացվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ։

Մրցաշրջան 2012 խմբագրել

2012 թվականի փետրվարի 6-ին Նեյմարը դուբլ ձևակերպեց «Պալմերիասի» դարպասը. դա 100-րդ գոլն էր իր պրոֆեսինալ կարիերայում։ Մարտ ամսին ըստ «Մասս Մեդիայի» լուրերի՝ «Բարսելոնան» արդեն պայմանավորվել էր Նեյմարի հետ, և նա տարեկան պիտի ստանար 14,5 միլիոն Եվրո։ Մարտի 8-ին Նեյմարը «Ինտերնացիոնալի» դեմ խաղում երեք գոլ խփեց։ Մարտի 30-ին նա երեք գոլ խփեց «Գուարատինգետային» և բարձրացավ 4-րդ հորիզոնական «Սանթոսի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուի ցուցակում՝ շրջանցելով Ռոբինիոյին։ Ապրիլի 26-ին Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում «Բոլիվարայի» դեմ խաղում տրիբունայից երկրպագուներից մեկը իր էր նետվ և վնասել էր Նեյմարին։ Ապրիլի 29-ին Նեյմարը երեք գոլ խփեց «Սան Պաուլուոյի» դարպասը։ 2012 թվականի հոկտեմբերին Նեյմարը ստացավ «Գեղեցիկ խաղ» մրցանակը՝ դառնալով երկրորդը Պելեից հետո, ով արժանացել է այս մրցանակին։ Նաև այդ մրցաշրջանում նա ճանաչվեց առանջնության լավագույն ռմբարկու՝ խփելով 42 գոլ 47 խաղում, իսկ այդ գոլերի մեկը, որը խփել էր «Ատլետիկո Մինիերոյի» դարպասը, ճանաչվեց առաջնության լավագույն գոլ։

Մրցաշրջան 2013 խմբագրել

2013 թվականի հունվարի 19-ին «Լիգա Պաուլիստա» մրցաշարում նա առաջին խաղում խփեց երկու գոլ, որտեղ «Սանթոսը» հաղթեց «Սաո Բերնարդոյին» 3-1 հաշվով։ 4 օր անց Նեյմարը «Բոտաֆեգոյի» դեմ խաղում նույնպես գոլ խփեց, և «Սանթոսը» հաղթեց 3-0 հաշվով։ «Լիգա Պաուլիստա» մրցաշարի պատասխան խաղում «Սանթոսը» կրկին հաղթեց «Սաո Բերնարդոյին» նույն՝ 3-1 հաշվով։ Նեյմարը այդ խաղում դարձավ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ 2013 թվականի մարտի 18-ին Նեյմարը հայտարարություն արեց. «Լավ է երբ առաջարկ ես ստանում եվրոպական մեծ ակումբներից, բայց ես այս պահին մտադրություն չունեմ փոխելու ակումբ»

Նեյմարի հայրը, ով նաև իր գործակալն էր, հայտնեց, որ Աշխարհի առաջնությունից հետո Նեյմարը պատրաստվում է տեղափոխվել Եվրոպա։ 2013 թվականի մայիսի 26-ին Նեյմարը իր վերջին հանդիպումը անցկացրեց «Սանթոսի» կազմում «Ֆլամենգոյի» դեմ։ Այդ խաղում նա խաղաց 90 րոպե, և խաղն ավարտվեց 0-0 հաշվով։

 
Նեյմարը ցուցադրությունը «Բարսելոնայում»

կազմում

«Բարսելոնա» խմբագրել

Տրանսֆեր խմբագրել

2013 թվականի մայիսի 26-ին իսպանական «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարեց Նեյմարի ձեռքբերման մասին։ Ըստ Marca պարբերականի՝ «Բարսելոնան» Նեյմարի համար վճարել է 50 միլիոն Եվրո, իսկ տարեկան 7 միլիոն Եվրո։ Նեյմարը ինքը հաստատեց այս տեղեկությունը Թվիթթերի միջոցով։ Հաջորդ օր հայտարարվեց, որ կնքվել է 5 տարվա պայմանագիր։ Նեյմարը տրանսֆերը «Բարսելոնայի» պատմության մեջ երկրորդն էր ամենաթանկ տրանսֆերների մեջ՝ Զլատան Իբրահիմովիչից հետո։ Հունիսի 3-ին Կամպ Նոու մարզադաշտում տեղի ունեցավ Նեյմարի ներկայացումը, որտեղ ներկա էին 56 500 հանդիսական։ Այդ օրը հայտնի դարձավ, որ «Բարսելոնան» Նեյամրի համար վճարել է 57 միլիոն Եվրո և Նեյմարի հրաժարագինը կազմեց 190 միլիոն Եվրո։

Մրցաշրջան 2013/2014 խմբագրել

Նեյմարի դերբյուտային խաղը «Բարսելոնայի» կազմում տեղի ունեցավ 2013 թվականի հուլիսի 30-ին, «Լեխիա» ակումբի դեմ։ Նա խաղադաշտ դուրս եկավ 79-րդ րոպեին, փոխարինելով չիլիացի Ալեքսիս Սանչեսիին։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի - 2-2 հաշվով։ Ժոան Գամպերի գավաթի խաղում, այդ տարի «Բարսելոնան» մրցում էր «Սանթոսի» դեմ։ Այդ խաղում Նեյմարը գոլային փոխանցում կատարեց Սեսկ Ֆաբրեգասին։ Այդ խաղում «Բարսելոնան» հաղթեց 8-0 հաշվով։ «Կապտանռնագույնների» կազմում Նեյմարը իր առաջին գոլը խփել է օգոստոսի 7-ին Թաիլանդի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում։ Խաղն ավարտվեց «Բարսելոնաի» ջախջախիչ հաղթանակով՝ 7-1: Առաջին պաշտոնական գոլը «Բարսելոնաի» կազմում խփել է Իսպանիայի գավաթի շրջանակներում, Ատլետիկո «Մադրիդի» դեմ խաղում՝ Վիսենտե Կալդերոն մարզադաշտում։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։ Պատասխան խաղում այդպեսել գոլ չխփվեց և «Բարսելոնան» առաջին հանդիպման ժամանակ, Նեյմարի խփած գոլի շնորհիվ նվաճեց գավաթը։ Սեպտեմբերի 7-ին Նեյմարը իր առաջին գոլը Իսպանիայի առաջնությունում, «Ռեալ Սոսիեդադի» դարպասը։ Հոկտեմբերի 10-ին Նեյմարը իր առաջին Էլ Կլասիկոն անցկացրեց, որը տեղի է ունեցավ Կամպ Նոու մարզադաշտում։ Այդ խաղում 18-րդ րոպեին Նեյմարը ստանալով Անդրես Ինիեստայի փոխանցումը, առաջ մղեց «Բարսելոնային»։ Երկրորդ խաղակեսում, ինքը Նեյմարը գոլային փոխանցում գրանցեց իր հաշվի, օգնելով գոլի հեղինակ դառնալ Ալեքսիս Սանչեսին։ Հանդիպման վերջնամասում «Ռեալ Մադրիդը» կճատեց հաշիվը, բայց նրանց ավելին անել՝ չհաջովեց։ Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-1: Առաջնության 12-րդ տուրում «Էսպանյոլի» դեմ խաղում, որտեղ մինչ նրա խաղադաշտ դուրս գալը ոչ-ոքի էր։ Նա խաղադաշտ դուրս գալով իր վրա վերցրեց խաղը և գոլային փոխանցում կատարեց Ալեքսիս Սանչեսին և «Բարսելոնան» հաղթեց 1-0 հաշվով։ Նեյմարը իր առաջին դուբլը ձևակերպել է «Վիլյառեալի» դեմ խաղում, որտեղ խաղղն ավարտվել է «Բարսելոնայի» կամային հաղթանակով՝ 2-1: Չեմպիոնների Լիգայի շրջանակներում, Սելտիկի դեմ խաղում, նա հեթ-տրիկ ձևակերպեց և խաղն ավարտվեց 6-1 հաշվով։ Մրցաշրջանի երկրորդ կեսում, «Լևանտեի» դեմ խաղում, Նեյմարը վնասվածք ստացավ 3-4 շաբաթով։ Վնասվածքի վերականգնումից հետո, նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ «Ռայո Վալեկանոի» դեմ խաղում՝ 82-րդ րոպեն, որտեղ հաշիվը 4-0 էր։ Խաղի 89-րդ րոպեներին Նեյմարը հիասքանչ գոլի հեղինակ դարձավ։ Եզրից շարժվելով կենտրոն, նա 25-27 մետրից պտտեցվաց հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ Խաղն ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով՝ 6-0: Փետրվարի 18-ին Չեմպիոնների Լիգա 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում, խաղադաշտ դուրս գալով 74-րդ րոպեին, նա գոլային փոխանցում կատարեց Դանիել Ալվեսին։ Այդ խաղում «Բարսելոնան» 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց։ Մարտի 24-ին Սանտյագո Բերնաբեու մարզադաշտում տեղի ունեցավ Էլ Կլասիկո։ Նեյմարը առաջին խաղակեսում գոլային փոխանցում կատարեց Լիոնել Մեսսիին և վաստակեց 11 մետրանոց։ Այդ խաղն ավարտվեց հյուրեր հաղթանակով՝ 3-4: 1/4 եզրափակչում, Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում, սակայն երկու խաղերի արդյունքում գրանցվեց 1-2 հաշիվը Մադրիդցիների օգտին, «Բարսելոնայից» միակ գոլ խփեց Նեյմարը։ Իսպանիայի գավաթի եզրափակչում «կապտանռնագույները» մրցում էին Մադրիդի «Ռեալի» դեմ։ Այդ խաղում «Բարսելոնան» պարտվեց 1-2 հաշվով։

Մրցաշրջան 2014/2015 խմբագրել

Երկրորդ մրցաշրջանը «Բարսելոնայի» կազմում Նեյմարը սկսեց բավականին հաջող։ Այդ մրցաշրջանում «կապտանռնագույները» ունեին հզոր հարձակվողական եռյակ՝ Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը և Նեյմարը։ 2014 թվականի սեպտեմբերի 13-ին Նեյմարը երկու գնդակ խփեց «Աթլետիկ Բիլբաոյի» դարպասը, որոնք հաղթական էին «Բարսելոնայի» համար։ Սեպտեմբերի 27-ին Նեյմարը առաջին հեթ-տրիկը ձևակերպես «Բարսելոնայի» կազմում, «Գրանադա» ակումբի դեմ խաղում, իսկ խաղն ավարտվեց «կապտանռնագույները» ջախջախիչ հաղթանակով՝ 6-0:Նա հադիպման ժամանակ աչքի ընկավ 26-րդ, 45-րդ և 66-րդ րոպեներին։ Սեպտեմբերի 30-ին Չեմպիոնների Լիգայի առաջին տուրում Նեյմարը բացեց խաղի հաշիվը, Պարկ դե Պրենս դաշտում ՊՍԺ-ի դարպասը խփելով գեղեցիկ գոլ, իսկ Բարսելոնան տանտերերին պարտվեց 2:3 հաշվով։ Սեպտեմբերի 27-ին Ռայո Վալեկանոյի դարպասը խփված գոլերից մեկը Նեյմարինն էր։ Հոկտեմբերի 26-ին կայացած Էլ-Կլասսիկոյում, որը տեղի ունեցավ Սանտյագո Բերնաբեուում, ՆԵյմարը բացեց խաղի հաշիվը 4-րդ րոպեին, գոլային փոխանցումը կատարեց Լուիս Սուարեզը, բայց հետո մադրիդցիները փոխեցին խաղի ընթացքը և հաղթեցին 3:1 հաշվով[20]։

Նոյեմբերի 8-ին Մեդիտերրանո մարզադաշտում Ալմերիայի դեմ ծանր խաղ անցկացվեց. Նեյմարը հավասարեցրեց խաղի հաշիվը՝ փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսում։ Խաղը ավարտվեց Բարսելոնայի հաղթանակով՝ 1:2 հաշվով։ Նոյեմբերի 22-ին մասնակցեց Սևիլիայի դեմ խաղին, խփեց գոլ և կատարեց 2 գոլային փոխանցում Լիոնել Մեսսիին (5:1)։ Նոյեմբերի 10-ին խփեց հաղթական գոլ ՊՍԺ-ի դարպասը, ինչը կատալոնացիներին թույլ տվեց դուրս գալ խմբային փուլից առաջին հորիզոնականով։ Նեյմարի գոլը հիանալի ստացվեց. նա ստացավ փոխանցում Ինիեստայից, գնդակն անցկացրեց հակառակորդի պաշտպանների միջով և տուգանային հրապարակից կատարեց հարված Սալվատոր Սիրիգուի պաշտպանած դարպասի հեռավոր անկյունը[21][22]։ Կապտանռնագույնները հաղթեցին հանդիպումը 3:1 հաշվով։

Հունվարի 9-ին բրազիլացին Իսպանիայի գավաթի առաջնությունում Էյբարի դարպասին դուբլ ձևակերպեց, իսկ Բարսելոնան հաղթեց 5:0 հաշվով։ Հունվարի 11-ին Պրեմիերայի 18-րդ տուրում մադրիդի Ատլետիկոյի դեմ խաղում խփված գոլերից մեկը նա հեղինակեց։ Հանդիպումը ավարտվեց կատալոնացիների վստահ հաղթանակով 3:1 հաշվով[23]։ Հունվարի 24-ին կայացած Էլչեի դեմ արտագնա խաղում Նեյմարը դարձավ հանդիպման Լավագույն խաղացողներից մեկը՝ խփելով խաղի վեց գոլերից չորսը։ Հարձակվողի հաշվին կար 2 գոլ, 1 ասիստ և վաստակեց 11 մետրանոց[24]։ Չորս օր անց բրազիլացին Իսպանիայի Գավաթի 1/4 եզրափակչում Ատլետիկոյի դեմ խաղում, նա աչքի ընկավ 9-րդ և 41-րդ րոպեներին, և Բարսելոնան 2:3 հաշվով դուրս եկավ հաջորդ փուլ[25]։ Փետրվարի 1-ին 21-րդ տուրի շրջանակներում կայացած Վիլյառեալի դեմ խաղում հավասարեցրեց խաղի հաշիվը, իսկ Բարսելոնան հաղթեց 2:3 հաշվով[26]։ Փետրվարի 8-ին Սան Մամես մարզադաշտում կայացած Ատլետիկի դեմ խաղում 5 գոլերից մեկը նա խփեց (2:5)։ Մարտի 4-ին կայացած Իսպանիայի գավաթում՝ Վիլյառեալի դեմ խաղում, նա դուբլ ձևակերպեց, որով կապտանռնագույնները 7 տարում 4-րդ անգամ դուրս եկան առաջնության եզրափակիչ[27]։

Մարտի 14-ին Էյբարի դեմ խաղը Նեյմարի 300-րդ հանդիպումն էր ակումբային մակարդակում[28]։

Ապրիլի 11-ին՝ Պրեմիերայի 31-րդ տուրի շրջանակներում, Ռամոն Սանչես Պիսխուն դաշտում կայացած Սևիլիայի դեմ խաղում, Նեյմարը կատալոնացիների հագուստով խփեց իր առաջին գոլը տուգանային հարվածից, (իսկ Բարսելոնան չկարողացավ հաղթել հակառակորդին (2:2)[29][30]։ Ապրիլի 15-ին Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչում, ՊՍԺ-ի դեմ արտագնա խաղում բացեց խաղի հաշիվը, իսկ կատալոնացիները վստահ հաղթանակ տարան 1:3 հաշվով[31]։ Ապրիլի 21ին Կամպ Նոուում ՊՍԺ-ի դեմ պատասխան խաղում դուբլ ձևակերպեց և սահմանեց միանգամից մի քանի ռեկորդ։ Առաջինը՝ Նեյմարը դարձավ պատմության միակ ֆուտբոլիստը, որը Չեմպիոնների Լիգայում խաղալով մի թիմի դեմ 4 անընդմեջ խաղ, գոլ է խփում չորս խաղերում անընդմեջ։ Երկրորդը՝ նրա գոլը դարձավ ակումբի համար եվրոգավաթներում 1000-րդ գոլը։ Երրորդը՝ նրա 2-րդ գոլը առաջնությունում նրա 10 գոլն էր. Նեյմարը դարձավ 2-րդ բրազիլացին, որը Չեմպիոնների Լիգայում և Լիբերտադորեսի գավաթում խփել է 10 և ավելի գոլ (ավելի շուտ սա կատարել էր Մարիո Ժարդելուն)[32][33][34]։ Մայիսի 9ին, Պրեմերայի 36-րդ տուրի շրջանակներում՝ Ռեալ Սոսեյդադի դեմ խաղում, Նեյմարը խփեց իր 50-րդ գոլը Բարսելոնայի կազմում (պաշտոնական խաղերում), որի համար նրանից պահանջվեց 87 խաղ[35]։ Մայիսի 12ին, Ալիանս Արենա մարզադաշտում՝ մյունխենի Բավարիայի դեմ արտագնա խաղում դուբլ ձևակերպեց, իսկ կապտանռնագույնները երկու հանդիպումների արդյունքում հաղթեցին հակառակորդին և դուրս եկան Չեմպիոնների Լիգայի եզրփակիչ (3:0 և 2:3)[36][37]:

Մայիսի 17-ին Բարսելոնան Վիսենտե Կալդերոնե դաշտում Ատլետիկո Մադրիդին հաղթեց 1:0 հաշվով և դարձավ Իսպանիայի առաջնության չեմպիոն, իսկ Բրազիլացին 22 գոլով դարձավ Պրեմիերայի 3-րդ ռմբարկուն[38]։ Մայիսի 30ին Իսպանիայի Գավաթի եզրափակչում Ատլետիկի դարպասը խփեց հաղթական գոլ, Լուիս Սուարեզի փոխանցումից հետո։ Խաղը ավարտվեց 3:1 հօգուտ Բարսելոնայի[39][40]։ Տուրնիրի արդյունքում Նեյմարը և Սևիլիայի ֆուտբոլիստ Յագո Ասպասը 7 գոլով դարձան առաջնության լավագույն ռմբարկուներ։

Հունիսի 6-ին Նեյմարը դարձավ Չեմպիոնների Լիգայի հաղթող. տուրնիրի եզրափակչում, որը տեղի է ունեցել Բեռլինի Օլիմպիական Ստադիոնում՝ Բարսելոնան հաղթեց թուրինի Յուվենտուսին 3:1 հաշվով[41]։ Ինքը՝ հարձակվողը դարձավ խաղի Լավագույն խաղացողներից մեկը[42]։ Մրցույթի արդյունքում Նեյմարը 10 գոլով դարձավ առաջնության Լավագույն ռմբարկու, նրա հետ հավասար խփած գոլեր ունեին Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն[43]։ Բացի այդ, ՈւԵՖԱ-ի տարբերակով՝ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլի Լավագույն խաղացողն էր[44] և հայտնվեց տուրնիրի խորհրդանշական հավաքականում[45][46]։ Նաև այս մրցաշարում նա սահմանեց միանգամից մի քանի ռեկորդ։ Դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը Չեմպիոնների Լիգայի մեկ սեզոնում գոլ է խփել 2 1/8 եզրափակիչներում, 2 1/4 եզրափակիչներում և առաջնության եզրափակչում[47]։ Երկրորդը, դարձավ պատմության երկրորդ ֆուտբոլիստը, որը կարողացել է մեկ սեզոնում և՛ Չեմպիոնների Լիգայի, և՛ Լիբերտադորեսի Գավաթի եզրափակիչներում գոլ խփել (առաջին ֆուտբոլիստը եղել է Էռնան Կրեսպոն)[48]։

Պարի Սեն-Ժերմեն խմբագրել

2017 թվականին օգոստոսի 3-ին հայտարարվել է, որ հարձակվողը տեղափոխվում է «Պարի Սեն-Ժերմեն»[49]։ Տեղափոխությունից մի քանի ժամ առաջ հայտարարվել է, որ տրանսֆերը կարող է չեղարկվել ֆեյր-փլեյի ֆինասնական սահմանափակումների պատճառով և այն մասին, որ Լա Լիգան արգելափակել է գումարների փոխանցումը փարիզյան ակումբից կատալոնացիներին[50][51], սակայն արդյունքում իրավաբանների շնորհիվ տրանսֆերը կայացել է[52]։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ իրականում բրազիլացի ֆուտբոլիստը ինքնուրույն գնել է իր տրանսֆերը «Բարսելոնայից» 222 միլիոն եվրոյով[53][54][55][56]։ Խաղացողի տեղափոխման պաշտոնական հայտարարությունից հետո բազմաթիվ ֆուտբոլային մարզիչներ կասկածել են ֆինասնական ֆեյր-փլեյ՝ ենթադրելով, որ այն ավելի շատ ունի երաշխավորոկան բնույթ, քան արգելված[57]։

Ազգային Կարիերա խմբագրել

 
Նեյմարը, Անդրե Սանթոսի և Ռամիրեսի հետ միասին գոլը տոնելուց

2010 թվականին Պելեն ցանկացավ, որ Նեյմարին և իր թիմակից Գանոսոյին հրավիրեն Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքական, որպեսզի նրանք հավաքականի հետ մասնակցեն 2010 թվականի Ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը, բայց Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքական մարզիչ Դունգան նրանց համարեց շատ երիտասարդ և չհրավիրեց հավաքական։ Անգամ կազմակերպվել էր ստորագրահավաք, որը ստորագրել էին ավելին քանի 14 հազար մարդ և բացի այդ նրանք ցույցեր էին կազմակերպել Դունգայի տան առջև, սակայն Դունգան զանգեց ոստիկանություն։

2010 թվականի օգոստոսի 10-ին Նեյմարը դերբյուտը նշեց Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում Միացյալ Նահանգների ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ և հենց այդ խաղում էլ նա խփեց իր առաջին գոլը հավաքականի կազմում։ Այդ խաղն ավարտվեց բրազիլացիների վստահ հաղթանակով՝ 2-0: 2011 թվականի մարտի 27-ին Նեյմարի Շոտլանդիայի դեմ խաղում խփեց երկու գոլ, իսկ խաղն ավարտվեց 2-0 հաշվով։ Այդ խաղում նա վերցրեց և կերավ դաշտ նետված բանանը, դեմ գնալով ռասիզմին։ Բանանը խաղադաշտ էր նետել գերմանացի մի զբոսաշրջիկ։

Ամերիկայի 2011 թվականի գավաթի խաղարկության Վենեսուելայի հավաքականի դեմ խաղում նա ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ։ Հուլիսի 14-ին նույն խաղարկությունում Նեյմարը դուբլ ձևակերպեց Էկվադորի հավաքականի դեմ խաղում, ինչը օգնեց հավաքականին դուրս գալ քառորդ եզրափակիչ, սակայն հենց այդ փուլում 11 մետրանոցներով Բրազիլիային պարտվեց Ուրուգվայի հավաքականին։

2012 թվականի սեպտեմբերի 11-ին Նեյմարը հեթ-տրիկ ձևակերպեց Չինաստանի հավաքականի դարպասը, իսկ բրազիլացիք հաղթեցի ջախջախիչ 8-0 հաշվով։ Նոյեմբերի 14-ին Նեյմարը գոլ խփեց Կոլումբիայի հավաքականի դարպասը, սակայն չկարողացավ իրացնել 11 մետրանոցը։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։

 
Նեյմարը Իսպանիայի հավաքականի դեմ խաղում, Կոնֆեդերացիաների Գավաթի խաղարկության եզրափակչում

Կոնֆեդերացիաների 2013 թվականի Գավաթի խաղարկության խմբային փուլի բոլոր խաղերում Նեյմարը գոլի հեղինակ դարձավ և ճանաչվեց այդ հանդիպումների լավագույն ֆուտբոլիստ։ Կիսաեզրափակչում Ուրուգվայի հավաքականի դեմ խաղում Նեյմարի հարվածից հետո դարպասապահը հետ մղեց գնդակը, սակայն վրա հասած Ֆրեդը առաջ մղեց բրազիլացիքին։ Հանդիպման վերջնամասում Նեյմարի շնորհիվ հաջողության հասավ Պաուլինիոն և բրազիլացիք դուրս եկավ եզրափակիչ։ Եզրափակչում Իսպանիայի հավաքականի դեմ խաղում դարձավ գոլի հեղինակ։ Բրազիլիայի հավաքականը հաղթեց 3-0 հաշվով և դարձավ առաջնության չեմպիոն։

2014 թվականի մարտի 5-ին Նեյմարը ձևկերպես երկրորդ հեթ-տրիկը հավաքականի կազմում, Հարավաֆրիկյան Հանրապետություն հավաքականի դեմ խաղում, իսկ խաղն ավարտվեց 5-0 հաշվով։ Հունիսի 2-ին Նեյմարը հրավիրվեց Բրազիլիայի ազգային հավաքական, 2014 թվականի Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը մասնակցելու համար։ Մինչ այդ Պանամայի հավաքական դեմ ընկերական հանդիպմանը Նեյմարը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ խաղն ավարտվեց բրազիլացիքի վստահ՝ 4-0 հաղթանակով։

Նեյմարի հավաքականի կազմում իր 50-րդ հանդիպումն անցկացրեց Ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման խաղում, Խորվաթիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ։ Նեյմարը այդ խաղում 11 մետրանոցի շնորհիվ առաջ մղեց բրազիլացիքին, իսկ խաղն ավարտվեց Բրազիլիայի հավաքականի հաղթանակով՝ 3-1: Երրորդ խաղում Նեյմարը դուբլ ձևակերպեց Կամերունի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասը։ Նրանք դուրս եկան 1/8 եզրափակիչ։

Հուլիսի 4-ին Կոլումբիայի հավաքականի դեմ խաղի 88-րդ րոպեին մրցակցի պաշտպան Սունիգան կոպիտ խախտում թույլ տվեց Նեյմարի նկատմամբ, վնասելով նրա ողնաշարը։ Այդ վնասվածքի պատճառով Նեյմարը այլևս չկարողացավ օգնել Բրազիլիայի հավաքականին։

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից հետո Բրազիլիայի նորանշանակ մարզիչ Դունգան Նեյմարին նշանակեց թիմի ավագ։

Փաստեր խմբագրել

 
Նեյմարը Ռեդ Բուլ Արենայում (Նյու Ջերսի)

Նեյմարը չափազանց կրոնական մարդ է։ Նա անպայման շաբաթը մեկ անգամ այցելում է եկեղեցի և մասնակցում է նաև բարեգործական միջոցառումների։

Նեյմարը նաև ընկերության սեփականատեր է, որը իր հետ միասին կառավարում է իր ֆուտբոլային կուռքը՝ Ռոնալդոն։

2011 թվականի օգոստոսին ֆուտբոլային մրցավար Սանդրո Ռիչին դատի տվեց Նեյմարին՝ պատճառաբանելով, որ Նեյմարը իր Թվիթթերի էջում խմբագրում էր կատարել՝ մեղադրելով մրցավարին սխալ 11 մետրանոց Սանթոսի դարպասին, սակայն Նեյմարը հերքել էր՝ ասելով, որ իր էջը ենթարկվել էր հաքերային հարձակման, և իր անունից մեկ ուրիշն է գրել։

19 տարեկանում Նեյմարը հայր դարձավ։ Իր ընկերուհի Կարոլինան այդ ժամանակ 17 տարեկան էր։ Նրանք ունեցան որդի, ում անունը դրեցին Դավի Լուկա։

Նա դարձավ մի շարք հայտնի ապրանքանիշերի դեմքը՝ Nike, Red Bull GmbH, Sony, InBev, Unilever, Volkswagen:

Նեյմարը սկսեց վաստակել մեծ գումարներ և գնեց շքեղ ավտոմքենաներ, տուն և անգամ զբոսանավ։ Այժմ նա արդեն ունի իր սեփական ուղղաթիռը, որն արժե 8.4 միլիոն ֆունտ սթերլինգ։

2013 թվականին Նեյմարը նկարահանվեց նաև «Կյանքը սեր է» մի քանի կադրում։

Բնութագիր խմբագրել

Արագ, խորամանկ, խելացի և ճարպիկ՝ Նեյմարն առավելապես վտանգավոր է մեկը մեկի դեմ պայքարում, բայց կարող է փայլել հարձակման ցանկացած դիրքում, կարող է իր որակները ցույց տալ կենտրոնում կամ ճեղքեր գտնել մրցակցի խիտ պաշտպանության եզրերում իր խելահեղ անցումներով։ Նեյմարը մահացու զենք է ցանկացած պաշտպանության դիմաց։

Բրազիլիայի 10 համարը կարող է նաև քրտնաջան աշխատել թիմի համար, ճնշում գործադրելով մրցակցի վրա կամ օգնելով պաշտպանությունում։ Նրա հուժկու հեռահար հարվածների շնորհիվ նա առ այսօր իր կարիերայում մի քանի գեղեցիկ գոլեր է հեղինակել, մանավանդ տուգանայիններից, որի մասնագետ է դարձել Նեյմարը։

Անձնական կյանքը խմբագրել

 
Նեյմար

Հայրը՝ Նեյմար դա Սիլվա Սանթոս, մայրը՝ Նադին Գոնսալվես։ Նեյմարն ունի փոքր քույր` Ռաֆաելլա Բեկրա դա Սիլվան (11.03.1996 թ.)

2009 թվականին Նեյմարը սկսեց հանդիպել բրազիլուհի Կարոլինա Նոգեյրա Դանտասի հետ։ 2011 թվականի օգոստոսի 24-ին Կարոլինան, ով այդ ժամանակ 17 տարեկան էր Նեյմարին որդի պարգևեց, ում կոչեցին Դավի Լուկկա Նոգեյրա Դանտաս դա Սիլվա Սանտոս։ Որդու լույս աշխարհ գալու կապակցությամբ ֆուտբոլիստը ասել է. «Երբ ես առաջին անգամ տեսա Դավիին, ես չէի հավատում, որ նրա հայրն եմ, դա մեծ պատասխանատվություն է»։ Որդու ծնունդից հետո զույգը բաժանվեց։ Այժմ Նեյմարը ապրում է Իսպանիայում, իսկ որդին՝ Դավի Լուկկան, մոր՝ Կարոլինայի հետ ապրում է Սան Պաուլո քաղաքում։ 2013 թվականին լուրեր էին պտտվում, որ Նեյմարը հանդիպում է բրազիլուհի դերասանուհի Բրունա Մարկեզինիի հետ։ Սկզբում նրանք գաղտնի էին պահում իրենց հարաբերությունները, սակայն որոշ ժամանակ անց ֆուտբոլիստը խոստովանեց իր նոր սիրավեպի մասին։ Այս հարաբերություններն էլ սակայն երկար չտևեցին, 2014 թվականին զույգը հայտարարեց բաժանման մասին։ 2016 թվականին Բրունան և Նեյմարը նորից սկսեցին հանդիպել, սակայն նորից բաժանվեցին։ Այժմ Նեյմարը հանդիպում է բրազիլուհի Բրունա Բիանկարդիի հետ։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

2015 թվականի փետրվարի 1-ի դրությամբ[58]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Ազգային Ազգային առաջնություն Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բրազիլիա Բրազիլիայի առաջնություն Սերիա Ա Բրազիլիայի Մայրցամաքային Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնություն Պաուլիստա Ընդհանուր
Սանթոս 2009 33 10 3 1 - - 12 3 48 14
2010 31 17 8 11 2 0 - 19 14 60 42
2011 21 13 - 13 6 2 1 11 4 47 24
2012 17 14 - 14 9 - 16 20 47 43
2013 1 0 4 1 - - 18 12 23 13
Ընդհանուր 103 54 15 13 29 15 2 1 76 53 225 136
Իսպանիա Լա Լիգա Ֆուտբոլի Իսպանիայի գավաթ Եվրոպա Աշխարհի Ակումբային Առաջնություն Իսպանիայի Սուպերգավաթ Ընդհանուր
Բարսելոնա 2013-14 26 9 3 1 10 4 - 2 1 41 15
2014-15 33 22 3 4 5 3 - - 26 22
Ընդհանուր 81 49 6 5 15 7 - 2 1 67 37
Ընդհանուր Կարիերայում 183 102 76 18 44 22 2 1 78 54 292 173

Միջազգային խմբագրել

2014 թվականի նոյեմբերի 18-ի դրությամբ[59][60]

Ազգային հավաքական Տարի Խաղեր Գոլեր
Բրազիլիա 2010 2 1
2011 13 7
2012 12 9
2013 19 10
2014 14 15
Ընդհանուր 60 42

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Վայրը Հակառակորդ Գոլ Արդյունք Բնույթ
1 10 օգոստոսի, 2010 Մետլայֆ մարզադաշտ, Նյու Ջերսի, ԱՄՆ   ԱՄՆ 1-0 2-0 ընկերական
2 27 մարտի, 2011 Էմիրեյթս Մարզադաշտ, Լոնդոն, Անգլիա   Շոտլանդիա 1-0 2-0 ընկերական
3 2-0
4 13 հուլիսի, 2011 Մարիո Կեմպես Մարզադաշտ, Կորդովա, Արգենտինա   Էկվադոր 2-1 4-2 Ամերիկայի գավաթ 2011
5 4-2
6 10 օգոստոսի, 2011 Մերսեդես-Բենս Արենա-, Շտուտգարտ, Գերմանիա   Գերմանիա 2-3 2-3 ընկերական
7 28 սեպտեմբերի, 2011 Օլիմպիկո Դե Պարա Մարզադաշտ, Բելեմ, Բրազիլիա   Արգենտինա 2-0 2-0 Ամերիկայի Սուպերկլասիկո 2011
8 8 հոկտեմբերի, 2011 Կոստա Ռիկայի Ազգային Մարզադաշտ, Սան Խոսե, Կոստա Ռիկա   Կոստա Ռիկա 1-0 1-0 ընկերական
9 30 մայիսի, 2012 Ֆեդեքս-Ֆայլդ, Լանդովեր, ԱՄՆ   ԱՄՆ 1-0 4-1 ընկերական
10 10 սեպտեմբերի, 2012 Արրուդա Մարզադաշտ, Ռեսիֆի, Բրազիլիա   Բրազիլիա 2-0 8-0 ընկերական
11 5-0
12 6-0
13 19 September 2012 Սերա Դոուրադա Մարզադաշտ, Գոյանիա, Բրազիլիա   Արգենտինա 2-1 2-1 Ամերիկայի Սուպերկլասիկո 2012
14 11 հոկտեմբերի, 2012 Շվեդբանկ Մարզադաշտ, Մալմյո, Շվեդիա   Իրաք 5-0 6-0 ընկերական
15 16 հոկտեմբերի, 2012 Քաղաքային Մարզադաշտ, Վրոցլավ, Լեհաստան   Ճապոնիա 2-0 4-0 ընկերական
16 3-0
17 15 նոյեմբերի, 2012 Մետլայֆ մարզադաշտ, Նյու Ջերսի, ԱՄՆ   Կոլումբիա 1-1 1-1 ընկերական
18 6 ապրիլի, 2013 Ռամոն Ագիլեռա Մարզադաշտ, Սանտա Կուս Դե Լա Սիերա, Բոլիվիա   Բոլիվիա 2-0 4-0 ընկերական
19 3-0
20 24 ապրիլի, 2013 Մինիերաո Մարզադաշտ, Բելու Հորիզոնտի, Բրազիլիա   Չիլի 2-1 2-2 ընկերական
21 15 հունիսի, 2013 Բրազիլիայի Ազգային Մարզադաշտ, Բրազիլիա, Բրազիլիա   Ճապոնիա 1-0 3-0 ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների Գավաթ 2013
22 19 հունիսի, 2013 Կաստելաո Մարզադաշտ, Ֆորտալեզա, Բրազիլիա   Մեքսիկա 1-0 2-0 ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների Գավաթ 2013
23 22 հունիսի, 2013 Ֆոնտե-Նովա Մարզադաշտ, Սալվադոր, Բրազիլիա   Իտալիա 2-1 4-2 ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների Գավաթ 2013
24 30 հունիսի, 2013 Մարականա մարզադաշտ, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա   Իսպանիա 2-0 3-0 ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների Գավաթի եզրափակիչ 2013
25 7 սեպտեմբերի, 2013 Բրազիլիայի Ազգային Մարզադաշտ, Բրազիլիա, Բրազիլիա   Ավստրալիա 3-0 6-0 ընկերական
26 10 սեպտեմբերի, 2013 Ժիլլետ Մարզադաշտ, Ֆոկսբորո, ԱՄՆ   Պորտուգալիա 2-1 3-1 ընկերական
27 12 հոկտեմբերի, 2013 Սեուլ Ազգային Գավաթ Մարզադաշտ, Սեուլ, Կորեայի Հանրապետություն   Հարավային Կորեա 1-0 2-0 ընկերական
28 5 մարտի, 2014 Սոքեր Սիթի Մարզադաշտ, Յոհաննեսբուրգ, Հարավաֆրիկյան Հանրապետություն   Հարավաֆրիկյան Հանրապետություն 2-0 5-0 ընկերական
29 3-0
30 5-0
31 3 հունիսի, 2014 Օլիմպիկո Դե Պարա Մարզադաշտ, Բելեմ, Բրազիլիա   Պանամա 1-0 4-0 ընկերական
32 12 հունիսի, 2014 Արենա Կորինտիանս Մարզադաշտ, Սան Պաուլո, Բրազիլիա   Խորվաթիա 1-1 3-1 ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2014
33 2-1
34 23 հունիսի, 2014 Բրազիլիայի Ազգային Մարզադաշտ, Բրազիլիա, Բրազիլիա   Կամերուն 1-1 4-1 ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2014
35 2-1
36 5 սեպտեմբերի, 2014 Սան Լայֆ Մարզադաշտ, Ֆլորիդա, ԱՄՆ   Կոլումբիա 1-0 1-0 ընկերական
37 14 հոկտեմբերի, 2014 Ազգային մարզադաշտ, Կալանգ, Սինգապուր   Ճապոնիա 1-0 4-0 ընկերական
38 2-0
39 3-0
40 4-0
41 12 նոյեմբերի, 2014 Օլիմպիական Մարզադաշտ, Ստամբուլ, Թուրքիա   Թուրքիա 1-0 4-0 ընկերական
42 4-0

Նվաճումները խմբագրել

Ակումբային խմբագրել

  Սանթոս
  • Լիգա Պաուլիստայի հաղթող (3)։ 2010, 2011, 2012
  • Բրազիլիայի գավաթի հաղթող 2010
  • Լիբերտադորեսի Գավաթի հաղթող 2011
  • Հարավային Ամերիկա Ռեկոպայի հաղթող 2012

Արդյունքում 6 մրցանակ

  Բարսելոնա
  • Իսպանիայի առաջնության հաղթող- 2014/15,2015/2016
  • Իսպանիայի Գավաթի հաղթող -2014/2015,2015/2016,2016/2017
  • Իսպանիայի Սուպերգավաթի հաղթող- 2013
  • Չեմպիոնների Լիգայի հաղթող- 2014/2015

Արդյունքում 4 մրցանակ

  Բրազիլիայի հավաքական
  • Օլիմպիական չեմպիոն - 2016
  • Հարավային Ամերիկայի մանկապատանեկական առաջնության հաղթող 2011
  • Կոնֆեդերացիայի Գավաթի հաղթող 2013

Արդյունքում 2 մրցանակ

Անձնական խմբագրել

  • Լիգա Պաուլիստայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ 2009
  • Լիգա Պաուլիստայի լավագույն խաղացող (4)։ 2010, 2011, 2012, 2013
  • Լիգա Պաուլիստայի լավագույն հարձակվող (4)։ 2010, 2011, 2012, 2013
  • Բրազիլիայի առաջնության լավագույն հարձակվող (3)։ 2010, 2011, 2012
  • Բրազիլիայի Գավաթի լավագույն ռմբարկու 2010
  • Հարավային Ամերիկայի մանկական առաջնության լավագույն ռմբարկու 2011
  • Հարավային Ամերիկայի մանկական առաջնության լավագույն խաղացող 2011
  • Լիբերտադորեսի Գավաթի լավագույն խաղացող 2011
  • Բրազիլիայի առաջնության լավագույն խաղացող 2011
  • Հարավային Ամերիկա Ռեկոպայի լավագույն խաղացող 2012
  • Լիգա Պաուլիստայի լավագույն ռմբարկու 2012
  • Լիբերտադորեսի Գավաթի լավագույն ռմբարկու 2012
  • Տարվա լավագույն խաղացող 2012
  • Բրազիլիայի առաջնության խորհրդանշական հավաքականի անդամ (3)։ 2010, 2011, 2012
  • Լիբերտադորեսի Գավաթի խորհրդանշական հավաքականի անդամ 2012
  • Արժանացել է Արթուր Ֆրիդենրայհայ կոչմանը (2)։ 2010, 2012
  • Արմանդո Նոգեյրի մրցանակը հաղթող (2)։ 2011, 2012
  • Բրազիլական Ոսկե Գնդակի հաղթող 2011

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Neymaradona». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.
  2. 2,0 2,1 2,2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  5. «Neymar scores his 1st goal for Al-Hilal in Saudi club's Champions League win». www.aa.com.tr. Վերցված է 2024 թ․ հունվարի 10-ին.
  6. Бразилец Неймар признан лучшим игроком Кубка Конфедераций
  7. 7,0 7,1 «Neymar - O Menino da Vila». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  8. 8,0 8,1 «O reino encantado de Neymar». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  9. Счастливый в «Сантосе»(չաշխատող հղում)
  10. Неймар: не захотел остаться в «Реале», поскольку заскучал по дому
  11. 'O Santos vai se renovar sempre', diz Lima, o 'curinga' do esquadrão da Vila
  12. «Реал» не приобрёл Неймара, отказавшись заплатить за него $ 60 000
  13. «Meninos da Vila comandam a festa de encerramento do Paulistão 2010». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  14. «Neymar scores 5 goals, Robinho 2 in Santos' win». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  15. «Сантос» отказался продавать Неймара «Вест Хэму»(չաշխատող հղում)
  16. «Сантос» официально отказал «Челси» в продаже Неймара(չաշխատող հղում)
  17. «Пеле: Неймар не готов играть в Англии». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  18. «Неймар: на данный момент хочу остаться в «Сантосе»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  19. Неймар продлил контракт с «Сантосом»(չաշխատող հղում)
  20. «Реал» победил в «Классико»
  21. «Неймар забивает сумасшедший гол в ворота «ПСЖ»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  22. Отчёт матча «Барселона» - «ПСЖ» Лиги Чемпионов 2014-15
  23. «Барселона» обыграла «Атлетико» в 18-м туре Примеры
  24. «Барселона» разгромила «Эльче», Неймар и Месси сделали дубли
  25. Дубль Неймара вывел «Барселону» в полуфинал Кубка Испании
  26. «Барселона» одержала волевую победу над «Вильярреалом»
  27. «Барселона» вышла в финал футбольного Кубка Испании
  28. «Эйбар» – «Барселона». Неймар проводит 300-й матч на клубном уровне
  29. Первый гол Неймара со штрафного
  30. ««Барселона» упустила победу в матче против «Севильи»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  31. «Барселона» одержала победу над «ПСЖ»
  32. Неймар забил 1000-й гол «Барселоны» в еврокубках
  33. Неймар забил 1000-й мяч «Барсы» в еврокубках
  34. Неймар - второй бразилец, забивший не менее 10 голов в ЛЧ и Кубке Либертадорес
  35. «Барселона» - «Реал Сосьедад»: Неймар забил свой 50-й гол за сине-гранатовых
  36. Футболисты «Барселоны» обыграли «Баварию» и продлили победную серию в ЛЧ до 9 матчей
  37. ««Бавария» обыграла «Барселону», но не пробилась в финал Лиги чемпионов». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  38. «Барселона» победила «Атлетико» и в 23-й раз стала чемпионом Испании
  39. «Барселона» выиграла Кубок Испании
  40. Голы Месси и Неймара принесли «Барселоне» второй титул в сезоне
  41. «Барселона» победила «Ювентус» в финале Лиги чемпионов
  42. «Неймар и Суарес - герои финала Лиги чемпионов». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  43. Неймар ворвался в тройку
  44. Неймар признан лучшим игроком плей-офф Лиги чемпионов
  45. В символическую сборную ЛЧ по версии УЕФА включены десять игроков «Барселоны»
  46. Сборная Лиги чемпионов УЕФА-2014/15
  47. Неймар установил рекорд в финале Лиги чемпионов
  48. «Ювентус» - «Барселона». Неймар стал вторым игроком в истории, забившим в финалах Лиги чемпионов и Кубка Либертадорес
  49. «Neymar Jr au Paris Saint-Germain !» (ֆրանսերեն). psg.fr. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 3.8.2017-ին.
  50. «Трансфер Неймара может сорваться: испанская La Liga против». vesti.ru. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  51. «Ла Лига не приняла деньги за трансфер Неймара в «ПСЖ» - Футбол - Sports.ru». Sports.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  52. ««Барселона»: юристы Неймара выкупили футболиста за 222 миллиона евро». Eurosport. 2017 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  53. ««ПСЖ» объявил о переходе Неймара». Чемпионат.com. 2017 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  54. «FC Barcelona communiqué on Neymar Jr» (իսպաներեն). fcbarcelona.com. Վերցված է 3.8.2017-ին.
  55. «"Пари Сен-Жермен" объявил о переходе Неймара». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  56. «Неймар выкупил свой контракт с "Барселоной" за €222 млн». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  57. «Клопп: похоже, финансовый фэйр-плей не работает» (ռուսերեն). Վերցված է 4.8.2017-ին.
  58. «Neymar ESPN Stats». ESPN FC. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.
  59. «Neymar Soccerway Stats». Soccerway. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
  60. «Neymar». National Footbal Teams. Վերցված է 2014 թ․ մարտի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել