Արթուր Մելո

բրազիլական Ֆուտբոլիստ

Արթուր Մելո, կամ պարզապես Արթուր (պորտ.՝ Arthur Melo, օգոստոսի 12, 1996(1996-08-12)[1], Գոյանիա, Կենտրոնաարևմտյան տարածաշրջան (Բրազիլիա), Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Յուվենտուս ՖԱ և Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[2]։

Արթուր Մելո
Arthur Melo
Արթուրը Յուվենտուս կազմում 2021 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Arthur Henrique Ramos de Oliveira Melo
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 12, 1996(1996-08-12)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Գոյանիա, Կենտրոնաարևմտյան տարածաշրջան (Բրազիլիա), Բրազիլիա
Հասակ 171 սմ
Քաշ 73 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Լիվերպուլ
Համար 29
Պատանեկան կարիերա
2008-2010 Բրազիլիա Գոյաս
2010-2015 Բրազիլիա Գրեմիո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2018 Բրազիլիա Գրեմիո 35 (2)
2018-2020 Իսպանիա Բարսելոնա 48 (3)
2020- Իտալիա Յուվենտուս 42 (1)
2022-Անգլիա Լիվերպուլ 0 (0)
Ազգային հավաքական
2013 Բրազիլիա Բրազիլիա Մ17 7 (1)
2018-ներկա Բրազիլիա Բրազիլիա 15 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 23-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 23-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Գրեմիո խմբագրել

Արթուրը իր կարիերան սկսել է Գոյասում 12 տարեկան հասակում։ 2010 թվականին նա միացավ Գրեմիոյին[3]։ 2015 թվականի հունվարին Արթուրը տեղափոխվեց ակումբի առաջին թիմ։ Իր պրոֆեսինալ դեբյուտը նշեց 2015 թվականի փետրվարի 4-ին՝ Լիգա Գաուշուի Այմորեի դեմ խաղում[4]։ Այս մրցաշրջանում նա այլևս խաղադաշտ դուրս չեկավ։ Իր առաջին հանդիպումը առաջնությունում անցկացրեց 2016 թվականի դեկտեմբերի 11-ին՝ Բոտաֆոգոյի դեմ խաղում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Կայո Մենդեսին[5][6]։

 
Արթուրը Գրեմիոյի կազմում 2017 թվականին

2017 թվականին Արթուրը դարձավ Գրեմիոյի հիմնական կազմի խաղացող։ Լիբերտադորեսի գավաթում իր դեբյուտը նշեց 2017 թվականի ապրիլի 21-ին՝ Գուարանի Ասունսյոնի դեմ խաղում[7]։ Այս խաղում նա տվեց 40 փոխանցում՝ 100% ճշգրտությամբ, ինչպես նաև՝ 1 գոլային փոխանցում, ինչի համար ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[8]։ Իր խաղային ոճի և տեխնիկայի համար Արթուրին հաճախ նմանեցնում էին Անդրես Ինիեստայի և Տիագո Ալկանտարայի հետ[9][10], և նրանով սկսեցին հետաքրքրվել մի շարք եվրոպական ակումբներ, ի դեմս՝ Չելսիի[11], Բարսելոնայի և Ատլետիկո Մադրիդի[12]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Արթուրը խփեց 2017 թվականի մայիսի 18-ին՝ Բրազիլիայի գավաթի Ֆլումինենսեի դեմ խաղում[13]։ Առաջնությունում իր առաջին գոլը խփեց հուլիսի 20-ին՝ Վիտորիա Սալվադորի դեմ խաղում[14]։ Գրեմիոյի առաջին թիմի կազմում Արթուրը անցկացրեց 70 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ և ընդգրկվելով 2017 թվականի Սերիա A-ի խորհրդանշական հավաքականում[15]։

Բարսելոնա խմբագրել

2018 թվականի մարտի 11-ին Բարսելոնան հաստատեց Արթուրի տեղափոխության մասին Գրեմիոյի հետ համաձայնության գալու մասին լուրերը[16][17][18]։ Հուլիսի 9-ին նա 6 տարվա պայմանագիր կնքեց կատալոնական ակումբի հետ[19][20][21]։ Բարսելոնան նրա համար վճարեց 31 միլիոն եվրո[22][23], և հավելյալ 9 միլիոն եվրո բոնուսների տեսքով[24]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Իսպանիայի սուպերգավաթի Սևիլյայի դեմ խաղում[25] և օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով ու նվաճել գավաթը[26][27]։ Առաջին հանդիպումը Լա Լիգայում Արթուրը անցկացրեց օգոստոսի 18-ին՝ փոխարինելով Ուսման Դեմբելեին Դեպորտիվո Ալավեսի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[28][29]։

Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Արթուրը անցկացրեց 2018 թվականի սեպտեմբերի 18-ին՝ փոխարինելով Ուսման Դեմբելեին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի ՊՍՎ Էյնդհովենի դեմ խաղում[30][31]։ Հոկտեմբերի 28-ին բրազիլացին մասնակցեց իր առաջին Էլ Կլասիկոյին՝ կիսապաշտպանությունում գերիշխփելով Լուկա Մոդրիչի ու Թոնի Կրոսի նկատմամբ և օգնելով իր թիմին հաղթել 5-1 հաշվով[32][33]։ Դեկտեմբերի 21-ին Արթուրը ընդգրկվեց Չեմպիոնների Լիգայի 2018 թվականի տարվա հայտնությունների խորհրդանշական թիմում[34][35]։ 2019 թվականի մայիսի 25-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իսպանիայի գավաթի եզրափակչի Վալենսիայի դեմ խաղում[36], սակայն Բարսելոնան պարտվեց 2-1 հաշվով[37][38]։ Իր առաջին մրցաշրջանում Արթուրը անցկացրեց 44 հանդիպում[39]՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ և Բարսելոնայի հետ հաղթելով Լա Լիգան[40][41]։

Միջազգային կարիերա խմբագրել

Արթուրը ներկայացրել է Բրազիլիան մինչև 17 տարեկանների երիտասարդական հավաքականում։ Բրազիլիայի Մ17 հավաքականի կազմում նա մասնակցել է 2013 թվականի Հարավային Ամերիկայի առաջնությանը։

2017 թվականի սեպտեմբերի 15-ին Արթուրը առաջին անգամ հրավիրվեց Բրազիլիայի ազգային հավաքական՝ Բոլիվիայի և Չիլիի դեմ խաղերի համար[42][43][44], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[45][46]։ 2018 թվականի մայիսին նա ներառվեց Բրազիլիայի՝ աշխարհի առաջնության համար նախնական 35 հոգանոց կազմում[47], սակայն չընդգրկվեց հավաքականի վերջնական թիմում[48][49]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում Արթուրը նշեց սեպտեմբերի 8-ին՝ փոխարինելով Ֆրեդին Միացյալ Նահանգների դեմ ընկերական խաղում[50][51]։

2019 թվականի մայիսին Արթուրը ընդգրկվեց Բրազիլիայի՝ Կոպա Ամերիկայի 23-հոգանոց կազմում[52][53]։ Նա անցկացրեց 5 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ և ընդգրկվելով մրցաշարի խորհրդանշական հավաքականում[54][55][56]։ Բրազիլիան հաղթեց առաջնությունը[57]՝ եզրափակչում 3-1 հաշվով պարտության մատնելով Պերուին[58][59]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ[60]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Գրեմիո 2015 Սերիա A 0 0 0 0 0 0 1 0 1 0
2016 1 0 0 0 0 0 1 0
2017 27 1 5 1 12 0 6 0 50 2
2018 7 1 1 0 3 0 7 3 18 4
Ընդհանուր 35 2 6 1 15 0 14 3 70 6
Բարսելոնա 2018–19 Լա Լիգա 27 0 7 0 9 0 1 0 44 0
2019–20 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 27 0 7 0 9 0 1 0 44 0
Կարիերայի ընդհանուր 62 2 13 1 24 0 15 3 114 6

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ[60]

Բրազիլիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 6 0
2019 9 0
Ընդհանուր 15 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Գրեմիո

Բարսելոնա

Միջազգային խմբագրել

Բրազիլիա

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Brazil - Arthur - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  3. VAVEL.com (2017 թ․ սեպտեմբերի 3). «Criação da base: conheça trajetória de Arthur, volante goiano que conquista torcida gremista». VAVEL.com (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  4. «Acompanhe ao vivo Aimoré x Grêmio - Gauchão». GauchaZH - Jogo ao Vivo (բրազիլական պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  5. «Grêmio Foot-Ball Porto Alegrense - Botafogo Rio de Janeiro, Dec 11, 2016 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  6. «Grêmio x Botafogo - Campeonato Brasileiro 2016 - globoesporte.com». globoesporte.com (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  7. «Club Guaraní - Grêmio Foot-Ball Porto Alegrense, Apr 21, 2017 - Copa Libertadores - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  8. «Guaraní vs. Grêmio - Football Match Summary - April 20, 2017 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  9. «Meet new Barcelona signing Arthur: Gremio's midfield artist compared to Iniesta | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  10. «Para Ricardo Rocha, Arthur cairia como uma luva no Barça: "Lembra o Iniesta"». sportv.com (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  11. «Grêmio recusa proposta de mais de R$ 40 milhões por Arthur». 90min.com (բրազիլական պորտուգալերեն). 2017 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  12. «Atlético de Madrid envia olheiro para observar Arthur, do Grêmio». GaúchaZH (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  13. «Grêmio vs. Fluminense - 18 May 2017 - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  14. «Esporte Clube Vitória - Grêmio Foot-Ball Porto Alegrense, Jul 20, 2017 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  15. 15,0 15,1 15,2 «Corinthians domina seleção do Brasileiro e tem quatro jogadores entre os melhores». Globoesporte (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  16. «Barça and Gremio reach agreement on option for Arthur transfer | FC Barcelona». FC Barcelona (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  17. «Barcelona agree €30m deal to sign Arthur». ESPN.com. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  18. Sputnik. «FC Barcelona Officially Agrees to €30 Million Tag for Brazilian Arthur Melo». sputniknews.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  19. «Barcelona sign Arthur on six-year deal from Gremio». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  20. «Arthur: Barcelona sign Brazilian midfielder from Gremio in 40m euro deal». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 9. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  21. «Barcelona complete signing of Arthur from Gremio for £27.5m». Mail Online. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  22. Otway, Jack (2018 թ․ հուլիսի 9). «Barcelona confirm signing of Arthur Melo from Gremio: Details on transfer revealed». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  23. «Barcelona Sign Brazilian Midfielder Arthur» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.(չաշխատող հղում)
  24. «Agreement for the transfer of Arthur | FC Barcelona». FC Barcelona (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  25. «FC Barcelona - Sevilla FC, Aug 12, 2018 - Supercopa - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  26. 26,0 26,1 «Barcelona beat Sevilla 2-1 to win Spanish Super Cup in Morocco» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  27. «Spanish Super Cup 2018: Barcelona 2-1 Sevilla match report». AS.com (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 13. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  28. «FC Barcelona - Deportivo Alavés, Aug 18, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  29. «Barcelona v Alaves - Messi scores twice» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  30. «FC Barcelona - PSV Eindhoven, Sep 18, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  31. «Barcelona 4-0 PSV Eindhoven: Lionel Messi scores hat-trick in Champions League win» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  32. «FC Barcelona - Real Madrid, Oct 28, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  33. «Barcelona 5-1 Real Madrid: Luis Suarez scores a hat-trick in Nou Camp thrashing» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  34. UEFA.com. «Champions League breakthrough team of 2018». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  35. Sport (2018 թ․ դեկտեմբերի 21). «Arthur, in the Champions League revelations XI». sport (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.(չաշխատող հղում)
  36. «FC Barcelona - Valencia CF, May 25, 2019 - Copa del Rey - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  37. «Valencia shock Barcelona in Copa del Rey final despite Messi's best efforts». The Observer (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 25. ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  38. «Copa del Rey final: Valencia end Barcelona's double dream» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 25. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  39. «Arthur | Football Stats | Barcelona | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  40. 40,0 40,1 Reuters (2019 թ․ ապրիլի 27). «Barcelona win La Liga title as Lionel Messi goal secures victory over Levante». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)
  41. «Messi downs Levante to seal La Liga title for Barcelona». The Independent (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  42. «Brazil stay strong for Bolivia, Chile challenges in 2018 FIFA World Cup qualifiers». The New Indian Express. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  43. «I have the humility to accept not everyone will agree with me - Tite explains Brazil squad | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  44. «Brazil Announce Squad For Final 2018 FIFA World Cup Qualifiers, Snub 8 Stars». South African soccer news. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  45. «Bolivia - Brazil, Oct 5, 2017 - World Cup qualification South America - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  46. «Brazil - Chile, Oct 11, 2017 - World Cup qualification South America - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  47. «Lista de 35 de Tite para a Copa tem três novatos: Dedé, Maicon e Paquetá». Globoesporte (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  48. Sport (2018 թ․ մայիսի 14). «Arthur will not be going to World Cup - Brazil squad». sport (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.(չաշխատող հղում)
  49. «Brazil's 2018 World Cup squad: Who made Tite's 23-man squad? | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  50. «United States - Brazil, Sep 8, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  51. «Neymar, Roberto Firmino strike as Brazil ease past United States». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  52. «Brazil name Copa America squad | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  53. «Brazil Announce 2019 Copa America Squad». beIN SPORTS USA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  54. 54,0 54,1 Clark, Gill (2019 թ․ հուլիսի 10). «Arthur and Arturo Vidal named in Copa America team of the tournament». Barca Blaugranes. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  55. «Alisson in Copa America team of tournament to boost Ballon d'Or case». The Independent (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 10. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  56. «Copa America team of the tournament announced – ProSoccerTalk». soccer.nbcsports.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  57. 57,0 57,1 «Jesus takes center stage as Brazil win Copa America». Reuters (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 8. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  58. «Brazil - Peru, Jul 7, 2019 - Copa América 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  59. Sport, Telegraph (2019 թ․ հուլիսի 7). «Brazil win first Copa America title in 12 years as Gabriel Jesus has eventful night». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  60. 60,0 60,1 «Arthur». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
  61. «Gremio win Brazilian Cup in emotion-charged game». Reuters (անգլերեն). 2016 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  62. «Gremio win third Copa Libertadores crown». France 24 (անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  63. «Brazil's Gremio wins Recopa Sudamericana in penalty shootout». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  64. Sistemas, Mavetec. «Grêmio é o Campeão Gaúcho 2018». Grêmio FBPA (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  65. ElPais. «Luan es el nuevo Rey de América». Diario EL PAIS Uruguay (spanish). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել