Ալեքսիս Սանչես
Ալեքսիս Ալեխանդրո Սանչես Սանչես (իսպ.՝ Alexis Sánchez, դեկտեմբերի 19, 1988[7][8][9][…], Tocopilla, Անտոֆագաստա, Չիլի), չիլիացի ֆուտբոլիստ, հարձակվող, Չիլիի ֆուտբոլի ազգային հավաքականի և անգլիական «Արսենալի» խաղացող։
Ալեքսիս Սանչես իսպ.՝ Alexis alejandro sanchez sanchez | |||
---|---|---|---|
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Ալեքսիս Ալեխանդրո Սանչես Սանչես[1] | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 19, 1988 (34 տարեկան)[1][2] | ||
Ծննդավայր | Տոկոպիլյա, Չիլի[2][6] | ||
Հասակ | 1,69 մ[3][4][5] | ||
Քաշ | 62 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող/վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 7 | ||
Պատանեկան կարիերա | |||
2004-2005 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2005-2006 2006-2011 2006-2007 2007-2008 2011-2014 2014-ներկա |
![]() ![]() → ![]() → ![]() ![]() ![]() |
47(9) 95(20) 32(5) 23(4) 88(39) 103(53) | |
Ազգային հավաքական | |||
2006-ներկա |
![]() | 108 (37) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Իր առաջին մրցաշրջանը ֆուտբոլիստն անցկացրել է «Կոբրելոա» ակումբում, իսկ 2006 թվականին պայմանագիր է կնքել իտալական «Ուդինեզեի» հետ։ Ակումբը Սանչեսին վարձավճարով տրամադրել է չիլիական «Կոլո-Կոլոյին»։ Այնտեղ նա 32 խաղ է անցկացրել և դարձել 5 գոլի հեղինակ։ Հաջորդ տարի իտալական ակումբը չիլիացուն կրկին վարձավճարով հանձնել է արգենտինական «Ռիվեր Փլեյթին», որտեղ մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ։ Այնուհետև սկսել է հանդես գալ Սերիա Ա-ում։ 2011 թվականին իսպանական «Բարսելոնան» 25 միլիոն ֆունտի դիմաց գնել է Ալեքսիսին, այդպիսով նրան դարձնելով չիլիական ֆուտբոլի ամենաթանկ ֆուտբոլիստը։ Սանչեսը 2014 թվականի հուլիսին 31,7 միլիոն ֆունտի դիմաց միացել է «Արսենալ»-ին՝ դառնալով ակումբի երրորդ ամենաթանկ ֆուտբոլիստը՝ Մեսութ Օզիլից և Գրանիտ Ջակայից հետո։
Սանչեսը 2006 թվականից հանդես է գալիս ազգային հավաքականում։ Անցկացրած խաղերի քանակով հետ է մնում միայն դարպասապահ Կլաուդիո Բրավոյից, իսկ գոլերի քանակով առաջին տեղը կիսում է Մարսելո Սալասի հետ։ Հավաքականի կազմում մասնակցել է 2010 և 2014 թվականի աշխարհի առաջնություններին, երեք անգամ էլ հանդես է եկել Կոպա Ամերիկա մրցաշարում[10][11][12][13][14]։
Ակումբային կարիերա խմբագրել
«Կոբրելոա» խմբագրել
Ծնված լինելով Տոկոպիլյայում՝ Սանչեսը 2004-2005 մրցաշրջանում խաղացել է տեղի «Կոբրելոա» ակումբի երիտասարդական թիմում, որտեղ իր խաղընկերներն էին Չարլես Արանգիսը և Էդուարդո Վարգասը[15]։ 2005 թվականի փետրվարին ակումբի գլխավոր մարզիչ Նելսոն Ակոստան Սանչեսին տեղափոխեց գլխավոր թիմ[16][17]։
Սանչեսը իր նորամուտը նշեց «Դեպորտես Տեմուկո» ակումբի դեմ[18], իսկ առաջին գոլը խփեց մարտի 18-ին՝ աչքի ընկնելով «Դեպորտիվո Կոնսեպսիոն» ակումբի դեմ խաղում[19]։ 16 տարեկան հասակում նա իր առաջին հանդիպումն անցկացրեց Կոպա Լիբերտադորեսում՝ դառնալով մրցաշարի երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը[20]։
2006 թվականի ապրիլի 21-ին Սանչեսը 1,7 միլիոն ֆունտի դիմաց տեղափոխվում է «Ուդինեզե»[21], որտեղ նրան վարձավճարով հանձնում են «Կոլո-Կոլո» ակումբին։
«Կոլո-Կոլո» խմբագրել
Սանչեսը «Կոլո-Կոլո» ակումբում նորամուտը նշեց 2006 թվականի հունիսի 23-ին «Անտոֆագաստա» ակումբի դեմ խաղում (1-1)։ Իր առաջին գոլը հեղինակեց հոկտեմբերի 29-ին «Ունիվերսիդադ դե Չիլիի» դեմ խաղում, որտեղ թիմը 4-2 հաշվով հաղթեց[22]։ Նոյեմբերի 1-ին «Դեպորտիվո Լա Սերենայի» դեմ խաղում նա դարձավ դուբլի հեղինակ (4-4)[23]։ Կոլո-Կոլոյի կազմում Սանչեսը երկու անգամ հռչակվեց Չիլլի չեմպիոն։ Հաջորդ մրցաշրջանում նա տեղափոխվեց արգենտինական «Ռիվեր Փլեյթ», որի կազմում դարձավ երկրի չեմպիոն[24]։
«Ուդինեզե» խմբագրել
2008 թվականին «Ուդինեզե»-ն Սանչեսին վարձավճարով չհանձնեց այլ ակումբի, և Ալեքսիսը տեղ գրավեց հիմնական կազմում։ 2008 թվականի ամռանը խոսվում էր Ալեքսիսի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հավանական տեղափոխության մասին, որտեղ նա պետք է փոխարիներ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվող Կրիշտիանու Ռոնալդուին։ «Զեբրերի» մարզաշապիկում նա առաջին հանդիպումն անցկացրեց սեպտեմբերի 14-ին Սերիա Ա-ի երկրորդ տուրի շրջանակներում «Յուվենտուսի» դեմ խաղում։ Սանչեսը խաղադաշտ մտավ 58-րդ րոպեին, սակայն ոչնչով չօգնեց թիմին, որը 0-1 հաշվով զիջեց թուրինյան ակումբին։ Սեպտեմբերի 18-ին Սանչեսը նորամուտը նշեց Եվրոպայի լիգայի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում։ Հոկտեմբերի 19-ին 7-րդ տուրի շրջանակներում կայացած «Լեչչեի» դեմ խաղում Սանչեսը «Ուդինեզեի» կազմում խփեց իր առաջին գոլը։ Հոկտեմբերի 29-ին նա երկու անպատասխան գոլ խփեց «Կատանիայի» դեմ։ Փետրվարի 8-ին «Բոլոնիայի» դեմ խաղում նա խփեց հանդիպման միակ գնդակը՝ ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Իտալիայում անցկացրած առաջին մրցաշրջանում նա անցկացրեց 1 խաղ և խփեց 3 գոլ։
Նոր մրցաշրջանում Սանչեսն աչքի ընկավ միայն փետրվարի 29-ին 17-րդ տուրի շրջանակներում կայացած «Կալյարիի» դեմ խաղում (2-1)։ Մարտի 3-ին օգնեց թիմին 3-0 հաշվով հաղթել «Յուվենտուսին»։ Ապրիլի 21-ին Իտալիայի գավաթի շրջանակներում «Ռոմայի» դեմ խաղում նա խփեց միակ գոլը։
2010-2011 մրցաշրջանում փետրվարի 27-ին Սանչեսը պոկերի հեղինակ դարձավ «Պալերմոյի» դեմ խաղում, դառնալով առաջին չիլիացին, ով Սերիա Ա-ի շրջանակներում խփել է 4 գնդակ։ Սանչեսը գոլերը խփեց խաղի 19, 28, 42 և 48 րոպեներին։ Խաղը ավարտվեց 7-0 հաշվով՝ հօգուտ «Ուդինեզեի»[25][26]։
Խաղաոճ խմբագրել
Ալեքսիս Սանչեսը կարող է խաղալ հարձակման յուրաքանչյուր դիրքում, չնայած, որ նախընտրում է աջ եզրը։ [փա՞ստ] Արագությունը նրա գլխավոր զենքն է։ Նա հեշտությամբ կարողանում է ազատվել պաշտպանների հսկողությունից և գնդակն ուղարկել տուգանային հրապարակ։ Նա նաև սիրում է ազատ տարածություն ստեղծել իր համար կենտրոնում ու հեռահար հարված կատարել։ Նա առանձնահատուկ խաղացող է և իսկական ռմբարկու։ Ալեքսիսն անկասկած համապատասխանում է կատալոնյան թիմի խաղաոճին։ Ճիշտ է, չիլիացին հարձակվող է, բայց հաճախ նահանջում է և օգնում է պաշտպաններին, քանզի գիտակցում է յուրաքանչյուր կորցրած գնդակի արժեքը։ 2014 թ. տեղափոխվում է Արսենալ 40 միլիոն եվրոյով։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 «Alexis Alejandro Sánchez Sánchez»։ soccerway.com։ Վերցված է 2011 թ․ հուլիսի 25
- ↑ 2,0 2,1 «Alexis Sanchez Profile»։ Arsenal F.C.։ Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 9-ին։ Վերցված է 2014 թ․ հուլիսի 17
- ↑ «Alexis Sánchez Profile»։ UEFA։ Վերցված է 7 February 2015
- ↑ «Alexis Sánchez Profile»։ ESPN FC։ Վերցված է 7 February 2015
- ↑ «2014 FIFA World Cup squadlists»։ FIFA։ Արխիվացված է օրիգինալից 6 August 2017-ին։ Վերցված է 7 February 2015
- ↑ «Barcelona Stars Show Support for Tocopilla»։ I Love Chile։ 6 August 2013։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 28-ին։ Վերցված է 2014 թ․ հունիսի 23
- ↑ http://www.fifa.com/fifa-tournaments/players-coaches/people=228627/index.html
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ «Alexis Sanchez reaches 100 caps for Chile»։ Goal.com։ Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 7-ին։ Վերցված է 2017 թ․ հունիսի 21
- ↑ «Chile 3 -1 Venezuela: Alexis Sanchez fires Stunning free kick to become La Roja's joint top scorer»։ Daily Mail.com
- ↑ «Alexis Sanchez's Career Achievements»։ Genius.com
- ↑ «Alexis Sanchez»։ Daily Mail.co.uk
- ↑ «Arsenal's Alexis Sanchez: The squirrel who scurried his way to the top»։ The Guardian.com
- ↑ «Calama: El recuerdo de 6 seleccionados que jugaron en Cobreloa»։ Emol (Spanish)։ մայիսի 31, 2012։ Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25
- ↑ «Nelson Acosta alaba el nivel de Alexis Sánchez» (Spanish)։ La Tercera։ օգոստոսի 13, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 25-ին։ Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25
- ↑ «Ex técnicos de Alexis aconsejan al tocopillano: "Que se vaya de Barcelona"» (Spanish)։ La Tercera։ հուլիսի 8, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին։ Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25
- ↑ «Medio catalán homenajeó a Alexis Sánchez a nueve años de su debut»։ Redgol.cl (Spanish)։ փետրվարի 12, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 25-ին։ Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25
- ↑ «¡Feliz cumpleaños Alexis Sánchez! Recuerda su primer gol como profesional»։ CDF.cl (Spanish)։ դեկտեմբերի 19, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-25-ին։ Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25
- ↑ «Ganó el que quiso, perdió el que se replegó» (Spanish)։ ESPN Deportes.com։ մարտի 22, 2005։ Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25
- ↑ «Udinese sería el nuevo equipo de Alexis Sánchez» (Spanish)։ Վերցված է 2014 թ․ հուլիսի 21
- ↑ «Colo Colo se dio un festín y se quedó con el Superclásico en el Monumental»։ Emol (Spanish)։ հոկտեմբերի 13, 2006։ Վերցված է 2014 թ․ հուլիսի 21
- ↑ «La Serena tuvo una reacción increíble para frenar la racha de Colo Colo» (Spanish)։ Radio Cooperativa։ նոյեմբերի 1, 2006։ Վերցված է 2014 թ․ հուլիսի 21
- ↑ «Alexis Sánchez a River»։ diario26.com (Spanish)։ օգոստոսի 15, 2007։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-30-ին։ Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25
- ↑ «Palermo - Udinese - 0:7» (իտալերեն)։ Sito ufficiale dell'US Città di Palermo։ 27.02.2011։ Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 27
- ↑ «Le 7 meraviglie del mondo bianconero» (իտալերեն)։ Sito ufficiale dell'Udinese Calcio։ 27.02.2011։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 27
Արտաքին հղումներ խմբագրել
- ֆուտբոլիստի էջը arsenal.com կայքում Archived 2018-10-09 at the Wayback Machine.(անգլ.)
- ֆուտբոլիստի էջը premierleague.com կայքում Archived 2016-05-17 at the Wayback Machine.(անգլ.)
- ֆուտբոլիստի էջը Sports.ru կայքում
- Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)