Ֆերմին Լոպես (իսպ.՝ Fermín López Marín, մայիսի 11, 2003(2003-05-11)[1], Էլ Կամպիլյո, Ուելվա, Անդալուզիա, Իսպանիա[1]), իսպանացի ֆուտբոլիստ, «Բարսելոնա» ակումբի և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան:

Ֆերմին Լոպես
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 11, 2003(2003-05-11)[1] (21 տարեկան)
Ծննդավայր Էլ Կամպիլյո, Ուելվա, Անդալուզիա, Իսպանիա[1]
Հասակ 176 սանտիմետր[2]
Դիրք կիսապաշտպան

Կարիերա

խմբագրել

Ֆերմին Լոպեսը սկսել է իր ֆուտբոլային ուղին տեղական «Էլ Կամպիլյո» ակումբում, այնուհետև տեղափոխվել է «Ռեկրեատիվո», իսկ 2012 թվականին՝ «Ռեալ Բետիս»[3]: 2016 թվականի ամռանը տեղափոխվել է «Բարսելոնայի» երիտասարդական ակադեմիա[4]: 2022 թվականի օգոստոսի 19-ին երկու տարով՝ մինչև 2024 թվականը, մասնագիտական պայմանագիր է կնքել «Բարսելոնա Բ»-ի հետ և անմիջապես վարձավճարով տեղափոխվել է Իսպանիայի 3-րդ դիվիզիոնի «Լինարես Դեպորտիվո»[5]: «Բարսելոնայի» հետ մարզումների լավ արդյունքներից հետո 2023 թվականի հուլիսին նա հրավիրվել է առաջին թիմ՝ նախամրցաշրջանային հավաքին: Լայն ճանաչում է ստացել 2023 թվականի հուլիսի 29-ին կայացած «Բարսելոնայի» և «Ռեալ Մադրիդի» միջև ընկերական հանդիպման ժամանակ (3:0)[6], որից հետո Չավին հաստատել է, որ Լոպեսը կմնա առաջին թիմում 2023/24 մրցաշրջանում[7]: «Բարսելոնայի» կազմում դեբյուտ է կատարել 2023 թվականի օգոստոսի 27-ին Լա Լիգայի «Վիլյառեալի» դեմ խաղում:

Խաղաոճ

խմբագրել

Ֆերմին Լոպեսը եռանդուն, ձախոտն կենտրոնական կիսապաշտպան է, ով կարող է նաև խաղալ հարձակվող կիսապաշտպանի, ինչպես նաև եզրային հարձակվողի դիրքերում: Նա տեխնիկապես հմուտ է, գերազանց է շարժվում առանց գնդակի, կարողանում է օգտագործել տարածությունը, արդյունավետ է գոլեր խփելիս և գոլային փոխանցումներ կատարելիս[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Soccerway(բազմ․)
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. Arsen (2021-10-23). «One for the Future : Fermín López from Juvenil A». Barça Buzz (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-07-30-ին. Վերցված է 2023-08-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Sport (2023-07-30). «Who is Fermin Lopez? The surprise star of Barcelona's preseason tour». sport (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-07-30-ին. Վերցված է 2023-08-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «El Barça Atlètic cede a Fermín López al Linares». Mundo Deportivo (իսպաներեն). 2022-08-19. Արխիվացված է օրիգինալից 2023-03-27-ին. Վերցված է 2023-08-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Sanderson, Tom. «Fermin Lopez Dazzles For FC Barcelona With Screamer And Assist Vs. Real Madrid In El Clasico Thrashing (VIDEO)». Forbes (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-07-31-ին. Վերցված է 2023-08-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. König, Kosta (2023-07-29). «Xavi reveals what's next for El Clasico starboy Fermin Lopez». Tribuna.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-07-30-ին. Վերցված է 2023-08-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. https://everythingbarca.com/author/dwyatthupton (2023-07-25). «Fermin Lopez impressing Barcelona management on pre-season tour of the USA». Everything Barca (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-07-30-ին. Վերցված է 2023-08-13-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն); External link in |last= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)