Էրիկ Աբիդալ

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Էրիկ Սիլվայն Աբիդալ (ֆր.՝ Éric Sylvain Abidal, ֆրանսերեն արտասանություն [eʁik abidal], սեպտեմբերի 11, 1979(1979-09-11)[2][3][4], Saint-Genis-Laval), նախկին ֆրանսիացի ֆուտբոլիստ, եզրային պաշտպան։ Հանդես է եկել Ֆրանսիայի ազգային հավաքականում։ «Լիոնի» կազմում 2005-2007 թվականներին Ֆրանսիայի չեմպիոն, 2006 թվականի աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիր, 2009 և 2011 թվականների Չեմպիոնների Լիգայի հաղթող և իսպանական «Բարսելոնայի» կազմում 2009, 2010, 2011 և 2013 թվականների Իսպանիայի չեմպիոն և 2009 թվականի Իսպանիայի գավաթի դափնեկիր։

Էրիկ Աբիդալ
ֆր.՝ Eric Abidal
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Էրիկ Սիլվայն Աբիդալ[1]
Ազգությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Մականուն Աբի
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 11, 1979 (44 տարեկան)
Ծննդավայր Լիոն, Ֆրանսիա
Հասակ 186 սմ
Քաշ 75 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999-2000 Ֆրանսիա Լիոն-Դյուժեր 0 (0)
2000-2002 Ֆրանսիա Մոնակո 22 (1)
2002-2004 Ֆրանսիա Լիլ 62 (3)
2004-2007 Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն 76 (2)
2007-2013 Իսպանիա Բարսելոնա 125 (2)
2013-2014 Ֆրանսիա Մոնակո 26 (0)
2014 Հունաստան Օլիմպիակոս 9 (0)
1999-2014 Ընդհանուրը կարիերայում 320 (8)
Ազգային հավաքական
2004-2014 Ֆրանսիա Ֆրանսիա 68 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Աբիդալը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2000 թվականին՝ «Մոնակոյում»[5]։ Փոքրիկ իշխանության տեր երկրի թիմում խաղալով երկու մրցաշրջան՝ Աբիդալը 2002 թվականին տեղափոխվում է «Լիլ»[6]։ Նոր թիմում անցկացնելով ևս երկու մրցաշրջան՝ Աբիդալը տեղափոխվում է արդեն այդ տարիներին ինխող «Լիոն»։ Լիոնում անցկացրած երեք մրցաշրջանների ժամանակ Աբիդալը «հասցնում է» նույնանուն ակումբի կազմում երեք անգամ դառնալ Ֆրանսիայի չեմպիոն։

2007 թվականի հունիսի 30-ին Աբիդալը պայմանագիր է կնքում իսպանական «Բարսելոնայի» հետ։ Ֆրանսիացու տրանսֆերի արժեքը կազմում է 15 մլն եվրո[7][8]։ Աբին Ֆրանսիայի հավաքականի կազմում կատարել է իր նորամուտը 2014 թվականի օգոստոսի 14-ին։ 2006 թվականի աշխարհի առաջնությունում նա հավաքականի կազմում մասնակցություն է ունեցել առաջնության յոթ խաղերից վեցում։ Առաջնության ժամանակ՝ Ֆրանսիայի ազգային հավաքականի ճամբարում վիճաբանություն է սկսվում մարզչական շտաբի և ազգային հավաքականի որոշ ֆուտբոլիստների միջև։ Այդ վիճաբանությունից հետո հենց առաջնության ժամանակ թիմի կազմից հեռացվում է Նիկոլյա Անելկան[9], իսկ հավաքականի ընդհանուր կազմը հրաժարվեց մարզումներին մասնակցելուն[10]։ Լուրի մասին իմանալով՝ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պատժում է վիճաբանության մի շարք պարագլխերի (որակազրկելով նրանց), սակայն Աբիդալին չի ներկայացվում ինչ-որ մեղադրանք[11]։

2009 թվականին Աբիդալի մոտ ախտորոշվում է խոզի գրիպ հիվանդությունը[12]։ Իսկ արդեն 2011 թվականի մարտին՝ լյարդի ուռուցք[13]։ Ֆրանսիացի պաշտպանը կարողանում է վերադառնալ խաղադաշտ միայն 2011 թվականի մայիսի 3-ին՝ Չեմպիոնների Լիգայի շրջանակներում, Մադրիդի «Ռեալի» դեմ կիսաեզրափակչի պատասխան խաղում[14]։ Այդ խաղում նա դուրս է գալիս խաղադաշտ հանդիպման 90-րդ րոպեին՝ փոխարինելով Կառլես Պույոլին։ Կատալոնական ակումբի երկրպագուները այդ խաղում դիմավորեցին Աբիդալին բուռն ծափահարություններով։ Իսկ Չեմպիոնների Լիգայի 2011 թվականի մայիսի 28-ին կայացած եզրափակչում «Բարսելոնայի» կողմից տարված հաղթանակից հետո՝ հենց Աբիդալն է առաջին իր գլխավերևում բարձրացնում չեմպիոնական գավաթը[15]։

«Բարսելոնայի» կազմում Աբին իր երկրորդ հեղինակավոր գոլը հեղինակել է 2012 թվականի հունվարի 19-ին Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի շրջանակներում կայացած Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում։ Խաղը ավարտվում է 2-1 հաշվով՝ հօգուտ կատալոնացիների (խաղը կայացել էր Սանտիագո Բերնաբեուում)։ Մրցաշրջանի ավարտին ֆուտբոլիստը և ակումբը համաձայնության են հասնում պայմանագրի երկարաձգման հարցում[16][17][18]։

Էրիկ Աբիդալը ստիպված էր վերջ տալ ֆուտբոլային իր ելույթներին 2012 թվականի ապրիլին հաջողությամբ պսակված լյարդի չարորակ ուռուցքի փոխպատվաստման վիրահատությունից հետո[19]։ Արդեն վիրահատությունից հետո Էրիկին շնորհվում է 2012 թվականի «Բարսելոնայի» ամենաօգտակար ֆուտբոլիստի կոչումը։ 2013 թվականի հունվարի 1-ին Աբիդալը վերսկսում է իր մարզումները կատալոնական ակումբի կազմում[20]։ 2013 թվականի ապրիլի 6-ին Էրիկը ապաքինումից հետո առաջին անգամ դուրս է գալիս խաղադաշտ։ Նրա վերադարձի խաղն է դառնում Իսպանիայի առաջնության շրջանակներում անցկացվող «Մալյորկայի» դեմ խաղը։ Սակայն ակումբի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան և նրա օգնականները վստահ չէին, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը կկարողանա վերականգնել իր լավագույն որակները և ցուցադրել այն խաղը, որը նա ցուցադրել էր իր լավագույն ժամանակներում։ Ինքը՝ Աբիդալը, կառչում էր մի քանի համոզմունքներից, համարելով, որ կարող է բարձր մակարդակով հանդես գալ ևս մեկ մրցաշրջան[21]։

«Բարսելոնայի» հետ պայմանագրի ժամկետի լրանալուց հետո[22]՝ Աբիդալը ազատ գործակալի կարգավիճակով համաձայնության է հասնում «Մոնակոյի» հետ[23]։ Հենց այդ ակումբում էր Աբիդալը սկսել իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան։ Ֆուտբոլիստի ներկայացուցիչը հայտարարեց, որ Աբիդալը «Մոնակոյի» հետ կկնքի մեկ տարի ժամկետով պայմանագիր[24][25]։ 2013 թվականի հուլիսի 20-ին Աբիդալը նշանակվում է որպես ակումբի նոր ավագ։

2014 թվականի հուլիսի 5-ին ֆրանսիացի պաշտպանը ֆրանսիական «Մոնակոյից» տեղափոխվում է հունական «Օլիմպիակոս»[26][27][28][29]։ Այս ակումբի հետ նույնպես Աբիդալը կնքում է մեկ տարի ժամկետով պայմանագիր[30]։

2014 թվականի դեկտեմբերի 19-ին Աբիդալը հայտարարում է ֆուտբոլային կարիերայի ավարտման մասին[31][32]։

Անձնական կյանք խմբագրել

Աբիդալը ամուսնացած է՝ ունի երեք դուստր[33][34][35]։ Ընդունել է իսլամ[36]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

[37]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ[38] Եվրոպա[39] Ընդհանուր
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Մոնակո Բ 2000–01 8 0 - - - - 8 0
Ընդհանուր 8 0 0 0 0 0 8 0
Մոնակո 2000-01 8 0 - - 1 0 9 0
2001-02 14 0 3 0 - - 17 0
Ընդհանուր 22 0 3 0 1 0 26 0
Լիլ 2002-03 27 0 3 0 - - 30 0
2003-04 35 0 3 1 - - 38 1
Ընդհանուր 62 0 6 1 0 0 68 1
Լիոն 2004-05 29 0 5 1 7 0 41 1
2005-06 14 0 2 0 6 0 22 0
2006-07 33 0 4 1 7 0 44 1
Ընդհանուր 76 0 11 2 20 0 107 2
Բարսելոնա 2007-08 30 0 6 0 10 0 46 0
2008-09 25 0 2 0 5 0 32 0
2009-10 17 0 4 0 10 0 31 0
2010-11 26 0 7 1 8 0 41 1
2011-12 22 0 7 1 9 0 38 1
2012-13 5 0 0 0 0 0 5 0
Ընդհանուր 125 0 26 2 42 0 193 2
Մոնակո 2013-14 26 0 3 0 0 0 29 0
Ընդհանուր 26 0 3 0 0 0 29 0
Օլիմպիակոս 2014-15 9 0 0 0 6 0 15 0
Ընդհանուրը 9 0 0 0 6 0 15 0
Ընդհանուրը կարիերայում 328 0 49 5 69 0 446 5

Միջազգային խմբագրել

[40]

Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
Ֆրանսիա 2004 1 0
2005 3 0
2006 15 0
2007 12 0
2008 9 0
2009 5 0
2010 6 0
2011 9 0
2012 1 0
2013 6 0
Ընդհանուր 67 0

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  Լիոն

  Բարսելոնա

  Օլիմպիակոս

Միջազգային խմբագրել

Անձնական խմբագրել

  • Ընդգրկվել է Լիգա 1-ի տարվա խորհրդանշանական թիմի կազմում։ 2005, 2006, 2007
  • Ընդգրկվել է ՈՒԵՖԱ-ի տարվա խորհրդանշանական թիմի կազմում։ 2007[41]
  • Լա Լիգայում տարվա լավագույն պաշտպան։ 2011[42]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «FIFA World Cup South Africa 2010 – List of players» (PDF). FIFA.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 16-ին.
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967.
  5. «Graft not glitz defines Abidal's Monaco memories». UEFA.com. 2011 թ․ օգոստոսի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին.
  6. «Barcelona star Abidal returns to training after liver transplant». CNN. 2012 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին.
  7. Աբիդալը տեղափոխվել է իսպանական «Բարսելոնա»
  8. «Abidal completes move to Barcelona». CNN. 2007 թ․ հունիսի 29. Վերցված է 2007 թ․ հունիսի 30-ին. (չաշխատող հղում)
  9. «Iniesta's late heartbreaker». ESPN Soccernet. 2009 թ․ մայիսի 6. Վերցված է 2012 թ․ հունիսի 10-ին.(չաշխատող հղում)
  10. «Llorente the party pooper». ESPN Soccernet. 2009 թ․ մայիսի 10. Վերցված է 2012 թ․ հունիսի 10-ին.(չաշխատող հղում)
  11. Անելկան որակազրկվել է 18 խաղով, իսկ Էվրան՝ հինգ
  12. Աբիդալի մոտ հայտնաբերվել է խոզի գրիպ հիվանդությունը
  13. Աբիդալը կվերավիրահատվի լյարդի ուռուցքից ազատվելու նպատակով
  14. «Barca fight back at the Bernabeu». ESPN Soccernet. 2012 թ․ հունվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 10-ին.
  15. Աբիդալ. Սա իմ կարիերայի բացառիկ պահերից է
  16. "Բարսելոնան" հայտարարել է Աբիդալի հետ պայմանագրի երկարաձգման մասին լուրը
  17. «Abidal: "I'm going and I'll definitely be back"». FC Barcelona. 2013 թ․ մայիսի 29. Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին.
  18. «Barcelona release Eric Abidal after his return from liver transplant». The Guardian. 2013 թ․ մայիսի 30. Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին.
  19. Վաղը կկատարվի Աբիդալի լյարդի փոխպատվաստման վիրահատությունը
  20. Աբիդալը վերսկսել է մարզումները «Բարսելոնայի» կազմում
  21. "Բարսելոնան" որոշել է հրաժեշտ տալ Աբիին
  22. Աբիդալը խոսել է "Բարսելոնայից" հեռանալու մասին
  23. «Le retour d'Eric Abidal» [The return of Eric Abidal] (French). AS Monaco. 2013 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  24. «Abidal seguirá un año más en el Mónaco» [Abidal to continue one more year with Monaco]. Sport (Spanish). 2014 թ․ հունիսի 3. Վերցված է 2014 թ․ հուլիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. Աբիդալը կկնքի մեկ ամյա պայմանագիր "Մոնակոյի" հետ
  26. «Ποδοσφαιριστής του Ολυμπιακού ο Αμπιντάλ!» (հունարեն). Επίσημη ιστοσελίδα της ΠΑΕ Ολυμπιακός. 5.07.2014. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
  27. «Η πρώτη μέρα του Αμπιντάλ στην Ελλάδα!» (հունարեն). Επίσημη ιστοσελίδα της ΠΑΕ Ολυμπιακός. 5.07.2014. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
  28. «"Έτοιμος για νέους τίτλους!"» (հունարեն). Επίσημη ιστοσελίδα της ΠΑΕ Ολυμπιακός. 5.07.2014. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
  29. «Eric Abidal leaves Monaco for Olympiakos». BBC Sport. 2014 թ․ հուլիսի 5. Վերցված է 2014 թ․ հուլիսի 6-ին.
  30. «Former Barcelona and France defender Eric Abidal announces retirement from football». Daily Mail. 2014 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 19-ին.
  31. «Το ποδοσφαιρικό "αντίο" ενός Θρύλου!» (հունարեն). Επίσημη ιστοσελίδα της ΠΑΕ Ολυμπιακός. 19.12.2014. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
  32. «Η συνέντευξη Τύπου του Ερίκ Αμπιντάλ (YouTube)» (ֆրանսերեն). Επίσημη ιστοσελίδα της ΠΑΕ Ολυμπιακός. 19.12.2014. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
  33. «2010 FIFA World Cup: Ranking the Top 20 WAGs of the Soccer Elite – 16. Hayet Abidal». Bleacher Report. 2010 թ․ մայիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
  34. «Euro 2012: Wives and girlfriends – France: Hayet & Éric Abidal». MSN News. 2012 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
  35. «Femmes de footballeurs: qui sont-elles? – Hayet et Eric Abidal» [Footballers' wives: who are they? – Hayet and Eric Abidal] (French). Elle. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  36. «2010 FIFA World Cup: Ranking the Top 20 WAGs of the Soccer Elite – 16. Hayet Abidal». Bleacher Report. 24 мая 2010. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին. (անգլ.)
  37. «E. Abidal». Soccerway. Վերցված է 2014 թ․ հուլիսի 2-ին.
  38. Ընդգրկում է Ֆուտբոլի Իսպանիայի սուպերգավաթի վիճակագրությունը
  39. Ընդգրկում է ՈՒԵՖԱ Սուպեր գավաթի վիճակագրությունը
  40. «Éric Abidal». European Football. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
  41. «Ad Abidal il Premio Facchetti – "Un'altra vita? La vorrei così"» [To Abidal the Facchetti Award – "Another life? I would want it like this"]. La Gazzetta dello Sport (Italian). 2013 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2015 թ․ հունվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  42. «Wall of Fame». Globe Soccer. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել