Ֆրանց Բեկենբաուեր

գերմանացի ֆուտբոլիստ

Ֆրանց Բեկենբաուեր (գերմ.՝ Franz Anton Beckenbauer, սեպտեմբերի 11, 1945(1945-09-11)[2][3][4][…], Մյունխեն, Գերմանիայի բռնազավթման ամերիկյան գոտի[5]), գերմանացի ֆուտբոլիստ, մարզիչ։ Աշխարհի (1974 թվական) և Եվրոպայի (1972 թվական) չեմպիոն։ Երկու անգամ արժանացել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման։ Այնուհետև անցել է մարզչական աշխատանքի։ 1990 թ-ին նրա ղեկավարած Գերմանիայի ազգային թիմը դարձավ աշխարհի չեմպիոն։ Ստացել է Կայզեր մականունը[6]:

Ֆրանց Բեկենբաուեր
Franz Beckenbauer - 2019102190253 2019-04-12 Radio Regenbogen Award 2019 - Sven - 1D X MK II - 0369 - AK8I9538.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`արական[1]
Բնօրինակ անուն`գերմ.՝ Franz Anton Beckenbauer
Մականուն(ներ)`Kaiser Franz
Մասնագիտացում`ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ
Երկիր`Flag of Germany.svg Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն և Flag of Germany.svg Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ`սեպտեմբերի 11, 1945(1945-09-11)[2][3][4][…] (75 տարեկան)
Ծննդավայր`Մյունխեն, Գերմանիայի բռնազավթման ամերիկյան գոտի[5]

ԿյանքըԽմբագրել

Ֆրանց Բեկենբաուերին համարձակ կարելի է համարել բավարիական խաղացող, քանի որ ծնվել է Մյունխենում: Նա այդ ակումբին տվեց գրեթե իր ամբողջ կյանքը, հասցրեց փառքի գագաթնակետին: 70-ական թվականներին Գերմանական ֆուտբոլը գտնվում էր վերելքի վրա: «Բավարիայի» հետ մրցակցում էր Մյունխենգլադբախի «Բորուսիան», որը 70-ականներին հինգ անգամ դարձել էր Բունդեսլիգայի չեմպիոն, երկու անգամ նվաճել էր ՈՒԵՖԱ-ի գավաթը: Բեկենբաուերը Բունդեսլիգայում անցկացրել է 440 հանդիպում: Նրան անվանում են կոմբինացիոն ֆուտբոլի վարպետ: Նա հաճախ միանում էր հարձակողական գործողություններին: Ֆրանցը ամբողջությամբ տրվում էր խաղին և չէր հանդուրժում սիմուլյացիոն գործուղություններ ո՛չ իր թմակիցների, ո՛չ օտար խաղացողների կողմից: Պաուլ Բրայտները մի անգամ «Բիլդ» հանդեսում պատմել է, որ ձայնը բարձրացնում էր այն խաղընկերների վրա, ովքեր դաշտոմ «գլուխ էին պահում»: 1977 թվականին տեղափոխվում է Նյու-Յորք, որպեսզի խաղա «Կոսմոսում»:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
  5. 5,0 5,1 5,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118508067 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  6. Ալբերտ Միքայելյան, Մարզաշխարհի հարյուր գերաստղեր, Ե., «ՎՄՊ-Պրինտ», 2008, էջ 12։